Փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը և մայթի մի հատվածը

Այսօր` մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող հենապատը փլուզվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից` մեկ մարտական հաշվարկ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

ԲՏԱ նախարարությո՞ւն, թե՞ արհեստական բանականության. ընդամենը անունն է փոխվում

«Ընդամենը ԲՏԱ նախարարությունը փոխում է իր անունը։ Էմիրություններում վաղուց, արդեն մի քանի տարի է կա ուղղակի հենց Արհեստական բանականության նախարարություն, առանց ոչ մի բանի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ e-draft.am-ում նշվում է, որ Հայաստանն ունենալու է Արհեստական բանականության նախարարություն:

Դիտարկմանը, թե ինչ գործառույթներ է իրականցնելու այս նախարարությունը, Մարտիրոսյանը նկատեց. «Ոչինչ չեմ կարող կոնկրետ ասել, որովհետև էդ մարդիկ պետք է սկզբից ներկայացնեն, որից հետո ես կարող եմ զուտ հետևություններ անել»։

Արփինե Նավասարդյան

Սեդրակ Ասատրյանի որդին և կինը սպասում են ուրախալի փոքրիկի

Սիրված երգիչ Սեդրակ Ասատրյանի որդին և հարսը շուտով ծնողներ կդառնան։ Այս մասին զույգը հայտնել է սոցիալական հարթակներում՝ կիսվելով ջերմ ու սպասված կադրերով։

Զույգի հրապարակած նոր տեսանյութն ու լուսանկարներն անմիջապես հայտնվել են համացանցի ուշադրության կենտրոնում։ Հոլովակում, որը հագեցած է սիրով ու ջերմությամբ, պարզ է դառնում, որ նրանք գտնվում են կյանքի ամենագեղեցիկ ու պատասխանատու փուլերից մեկում՝ սպասում են իրենց առաջնեկին։

Հրապարակումը րոպեների ընթացքում հավաքել է հազարավոր հավանումներ և հարյուրավոր մեկնաբանություններ։ Հետևորդները, գործընկերներն ու ընկերները շտապում են շնորհավորել ապագա ծնողներին՝ մաղթելով թեթև ընթացք և առողջ բալիկ։

Թամարա Քալանթարյան

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին հաստատել են հոգևորականության ներկայացուցիչները Մցխեթայի Սվետիցխովելի տաճարի մոտ, որտեղ տեղի է ունենում Վրաց ուղղափառ եկեղեցու նոր առաջնորդի գահակալությունը, Շիո III-ն արդեն պաշտոնապես հանդիսանում է Վրաստանի պատրիարքը:

Մցխեթայի Սվետիցխովելի տաճարում առավոտից ընթանում է Համայն Վրաստանի նոր Կաթողիկոս-Պատրիարքի գահակալության արարողությունը: Տաճարում են գտնվում Վրաց ուղղափառ եկեղեցու քահանայապետերը, Սուրբ սինոդի անդամները, քահանաները: Եկեղեցի են ժամանել Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին, վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին և Վրաստանի կառավարության ու խորհրդարանի այլ անդամներ: Տաճարի բակում հավաքվել են հավատացյալներ: Նրանք գահակալության արարողությանը հետևում են մեծ մոնիտորների միջոցով:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Թբիլիսիի Սուրբ Երրորդություն մայր տաճարում տեղի է ունեցել Վրաց եկեղեցու ընդլայնված ժողովը, որի ժամանակ Սինոդի 39 անդամները քվեարկել են նոր պատրիարքի օգտին: 57-ամյա Շիո սրբազանը, ով մարտի 17-ին վախճանված Իլյա II պատրիարքի տեղապահն էր, ստացել է 22 ձայն և ընտրվել նոր պատրիարք:

Աղքատությունն աճում է Վայոց ձորում, դրա համար պետք է առաջնորդ, ով գիտի՝ ոնց լավ կյանք ապահովի. Նարեկ Կարապետյան

«Եղեգնաձորում չկա աշխատանք։ Եղեգնաձորը և նրա գյուղերը Հայաստանի ամենաաղքատ գյուղերն են՚ Վայեոց ձորում աղքատությունն աճում է»,-Եղեգնաձորում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ երկրին պետք է առաջնորդ, որը գիտի, թե ինչպես լավ կյանք ապահովի։

Մանրամասները՝ տեսանյութում

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ 5-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «դեմքի, կրծքավանդակի, որովայնի և զույգ վերին վերջույթների շրջանում 2, 3 աստիճան, մոտավոր 20 տոկոս մարմնի մակերեսի այրվածքներ» ախտորոշմամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Արագածոտնի մարզի բնակիչ 5-ամյա Կ․ Մ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 19։30-ի սահմաններում Կ. Մ․-ն իրենց տան բակում խաղալիս խորովածի համար նախատեսված մանղալի վրա բենզին է լցրել և հրկիզել, որի հետևանքով ստացել է նշված մարմնական վնասվածքները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Փոխվել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցն ԱՄՆ-ում կայանալիք խաղում

Փոխվել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցն ԱՄՆ-ում կայանալիք խաղում: Այս մասին հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Ժամանակացույցում տեղի ունեցած փոփոխության պատճառով հունիսի 27-ին մեր ընտրանին ընկերական խաղում կմրցի Իռլանդիայի, ոչ թե Պանամայի հավաքականի հետ:

Հանդիպումը տեղի կունենա Լոս Անջելեսում:

Այսպիսով, 2023 թվականի հիշարժան դիմակայությունից հետո, որում Հայաստանը իռլանդացիների նկատմամբ հաղթանակ է տարել 92-91 հաշվով, թիմերը կրկին կհանդիպեն միմյանց։

Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար

Նիդեռլանդների Նեյմեգեն քաղաքի «Ռադբաուդ» բուժկենտրոնի տասներկու աշխատակիցների վեցշաբաթյա կարանտին են ուղարկել հանտավիրուսով վարակված հիվանդի հետ աշխատելիս կանոնակարգերը խախտելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են նիդեռլանդական լրատվամիջոցները։

Հիվանդանոցի տվյալներով՝ հիվանդը, որն ընդունվել էր մայիսի 7-ին և MV Hondius զբոսանավի ուղևոր էր, որտեղ ավելի վաղ գրանցվել է վիրուսի բռնկում, անցել է արյուն վերցնելու և մշակելու ստանդարտ ընթացակարգ, թեև հանտավիրուսի առանձնահատկությունները պահանջում էին կենսաբանական անվտանգության ուժեղացված ռեժիմ։

«Չնայած վարակվելու չափազանց ցածր հավանականությանը, 12 աշխատակիցներ կանխարգելիչ նպատակով վեց շաբաթով կարանտին են ուղարկվել», – բուժկենտրոնի հայտարարությունից հատված է մեջբերում Dutch News-ը։

Ապրիլին Նիդեռլանդների դրոշի ներքո նավարկող MV Hondius նավը դուրս է եկել Արգենտինայի Ուշուայա քաղաքից՝ ուղևորվելով դեպի Կանարյան կղզիներ: Նավում գտնվում էր շուրջ 150 մարդ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների և ԱՄՆ-ի քաղաքացիներ: Վիրուսի հետևանքով մահացել է նիդեռլանդցի մեկ զույգ և Գերմանիայի մեկ կին քաղաքացի։

Մայիսի 10-ին Տեներիֆեում սկսվել է MV Hondius նավից ուղևորների տարհանումը: Ափ դուրս եկած բոլոր զբոսաշրջիկներն անցել են վիրուսի առկայության հետազոտություն: ԱՀԿ-ի տվյալներով՝ շուրջ տասը մարդ հանձնել է հանտավիրուսի դրական թեստ: Նշվել է, որ մահացած կնոջ և ՀԱՀ-ի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող բրիտանացու մոտ հայտնաբերվել է հանտավիրուսի շտամ՝ Անդես վիրուս:

Միայն այս տեսակի հանտավիրուսն է փոխանցվում մարդուց մարդուն: Արևմտյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ այս շտամը տարածված է Լատինական Ամերիկայում, այդ թվում՝ Արգենտինայում, որտեղից էլ սկսվել է ծովային ճամփորդոությունը։

Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով

«Հանտավիրուսի» կասկածով տարհանված «MV Hondius» զբոսաշրջային նավի 3 թուրք ուղևոր տեղափոխվել է Ստամբուլ և գտնվում է կարանտինային հսկողության տակ։ Թուրքիայի առողջապահության նախարարության համակարգմամբ քաղաքացիները հատուկ չվերթով տեղափոխվել են հայրենիք և մեկուսացվել։

Տեղեկացվում է նաև, որ նախնական բուժզննման ընթացքում վարակի ախտանշաններ չեն հայտնաբերվել, սակայն մասնագետները շարունակում են վերահսկել նրանց վիճակը՝ հաշվի առնելով «Հանտավիրուսի» ինկուբացիոն շրջանը։

Նշենք, որ ավում առողջապահական ճգնաժամը սկսվել էր Արգենտինայից ուղևորության ընթացքում արձանագրված մահվան և կասկածելի հիվանդության դեպքերից հետո։ Տարհանման գործողությունն իրականացվել է Իսպանիայի Կանարյան կղզիներում՝ խիստ անվտանգության միջոցառումների պայմաններում։

Հավելենք, որ «Հանտավիրուսը հիվանդությունը է, որը փոխանցվում է կրծողների միջոցով և կարող է առաջացնել ծանր շնչառական ու երիկամային բարդություններ: