«Ուժեղ Հայաստան»-ի անդամները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական ոլորտին առնչվող խնդիրներ

Քարոզարշավի 2-րդ Խնձորեսկ գյուղում «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները բնակիչների հետ քննարկեցին գյուղատնտեսական ոլորտին առնչվող մի շարք կարևոր խնդիրներ։

Գյուղացիները բարձրաձայնեցին հատկապես ոռոգման ջրի սակավության, գյուղատնտեսական տեխնիկայի հասանելիության, բերքի իրացման դժվարությունների և անասնապահության զարգացման հետ կապված հարցեր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև պետական աջակցության ծրագրերի արդյունավետությանը: Կարևորվեց այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք թույլ կտան գյուղացիներին ոչ միայն պահպանել իրենց տնտեսությունները, այլև զարգացնել դրանք՝ ապահովելով համայնքի կայուն ապագան։

Ստորև՝ ֆոտոշարք

Մեզ ոչ ոք չի ասել՝ վաղը դուրս եկեք. Միրզոյանը՝ Պուտինի հայտարարության մասին

Մեզ ոչ ոք չի ասել՝ վաղը դուրս եկեք. ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը խոսել է Պուտինի հայտարարության մասին

Մենք միշտ ասել ենք՝ երբ գա պահը, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, հասկանալիորեն կկատարենք, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ի պատասխան NEWS.am-ի հարցի՝ ինչպես է արձագանքում ՌԴ նախագահ Պուտինի հնչեցրած հայտարարություններին այն մասին, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնա՞լ ԵԱՏՄ-ում, թե՞ քաղաքակիրթ ձևով ապահարզան պահանջել և գնալ դեպի ԵՄ։

«Այսօր մայիսի 10-ն է, մենք ԵԱՏՄ անդամ ենք, մեզ ոչ ոք չի ասել՝ վաղը դուրս եկեք։ Դա ուժի մեջ է»,- ասել է Միրզոյանը։

Հայաստանը լինելու է ավելի ուժեղ Սամվել Կարապետյանի հետ. «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը Գարգառում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները քարոզարշավ են իրականացնում Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներում։

Կուսակցության անդամները «Սամվել վարչապետ», «Փոփոխություն», «Փոփոխություն լինելու է» վանկարկումներով շրջել են Գարգառում:

«Հայաստանը արժանի է արժանապատիվ կյանքի, Հայաստանը լինելու է ավելի ուժեղ Սամվել Կարապետյանի հետ»,- նշել են նրանք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում «ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով». Ալիև

Ալիևը հայտարարել է, որ որոշ քաղաքական ուժեր Հայաստանում «ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով»:

Կովսական (Զանգելան) այցի ընթացքում Ադրբեջանի նախագահը զգոնության կոչ է արել, ինչպես նաև հնչեցրել է մեղադրանքների հերթական չափաբաժինը հայկական կողմի հասցեին, հայտարարելով, մասնավորապես, 60 հազար հեկտար անտառային ֆոնդի ոնչացման մասին։

Նա նաև անդրադարձել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը՝ հավելելով, որ պետք չէ պաշտպանել Հայաստանն Ադրբեջանից, քանի որ վերջինս հասավ նրան, ինչ ուզում էր։

Կիևը վաղ թե ուշ կհասկանա, որ ստիպված կլինի դուրս բերել իր զnրքերը Դոնբասից․ Ուշակով

Ուկրաինայի կողմից առանց զինված ուժերի Դոնբասից դուրսբերման կարգավորման գործընթացը կմնա փակուղում՝ նույնիսկ բանակցությունների 10-րդ փուլից հետո:

Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը։

Նա նշել է, որ Կիևը վաղ թե ուշ կհասկանա, որ ստիպված կլինի դուրս բերել իր զորքերը Դոնբասից և դա կանի։

Աննորմալ է, որ Երևանում հարթակ են տրամադրել հակառուսական հայտարարությունների համար. Պեսկովը՝ Զելենսկու մասին

Հայաստանն իրավունք ունի անցկացնել ցանկացած միջոցառում, այդ թվում՝ ԵՄ-ի հետ գագաթնաժողով, սակայն Մոսկվան անընդունելի է համարում, որ դաշնակից Երևանը հարթակ է տրամադրում Վլադիմիր Զելենսկուն՝ ռուսատյաց հայտարարություններ հնչեցնելու համար։

Պավել Զարուբինի հետ զրույցում այսպիսի գնահատական է տվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Աննորմալ է միայն այն, որ Երևանում հարթակ են տրամադրել բացահայտ հակառուսական հայտարարությունների համար,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։- Սա նորմալ չէ և չի համապատասխանում Երևանի հետ մեր հարաբերությունների ոգուն»։

«Իհարկե, հավանաբար, մենք այնուամենայնիվ որոշակի պարզաբանումներ ենք ակնկալում Երևանից»,- հավելել է Պեսկովը։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով

Երևանում մայիսի 10-ի և 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 12-15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում մայիսի 11-15-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 11-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Հյուսիսային Կորեան միջուկային հարված կհասցնի, եթե Կիմ Չեն Ընի կյանքին վտանգ սպառնա

Հյուսիսային Կորեայի սահմանադրության մեջ փոփոխություն է կատարվել։

Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայության տվյալներով՝ նոր դրույթները նախատեսում են միջուկային զենքի ավտոմատ կիրառում, եթե Հյուսիսային Կորեայի միջուկային ուժերի հրամանատարությանը որևիցե բան սպառնա «թշնամական ուժերի» կողմից հարձակման պատճառով:

Սա նախատեսում է անհապաղ արձագանք՝ առանց հետագա համակարգման:

Փոփոխությունները կատարվել են Մերձավոր Արևելքում հակամարտության շուրջ աճող լարվածության ֆոնին: Հյուսիսային Կորեան ակնկալում է, որ նոր միջոցառումները կնպաստեն զսպել միջուկային տերություններին, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներին, և կապահովեն կառավարության կայունությունը ճգնաժամի ժամանակ:

Հունիսի 7-ը հայ լինել-չլինելու, արժանապատիվ ապագա ունենալու ընտրություն է․ Չալաբյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գորիսում կայացած հանդիպման ընթացքում, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանն իր ելույթում ընդգծեց, որ այսօր ավելի քան երբևէ անհրաժեշտ է ոչ թե բաժանել հասարակությանը, այլ միավորել մարդկանց մեկ գաղափարի և մեկ նպատակի շուրջ՝ հանուն ուժեղ ու անվտանգ Հայաստանի։

Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ Գորիսը ծաղկող քաղաք էր՝ զբոսաշրջության կարևոր կենտրոն, զարգացող տնտեսությամբ և ապագայի նկատմամբ վստահությամբ։ Սակայն, նրա խոսքով, սխալ կառավարման և անհեռատես քաղաքականության հետևանքով երկիրը կանգնել է լուրջ մարտահրավերների առաջ։ Նրա խոսքով՝ ժողովուրդը այլևս չի կարող իր ապագան վստահել կիսագրագետ և անփորձ մարդկանց, որոնք չեն կարողանում պաշտպանել պետական ու ազգային շահերը։

«Պետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց։ Մարդկանց, ովքեր իրենց գործով ապացուցել են, որ կարող են ստեղծել, կառուցել և պատասխանատվություն կրել»,- նշեց նա։

Ավետիք Չալաբյանի խոսքով՝ հունիսի 7-ը սովորական ընտրության օր չէ․

«Հունիսի 7-ը հայ լինել-չլինելու, արժանապատիվ ապագա ունենալու և ուժեղ Հայաստան կառուցելու ընտրություն է։ Մենք պետք է միավորվենք և աջակցենք «Ուժեղ Հայաստանին»,- ասաց նա։

«Ուժեղ Հայաստանի» երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացրել

Ստեփանավանում իրազեկման արշավ է անցկացվել, քարոզչական թերթիկներ են բաժանվել, բնակիչներին, իրազեկվել է«Ուժեղ Հայաստանի» առաջիկա միջոցառումների մասին։