Վայքն էլ է սպասում փոփոխության. միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելու. Նարեկ Կարապետյան

Վայքն էլ է սպասում փոփոխության։ Միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելու։

Փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։

Նարեկ Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում:

Պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի, ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան

«Մեր քաղաքը վերափոխվելու է: Պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ Կարապետյան

Փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Վստահեցնում եմ՝ բոլոր բիզնեսմենները լինելու են պետության գործընկերները․ Սամվել Կարապետյան

Ներքին
20:48 10-05-2026

Ընտանիքը պետության հիմքն է, համախմբված ընտանիքներով մենք կունենանք ուժեղ պետություն, ուժեղ ժողովուրդ. Սամվել Կարապետյան

«Մենք երկու եղբայր, երկու քույր ենք, իմ ծնողները մանկավարժներ էին և մեզ դաստիարակում էին ավանդական արժեքներով»,- պատմել է ինքը՝ Կարապետյանը։

Թրամփն ու Սի Ծինփինը Պեկինում կքննարկեն Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը

Մայիսի 14-15-ը Պեկինում կայանալիք հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կքննարկեն ամերիկա-չինական առևտրային հարաբերությունները, Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակն ու լարվածության մյուս հիմնական օջախները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Թրամփն ու Ծինփինը նախկինում պայմանավորվել են ժամանակավորապես դադարեցնել այն առևտրային պատերազմը, որի շրջանակում ԱՄՆ-ն բարձր մաքսատուրքեր էր սահմանել չինական ապրանքների նկատմամբ, իսկ Չինաստանը դիտարկում էր հազվագյուտ մետաղների համաշխարհային մատակարարումների սահմանափակման հարցը:

Թրամփի և Ծինփինի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերին՝ Հարավային Կորեայում:

ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»

Հայաստանի տնտեսության ողնաշարն ապահովող խոշոր ձեռնարկությունները շարունակում են մնալ ինչպես հարկային բեռի կրողները, այնպես էլ քաղաքական սուր բախումների թիրախը: Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 2025 թվականի 1000 խոշոր հարկատուների պաշտոնական տվյալները ևս մեկ անգամ ջրի երես են հանում այն հսկայական ֆինանսական միջոցները, որոնք մասնավոր հսկաները փոխանցում են պետական գանձարան:

Հրապարակված պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ տեղական արտադրության առաջամարտիկներից մեկը՝ «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՓԲԸ-ն, հաստատուն կերպով զբաղեցնում է խոշոր հարկատուների ցուցակի 54-րդ հորիզոնականը: Աղյուսակի տվյալները փաստում են. միայն 2025 թվականի ընթացքում ընկերությունը պետությանը վճարել է 6 մլրդ 261 մլն 96 հազար դրամի հարկ:

Առավել ուշագրավ է շահութահարկի ցուցանիշը. ընկերությունը պետական բյուջե է վճարել շուրջ 1.7 միլիարդ դրամ շահութահարկ, ինչը վկայում է զգալի հարկվող շահույթի մասին։ Սա նաև նշանակում է, որ ձեռնարկությունը ոչ միայն պարզապես ապահովում է շրջանառություն, այլև հանդիսանում է իրական, շահութաբեր և դինամիկ զարգացող բիզնես:

Ընդդիմադիր շրջանակներն ու տնտեսական վերլուծաբանները շեշտում են՝ նման արդյունավետությամբ աշխատող և հազարավոր աշխատատեղեր ապահովող սեփականատերերին նորմալ պետական համակարգում պետք է խրախուսել բարձրագույն շքանշաններով: Սակայն իրականությունն այլ է:

Մինչ մասնավոր ոլորտը միլիարդներ է գեներացնում, կառավարող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» շուրջ հասունանում են լուրջ մեղադրանքներ՝ կապված խոշոր ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու միտումների հետ:

Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ երկրի ռազմավարական նշանակության օբյեկտները՝ ԶՊՄԿ-ն, «Լիդիան Արմենիան», մեկը մյուսի հետևից հայտնվում են պետական վերահսկողության տիրույթում: Իշխանությունն այս քայլերը պաշտոնապես ներկայացնում է որպես «պետական շահի հաղթանակ», սակայն քննադատները սա որակում են որպես բիզնեսի նկատմամբ կոշտ ճնշումների միջոցով բաժնետոմսերի «կորզում» և սեփականության բռնի վերաբաշխում:

Ամենացայտուն օրինակներից մեկը, որը հաճախ է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում, «Հայփոստ» ազգային օպերատորի շուրջ ստեղծված իրավիճակն է: Տարիներ շարունակ միջազգային բարձրակարգ կառավարում ապահովող արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանի կառավարման պայմանագրի ավարտից հետո, ընկերությունն անցավ պետության տնօրինմանը:
Արդյունքը եղավ այն, ինչ հանրությունը որակում է որպես դասական «կլանային մոտեցում» և հովանավորչություն:

Ըստ մամուլի հրապարակումների՝ պետական հավատարմագրային կառավարման անվան տակ ընկերության ղեկավար օղակներում հայտնվեցին իշխանական «էլիտայի», մասնավորապես՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի մերձավորները:

Հիշեցնենք, երբ Էռնեկյանի ընկերության հետ պայմանագիրը դադարեցվեց և «Հայփոստն» անցավ պետության տնօրինմանը, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի կնոջ բարձր պաշտոն ստանձնելը այդ ընկերությունում հանրության կողմից միանշանակորեն ընկալվեց որպես ոչ պրոֆեսիոնալ, հովանավորչական նշանակում։ Կարիք չկա կրկնել, որ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով արվող նշանակումները, հանգեցնում են միլիոնավոր դրամների աշխատավարձերի և պարգևավճարների ուղղմանը դեպի կոնկրետ անհատների գրպաններ և կուսակցական հաշվեհամարներ:

Տնտեսական այս պարադոքսի ֆոնին, երբ միլիարդներ բերող «Արարատցեմենտի» պես ընկերությունները հաճախ բախվում են արհեստական արգելքների կամ քաղաքական ճնշումների, պետական բարձր պարգևների ու ֆինանսական հատկացումներ են ստանում վնասով աշխատող կազմակերպությունները: Դրա վառ օրինակներից է Երևանի մետրոպոլիտենը կամ պետական կառավարման ներքո գտնվող այլ հիմնարկներ, որոնք տարեցտարի ձախողում են ֆինանսական կայունությունը, բայց շարունակում են մնալ իշխանության «սիրելիների» կարգավիճակում:

Հիշեցնենք՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն պատկանում է գործարար և քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնին։ Ընկերությունը Հայաստանի խոշորագույն ցեմենտ արտադրողներից է և ընդգրկված է երկրի խոշոր հարկ վճարողների ցանկում է։


Հասմիկ Մովսիսյան

Հայկական գնացքի ևս մեկ գոլ. Ինտերի հերթական անդրադարձը Մխիթարյանին

Միլանի «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին:

Իտալական ակումբը հրապարակել է հայ կիսապաշտպանի՝ «Լացիոյի» դարպասն ուղարկած գնդակի տեսանյութը:

Նորընծա չեմպիոնի մամուլի ծառայությունը հրապարակմանը կից կատարել է «Հայկական գնացքի ևս մեկ գոլ» հայատառ գրառումը:

Շենգավիթցիները հյուրասիրությամբ ընդունեցին «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ ի դեմս Նարեկ Կարապետյանի

«Ուժեղ Հայաստան» դաշինքը շարունակում է նախընտրական քարոզարշավը:

Այս անգամ դաշինքի ծրագրերն են ներկայացվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում:

Շենգավիթցիները հյուրասիրությամբ ընդունեցին «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ ի դեմս Նարեկ Կարապետյանի։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը Աջափնյակում

Ներքին
Տեսանյութ
14:07 10-05-2026

Հայաստանը լինելու է ավելի ուժեղ Սամվել Կարապետյանի հետ. «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը Գարգառում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները քարոզարշավ են իրականացնում Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներում։

Վահե Հովեյանը և Զավեն Մեժլումյանը դուրս եկան Մ-17 ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վահե Հովեյանը և Զավեն Մեժլումյանը հաղթեցին կիսաեզրափակիչ գոտեմարտերում։

Լուրը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

«Զավենն ու Վահեն եզրափակչում են: Հայ ըմբիշները կիսաեզրափակչում 5-3 ու 6-1 հաշվով հաղթեցին համապատասխանաբար Իմրե Յուհաչին ու Բենեդիկտաս Բուբելևիչիուսին ու վաղը կգոտեմարտեն ոսկե մեդալների համար։

Ապրեք, Տղե՛րք

48 կգ քաշային Արարատ Ավետիսյանն ու 55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար:

110 կգ քաշային Կորյուն Ավետիսյանի համար Եվրոպայի առաջնությունն ավարտված է»,- ասվում է լուրում:

Որոշումը Մխիթարյանինն է․ Ռոմանոն տեղեկություն է տարածել հայ ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռևս փետրվարից դիտարկում է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու հնարավորությունը, մինչդեռ իտալական ակումբը սպասում է ֆուտբոլիստի վերջնական որոշմանն իր ապագայի վերաբերյալ։

Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն է տարածել հայ ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ։

Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետն «Ինտերի» հետ լրանում է այս տարվա հունիսին:

Սպասվում է, որ մոտ ժամանակներս նա կայացնի իր վերջնական որոշումը՝ ցանկանում է արդյոք շարունակել ելույթները, թե հեռանալ մեծ ֆուտբոլից:

Armsport