Գնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը․ Մարիաննա Ղահրամանյան

Գնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը։
Գնա՜ ընտրության, որ քո ձայնը չկորչի նրա ստեղծած աղմուկի մեջ։
Գնա՜ ընտրության, որովհետև հենց քո ձայնն է որոշիչ։

Այս մասիյն ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։

Մեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից․ ՀՀ-ն արժանի է անվտանգ և կայուն ապագայի. Գագիկ Ծառուկյան

Նախընտրական ջերմ ու անկեղծ հանդիպումները անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են։ Այս անգամ Արմավիրի մարզում՝ Էջմիածին և Արմավիր քաղաքներում, Facebook-ում գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Թիմակիցների հետ քայլերթով այցելեցինք նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ աղոթք և մոմավառություն կատարեցինք՝ հանուն մեր երկրի խաղաղության, անվտանգության ու բարեկեցության։

Մեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից։ Հայաստանը արժանի է անվտանգ և կայուն ապագայի»,-գրել է Ծառուկյանը։

Ինձ համար կատաստրոֆա է. Ավետ Բարսեղյանը՝ կնոջ հետ վեճերի մասին

Բանաստեղծ-երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, ով հանրությանը հայտնի է իր խոսքի վարպետությամբ, անձնական կյանքում, պարզվում է, բոլորովին այլ խնդրի է բախվում:

Ավետը, ով իր ընտանեկան կյանքը միշտ հեռու է պահում ավելորդ աչքերից, այս անգամ բացառիկ ու անկեղծ խոստովանություն է արել «O Sole Mio»հաղորդման ընթացքում:

Հաղորդավարը փակագծեր է բացել իր և կնոջ՝ Անիի հարաբերությունների, ընտանեկան կյանքի կուլիսների և այն հիմնական խնդրի մասին, որը հաճախ դառնում է իրենց տանը տեղի ունեցող վեճերի պատճառը: Զրույցի ուշագրավ մանրամասներին հետևել է Oragir.News-ը:

Ինչպես նշում է Ավետ Բարսեղյանը, իրենց ընտանիքում տարաձայնությունների հիմնական աղբյուրը տղամարդու և կնոջ հոգեբանական տարբերություններն ու էմոցիաներն արտահայտելու ձևերն են:

Կինը՝ Անին, ցանկանում է երկար զրույցներ ունենալ և կիսվել ապրումներով, մինչդեռ Ավետը նախընտրում է լռությունը. «Ինքը պահանջում է խոսել, իսկ ես չեմ սիրում։ Ինքը շատ ընկերուհիներ չունի, Անիի կյանքում սակավաթիվ են մարդիկ, ովքեր ընկերուհի են, ու ինքը էդ ամբողջ էմոցիան ուզում է… իսկ ինձ համար «կատաստրոֆա» է նստել ու խոսել»,— անկեղծորեն պատմել է բանաստեղծը:

Ճանաչելի իրավիճակ շատերի համար Ավետ Բարսեղյանի այս անկեղծ խոստովանությունը սոցիալական հարթակներում արդեն իսկ իսկական իրարանցում է առաջացրել և դարձել ակտիվ քննարկումների թեմա:

Օգտատերերի կարծիքները բաժանվել են. շատ կանայք մեկնաբանություններում պաշտպանում են Անիին՝ նշելով, որ կնոջ համար ամուսնու հետ խոսելն ու լսված լինելը չափազանց կարևոր է, իսկ տղամարդկանցից շատերն էլ իրենց հերթին համամիտ են Ավետի հետ՝ փաստելով, որ աշխատանքային ծանր օրվանից հետո երկարատև զրույցները երբեմն իսկական փորձություն են դառնում:


Թամարա Քալանթարյան

Կառավարության հենց առաջին իսկ նիստում ընդունելու ենք Սաֆարովի կանխարգելման օրենքը. Սամվել Կարապետյան

Ընդունելու ենք գլխավոր օրենքը՝ «Սաֆարովի կանխարգելման օրենքը», որպեսզի արգելենք ադրբեջանցիներին գնել մեր հողերը, գնել մեր տները, նվեր ստանալ մեր հողերը

Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին. Գագիկ Ծառուկյան

Պակիստանի ակտիվ միջնորդությամբ մեր բարեկամ, հարևան Իրանի և մեր լավ գործընկեր ԱՄՆ միջև կարծես թե հնարավոր է դառնում խաղաղության հաստատումը։ Սա չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Երբ ես երաշխավորված խաղաղության համատեքստում, ի թիվս այլ երկրների, նշում եմ Պակիստանի անունը, ինձ իշխանությունները սկսում են վիրավորել։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, երկար դադարից հետո, երեկ զանգահարում է Լուկաշենկոյին` քննարկելու հարաբերությունների լավացման և այլ կարևոր հարցեր։ Երբ ես ասում եմ, որ կարելի է և պետք է աշխատել Բելառուսի հետ, և Հայաստանը բազմաթիվ հարցերում լուրջ օգուտներ կարող է ստանալ, ինձ իշխանությունները կոչում են «օլիգարխ, բելառուսական շպիոն»։

Երբ ես ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ պետք է ունենալ նորմալ, հարգալից աշխատանքային հարաբերություններ, որ լուծենք մեր երկրի հարցերն ու խուսափենք անիմաստ, վնասակար թշնամանքից, ինձ պիտակավորում են որպես ռուսամետի։

Այսօր ամբողջ աշխարհը՝ սկսած ԱՄՆ–ից, ուզում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ իրենց անվտանգության և սեփական ժողովուրդների բարեկեցության ապահովման նպատակով։ Մենք աչքներիս առաջ հայտնվում ենք Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի մեջ, որի հետևանքները մեզ համար աննկարագրելի ծանր են լինելու։ Եվ ամենամեծ վնասները կրելու է մեր ժողովուրդը` հասարակ, ապրող, արդար քրտինքով ստեղծող մարդիկ։

Վերջը, ի՞նչ եք ուզում էս երկրից, էս ժողովրդից։ Էսքան պատերազմ ու կորուստ բերելուց հետո էլ ի՞նչ վնաս եք ուզում տալ։ Աշխարհի մասին ձեր պատկերացումներով ինչի՞ եք ուզում հասցնել մեր երկիրը։ Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին։

Եթե դու չես ուզում արթնանաս ու տեսնես, որ Տիգրանաշենը դարձել է «Քյարքի», հունիսի 7-ին գնա ընտրության. Գոհար Մելոյան

Կիրանց, Բաղանիս, Բերքաբեր, Ոսկեպար, Տիգրանաշեն. սրանք հայկական տարածքներ են, հայկական գյուղեր, որոնք նշված են վարչատարածքային բաժանման մասին օրենքով: Որոշումը, թե Տիգրանաշենի ու նշված գյուղերից յուրաքանչյուրի ճակատագրի հետ ինչ կարող է լինել, կարող է կայացնել միայն ՀՀ քաղաքացին՝ հանրաքվեով: Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:

«Ոչ մի իշխանություն, ոչ մի վարչապետ չի կարող կանխորոշել մեր հայկական տարածքների ճակատագիրը, ինչն արդեն մի անգամ արեցին։

Ի՞նչ է տեղի ունենում, հարգելի հայրենակիցներ, Google Maps-ով բացում ենք և ՀՀ ինքնիշխան տարածքում տեսնում ենք Ադրբեջան: Արարատ մարզի Տիգրանաշեն գյուղը նշված է որպես Ադրբեջանի տարածք։

Հայեր ջան, մենք գործ ունենք անելու: Եթե դու չես ուզում մի առավոտ արթնանաս ու տեսնես, որ իսկապես Տիգրանաշենը դարձել է «Քյարքի», հունիսի 7-ին գնա ընտրության: Գնա ընտրության, որպեսզի չգան ադրբեջանցիներն ու ընտրեն քո փոխարեն»,-նշել է նա:

Եթե դու չես ուզում արթնանաս ու տեսնես, որ Տիգրանաշենը դարձել է «Քյարքի», հունիսի 7-ին գնա ընտրության. Գոհար Մելոյան

Կիրանց, Բաղանիս, Բերքաբեր, Ոսկեպար, Տիգրանաշեն. սրանք հայկական տարածքներ են, հայկական գյուղեր, որոնք նշված են վարչատարածքային բաժանման մասին օրենքով: Որոշումը, թե Տիգրանաշենի ու նշված գյուղերից յուրաքանչյուրի ճակատագրի հետ ինչ կարող է լինել, կարող է կայացնել միայն ՀՀ քաղաքացին՝ հանրաքվեով: Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:

«Ոչ մի իշխանություն, ոչ մի վարչապետ չի կարող կանխորոշել մեր հայկական տարածքների ճակատագիրը, ինչն արդեն մի անգամ արեցին։

Ի՞նչ է տեղի ունենում, հարգելի հայրենակիցներ, Google Maps-ով բացում ենք և ՀՀ ինքնիշխան տարածքում տեսնում ենք Ադրբեջան: Արարատ մարզի Տիգրանաշեն գյուղը նշված է որպես Ադրբեջանի տարածք։

Հայեր ջան, մենք գործ ունենք անելու: Եթե դու չես ուզում մի առավոտ արթնանաս ու տեսնես, որ իսկապես Տիգրանաշենը դարձել է «Քյարքի», հունիսի 7-ին գնա ընտրության: Գնա ընտրության, որպեսզի չգան ադրբեջանցիներն ու ընտրեն քո փոխարեն»,-նշել է նա:

Երևանում բախվել են Lixiang-ը, Honda-ն և Nissan-ը. երթևեկությունը տևական ժամանակ դադարեցվել էր

Երեկ՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում Սարի թաղից դեպի Սարալանջ տանող ճանապարհին բախվել են «Lixiang», «Honda» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի հետևանքով երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել էր

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կարս-Ախալքալաք երկաթուղին էլ բացեցին, ինչու է ուրախացել Փաշինյանը

Օրեր առաջ Թուրքիան Հայաստանին կոնֆետի թուղթ նվիրեց։ Թուրքական ապրանք ներմուծող հայ գործարարներն իրավունք ստացան ապրանքի փաստաթղթում ուղիղ նշել «Հայաստան» անունը։ Այս քաղաքական ժեստով ցույց տրվեց, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացում առաջընթաց կա։ Իսկ գործարարն այսուհետև ոչ թե ներկրման, այլ տարանցման մաքս կվճարի այն երկրին, որի տարածքով ապրանք է տանում-բերում Թուրքիայից ՀՀ։ Նիկոլ Փաշինյանն այս նորությունը հաղորդելով՝ հույս էր ներշնչում, թե առաջիկայում բացվելու է հայ-թուրքական սահմանը, ու Հայաստանը կարող է Թուրքիայի տարածքով առևտուր անել ԵՄ երկրների հետ։

Այս ակնկալիքը զարգացնելու համար հերթական նվերն է մատուցվել Հայաստանին, որի մասին տեղեկացրել է Փաշինյանը մայիսի 24-ին՝ հայտարարելով, թե Ախալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման, այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։

«Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի և Վրաստանի գործընկերներին»,- գրել է նա և հավելել. «Հայաստանն այսօր Վրաստանի և Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա և Ռուսաստանի և Ղազախստանի տարածքով՝ Չինաստանի հետ։ Հիմա այլևս Վրաստանի և Թուրքիայի տարածքով նաև Եվրոպական Միության հետ»։

Ի՞նչ է սա նշանակում, և այստեղ ի՞նչն է ուրախալի։

2017-ի հոկտեմբերի 30-ից գործում է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին, որն անցնում է Ախալքալաքով։ Նախատեսվում էր, որ «Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս» երկաթգիծը հեռանկարում կդառնա «Եվրոպա-Կովկաս-Ասիա» երկաթուղային միջանցքի մի մասը։ Գործարարներն այս երկաթուղուց օգտվել են, Թուրքիայից ապրանք են բերել Ախալքալաք, այնտեղից՝ Հայաստան։ Նրանց համար, ենթադրաբար, բան չի փոխվել։

Հարկ է նկատել, որ Հայաստանն ու Թուրքիան առևտրային պայմանագրեր չունեն։ Չկա պայմանավորվածություն, որ Թուրքիան Հայաստանին է մատակարարում այսինչ ապրանքը, կամ Հայաստանը Թուրքիա է արտահանում այսինչ ապրանքները։ ԵՄ-ի հետ ևս չկան առևտրային մեծածավալ պայմանավորվածություններ, որոնք կարող են իրականացվել այս երկաթուղով։ Հետևաբար՝ այս պահի դրությամբ պարզ չէ, թե ի՞նչ է ներկրվելու ու արտահանվելու այս երկաթուղով։ Եթե ոչ մի նոր բան չի ներկրվելու ու արտահանվելու, ապա ինչի՞ վրա է ուրախացել Փաշինյանը։

Ուրախալի կլիներ, եթե այս հնարավորության բացմանը զուգահեռ Հայաստան-ԵՄ, Հայաստան-Թուրքիա առևտրային պայմանագրեր ստորագրվեին, որոնց հավելվածներում կնշվեր, որ մատակարարումները կատարվելու են այս երկաթուղով։

Մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ չի բացվում հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը։ ՀՀ պաշտոնյաները հավաստիացնում են, թե լրիվ պատրաստ են բացելու անցակետը, որով Հայաստանը կարող է առևտուր անել Թուրքիայի, նրա տարածքով նաև ԵՄ-ի հետ։ Այս տեսանկյունից՝ Փաշինյանի հայտնած տեղեկությունը նշանակում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն այն աստիճանի անհույս փակուղու մեջ է, որ Փաշինյանն ուրախանում է, որ Վրաստանի տարածքով թույլ է տրվել առևտուր անել Թուրքիայի ու ԵՄ-ի հետ։

Բնականաբար՝ Փաշինյանն այս նորությունը մատուցում է որպես ձեռքբերում, առաջընթաց։ Նա կարծես խոստանում է՝ «Առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան–Իրան երկաթուղու բացումն է։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում՝ TRIPP նախագծի իրագործման արդյունքում»։ Սակայն ողջամիտ կասկած կա, որ ՔՊ-ն այս խոստումը ևս չի կարող իրականացնել։

Պարզ ասած՝ գրեթե բոլորն են հասկանում, որ ԹՐԻՓՓ-ի շրջանակում այս ճանապարհները կբացվեն պայմանով՝ եթե Հայաստանն իրականացնի անկախության և ժողովրդավարության բարեփոխումներ՝ Հայաստանից դուրս հրավիրի ռուսական զորքերը, լյուստրացիա անի, ազգայնացնի երկաթուղին և այլն։ Փաշինյանն անցած 8 տարիներին խիզախություն ու կամք չունեցավ այս ուղղությամբ ռեալ քայլեր անելու համար։ Պարզ չէ, թե Փաշինյանն այս առումով՝ ինչքան կարող է դեմ գնալ ՀՀ ազգային շահերին, առաջնահերթ սպասարկելով ռուսական շահերը։ Ուստի՝ ենթադրելի է, որ ՀՀ-ԵՄ, ՀՀ-Թուրքիա, ՀՀ-Իրան ճանապարհները կբացվեն, ու շրջափակումն իրապես կվերանա իշխանափոխությունից հետո։ Եթե Փաշինյանն այս իշխանափոխության մասին է ակնարկում, ապա դա, իհարկե, ուրախալի է։


Թաթուլ Մկրտչյան