Պն նախարարի տեղակալները «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով են պարգևատրվել

Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից։

Անօդաչուներ, ռազմական ավիացիա ու ծանր հրետանային համակարգ. Մայիսի 28-ի զորահանդեսը՝ ֆոտոշարքով

Այսօր՝ Մայիսի 28-ին, առաջին Հանրապետության օրվա առթիվ կազմակերված զորահավաքին ցուցադրվեց վերջին տարիներին ձեռք բերված նոր զինտեխնիկան՝ անօդաչուներ, ծանր հրետանի, ռազմական ավիացիա:

Զորահանդեսն ու զորահանդեսի ընթացքում ցուցադրված սպառազինությունը ներկայացնում ենք ֆոտոշարքով:

Բաժանման լուրերից հետո. Մարի Հովհաննիսյանն անդրադարձել է կյանքի դժվարություններին

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ համացանցում և մամուլի էջերում չեն դադարում քննարկումները հայտնի զույգի՝ Պապ Պողոսյանի և Մարի Հովհաննիսյանի հավանական բաժանման շուրջ:

Լուրերը փաստում են, որ ընդամենը մի քանի ամիս տևած ամուսնությունից հետո զույգն այլևս միասին չէ։ Թեև կողմերը պաշտոնական որևէ հայտարարությամբ կամ մեկնաբանությամբ հանդես չեն եկել, սակայն նրանց վարքագիծը սոցցանցերում խոսում է ամեն ինչի մասին. զույգը սոցիալական հարթակներից հեռացրել է համատեղ բոլոր լուսանկարները և դադարել է հետևել միմյանց:

Այս ամենի ֆոնին, օրերս Մարի Հովհաննիսյանը ինստագրամի իր էջում հետևորդների հետ հարցուպատասխան է կազմակերպել, որտեղ անդրադարձել է իր ներկայիս հոգեվիճակին և կյանքի դժվարությունները հաղթահարելու սեփական բանաձևին:

Օգտատերերից մեկի այն հարցին, թե՝ ո՞նց եք անում, որ միշտ այսպես պոզիտիվ եք, այսքան մոտիվացնող, Մարին հանդես է եկել բավականին տպավորիչ ու խորը պատասխանով, ինչը շատերը կապել են հենց նրա անձնական կյանքի վերջին իրադարձությունների հետ.

«Կյանքին նայում եմ դրական աչքերով, ամեն օր արթնանալուց Աստծուն շնորհակալություն եմ հայտնում ինձ ևս մեկ հնարավորություն տալու և այն ամենի համար ինչ կատարվումա կյանքումս։ Նույնիսկ ինձ հետ կատարվող թվացյալ վատ բաներին ժպիտով եմ փորձում մոտենալ և ընդունում եմ որպես մի շատ ավելի լավ բանի սկիզբ»։

Դժվարին պահերին սեփական ուժերն ու լավատեսությունը չկորցնող Մարին իր խոսքն ավարտել է հուզիչ ու քաջալերող պատգամով՝ ուղղված իր հազարավոր երկրպագուներին. «Ուղղակի թողեք ամեն բան Աստծուն և ինչ էլ լինի ժպտացեք, դա լավագույն պարգևնա ձեզ»։

Բլոգերի այս անկեղծությունը մեծ արձագանք է գտել երկրպագուների շրջանում: Նրանք մեկնաբանություններում շարունակում են զորակցության և սիրո խոսքեր հղել Մարիին՝ գովելով նրա կամքի ուժն ու կյանքին հասուն մոտեցում ցուցաբերելու կարողությունը:


Թամարա Քալանթարյան

Արմավիրի մարզում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Մայիսի 29-ին՝ ժամը 12։00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիրի մարզի Մեծամոր, Վաղարշապատ, Արաքս համայնքների մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ:

Գրիգորի Եսայանն իրականում ճաղատ է

Հայկական շոու-բիզնեսի երգիչներից մեկը՝ Գրիգորի Եսայանը, հայտնվել է համացանցի և իր հազարավոր երկրպագուների ուշադրության կենտրոնում, սակայն այս անգամ ոչ թե նոր երգի կամ տեսահոլովակի, այլ արտաքինի կտրուկ ու անսպասելի բացահայտման պատճառով:

Համացանցում տարածվել են ուշագրավ կադրեր, որոնք իսկական շոկ են առաջացրել օգտատերերի շրջանում: Լուսանկարներից պարզ է դառնում, որ երգիչը տարիներ շարունակ հանրությանը ներկայացել է հատուկ կեղծամով, մինչդեռ իրականում նա գրեթե ամբողջությամբ ճաղատ է:

Արտիստին տարիներ շարունակ տեսնելուց հետո, այս նոր կադրերը մեծ իրարանցում են առաջացրել սոցցանցերում: Երկրպագուների մեծ մասը նշում է, որ արտաքին այս հանգամանքը ոչ մի կերպ չի ազդում նրա տաղանդի և անկրկնելի ձայնի վրա:

Նրանց խոսքով՝ շոու-բիզնեսում ընդունված պրակտիկա է խնամված տեսք ունենալու համար դիմել նմանատիպ հնարքների:


Թամարա Քալանթարյան

Սևանում հայտնաբերել են որպես անհետ կորած 6-ամյա 2 տղաներին

Այսօր՝ մայիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկում 3 ժամից ավելի է՝ որոնում են գյուղի երեխաներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, և այդ գյուղի բնակիչները որոնում են տղա երեխաներ Ա․-ին և Մ․-ին։

Սևանի համայնքային ոստիկանները, Գեղարքունիքի քրեական ոստիկանները, պարեկներն ու փրկարարները մի քանի ժամ որոնողական աշխատանքներ են իրականացրել տարբեր հատվածներում, և ժամը 20։10-ի սահմաններում փրկարարներն ու պարեկները երեխաներին ողջ և առողջ հայտնաբերել են գյուղի մանկապարտեզի ննջասենյակներից մեկում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որոնվող երեխաները հորեղբոր տղաներ են։

Այսօր մեր առջև խնդիր է դրված կրթել նաև մեքենաներին․ Մհեր Գրիգորյան

5-րդ դարում հայկական այբուբենի ստեղծումը թույլ տվեց պահպանել գիտելիքները և փոխանցել այն ապագա սերունդներին, այս մասին Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Այսօր՝ արհեստական բանականության դարաշրջանում, մեր առջև նոր խնդիր է դրված ոչ միայն կրթել մարդկանց, այլ նաև մեքենաներին՝ հասկանալ մեր լեզուներն ու մշակութային ժառանգությունը»,- նշել է նա։

Բամբասանքներին վերջ դրվեց. Հայկո Հովհաննիսյանը և Անահիտ Մանուկյանը հերքել են բաժանման լուրերը

Արդեն երկար ժամանակ համացանցում և սոցիալական տարբեր հարթակներում ակտիվորեն շրջանառվում ու քննարկվում էին լուրեր, թե սիրված զույգը՝ դերասան Հայկո Հովհաննիսյանն ու Անահիտ Մանուկյանը, բաժանվել են:

Այս խոսակցությունները մեծ անհանգստություն էին առաջացրել նրանց հազարավոր երկրպագուների շրջանում, ովքեր անդադար փորձում էին պարզել ճշմարտությունը։ Այսօր, սակայն, Հայկո Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում արված նոր ուշագրավ հրապարակմամբ վերջապես պատասխանել է բոլոր բամբասանքներին ու խոսակցություններին։

Դերասանի հետևորդներից մեկը, չդիմանալով անորոշությանը, ուղղակիորեն հարցրել էր նրան. «Ինչու՞ բաժանվեցիք դուք և Անահիտը, ախր շատ լավն էիք»։

Հայկը նախընտրել է երկար տեքստեր չգրել, այլ պատասխանել է առավել քան խոսուն ձևով։ Նա հրապարակել է իրենց նոր համատեղ հոլովակը, որով հստակ ու թափանցիկ ակնարկել է, որ բաժանման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և իրենք շարունակում են սիրով ու երջանիկ միասին լինել:

Այս հրապարակումը տարածվել է համացանցում՝ ուրախություն պարգևելով զույգի երկրպագուներին։

ԿԸՀ-ն սահմանել է 18 կուսակցությունների և դաշինքների քվեաթերթիկների նմուշները

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 28-ի արտահերթ նիստում սահմանել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների մասնակից 18 կուսակցությունների և դաշինքների քվեաթերթիկների նմուշները։ Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից:

Կուսակցությունների/դաշինքների լիազոր ներկայացուցիչներն, ըստ ցանկության, ստորագրել են նմուշների վրա։ Մայիսի 30-ից սկսվելու է քվեաթերթիկների տպագրությունը, տպագրությանը հետևել ցանկացող քաղաքական ուժերի, ԶԼՄ-ների, դիտորդների ներկայացուցիչները պետք է նախապես դիմեն ԿԸՀ։

Հանձնաժողովը սահմանել է նաև ԱԺ հերթական ընտրություններին քրեակատարողական հիմնարկներում քվեարկության սկիզբը։

Երևան-Կենտրոն ՔԿՀ (9/61 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 17։00:

Նուբարաշեն ՔԿՀ (10/56 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 11։00:

Վարդաշեն ՔԿՀ (10/57 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 14։00:

Արմավիր ՔԿՀ (14/65 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 11։00:

Վանաձոր ՔԿՀ (23/64 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 14։00:

Սևան ՔԿՀ (26/41 տեղամաս), քվեարկության սկիզբ՝ 11։00:

Աբովյան ՔԿՀ (29/51 տեղամաս), քվեարկության սկիզբ՝ 15։00:

Արթիկ ՔԿՀ (33/55 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 12։00:

Գորիս ՔԿՀ (34/75 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 15։00:

Վերոնշյալ բոլոր ՔԿՀ-ներում ձևավորվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներ, քվեարկությունն ավարտվելու է 20։00-ին։

Ընտրական իրավունք չունեն դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք։