1,5 ամիս անց հիվանդանոցում մահացել է Գողթ գյուղում 8-ամյա դստեր հետ վրաերթի ենթարկված 48-ամյա կինը

Մայիսի 12-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է մարտի 29-ին, Կոտայքի մարզի Գողթ գյուղում 8-ամյա դստեր հետ վրաերթի ենթարկված 48-ամյա Իսկուհի Պ․-ն։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 29-ին վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում «Hyundai Kona» մակնիշի ավտոմեքենան Գողթ բնակավայրում՝ գլխավոր փողոցում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն և օգնել էր օպերատիվորեն ժամանած Գառնիի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկներին վիրավորներից մեկին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ մյուսին քաղաքացիների օգնությամբ տեղափոխել էին Ուիգմոր Կանանց և Երեխաների հիվանդանոց ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր էին․ երեխան՝ 8 տարեկան, մայրը՝ 48 տարեկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

«Շուն ու շանգյալն» օրինականացվեց. ԿԿՀ-ն արդարացրեց Փաշինյանին

Հայաստանի հակակոռուպցիոն մարմինները հերթական ստորացուցիչ հարվածը ստացան։ Մասնավորապես՝ ԿԿՀ-ն՝ Մարիամ Գալստյանի գլխավորությամբ, 2026 թվականի մայիսի 8-ին կայացրեց մի ամոթալի որոշում, որով պաշտոնապես մերժեց վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ, ով Ազգային ժողովի ամբիոնից քաղաքական մրցակիցներին և նրանց ընտրողներին անվանել էր «շուն ու շանգյալ»։

Պետական բարձրագույն ամբիոնից հնչած փողոցային, հազարավոր մարդկանց վիրավորող խոսքը սրբագրելու համար հակակոռուպցիոն մարմինը հյուսել է 18 էջանոց որոշում։ Այդ ծավալուն «գլուխգործոցի» միակ նպատակն է՝ հանրությանը համոզել, որ երկրի ղեկավարի շուրթերից հնչած ցինիզմը դատապարտելի բան չի պարունակում, նորմալ է։

Հանձնաժողովի քառյակը՝ Մարիամ Գալստյան, Արամայիս Փաշինյան, Արմեն Մարուխյան, Եփրեմ Կարապետյան, այս որոշմամբ ջնջեց հանրային ծառայողի էթիկայի և վարքագծի մասին բոլոր պատկերացումները։ Փոխանակ քննարկելու «Հանրային ծառայության մասին» օրենքի և իր իսկ կողմից ընդունված Վարքագծի կանոնագրքի բացահայտ ոտնահարումը, հանձնաժողովն անցավ իրավական ակրոբատիկայի՝ օրենքը դարձնելով իր ձեռքին խաղալիք։

Ողջամիտ կասկած կա, որ հանձնաժողովը ոչ թե իրավական վերլուծություն, այլ քաղաքական պատվեր է կատարել։

Այսպիսով, ԿԿՀ-ն իր որոշմամբ արձանագրեց՝ բարձրաստիճան պաշտոնյաներին այսուհետ պաշտոնապես թույլատրված է քաղաքացիներին և ընդդիմադիրներին կոչել կենդանիների անուններով։ Սա ապացուցում է նաև, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործում է ոչ թե հանուն հանրային շահի, այլ հանդես է գալիս որպես վարչապետի փաստաբան։

Ընդգծենք նաև, որ «Շուն ու շանգյալ» արտահայտության իրավական սրբագրումը բացառություն չէ։ Սա առաջին դեպքը չէ, երբ հանձնաժողովը ստիպված է լինում քննել գործադիրի ղեկավարի բառապաշարն ու վարքագիծը։

Հիշենք ամենաթարմ օրինակներից մեկը, երբ մոտավորապես երկու ամիս առաջ մետրոում Փաշինյանը տեսախցիկների առջև բացահայտ կոշտ հանդիմանանքով դիմեց արցախցի կնոջը՝ ասելով. «Փախել եք, եկել… չհամարձակվեք ասել՝ Ղարաբաղը տվել եմ»։ ԿԿՀ-ն այս առիթով հայտարարեց, թե «ուսումնասիրում է մամուլի հրապարակումները»։ Անշուշտ մինչ օրս ուսումնասիրում է, քանի որ նման դեպքերը կա՛մ ավարտվում են վարույթի հարուցումը մերժելով, կա՛մ անաղմուկ կարճվում են, կա՛մ 18 էջանոց արդարացման որոշմամբ։

Կարճ ասած՝ Մարիամ Գալստյանն ու իր թիմը ստորագրեցին մի որոշում, որը մնալու է որպես մեր ամոթի խարան։ Երբ կոռուպցիա դատապարտող գլխավոր կառույցը սրբագրում է վարչապետի «շուն ու շանգյալ» արտահայտությունը, արդարության ու կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելը կորցնում է լրջությունը։

Հասմիկ Մովսիսյան

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Երևանում ու մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11։00-17։00 Խորենացի փողոց 2, 3, 4, 7, 9 շենքեր, Մաշտոցի պողտոա 14 շենք, Հարկային տեսչության շենք միակողմանի, Այգեստան թաղամաս 4-7 փողոցներ մասնակի, Ֆիզկուլտուրնիկների փողոց 38-54 առանձնատներ, Չարենցի փողոց 48-62 առանձնատներ, Ալեք Մանուկյան փողոց, Ուրուգվայի արևելյան Հանրապետության դեսպանատուն, Կիլիկիա թաղամաս մասնակի,

Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

11:00-17:00 Կոմիտասի պողոտա 51-51/18, 55, 56, 60 շենքեր, Ն. Տիգրանյան փողոց 5-7, 9, 11-13 շենքեր, Կոմիտասի շուկա, Շահսուվարյան փողոց 7 շենք,

Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան՝

11:00-17:00 Քանաքեռի 10-րդ փողոցի 4-րդ նրբանցք 4Ա-6Ա առանձնատներ, Քանաքեռի 11 և 12 փողոցների 1-24 առանձնատներ, Սարկավագի փողոց 56-103 առանձնատներ,

Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

10:00-16:00 Լուկաշին թաղամաս 3 փողոց 35, 43, 45 տեղամասեր մասնակի, թիվ 111 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լուկաշինի և Մարտիրոսյան փողոցներ մասնակի, թիվ 146 դպրոց,

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

10:00-16:00 Հաղթանակի թաղամաս 2, 4, 6, 11 փողոցներ մասնակի, Մեծարենցի, Վանտյան և Յաղուբյան փողոցներ մասնակի,

Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

11:00-17:00 Նոր Նորքի 2-րդ զանգված՝ «Զեննի», «Հայր և Որդի Ավագյաններ» ՍՊԸ-ներ, «Փորձարարական Գործարան» ԲԲԸ, «Յուքոմ» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրևանդ թաղամաս 1, 1/3, 4/3 շենքեր, և հարակից տարածքների առանձնատներ, Անդրեասյանի անվան թիվ 133 դպրոց, Գ․ Ստեփանյանի անվան 135 դպրոց, «Աննա-Անի», «Աչքի Առողջության Ինստիտուտ», «Արաքս-1», «Դանֆիշ», «Միթեբ», «Նանելա», «Սաիթ Թայմ» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մոլդովական փողոց 32/2, 32/4, 39/3, 39/5, 22/2, 37/43, 37/46 43/1, 43/3 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, Ն․ Աճեմյանի անվան թիվ 2 քոլեջ, «Մոլդով», «Մուշ Թաուերս» ՍՊԸ-ներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-15:00 Նոր Նորք 6-րդ զանգված՝ Շոպրոնի 2-րդ նրբանցք 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Նոր Նորք 7-րդ զանգված՝ Կարախանյան փողոց 21, 22, 42, 43, 45 շենքեր, Հ․ Ավետիսյան փողոց 27, 44, 59 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

10:00-16:00 Ազատամարտիկների փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավիթ Բեկի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

10:00-16:00 Վերին Շենգավիթ 2, 4, 7, 20ա, 20բ, 20գ շենքեր, Վերին Շենգավիթ 2-րդ փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կատովսկու փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-17:00 Արտաշիսյան փողոց 53/14, 53/15, 55/13, 57/1, 57/12, 59, 59/1, 61, 63, 63ա, 63բ, 65, 67, 69 շենքեր, Մանանդյան փողոց 41/44, Չեխովի փողոց 47, 48, 50, 52, 57ա, 59ա շենքեր, Արշակունյաց պողոտա 48, 48/1, 48/2, 48/3, 50, 50/1, 50/2, 50/3, 52, 52/1, 52/2, 52/3, 54, 54/1, 54/2, 54/3, 56 շենքեր, Եղիշե Թադևոսյան փողոց 2, 4, 6, 8 շենքեր, Մանթաշյան փողոց 5, 5/2 շենքեր, Բագրատունյաց պողոտա 39 շենք, Վերին Շենգավիթ 10 և 11 փողոցների առանձնատներ, Մանթաշյան փողոցի առանձնատներ, «Արաս Ֆուդ» ՍՊԸ, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ, «Նարսան» ՍՊԸ, «Մեգահոմ» ՍՊԸ, «Լապորտիվա» ՍՊԸ, «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզի՝

11:00-14:00 Էջմիածին քաղաք մասնակի,
10:00-11:00 Ոսկեհատ գյուղ,
11:00-17:00 Մերձավան գյուղ,
11:30-14:30 Ծաղկալանջ, Գեղակերտ և Հովտամեջ գյուղեր,
12:00-13:00 Ծաղկունք և Ծիածան գյուղեր,

Արագածոտնի մարզի՝

11:00-15:00 Աշտարակ քաղաք մասնակի,
11:00-14:00 Արագած և Ծաղկաշեն գյուղեր,
11:00-17:00 Արուճ, Շամիրամ, Դպրեվան գյուղերն ամբողջությամբ,

Արարատի մարզի՝

11:00-14:00 Վեդի քաղաք` Անդրանիկավան թաղամաս մասնակի, Եղեգնավան, Սուրենավան, Այնթափ և Նոր Խարբերդ գյուղեր մասնակի,
11:00-12:30 Ոստան գյուղ մասնակի,
11:00-13:00 Արևաբույր և Մարմարաշեն գյուղեր մասնակի,
12:00-13:30 Բարձրաշեն գյուղ,
14:30-16:00 Ազատավան գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզի՝

11:00-14:00 Վայք քաղաք՝ Շահումյան և Ալավերդյան փողոցներ, Ջերմուկի խճուղին մասնակի, Ջերմուկ քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի,
11:00-13:30 Եղեգնաձոր քաղաք՝ Անդրանիկի և Միկոյան փողոցներ մասնակի, Երևանյան խճուղին մասնակի, Գլաձոր գյուղ մասնակի,
14:00-16:00 Եղեգնաձոր քաղաք՝ Անդրանիկի փողոց և Երևանյան խճուղին մասնակի, Անտառային տնտեսության շենքեր, Գետափ, Գլաձոր և Շատին գյուղեր մասնակի,

Կոտայքի մարզ՝

10:00-16:00 Ջրվեժ՝ Բանավան, Մայակ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-15:00 Ջրվեժ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-16:30 Հրազդան քաղաք՝ Կենտրոն թաղամաս 3-20, 25, 26, 29-47, 63, 69, 71, 75, 77, 79, 98 շենքեր, թիվ 6, 13, 14 դպրոցներ, թիվ 5, 6, 16 մանկապարտեզներ, Նոր Մաքրավան թաղամաս, Վանատուր թաղամաս մասնակի, Կոտայքի մարզպետարան, Հրազդանի քաղաքապետարան, դատախազություն, քննչական բաժին, ոստիկանություն, «ՎՏԲ-Հայաստան բանկ», «Հայէկոնոմբանկ», «Ամիօ Բանկ», «ԱԿԲԱ բանկ» ընկերություններ, «Ապահով գործընկեր», «Սմայլ Սիստեմս», «Վիլֆուդ», «Վիլլայն», «Եվրոքափ» ՍՊԸ-ներ, «Մարի» սուպերմարկետ, ԱՁ «Գագիկ Ղազարյան», «Տիվա» սուպերմարկետ, «Վիվա-Արմենիա» ընկերության բջջային օպերատորի կայան, գրասենյակ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:30-16:30 Ծովակ գյուղ 1, 3 փողոցներ և 3 փակուղի մասնակի,

Գեղարքունիքի մարզի՝

11:00-11:30 Զոլաքար գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-15:00 Ծովագյուղ բնակավայրն ամբողջությամբ, Սեմյոնովկայի հեռուստակայան, «Գեղեցկուհի Անահիտ», «ՆԱ Պրոդակշն», «Վաղարշակ և Արսեն», «Բետոն Ուզել», «Արծափ Հնդկացորեն», «Գալաքսիա Կոնցեռն», «ՄՄՄ ընդ Ռ», «Արծափ Շին», «Ալիք ԱԿ», «Գալիլիա», «Տրանս Գազ», «Արկադի Արման», «Թիմ Սիստեմս», «Էվան» ՍՊԸ-ներ, «Վիվա Արմենիա» ընկերության բջջային օպերատորի կայան, «Անդրանիկ Սիրեկանյան», «Արտեմ Պետրոսյան», «Պարգև Շահբազյան» ԱՁ-ներ, Ծովագյուղի ՃՇՇ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-16:00 Աստղաձոր գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-13:00  Գավառ քաղաք՝ Արծվաքար թաղամաս մասնակի, Սազայի փողոցի առանձնատներ, Սայադյան փողոց մասնակի, ԱԻՆ վարչական շենք, Կարմիր համայնք՝ «Տելեկոմ Արմենիա» ընկերության բջջային օպերատորի կայան, Արծվաքար գյուղ՝ Մարտին Բարսեղյանի տարածքի բնակիչ-բաժանորդներ,
13:00-15:00 Գավառ քաղաք՝ Հացառատ թաղամաս մասնակի, Հացառատի կինոթատրոն, ջրմուղ, Արծրունի եղբայրներ, Բոշնաղյան, Դաշտոյան փողոցներ, Գավառի ԳԳՄ, Կաբելագործների փողոցի շենքեր և առանձնատներ, Հ. Աբրահամյանի փողոցի բնակիչ-բաժանորդներ,
12:00-12:30 Վարդենիկ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Տավուշի մարզի՝

13:00-14:00 Իջևան քաղաք՝ Մետաղագործների, Վասիլյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։30֊14։30 Դիլիջան քաղաք՝ Կալինինի, Գետափնյա և Թբիլիսյան խճուղիներ մասնակի,

Լոռու մարզ՝

11:00-15:00 Լոռի-Բերդ, Ագարակ, Հովնանաձոր, Կողես, Յաղդան, Լեջան գյուղեր, Ձյունաշող, Պաղաղբյուր գյուղեր, «ԱԱԾ» Պաղաղբյուրի սահմանապահ ուղեկալ, «Վիվա Արմենիա» ՓԲԸ,

Շիրակի մարզ՝

10։00-14։00 Գյումրի քաղաք՝ Լալայան փողոց և Ղարիբջանյան խճուղու սկզբնամաս,
11։00-14։00 Գյումրի քաղաք՝ Բորյան, Կուրղինյան, Նար-Դոսի և Շիրակացի փողոցներ և հարակից տարածներ,
10։00-16։00 Արթիկի տարածաշրջան՝ Փանիկ, Մեղրաշեն, Գետափ, գյուղեր և Անուշավան գյուղի հյուսիսային հատված,
11։00-13։00 Անիի տարածաշրջան՝ Իսահակյան և Բարձրաշեն գյուղեր,

Սյունիքի մարզ՝

10:30-16:30 Գորիս քաղաք՝ Մաշտոցի փողոց,
14:00-16:30 Գորիս քաղաք՝ Անկախության փողոց,
10:00-12:00 Դաստակերտ քաղաք, Նժդեհի և Ցողունի գյուղեր, Լեռնաձոր գյուղ մասնակի, Ներքին Գիրաթաղ, Վերին Գիրաթաղ, Գեղավանք, Գեղի, Գետիշեն, Նոր Աստղաբերդ, Ոջեթի, Վերին Գեղավանք գյուղեր, Քաջարան քաղաք՝ Անդոկավան թաղամաս,
12:00-14:00 Քաջարան գյուղ՝ Բարիկավան և Լեռնագործների փողոցներ, Խնածախ, Լեռնաձոր գյուղեր մասնակի, Կավճուտ գյուղ,
10:30-12:00 Խնածախ գյուղ մասնակի,
10:30-13:00 Հարժիս գյուղ մասնակի,
10:30-14:15 Աշոտավան գյուղ մասնակի,
11:00-16:00 Անգեղակոթ գյուղ մասնակի,
13:30-16:00 Հարժիս գյուղ մասնակի,
14:30-16:00 Խնածախ գյուղ մասնակի,
15:00-16:45 Աշոտավան գյուղ մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Ըստ էության․ Տպավորություն է, որ այս Նիկոլ Փաշինյանը 2007-ին իմպիչմենտ անողն է․ հիմա էլ իրեն է անում

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, փաստաբան Զարուհի Փոստանջյանին։

Նրա հետ խոսել ենք օրերս Նիկոլ Փաշինյանի կողմից թիրախավորվելու, իր և մի շարք այլ գործիչների վիրավորելու, տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի իրավունքները պաշտպանելու և նման «շնորհակալություն» ստանալու, անցյալը մոռանալու Փաշինյանի փորձերի, Գյումրիում հեղափոխական իշխանություն հաստատելու Փաշինյանի հայտարարության, Վարդան Ղուկասյանի շարունակվող կալանքի, նրա վիճակի, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի ինքնատիրապետումը կորցնելու, ընտրություններով իշխանափոխության հաստատման և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Տպավորություն է, որ այս Նիկոլ Փաշինյանը 2007-ին իմպիչմենտ անողն է, հիմա էլ իրեն է անում»,- ասաց նա։

Փոստանջյանի դիտարկմամբ՝ Վարդան Ղուկասյանի գործը փակուղում է։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Արփինե Նավասարդյան

Չիմաևի ձախողումը Ծառուկյանի վրա թանկ արժեցավ․ հայ մարտիկը խոշոր գրազ է պարտվել

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը 50 հազար ԱՄՆ դոլար կվճարի ամերիկացի հայտնի բլոգեր Ադին Ռոսին՝ ԱՄԷ-ն ներկայացնող Խամզատ Չիմաևի՝ UFC-ի տիտղոսային մենամարտում կրած պարտությունից հետո։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոսն ու Ծառուկյանը գրազ էին եկել Չիմաևի և ամերիկացի Շոն Ստրիքլենդի միջև կայանալիք տիտղոսային գոտու համար մենամարտի ելքի շուրջ։ Արդյունքում Չիմաևը պարտություն կրեց, ինչի վրա էլ հենց խաղադրույք էր կատարել (գրազ էր եկել) ամերիկացի բլոգերը։

«Արմանն ինձ գրեց գիշերը՝ մենամարտից անմիջապես հետո։ Ես նրան հաղորդագրություն ուղարկեցի՝ «-50 հազար»։ Իսկ նա պատասխանեց. «Իհա՛րկե։ Դատավորի՞ն ես կաշառել»։ Բայց մենամարտը ծախված չէր, Ստրիքլենդը հաղթեց ռաունդներով՝ 3-2 հաշվով»,- իր ուղիղ հեռարձակման (սթրիմի) ժամանակ պատմել է Ռոսը։

Armsport

Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով

Հունիսի 13-ին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայանալիք RAF 10 (Real American Freestyle) մրցաշարում իր նորամուտը կնշի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը:

Կազմակերպության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 26-ամյա հայ ըմբիշի մրցակիցը կլինի Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, ճապոնացի Ռեյ Հիգուչին:

​Նույն մրցաշարին կմասնակցի նաև խառը մենամարտերի UFC կազմակերպության թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը: Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, հայ մարտիկն ազատ ոճի ըմբշամարտի կանոններով գոտեմարտելու է UFC-ի նախկին ներկայացուցիչ Թոնի Ֆերգյուսոնի հետ:

Armsport

Լիբանանում Իսրայելի հարվածներից 12 մարդ է զոհվել, որից 2-ը՝ երեխա

Լիբանանը հայտնում է, թե իսրայելական կողմի հարվածից ևս 12 մարդ է զոհվել՝ վաղը ԱՄՆ միջնորդությամբ մեկնարկող բանակցությունների շեմին։

Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ զոհերի թվում երկու երեխա կա։

Իսրայելական կողմը պնդում է, որ թիրախավորում է հարավային Լիբանանում տեղակայված «Հեզբոլաh»-ի ահաբեկիչներին, հորդորելով տեղի բնակիչներին լքել մոտ մեկ տասնյակ քաղաքներ ու գյուղեր։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաղորդել է, որ վաղվանից երկօրյա բանակցություններ է անցկացնելու՝ «համապարփակ խաղաղության և անվտանգության համաձայնագրի հասնելու համար»:

Քուվեյթը Պարսից ծոցում «ապօրինաբար հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու. Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Քուվեյթը Պարսից ծոցում «ապօրինաբար հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու»։

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել մի կղզու մոտ, որը ԱՄՆ-ն օգտագործել է Իրանի դեմ գործողությունների համար։

«Մենք պահանջում ենք մեր քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը և վերապահում ենք պատասխան քայլերի իրավունքը»,- նշել է Արաղչին։