Կրկնաընտրություն պետք է լինի. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հղել՝ նշելով` կրկնաընտրություն պետք է լինի:

«Եթե այս տեղամասերում կրկնաընտրություն չլինի, դա հատելու է բոլոր կարմիր գծերը»,- ասում է նա:

Մանրամասները` տեսանյութում:

Հովհաննես Հովսեփյանը վերընտրվեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ֆեյսբուքյան էջում հայտնում է․

«Հովհաննես Հովսեփյանը վերընտրվեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։

Ընտրություններին մասնակցած 92 ընտրողներից նրա օգտին քվեարկել է 81-ը։ Մյուս թեկնածուն` Իսրայել Հակոբկոխյանը ստացել է 11 ձայն։

Հովհաննես Հովսեփյանը հաղթել է ձայների ճնշող մեծամասնությամբ և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կգլխավորի նաև առաջիկա 5 տարիներին»։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը կարող է ստորագրվել կիրակի օրը Ժնևում․ Reuters

ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու մասին հուշագիր կարող է ստորագրվել կիրակի օրը Ժնև քաղաքում։

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին, հուշագրի տեքստը պատրաստման վերջնական փուլում է։

Ըստ առկա տեղեկությունների՝ Իրանը պնդում է, որ համաձայնագիրը տարածվում է ոչ միայն Պարսից ծոցի տարածաշրջանի, այլև Լիբանանի վրա։

Հայ ձյուդոիստները մեկնել են միջազգային մրցաշարի

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաք, որտեղ հունիսի 13-14-ին կմասնակցի միջազգային մրցաշարի:

Մեդալների համար կպայքարեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Մոնղոլիայի, Ֆրանսիայի և Ադրբեջանի ձյուդոիստները:

Մարզիչ Նարեկ Սուքիասյանի գլխավորությամբ Հայաստանի թիմի կազմում մրցավայր են մեկնել Հայկ Դարբինյանը (60 կգ), Շավարշ Նահապետյանը (60 կգ), Լյովա Սրապյանը (66 կգ), Արշակ Բեկչյանը (66 կգ), Ժիրայր Համբարյանը (73 կգ) և Տիգրան Սարուխանյան (81 կգ)։

Մեկնարկել է ֆուտբոլի ԱԱ Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա հավաքականների հանդիպումը

Մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա հավաքականների հանդիպումը։

B խմբի այս հանդիպումն անցկացվում է Տորոնտոյի մարզադաշտում։

Խաղը սպասարկում է ՖԻՖԱ-ի արգենտինացի մրցավար Ֆակունդո Տելյոն։

ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը

2027 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքն առաջին անգամ ձեռնամուխ կլինի Կոսովոյի համար ՆԱՏՕ-ի ուժերի հիմնական կազմի (KFOR) կրճատմանը՝ կապված անվտանգության ոլորտում իրադրության բարելավման հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանատարության հայտարարության մեջ։

«Կոսովոյում անվտանգության ոլորտում առկա իրադրությունն, ընդհանուր առմամբ, կայուն է. ՆԱՏՕ-ն ձեռնամուխ կլինի KFOR-ի օպտիմալացմանը և դրա թվաքանակն աստիճանաբար ադապտացիայի կենթարկի հաջորդ տարվա ընթացքում», – նշել է հրամանատարությունը, որը բազավորված է Բելգիայի Մոնս քաղաքում:

Հայտարարության մեջ նշվում է, որ կրճատումը կիրականացվի փուլ առ փուլ՝ այս կազմավորման մեջ գործող ազգային զորակազմերի պլանավորված ռոտացիաների շրջանակներում: Հրամանատարությունը չի հստակեցրել, թե ինչ չափով է պլանավորվում կրճատել KFOR-ը: Այժմ դրա կազմում կա 4600 զինվորական 31 երկրից:

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Կուբայի նավթագազային ընկերության նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Կուբայի պետական ​​նավթագազային CUPET ընկերության նկատմամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, պատժամիջոցներն ուղղված են Union Cuba Petróleo (CUPET) ընկերության դեմ։

Հունվարին Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որը թույլատրում է Կուբա նավթ մատակարարող երկրներից ներմուծման վրա մաքսատուրքեր սահմանել և արտակարգ դրություն հայտարարել՝ ԱՄՆ ազգային անվտանգությանը Կուբայի կողմից ենթադրյալ սպառնալիքի պատճառով: Այս միջոցառումը սրել է կղզու վառելիքի պակասը՝ ազդելով էլեկտրաէներգիայի արտադրության, տրանսպորտի, սննդի արտադրության, առողջապահության և կրթության վրա:

ԱՄՆ-ի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքը հիմնական կետերով գրեթե ավարտված է. Բաղայի

ԱՄՆ-ի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքը հիմնական կետերով գրեթե ավարտված է, հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ PressTV-ին։

«Խնդիրն այն է, որ Միացյալ Նահանգների հակասական դիրքորոշումները միշտ տուրբուլենտություն և խափանումներ են առաջացրել այս գործընթացում»,- հավելել է նա։

Բաղային ընդգծել է, որ Իրանը բանակցությունների է մտել բարի կամքով և լիակատար պատասխանատվությամբ, սակայն ամերիկյան կողմի դիրքորոշումը բազմիցս փոխվել է, առաջ են քաշվել ոչ իրատեսական պահանջներ և իրականացվել են հարձակումներ։