Թրամփը քննարկում է Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «լրջորեն քննարկում է» Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հարցը։

Նա այս հայտարարությունն արել է Fox News-ի թղթակցի հետ հարցազրույցում։

Թրամփը նախկինում նմանատիպ հայտարարություններ է արել Կանադայի և Գրենլանդիայի վերաբերյալ։

Պուտինը միշտ ուրախ կլինի Թրամփին տեսնել Մոսկվայում․ Պեսկով

Թրամփին ուղղված Ռուսաստան այցելելու հրավերը մնում է ուժի մեջ, Պուտինը միշտ ուրախ կլինի նրան տեսնել Մոսկվայում:

Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ Թրամփը և Պուտինը հանդիպել են նախորդ տարի Ալյասկայում։

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք է ընտրվել պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոծկուի միտրոպոլիտ Շիոն

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք է ընտրվել պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոծկուի միտրոպոլիտ Շիոն։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Գրուզիա-ն:
Նրա օգտին քվեարկել է 22 եպիսկոպոս։ Հաղթանակի համար անհրաժեշտ էր հավաքել ձայների կեսից ավելին, այսինքն՝ առնվազն 20 ձայն։

Միտրոպոլիտ Շիոն (աշխարհիկ անունը՝ Էլիզբար Մուջիրի) 57 տարեկան է։

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ի գահակալության (ինտրոնիզացիայի) արարողությունը տեղի կունենա վաղը՝ Սվետիցխովելի տաճարում։

Աստվածաբանական կրթություն է ստացել նախ Բաթումի հոգևոր սեմինարիայում, իսկ այնուհետև՝ Մոսկվայի հոգևոր ակադեմիայում և Սուրբ Տիխոնի Մոսկվայի աստվածաբանական ինստիտուտում։

2003 թվականից Շիոն գլխավորում է Սենակիի և Չխորոծկուի թեմը։

2017 թվականի վերջին Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հրամանագրով նա նշանակվել էր Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքական գահի տեղապահ։

Երևանում բախվել են Hyundai-ն և BYD-ը․ վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են Երևանի բնակիչներ 18-ամյա Վահե Ռ.-ի վարած «Hyundai» մանիշի և 61-ամյա Միքայել Բ․-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Բախման հետևանքով էլ 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Hyundai»-ն էլ բախվել է ծառերին և հայտնվել կանաչ գազոնում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով «Hyundai»-ի վարորդն Վահե Ռ․-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Պատմության մեջ առաջին անգամ առաջնորդ է գալիս, ով արդեն ունևոր է. Նարեկ Կարապետյան

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ առաջնորդ է գալիս, ով արդեն ունևոր է, ոչ թե ՔՊ-ի պես՝ եկավ հեծանիվով, գնում է «Ռենջ Ռովեր»-ով, Կապանում երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Ասում են՝ պետականացրել են կոմբինատը, պետականացրե՞լ եք, թե՞ ՔՊ-ացրել եք», – նշեց Կարապետյանը։

Նա նշեց, որ առաջարկում են որակական փոփոխություններ. Կապանի, Քաջարանի ու Սյունիքի մյուս հանքերը արդյունաբերության վերածննդի հիմքն են։

«Մենք ունենք երկրի առաջխաղացման ծրագրեր, ու դա անում է մարդ, որը մի քանի անգամ արդեն արել է, ով ստեղծել է զրոյից հայկական բյուջեի էկվիվալենտ ընկերություն և այն զարգացնում է», – ասաց Կարապետյանը։

Ֆլորիդա նահանգում անտառային hրդեհի մակերեսը հասել է 20 հազար քառ. կմ-ի

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բրովարդ շրջանի արևմտյան մասում տարածվում է լայնամասշտաբ անտառային հրդեհ: Այն արդեն ընդգրկել է ավելի քան 20 հազար քառ. կմ, հայտնում է CBS News-ը:
Ծուխը սկսել է տարածվել Փեմբրոկ-Փայնս քաղաքի ուղղությամբ, հայտնել են քաղաքի ոստիկանությունից:

Բնակելի թաղամասերի պարագծով տեղակայվել են հրշեջ-փրկարարական բրիգադներ՝ այն դեպքի համար, եթե կրակը մոտենա տներին: Բնակիչները կարող են բախվել տեսանելիության վատթարացման և ծխապատման հետ:

Հրշեջներին դեռևս չի հաջողվել տեղայնացնել հրդեհը: Իշխանությունները չեն հայտնել՝ արդյոք դիտարկվում է բնակելի թաղամասերի տարհանումը:

Տուժածների մասին հաղորդումներ նույնպես չկան:

Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշվից 15 միլիոն դրամ է հանել՝ չունենալով դրա իրավունքը. Զոհրաբյան

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ Արման Սարոյանը, որն, ըստ նրա, այլևս հոգևորական չի հանդիսանում, շարունակում է տնօրինել բանկային հաշիվներ՝ դատարանի որոշման և հարկադիր կատարողի մեկնաբանության հիման վրա։

«Արման Սարոյանը այսօր բանկային հաշիվներով գործարքներ է կատարում դատարանի որոշման և հարկադիր կատարողի կամայական մեկնաբանության հիման վրա։ Ավելին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը, երբ նրան զրկել է պաշտոնից, նաև կասեցրել է նրա լիազորությունները, բայց հարկադիր կատարողը կատարողական վարույթի օրենքի կամայական մեկնաբանությամբ ինքն է լիազորել Արման Սարոյանին, որպեսզի նա բանկում գործարքներ իրականացնի»,- ասել է Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ ստեղծվել է իրավիճակ, երբ, ըստ էության, հարկադիր կատարողը «իր վրա է վերցրել եկեղեցական ղեկավարի դեր»։

«Այսինքն՝ հարկադիր կատարողն իրեն դրել է Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղը և նման լիազորություն է տվել։ Այսօր Արման Սարոյանը բանկային հաշիվների մատչելիություն ունի, ավելին՝ կառավարում և տնօրինում է դրանք՝ չունենալով դրա իրավունքը»,- նշել է նա։

Փաստաբանի պնդմամբ՝ ապրիլի 1-ի դրությամբ արդեն իսկ զգալի գումարներ են դուրս գրվել հաշիվներից։

«Պետք է տեղեկացնեմ, որ ապրիլի 1-ի դրությամբ արդեն ավելի քան 15 միլիոն դրամ հաշիվներից դուրս է գրվել։ Այդ հաշիվներում էլ բազմաթիվ դրամական միջոցներ կան, և մենք մտածում ենք, որ նա կարող է վատնել դրանք»,- ասել է Զոհրաբյանը։

Նա նշել է, որ դատարան են դիմել հայցի ապահովման միջոցը վերացնելու պահանջով, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։ Դրանից հետո, ըստ նրա, ներկայացվել է նաև հակընդդեմ ապահով կիրառելու պահանջ։

«Մենք դատարանին խնդրել ենք հակընդդեմ ապահով կիրառել, բերել ենք ապացույցներ, որ արդեն ավելի քան 15 միլիոն դրամ հանվել է հաշվից, բերել ենք նաև տվյալներ, որ բանկում մեծ դրամական միջոցներ կան, որոնց նույնպես հասանելիություն կա։ Բայց դա էլ դատարանի կողմից մերժվել է»,- նշել է փաստաբանը։

Զոհրաբյանը քննադատել է նաև դատավոր Էդգար Հովհաննիսյանի գործողությունները՝ պնդելով, որ վերջինս կողմնակալություն է ցուցաբերել։ «Այս առումով ևս դատավոր Էդգար Հովհաննիսյանը հերթական անգամ ապացուցեց իր կողմնակալ լինելը և Արման Սարոյանի ցանկությունները կատարելը»,- ասել է նա։ Փաստաբանը դժգոհություն է հայտնել նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությունից՝ պնդելով, որ այն, ըստ էության, սպասարկել է Սարոյանի պահանջները։

«Պատկերացրեք՝ Արման Սարոյանը հերթական նամակն է գրում, օրինակ՝ ֆեյսբուքյան էջն են փակել, խնդրում է միջոցներ ձեռնարկել, և հարկադիր կատարողը կարծես դարձել է Արման Սարոյանի մշտական աշխատակիցը։ Այս նամակներով ահաբեկում են նաև հոգևորականներին»,- նշել է նա։

Ասուլիսի ընթացքում Զոհրաբյանը լրագրողներին ցույց է տվել նաև փաստաթղթեր՝ պնդելով, որ տարբեր դեպքերում օգտագործվել են տարբեր ստորագրություններ և կարգավիճակներ։

«Տեսեք՝ երբ հարկադիր կատարողին դիմում է, ստորագրում է որպես Արման Սարոյան, իսկ հետո մեկ այլ փաստաթղթում արդեն հանդես է գալիս որպես եպիսկոպոս՝ այլ ստորագրությամբ։ Սա ինքնին ապացույց է, որ այստեղ կան լուրջ հարցեր»,- ասել է փաստաբանը։

ԲՀԿ նախընտրական քարոզարշավը Գագիկ Ծառուկյանը շարունակում է Հրազդանում և հարակից տարածքներում

Մամուլ
08:02 25-07-2023

ԲՀԿ-ի մասով Ծառուկյանը դեռ որոշում չունի. Ժողովուրդ

Այս օրերին մենք հանդիպումներ ենք ունենում Երեւան քաղաքի տարածքային կառույցների, կուսակցական ակտիվի ներկայացուցիչների հետ, եւ երբ քննարկումներն ավարտվեն, ԲՀԿ-ն հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:

Եկեղեցիներից հեռացնելու սպառնալիքներ են եղել, նույնիսկ առաջարկվել է եկեղեցիները փակել հավատացյալների առաջ. Ռուբեն արքեպիսկոպոս Զարգարյան

Լրագրողների հետ զրույցում Մասյացոտնի թեմի առաջնորդ Ռուբեն արքեպիսկոպոս Զարգարյանը հայտարարել է, որ վերջին ամիսներին թեմի և ընդհանուր առմամբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացները, իր գնահատմամբ, ցույց են տալիս, որ Հայաստանում իրավական պետության սկզբունքը խաթարված է։

«Ես արդարության, ճշմարտության մասին եմ ասում։ Ով արդարություն չի գործում, Աստծո ժողովուրդ չէ։ Այն, ինչ ներկայացրեց պարոն Զոհրաբյանը, և այն, ինչ այսօր՝ վերջին չորս ամսվա ընթացքում կատարվում է Մասյացոտնի թեմի, ինչպես նաև վերջին մեկ տարվա ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ, խոսում է մի բանի մասին՝ մենք իրավական պետություն չենք»,- ասել է Ռուբեն արքեպիսկոպոս Զարգարյանը։ Նրա խոսքով՝ տեղի ունեցող գործընթացները «մանրակերտն են» այն իրադրության, թե ինչպիսի երկրում է ապրում հասարակությունը։

«Այն, ինչ կատարվում է մեզ հետ, մանրակերտն է այն իրավիճակի, թե ինչպիսի երկրում ենք ապրում։ Մինչդեռ Սահմանադրությամբ ամրագրված է, որ մեր պետությունը իրավական պետություն է»,- նշել է նա։ Ռուբեն արքեպիսկոպոս Զարգարյանի խոսքով՝ ամեն ինչ սկսվել է հունվարի 10-ին՝ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությունից հետո, երբ տեղի է ունեցել առաջնորդի փոփոխություն։

«Գործադիր իշխանության ղեկավարը անմիջապես արձագանքեց՝ հրապարակային հայտարարելով, որ չի ճանաչում Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությունը, մինչդեռ խոսքը վերաբերում էր ընդամենը եկեղեցու ներքին կառավարման համակարգին։ Դրան ձայնակցեցին նաև իշխանության մյուս թևերը, և ձևավորվեց դիրքորոշում, թե այդ տնօրինությունը չի ճանաչվում»,- նշել է նա։

Նրա պնդմամբ՝ դրանից հետո գործընթացները շարունակվել են նաև գործնական մակարդակում։

«Գործի են անցել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները՝ քահանաների հետ խոսելու, խոստումներ տալու, որոշ դեպքերում նաև սպառնալու համար։ Ընդհուպ մինչև եկեղեցիներից հեռացնելու սպառնալիքներ են եղել։ Ասվել է՝ եթե չեք ընդունում այդ կեցվածքը, նշանակում է՝ դեմ եք գնում պետության քաղաքականությանը»,- ասել է Մասյացոտն թեմի առաջնորդը։

Նա նշել է, որ որոշ դեպքերում առաջարկվել է ժամանակավորապես փակել եկեղեցիները։

«Որոշ դեպքերում առաջարկվել է եկեղեցիները ժամանակավորապես փակել հավատացյալների առաջ, մինչև այս ամբողջ գործընթացը հանգուցալուծվի։ Սակայն մոտ 20 քահանաներ մնացել են անհողդողդ և չեն նահանջել»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով դատական գործընթացներին՝ Ռուբեն արքեպիսկոպոս Զարգարյանը հայտարարել է, որ դատարանի որոշումները, իր գնահատմամբ, հակասում են ինչպես եկեղեցական կանոնադրությանը, այնպես էլ միջազգային իրավունքի սկզբունքներին։

«Բոլոր իրավական փաստաթղթերով, այդ թվում միջազգային, պետությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին կառավարման կյանքին, առավել ևս՝ առաջնորդի փոփոխությանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի իրավասության շրջանակում է առաջնորդ նշանակելը, փոխելը, թեմ բացելը կամ փակելը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ դատարանի որոշումները հետագայում հիմք են դարձել պետական այլ մարմինների գործողությունների համար։

«Կայացվում է դատական որոշում, հետո դրա հիման վրա պետական մյուս մարմինները փորձում են օրինականություն ստեղծել՝ հղում անելով դատարանի որոշմանը։

Բայց երբ ասում ես՝ այդ որոշումն օրինական չէ, անմիջապես սկսվում են հակադարձումներ՝ ասելով՝ դատարանն է որոշել»,- եզրափակել է Ռուբեն արքեպիսկոպոս Զարգարյանը։