Հայկական AI ոլորտում նոր քայլ․ ներկայացվեց «Զեյրօ»-ն

Հայաստանում արհեստական բանականության ոլորտում նոր նախաձեռնություն է ներկայացվել․ մայիսի 8-ին տեղի ունեցավ «Զեյրօ» նախագծի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառման ընթացքում խոսվեց հարթակի ստեղծման գաղափարի, դրա տեխնոլոգիական հնարավորությունների և ապագա զարգացման ծրագրերի մասին։

Երեկոն մեկնարկեց հյուրերի ընդունելությամբ, որից հետո բեմ բարձրացավ միջոցառման վարողը և «Զեյրօ»-ի ամբասադոր Եգոր Գլումովը՝ ողջունելով ներկաներին և ազդարարելով շնորհանդեսի պաշտոնական մեկնարկը։

Նախագծի հիմնադիր Սամվել Թադևոսյանը ներկայացրեց, թե ինչպես է ձևավորվել «Զեյրօ»-ի գաղափարը՝ պատմելով, որ այն սկզբնավորվել է 17-ամյա Արման Ասատրյանի մտահղացմամբ։

Թադևոսյանի խոսքով՝ «Զեյրօ»-ն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք այն տարբերում են այլ արհեստական բանականության համակարգերից։ Նա նաև խոսեց այն հեռանկարների մասին, որոնք նախատեսվում են հայկական AI նախագծի հետագա զարգացման համար։

Հիմնադիրը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ հավելվածն օգտատերերի համար հասանելի է անվճար, ինչը, ըստ նրա, այն դարձնում է առավել հասանելի լայն շրջանակների համար։

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեց նաև «Զեյրօ» անվան գաղափարական հիմքը։ Առանձին անդրադարձ եղավ համացանցում մեծ հետաքրքրություն առաջացրած «զեբրիկին», որը պաշտոնապես ներկայացվեց որպես նախագծի խորհրդանիշ։

Ծրագրի հեղինակ Արման Ասատրյանը խոսեց համակարգի տեխնիկական կառուցվածքի, հնարավորությունների և արդեն իսկ արձանագրված հաջողությունների մասին։

Պատանի հեղինակի խոսքով՝ իր հիմնական նպատակը «Զեյրօ»-ն միջազգային շուկայում մրցունակ և ճանաչված տեխնոլոգիական լուծում դարձնելն է։

Արմանը խոսեց նաև Սամվել Թադևոսյանի հետ համատեղ աշխատանքի մասին՝ ներկայացնելով համագործակցության ընթացքն ու դրա նշանակությունը նախագծի զարգացման համար։

Երեկոյի ընթացքում հյուրերի համար նախատեսված էր նաև երաժշտական հատված՝ «Մալխաս բենդ»-ի մասնակցությամբ։ Պաշտոնական ներկայացումից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան շփվել նախագծի թիմի, ծրագրավորողների ու տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել նախագծի մանրամասներն ու ծանոթանալ դրա աշխատանքային սկզբունքներին։

Միջոցառմանը ներկա էին տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և մեդիայի ներկայացուցիչներ, որոնք առաջիններից էին ծանոթանում հայկական նոր AI հարթակին։

«Զեյրօ»-ի շնորհանդեսը կարելի է համարել կարևոր քայլ տեղական տեխնոլոգիական միջավայրի զարգացման ճանապարհին՝ ընդգծելով, որ Հայաստանում նույնպես ստեղծվում են արհեստական բանականության սեփական տեխնոլոգիական լուծումներ։

Այսօր եռատոն է․ մենք հենց Շուշիից ենք ու տա Աստված, որ Շուշին նորից մերը լինի․ հարցում

Մայիսի 9-ը ավել քան երեք տասնամյակ առաջ Շուշիի ազատագրմամբ հայերիս համար դարձավ եռատոն․ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակ, Շուշիի ազատագրում, Արցախի ՊԲ-ի կազմավորում։

Ցավոք, այսօր Արցախն օկուպացված է, արցախահայությունը՝ տեղահանված։

Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992թ. մայիսի 8-9-ին: Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ գլխավոր հարավային ուղղության՝ Լաչինի և մյուս երեք ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 8-ի երեկոյան տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից: Մայիսի 9-ին արդեն Շուշին ազատագրված էր:

Շատերը հույս են հայտնում, որ Արցախն ու Շուշին հայկական կլինեն։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Գիտե՞ք ինչ օր է այստեղ։ Հավատո՞ւմ եք, որ Շուշին մի օր նորից հայկական կլինի»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Հաղթանակի օրն է, որոշներն էլ հույս հայտնեցին, որ Շուշին նորից հայկական կլինի։

«Մայիսի 9-նա, եռատոն ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց՝ հավատը միշտ կա, որ Շուշին նորից հայկական կլինի։

«Հաղթանակի ու մեկ էլ Շուշիի գրավման օրն ա։ Հավատը միշտ մեր մեջ եղել ա, հիմա էլ կա, որ Շուշին մի օր նորից հայկական կլինի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ հույս հայտնեց, որ կգա մի օր նորից Շուշին մերը կլինի։

«Տա Աստված, որ Շուշին մի օր էլի հայկական լինի։ Մենք հենց Շուշիից ենք ու շատ կուզենք, որ Շուշին նորից մերը լինի»,- ասաց նա։

«Երազում եմ, որ Շուշին մի օր էլի հայկական լինի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Չհաշտվել կորստի հետ. Արցախի ազատագրումը պարտավորություն է․ Մետաքսե Հակոբյան

Շուշին Հայի հաղթանակի խորհրդանիշն է, գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը.

«Մայիսի 9-ը միայն ռազմական հաղթանակի մասին չէ։ Դա Հայի կամքի, արժանապատվության ու Հայրենիքի համար մինչև վերջ կանգնելու ապացույցն է։ Մեր Հայրենիքը ազատագրվեց հավատքի, անձնազոհության ու միասնականության շնորհիվ։

Արցախի ազատագրումը պարտավորություն է՝ չհաշտվել կորստի հետ, չսովորել պարտությանը, չընդունել հանցագործ ու հայատյաց իշխանությանը և չթույլատրել, որ մեր պատմությունը վերածվի լռության։

Խոնարհում ու փառք բոլոր քաջորդիներին, որոնք իրենց կյանքով բացեցին հաղթանակի ճանապարհը»։

3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել

ՆԳՆ-ից հայտնում են.

«Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնելու վերաբերյալ տեղեկությունը համատեղ իրացրին ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության, Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները։ Ըստ տեղեկության՝ 46, 43 և 48 տարեկան երեք օտարերկրացի Լեռնագոգ գյուղում գտնվող շինությունում հերոին ու մեթամֆետամին տեսակի թմրամիջոց են իրացրել Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում բնակվող 39-ամյա տղամարդու, և պատրաստվում են հատել պետական սահմանը։

Իրավապահների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում մայիսի 2-ին՝ կեսգիշերն անց, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան մայրուղում կանգնեցվեց Արմավիրի մարզի մի բնակչի վարած մեքենան։ Վարորդն ու երեք օտարերկրացի ուղևորները ձերբակալվեցին և մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։

Կազմված փաստաթղթերի հետ նրանք ներկայացվեցին Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։

Վարույթի շրջանակում կատարված զննությամբ Լեռնագոգ գյուղի շինությունում հայտնաբերվեց 276 գրամ հերոին, նաև՝ առանց փաստաթղթի որսորդական հրացան։ 43-ամյա տղամարդու բժշկական զննությամբ էլ հայտնաբերվեց հերոինի և մեթամֆետամինի զանգվածով 12 փաթեթ՝ ընդհանուր 84 գրամ։ Ըստ օտարերկրացու՝ սրանք նույնպես նախատեսված էին Հայաստանում իրացնելու համար։

Երեք օտարերկրացիները կալանավորվել են։ Դալարիկի բնակիչ 39-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Նախաքննությունը շարունակվում է»։

Երկրաշարժ` Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք

Մայիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 08:58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04։58-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.87⁰ և արևելյան երկայնության 44․32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 1․8 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի՝ Արևաշող և Քարաձոր գյուղերում 2 բալ ուժգնությամբ:

Արցախի դրոշի, Արարատ սարի դեմ կռիվ տվող անփառունակներին պատմությունն է մաքրելու, տանի. ժողովուրդն ուրացումը երբեք չի ներում. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքում գրել է.

«Շուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը, քողարկելը կամ խմբագրելը պարզապես անհնար է։

Արցախի դրոշի, Արարատ սարի և գաղափարի դեմ կռիվ տվող անփառունակներին նույն պատմությունն է մաքրելու ու տանելու։

Դրանց չի օգնելու ո՛չ փողը, ո՛չ պաշտոնը, ո՛չ էլ մարդկային խիղճը։

Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և բնականաբար, այս դեպքում էլ բացառություն չի լինելու։

Դուք շարունակեք ինքնաբացահայտվել՝ ձեր ողջ էությամբ․ մարդիկ պետք է լավ ճանաչեն հակահերոսներին և թշնամու հետ դաշնակցողներին։

Փառք հայրենիքի ազատության և անկախության համար պայքարի ելածներին, հավերժ փառք այդ ճանապարհին նահատակված մեր հերոսներին»։

Մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը և ամեն օր նպաստել խաղաղ և արժանապատիվ ապագայի կերտմանը․ Վահագն Խաչատուրյան

Մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը և ամեն օր նպաստել խաղաղ, անվտանգ և արժանապատիվ ապագայի կերտմանը։ Մայիսի 9-ի կապակցությամբ՝ իր ուղերձն է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մայիսի 9-ը մեր պատմության ու հավաքական հիշողության կարևորագույն օրերից է՝ միավորող հաղթանակի, հիշողության և խաղաղության գաղափարները։

Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անձնվիրաբար պայքարեցին մարդկությունը ֆաշիզմից ազատագրելու համար։ Նրանց խիզախությունն ու տոկունությունը դարձան պատմության ընթացքը փոխած հաղթանակի հիմքը։

Հայ ժողովուրդը պատվով է մասնակցել այդ պայքարին։ Տասնյակ հազարավոր հայեր կռվել են տարբեր ճակատներում, կրել ծանր կորուստներ, սակայն անսասան կամքով շարունակել պայքարը հանուն խաղաղ և անվտանգ աշխարհի։ Հայ զինվորների ու զորահրամանատարների սխրանքները կարևոր էջ են համաշխարհային հաղթանակի պատմության մեջ։

Մայիսի 9-ը նաև առիթ է վերաիմաստավորելու խաղաղության արժեքը։ Այսօր ևս աշխարհը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ, և առավել քան երբևէ անհրաժեշտ է պահպանել ժողովուրդների միջև համերաշխությունը, փոխադարձ հարգանքն ու խաղաղ գոյակցության սկզբունքները։

Մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը և ամեն օր նպաստել խաղաղ, անվտանգ և արժանապատիվ ապագայի կերտմանը։

Խոնարհում և երախտագիտություն բոլոր վետերաններին ու պատերազմի զոհերի հիշատակին։

Թող խաղաղությունն ու բարօրությունը մշտապես ուղեկցեն մեր ժողովրդին և հայրենիքին։

Շնորհավոր Հաղթանակի և խաղաղության տոնը»,- գրված է ուղերձում։

Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև

Ապրիլի 30-ին ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով (ֆիզիկական ներգործություն` մերձավոր ազգականի) նախաձեռնվել է քրեական վարույթ, որը կապված է Գյումրու «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադիր Համլետ Գևորգյանի և նրա որդու՝ Պարույր Գևորգյանի միջև դեռ 2,5 տարի առաջ՝ 2024 թվականի նոյեմբերին տեղի ունեցած վիճաբանության ու ծեծկռտուքի հետ։

Այդ ժամանակ՝ 2024 թվականի նոյեմբերի 16-ին Շիրակի մարզային քննչական վարչությունում հայր ու որդու միջև տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ խուլիգանության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։

3 օր առաջ՝ մայիսի 5-ին ոստիկանության Կումայրի բաժինը ստացել է ինչպես քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրությունը, այնպես էլ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որով պարզ է դառնում, որ որդին՝ Պ․ Գևորգյանը «ձախ այտային և աջ դաստակի երրորդ մատի շրջանների քերծվածք» մարմնական վնասվածքը ստացել է բութ առարկաների առնվազն երկու ներգործությամբ։ Դատաբժշկական եզրակացության մեջ նաև գրված է, որ «ձախ նախաբազկի շրջանի արյունազեղում» ախտորոշմամբ մարմնական վնասվածքներ է ստացել նաև Պ․Գևորգյանի մայրը, ինչը հետևանք է բութ առարկաների առնվազն երկու ներգործության։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «Ֆիզիկական ներգործությունը» հոդվածով։

Նշենք, որ Գյումրու «Գըվուգ Գաստրո Տան» սեփականատերը վերջերս հայտնվել էր օգտատերերի քննադատության թիրախում․ այստեղ հյուրընկալել էին ռուսաստանաբնակ ադրբեջանցիներ Ահմենդով եղբայրներին՝ Ռովշենին և Իլհամին, որոնք իրենց տանտիրոջ պես էին պահել, բարձր տրամադրությամբ կերուխում արել , ադրբեջաներենով ինչ-որ բաներ ասել ու այս ամենը նկարահանել։

Սա բարկացրել էր գյումրեցի օգտատերերին, որոնք հարցրել էին, թե ինչպես է գաստրոտան սեփականատերը իր մոտ հյուրընկալել ադրբեջանցիներին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում