Հայաստանն իրավունք ունի անցկացնել ցանկացած միջոցառում, այդ թվում՝ ԵՄ-ի հետ գագաթնաժողով, սակայն Մոսկվան անընդունելի է համարում, որ դաշնակից Երևանը հարթակ է տրամադրում Վլադիմիր Զելենսկուն՝ ռուսատյաց հայտարարություններ հնչեցնելու համար։
Պավել Զարուբինի հետ զրույցում այսպիսի գնահատական է տվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Աննորմալ է միայն այն, որ Երևանում հարթակ են տրամադրել բացահայտ հակառուսական հայտարարությունների համար,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։- Սա նորմալ չէ և չի համապատասխանում Երևանի հետ մեր հարաբերությունների ոգուն»։
«Իհարկե, հավանաբար, մենք այնուամենայնիվ որոշակի պարզաբանումներ ենք ակնկալում Երևանից»,- հավելել է Պեսկովը։