Բամբասանքներին վերջ դրվեց. Հայկո Հովհաննիսյանը և Անահիտ Մանուկյանը հերքել են բաժանման լուրերը

Արդեն երկար ժամանակ համացանցում և սոցիալական տարբեր հարթակներում ակտիվորեն շրջանառվում ու քննարկվում էին լուրեր, թե սիրված զույգը՝ դերասան Հայկո Հովհաննիսյանն ու Անահիտ Մանուկյանը, բաժանվել են:

Այս խոսակցությունները մեծ անհանգստություն էին առաջացրել նրանց հազարավոր երկրպագուների շրջանում, ովքեր անդադար փորձում էին պարզել ճշմարտությունը։ Այսօր, սակայն, Հայկո Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում արված նոր ուշագրավ հրապարակմամբ վերջապես պատասխանել է բոլոր բամբասանքներին ու խոսակցություններին։

Դերասանի հետևորդներից մեկը, չդիմանալով անորոշությանը, ուղղակիորեն հարցրել էր նրան. «Ինչու՞ բաժանվեցիք դուք և Անահիտը, ախր շատ լավն էիք»։

Հայկը նախընտրել է երկար տեքստեր չգրել, այլ պատասխանել է առավել քան խոսուն ձևով։ Նա հրապարակել է իրենց նոր համատեղ հոլովակը, որով հստակ ու թափանցիկ ակնարկել է, որ բաժանման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և իրենք շարունակում են սիրով ու երջանիկ միասին լինել:

Այս հրապարակումը տարածվել է համացանցում՝ ուրախություն պարգևելով զույգի երկրպագուներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *