«Արարատ-Արմենիա»-ն ստացավ չեմպիոնական գավաթը

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2025/2026 մրցաշրջանի չեմպիոնական գավաթը «Արարատ-Արմենիա»-ն ստացավ վերջին տուրի հանդիպման ավարտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում «Արարատ-Արմենիա»-ն մրցեց «Գանձասար»-ի հետ: «Արարատ-Արմենիա»-ի կազմում առաջին կեսի վերջնամասում հեռահար ու դիպուկ հարվածով աչքի ընկավ Ժիրայր Շաղոյանը:

Երկրորդ կեսում «Գանձասար»-ին այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը և Հայաստանի նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն հաղթանակով ավարտեց մրցաշրջանի վերջին խաղը:

«Արարատ-Արմենիա»-ն Հայաստանի չեմպիոն դարձավ երրորդ անգամ:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը հայտնվել է կառավարման ճգնաժամի մեջ

Անկարայի վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ- CHP) 2023թ. նոյեմբերյան համագումարը: Այդ որոշումը խորացրել է կուսակցության ներսում առկա քաղաքական ճգնաժամը։ Հայտնում է Ermenihaber-ը:

Դատարանի որոշման համաձայն՝ համագումարի անվավեր ճանաչման հետևանքով իրավական առումով վերականգնվում է կուսակցության նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի լիազորությունները, իսկ գործող նախագահ Օզգյուր Օզելը հեռացվում է ղեկավար պաշտոնից։ Այս զարգացումները լարված իրավիճակ են ստեղծել CHP-ի կենտրոնակայանում։

Կուսակցության գլխավոր գրասենյակի տարածքում Օզելի և Քըլըչդարօղլուին աջակցող խմբերի միջև սկսված վիճաբանությունը կարճ ժամանակում վերաճել է ֆիզիկական ընդհարման։ Իրավապահ մարմիններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները կուսակցության կենտրոնակայանի շրջակայքում՝ փորձելով վերահսկել իրավիճակը և ցրել հավաքված բազմությունը։ Միաժամանակ ուժեղացվել է նաև Քըլըչդարօղլուի՝ Անկարայում գտնվող բնակության վայրի անվտանգությունը։

Դատարանի որոշմամբ՝ համագումարից հետո անցկացված բոլոր կուսակցական ժողովները և դրանց արդյունքում ընդունված որոշումները ճանաչվել են անվավեր։ Կուսակցության կողմից ներկայացված բողոքարկման դիմումները մերժվել են թե՛ համապատասխան դատարանի, թե՛ Բարձր ընտրական խորհրդի (YSK) կողմից։

Անկարայի նահանգապետարանը, ըստ թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների, ոստիկանությանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել կուսակցության գլխավոր գրասենյակը Քըլըչդարօղլուի ղեկավարությանը փոխանցելու ուղղությամբ։ Դրանից հետո ոստիկանությունը միջամտել է՝ կոտրելով մուտքերից մեկը և ներխուժել ներս։ Ոստիկանությունը Օզելի աջակիցների ուղղությամբ նաև արցունքաբեր գազ է կիրառել: Օզելը միջամտությունից հետո պատռել է իրեն փոխանցված կենտրոնակայանը լքելու մասին ծանուցագիրը և դուրս եկել շենքից՝ հայտարարելով այնտեղ կրկին վերադառնալու մասին: Այնուհետև վերջինս լքել է կուսակցության գլխավոր գրասենյակի շենքը, ապա իր աջակիցների հետ քայլել դեպի մեջլիս (խորհրդարան): Նա պնդել է, որ կուսակցությունը այսուհետ գործունեությունը շարունակելու է մեջլիսի խմբակցության գրասենյակներում՝ ընդգծելով, որ «քաղաքական ուժի հիմքը ոչ թե շենքերն են, այլ կամքն ու վճռականությունը»։

Քաղաքական և իրավական գործընթացների ֆոնին քննարկվում է նոր համագումարի անցկացման հնարավորությունը։ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ կուսակցությունը պետք է հնարավորինս արագ անցնի նոր համագումարի կազմակերպմանը։ Մինչդեռ Քըլըչդարօղլուն և իր կողմնակիցները չեն շտապում նոր համագումարի անցկացման հարցում:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Բելգիան չի տարհանի դիվանագետներին Կիևից

Բելգիան հայտարարել է, որ չի տարհանի իր դիվանագետներին Կիևից՝ չնայած Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության նախազգուշացմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն գրել է X-ի իր միկրոբլոգում:

«Բելգիացիները ոչ մի տեղ չեն գնում։ Նրանք կմնան Կիևում», – գրել է Պրևոն՝ հավելելով, որ ինքը կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ «դիվանագետներին ուղղված սպառնալիքները անընդունելի հայտարարելու համար»։

«Ռուսաստանի հայտարարությունը, որով կոչ է արվում դիվանագիտական ​​անձնակազմին և օտարերկրյա քաղաքացիներին լքել Կիևը, անընդունելի է», – գրել է Պրևոն: Նա սա համարել է միջազգային նորմերի և Վիեննայի կոնվենցիայի խախտում:

Թրամփը հայտարարել է, որ դեմ է հարստացված ուրանը Ռուսաստան կամ Չինաստան տեղափոխելուն

Մենք չենք խոսում որևէ պատժամիջոցների մեղմացման կամ գումար տրամադրելու մասին, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։

«Մենք վերահսկում ենք այն գումարը, որը նրանք պնդում են, որ իրենցն է։ Մենք կպահպանենք այդ գումարի վերահսկողությունը։ Երբ նրանք պատշաճ կերպով վարվեն և անեն այն, ինչ ճիշտ է, մենք թույլ կտանք նրանց ստանալ իրենց գումարը»,- ասել նա։

Թրամփը հայտարարել է, որ դեմ է հարստացված ուրանը Ռուսաստան կամ Չինաստան տեղափոխելուն։

Նեթանյահուն աշխարհի մուսուլմաններից շուտով կստանա իրեն հասանելիք դասը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ Չամլըջա մզկիթում մասնակցել է Քուրբան Բայրամին (Զոհաբերության տոն) նվիրված նամազին։

Դրանից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին և անդրադարձել Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուին ու Գազայում տիրող իրավիճակին։

Նա նշել է, որ Գազայում տեղի ունեցածը Թուրքիայի համար դարձել է կանգ առնելու, խորհելու ու դիրքորոշում ձևավորելու պահ։

«Աստված տա, այդ բռնակալ Նեթանյահուն շուտով աշխարհի մուսուլմաններից ստանա իրեն հասանելիք դասը ու մենք բոլորս շատ շուտով միասին ականատես լինենք դրան։ Սպասում ենք, որ դա տեղի ունենա»,- նշել է նա։

Ermenihaber

Զելենսկին թուրքերենով շնորհավորել է մուսուլմանների տոնը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաիներենով, թուրքերենով ու անգլերենով շնորհավորել է Ուկրաինայի ու ամբողջ աշխարհի մուսուլմաններին Kurban Bayram-ի (Զոհաբերության տոն) կապակցությամբ։

«Թող այս օրհնյալ տոնը բոլորի տներին բերի բարեկեցություն ու երկարատև խաղաղություն։ Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որ այս տարի հնարավորինս շատ ընտանիքներ կարողանան անվտանգ նշել այս տոնը։ Մինչ պաշտպանում ենք կյանքը այստեղ՝ Ուկրաինայում և Եվրոպայում, միևնույն ժամանակ աջակցում ենք նաև կյանքի պաշտպանությանը Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցի և Հարավային Կովկասի բարեկամ ու գործընկեր երկրներում»,- նշել է Զելենսկին։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ աշխարհի ոչ մի վայրում վախն ու անապահովությունը չպետք է գերիշխեն մարդկանց կյանքում և դրա հետ մեկտեղ մաղթել է, որ այս տոնը հույս և ուժ բերի բոլոր բարի սրտերին:

Ermenihaber

Զելենսկին թուրքերենով շնորհավորել է մուսուլմանների տոնը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաիներենով, թուրքերենով ու անգլերենով շնորհավորել է Ուկրաինայի ու ամբողջ աշխարհի մուսուլմաններին Kurban Bayram-ի (Զոհաբերության տոն) կապակցությամբ։

«Թող այս օրհնյալ տոնը բոլորի տներին բերի բարեկեցություն ու երկարատև խաղաղություն։ Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որ այս տարի հնարավորինս շատ ընտանիքներ կարողանան անվտանգ նշել այս տոնը։ Մինչ պաշտպանում ենք կյանքը այստեղ՝ Ուկրաինայում և Եվրոպայում, միևնույն ժամանակ աջակցում ենք նաև կյանքի պաշտպանությանը Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցի և Հարավային Կովկասի բարեկամ ու գործընկեր երկրներում»,- նշել է Զելենսկին։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ աշխարհի ոչ մի վայրում վախն ու անապահովությունը չպետք է գերիշխեն մարդկանց կյանքում և դրա հետ մեկտեղ մաղթել է, որ այս տոնը հույս և ուժ բերի բոլոր բարի սրտերին:

Ermenihaber

Իսրայելն ինքն է նախընտրել զենք չգնել Ֆրանսիայից․ Լըկորնյու

Իսրայելն ինքն է նախընտրել զենք չգնել Ֆրանսիայից:

Այս մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն։

«Ֆրանսիական զենքի մատակարարումներ դեպի Իսրայել չկան, դրանք գոյություն չունեն։ Այնպես որ, դադարեք խոսել էմբարգոյի մասին»,- հայտարարել է Ֆրանսիայի վարչապետը։

Հայաստանը նոր վարկ կվերցնի Համաշխարհային բանկից պետբյուջեի համալրման համար

Հայաստանը նոր վարկ կվերցնի Համաշխարհային բանկից պետբյուջեի համալրման համար:

Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում
170,3 մլն եվրո վարկի գումարով կբարելավվի «Տնտեսական մրցակցության մասին» օրենսդրությունը, լրացուցիչ իրավական երաշխիքներ կընձեռնվեն ներդրողներին:

Կընդլայնվեն նաև Հայաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները՝ կանխելու գնային սպեկուլյացիաները և այլ հակամրցակցային գործողությունները:

Վարկը կտրամադրվի տարեկան մոտ 3,7% տոկոսադրույքով, 28 տարի ժամկետով և 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով:

Ո՞վ է Արցախի ներկայացուցչության շենքը «խլելու» որոշում կայացրած դատավորը․ ի՞նչ միլիոններ է հայտարարագրել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչական դատարանի նախագահի՝ Կարեն Զարիկյանի հրապարակած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում անվավեր է ճանաչվել Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Վճռի արդյունքում, ըստ ներկայացված իրավական գնահատականների, Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի սեփականության իրավունքը դուրս է եկել Արցախի տնօրինման շրջանակից։

Դատավարական գործընթացի ընթացքում, ինչպես նշում է իրավաբան Ռոման Երիցյանը, դատարանը հրաժարվել է Արցախի Հանրապետությանը ներգրավել որպես երրորդ անձ, ինչի հետևանքով վերջինս զրկվել է իր շահերը ուղղակիորեն պաշտպանելու հնարավորությունից։ Երիցյանն այս որոշումը որակել է որպես անհիմն և աբսուրդային՝ հայտարարելով, որ պատրաստվում է այն բողոքարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։ Վարչական դատարանի նախագահը տվյալ գործով եղել է Կարեն Զարիկյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, թե ի՞նչ եկամուտներ ունի դատավորը, որի որոշմամբ տեղի է ունեցել վիճահարույց դատական ակտը։

2024 թվականի հայտարարագրի տվյալներ

Ըստ 2024 թվականի հայտարարագրի՝ նա 1 տարում 2 բնակարան է ձեռք բերել Երևանում՝ մեկը՝ Աջափնյակում, ձեռք բերված հեղափոխությունից հետո՝ 2019 թվականի սեպտեմբերի 17-ին՝ համատեղ սեփականությամբ, և մյուսը՝ Արաբկիր վարչական շրջանում՝ ձեռք բերված 2019 թվականի ապրիլի 23-ին։ Նույն հասցեով առկա է նաև ավտոկայանատեղի՝ համատեղ սեփականությամբ։

Տրանսպորտային միջոցների շարքում նշված է 2020 թվականի արտադրության JEEP մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2023 թվականի մայիսի 23-ին, սակայն նույն տարվա ընթացքում օտարվել է 3 միլիոն 850 հազար դրամով։ Հայտարարագրված է նաև 90 և ավելի օր փաստացի տիրապետվող HONDA 2023 թվականի արտադրության մեքենա։

Ֆինանսական միջոցների մասով հայտարարագրում նշված է 25 միլիոն դրամի բանկային ավանդ, ինչպես նաև տարբեր բանկային հաշիվների մնացորդներ՝ 1 միլիոն 122 հազար 780 դրամ, 170 հազար 172 դրամ և 131 ԱՄՆ դոլար, ինչպես նաև կանխիկ միջոցներ՝ 3 միլիոն 700 հազար դրամ, 1 700 ԱՄՆ դոլար և 9 հազար եվրո։

Առավել ուշադրության են արժանի Զարիկյանի եկամուտները։

2024 թվականին նրա եկամուտները եղել են տարբեր աղբյուրներից։ Նա աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ է ստացել Երևանի պետական համալսարանից՝ 99 հազար 544 դրամ, Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից՝ Դատական դեպարտամենտից՝ 14 միլիոն 977 հազար 209 դրամ, Հայաստանի Հանրապետության ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտից՝ 857 հազար 885 դրամ, Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանից՝ 1 միլիոն 854 հազար 234 դրամ և նույն համալսարանից՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերով՝ 960 հազար դրամ։

Վարկեր է ստացել ԱԿԲԱ Լիզինգից՝ 8 միլիոն 244 հազար դրամ և Ֆասթբանկից՝ 19 միլիոն 920 հազար 600 դրամ։

Բանկային ավանդների կամ փոխառությունների դիմաց տոկոսային եկամուտներ է ստացել Ամիոբանկից՝ 1 միլիոն 231 հազար 700 դրամ և Արդշինբանկից՝ 835 հազար 883 դրամ։

Գույքի օտարումից եկամուտ է ստացել Գևորգ Քարամյանից՝ 3 միլիոն 850 հազար դրամ։

Ապահովագրական հատուցում ստացել է Լիգա Ինշուրանսից՝ 1 միլիոն 800 հազար դրամ։

Եկամտային հարկի վերադարձ ստացել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից՝ 2 միլիոն 290 հազար 553 դրամ։

Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ է ստացել Եվրոպայի խորհրդից՝ 427 եվրո, «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունից՝ 3 միլիոն 795 հազար դրամ, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից՝ 83 հազար 625 դրամ։

Այլ եկամուտներ ստացել է ՄԱԿ ՓԳՀ-ից՝ 1 հազար 263 դոլար, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից՝ 370 հազար 787 դրամ և 100 հազար դրամ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից՝ Դատական դեպարտամենտից՝ 900 հազար դրամ։

Ընդհանուր եկամուտը կազմել է 62 միլիոն 851 հազար 576 դրամ։

Զարիկյանի վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ձևավորվել է մի քանի աղբյուրներից։

Նրա անունով գրանցված է բնակարանային հիփոթեք, որի մայր գումարի մնացորդը կազմում է 15 միլիոն 294 հազար 534 դրամ։

Նա ունի նաև երկրորդ վարկային պարտավորություն՝ բնակարան և ավտոկայանատեղի ապահովմամբ, որի մայր գումարի մնացորդը կազմում է 22 միլիոն 104 հազար 994 դրամ։

Բացի այդ, առկա է ևս մեկ վարկ՝ 2 միլիոն 510 հազար 102 դրամ մայր գումարի մնացորդով։

Նրա վարկային պարտավորությունների թվում է նաև բնակարանի գնման իրավունքով ձևավորված վարկ, որի մայր գումարի մնացորդը կազմում է 19 միլիոն 920 հազար 600 դրամ։

Հայտարարագրի համաձայն՝ նրա ծախսերը կազմվել են մի քանի ուղղություններով։ Ուսման կամ այլ դասընթացների համար կատարված վճարները կազմել են 3 միլիոն 268 հազար 400 դրամ։ Վարկերի մարմանը ուղղված վճարները կազմել են 9 միլիոն 363 հազար 555 դրամ, իսկ 2 միլիոն դրամը գերազանցող այլ միանվագ ծախսերը՝ 2 միլիոն 113 հազար 400 դրամ։

Հանգստի, ճանապարհածախսի, գույքի վարձակալության, գյուղատնտեսական գործունեության, գույքի վերանորոգման, ինչպես նաև նվիրատվությունների կամ օգնության վերաբերյալ ծախսեր չեն արձանագրվել։

Հայտարարագրում նշվում է նաև, որ Կարեն Զարիկյանը 100 տոկոս մասնակցություն ունի «ԷՅ ՔԵՅ ԶԵԹ» ՍՊԸ-ում, որը ձեռք է բերվել 2014 թվականի հոկտեմբերի 17-ին։

Նա ընդգրկված է նաև «ԷՅ ՔԵՅ ԶԵԹ» ՍՊԸ-ի հավատարմագրային կառավարման գործընթացում, որը իրականացվում է պայմանագրով մինչև 2039 թվականի դեկտեմբերի 31-ը։

Բացի այդ, նա հանդիսանում է ՀՀ Դատավորների միության անդամ և «Վարչական իրավունքի գիտահետազոտական կենտրոն» հիմնադրամի խորհրդի անդամ։

2023 թվականի հայտարարագրի տվյալներ

2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ Կարեն Զարիկյանը տարեսկզբում ունեցել է NISSAN մակնիշի 2013 թվականի արտադրության մարդատար ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2019 թվականի մարտի 15–ին և օտարվել է նույն տարվա մայիսի 23-ին՝ 3 միլիոն դրամով։

Տարվա ընթացքում նա ձեռք է բերել JEEP մակնիշի 2020 թվականի արտադրության մարդատար ավտոմեքենա՝ 2023 թվականի մայիսի 23-ին, որը գնվել է «Աուտոմոստ» ՍՊԸ-ից՝ 5 միլիոն 941 հազար դրամով։

Նա բանկում ունեցել է 25 միլիոն դրամի ավանդ, որը տարվա ընթացքում չի փոփոխվել և տարեվերջին պահպանվել է նույն չափով։ Բանկային հաշիվներում տարեվերջին առկա են եղել 27 եվրո, 2 հազար 616 ԱՄՆ դոլար և 501 հազար 357 դրամ։

Հայտարարագրի համաձայն՝ Կարեն Զարիկյանի կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 6 հազար ԱՄՆ դոլար, 4 միլիոն դրամ և 15 հազար եվրո, իսկ տարեվերջին՝ 1 հազար 700 ԱՄՆ դոլար, 3 միլիոն 700 հազար դրամ և 11 հազար եվրո։

Հաշվետու տարվա տվյալներով՝ Զարիկյանի եկամուտները ձևավորվել են մի քանի աղբյուրներից։

Նա տոկոսային եկամուտներ է ստացել Արդշինբանկից՝ 837 հազար 61 դրամ և Ամիոբանկից՝ 1 միլիոն 316 հազար 251 դրամ։ Այլ եկամուտներ ստացել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից՝ 2 միլիոն 368 հազար 404 դրամ, ինչպես նաև Լիանա Գրիգորյանից՝ գույքի օտարումից՝ 3 միլիոն դրամ։

Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ է ստացել Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից՝ Դատական դեպարտամենտից՝ 10 միլիոն 854 հազար 275 դրամ, Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանից՝ 1 միլիոն 639 հազար 694 դրամ, Երևանի պետական համալսարանից՝ 109 հազար 621 դրամ, «Արդարադատության ակադեմիայից»՝ 2 միլիոն 118 հազար 197 դրամ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայից՝ 88 հազար 500 դրամ։

Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ է ստացել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից՝ 123 հազար դրամ և «Արդարադատության ակադեմիայից»՝ 20 հազար դրամ։

Ընդհանուր հաշվով նրա տարեկան եկամուտը կազմել է 22 միլիոն 475 հազար 3 դրամ։

Ինչ վերաբերում է վարկերին և փոխառություններին, ապա նրա վարկային պարտավորությունները կազմել են երկու հիպոթեքային վարկ՝ 15 միլիոն 684 հազար 425 դրամ և 23 միլիոն 31 հազար 186 դրամ, որոնց ընդհանուր մայր գումարի մնացորդը կազմել է 38 միլիոն 715 հազար 611 դրամ։

2022 թվականի հայտարարագրի տվյալներ

2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ տարեվերջին նրա հաշիվներում առկա է եղել 280 ԱՄՆ դոլար և 2 միլիոն 590 հազար 785 դրամ։ Կանխիկ դրամական միջոցների մասով տարեսկզբին նա ունեցել է 9 հազար ԱՄՆ դոլար, 4 միլիոն դրամ և 20 հազար եվրո, իսկ տարեվերջին՝ 6 հազար ԱՄՆ դոլար, 4 միլիոն դրամ և 15 հազար եվրո։

Տարեկան եկամուտները ընդհանուր կազմել են 18 միլիոն 671 հազար 860 դրամ։

Վարկերի և փոխառությունների մասով նրա մայր գումարի մնացորդը կազմել է երկու հիպոթեքային վարկ՝ 16 միլիոն 33 հազար 117 դրամ և 23 միլիոն 875 հազար 756 դրամ, ընդհանուր՝ 39 միլիոն 908 հազար 873 դրամ։

2021 թվականի հայտարարագրի տվյալներ

2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ Զարիկյանի բանկային ավանդները տարվա սկզբում և վերջում կազմել են նույն չափով։ Նա ունեցել է ընդհանուր 25 միլիոն դրամի ավանդ։

Հայտարարագրի համաձայն՝ տարեվերջին պաշտոնյան ունեցել է 154 ԱՄՆ դոլար և 2 միլիոն 345 հազար 999 դրամ բանկային միջոց, ինչպես նաև 9 հազար ԱՄՆ դոլար, 4 միլիոն դրամ և 20 հազար եվրո կանխիկ գումար։ Նրա տարեկան եկամուտը կազմել է ավելի քան 15 միլիոն 964 հազար դրամ, իսկ վարկային պարտավորությունները՝ շուրջ 40 միլիոն 996 հազար դրամ։

Վերջին տարիների հայտարարագրային տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ Կարեն Զարիկյանի եկամուտները 2021 թվականի համեմատ գրեթե քառապատկվել են՝ աճելով շուրջ 15.9 միլիոն դրամից մինչև ավելի քան 62.8 միլիոն դրամ՝ 2024 թվականին։ Միաժամանակ, վարկային պարտավորությունները ամբողջ ժամանակահատվածում մնացել են համեմատաբար կայուն՝ մոտ 38–40 միլիոն դրամի սահմաններում՝ չնայած եկամուտների զգալի աճին»։