Երևանյան գագաթնաժողովի ռnւuատյաց մթնոլորտը ազդել է Զելենսկու վրա. Զախարովա

Երևանյան գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը ազդել է Զելենսկու վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հաղթանակի օրը զինադադար հաստատելու Ռուսաստանի նախաձեռնությունը, որին, ի դեպ, ակտիվորեն աջակցել է ԱՄՆ նախագահ Թրամփը ապրիլի 29-ին Ռուսաստանի նախագահ հետ հեռախոսազրույցի ընթացքում, նյարդային, հիստերիկ արձագանք է առաջացրել Բանկովայում»,- նշել է դիվանագետը։

Ինչպես մատնանշել է Զախարովան, Վլադիմիր Զելենսկին անփութորեն փորձել է նվազեցնել տվյալ նախաձեռնության նշանակությունը, իսկ հետո սկսել է ակնարկել Կարմիր հրապարակում շքերթի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հնարավոր հարվածների մասին։

«Ընդ որում, նրան բառացիորեն հունից հանում էր ֆաշիզմի դեմ հաղթանակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք ցանկացած միջոցառման հիշատակումը։ Ակնհայտ է, որ իր ազդեցությունն էր թողել մայիսի 4-ին Երևանում կայացած այսպես կոչված եվրոպական քաղաքական համայնքի, այսպես կոչված գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը, որին նա մասնակցել էր հայկական կողմի հրավերով, և որի ամբիոնից հնչեցին այս, ըստ էության, ահաբեկչական նացիստական սպառնալիքները»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ՊՆ-ն մայիսի 8-9-ը զինադադար է հայտարարել՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի Հաղթանակի տոնակատարության։

Ինչպես հայտարարել են գերատեսչությունում, ՌԴ-ն ակնկալում է, որ ուկրաինական կողմը կհետևի իր օրինակին, սակայն կիևյան ռեժիմի կողմից մայիսի 9-ին Մոսկվային հարվածելու և տոնակատարությունը ձախողելու փորձերի դեպքում ռուսական զորքերը պատասխան զանգվածային հարված կհասցնեն Կիևի կենտրոնին։ ՌԴ-ն, չնայած առկա հնարավորություններին, մարդասիրական նկատառումներից ելնելով նախկինում ձեռնպահ է մնացել նման հարվածներից, նշել են Պաշտպանության նախարարությունում։ Գերատեսչությունում ընդգծել են, որ ՌԴ Զինված ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները տոնական միջոցառումների անվտանգությունն ապահովելու համար։

Մերսման սրա՞հ, թե՞ հասարակաց տուն․ «էլիտար» որջի մութ կողմերը

Երևանում նախկինում արատավոր գործունեության համար իրավապահների կողմից բացահայտված և դատական գործի շրջանակում քննված մերսման սրահը կրկին վերաբացվել է։ Խոսքը վերաբերում է «Spa Kentron» անվամբ գործող սրահին, որն, ըստ դատական ակտի, ներգրավված է եղել սեռական բնույթի ծառայությունների կազմակերպման մեջ։

Ըստ քննության վարկածի՝ ամեն ինչ սկսվել է 2024 թվականի ապրիլի 11-ին: Իրինա Ռուբիկի Ավանեսյանը, ունենալով հստակ դիտավորություն՝ նպաստել պոռնկությամբ զբաղվելուն, վարձակալական պայմանագիր է կնքել Վահագն Գրիգորյանի հետ՝ Հալաբյան 67/4 հասցեում գտնվող տարածքի համար: Սակայն, ինչպես պարզվում է, սա սովորական բիզնես գործարք չէր:

Մինչև 2026 թվականի փետրվարը ձգված այս գործունեության ընթացքում Ավանեսյանը հավաքագրել է աշխատակիցների մի ամբողջ խումբ՝ Անահիտ Ավետիսյանին, Գոհար Առաքելյանին, Արմինե Հակոբյանին և Թամարա Ապրեսյանին: Պաշտոնապես նրանք ձևակերպված են եղել որպես մերսուհիներ, սակայն իրականում մատուցել են «համալիր» ծառայություններ:

Չնայած դրան՝ արդեն 2026 թվականին սրահը նույն անվամբ, գրեթե նույն ձևաչափով և նույն հասցեում վերսկսել է իր գործունեությունը՝ ակտիվ գովազդվելով սոցիալական ցանցերում։ Գովազդային գրառումներում բաց տեքստով նշվում է «հաճելի հանգստի» և «հաճախորդների սպասարկման» մասին, ինչպես նաև տրամադրվում է կոնտակտային հեռախոսահամար, ինչը փաստացի վկայում է ծառայությունների շարունակականության մասին։

Մեղադրական եզրակացությունը չոր ու ցամաք փաստերով արձանագրում է՝ մերսման շրջանակներում հաճախորդներին մատուցվել են սեռական բնույթի ծառայություններ: Վարձատրության դիմաց կատարվող պարբերական սեքսուալ գործողությունները դարձել էին այս հաստատության այցեքարտը:

Իրինա Ավանեսյանին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած է ոչ միայն պոռնկությանը նպաստելը, այլև նմանատիպ հաստատություն ստեղծելը, ղեկավարելը և պահելը: Սա հիմք է ենթադրելու, որ գործել է կազմակերպված համակարգ, որտեղ յուրաքանչյուրն ունեցել է իր դերը, իսկ տնօրենը հոգացել է, որ «բիզնեսը» սահուն գործի օրինական ձեռնարկատիրության անվան տակ:

Այս պատմությունը կարող է առիթ լինել, որ պատկան մարմինները ավելի ուշադրություն դարձնեն մայրաքաղաքում գործող «մերսման սրահներին», վերահսկեն դրանք, որ օրենքով արգելվող գործունեությամբ չզբաղվեն։

Իրանը կարող է ԱՄՆ-ի առաջարկի պատասխանը փոխանցել այսօր. CNN

Իրանը կարող է հինգշաբթի օրը միջնորդներին փոխանցել հակամարտության դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի պատասխանը: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով տարածաշրջանի իր աղբյուրին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ակնկալվում է, որ Իրանը այսօր կփոխանցի իր պատասխանը միջնորդներին՝ պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի կապակցությամբ»,- հայտնում է հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ Axios պորտալը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, ավելի վաղ հայտնել էր, որ Միացյալ Նահանգները սպասում են փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ իրենց առաջարկի վերաբերյալ Իրանի պատասխանին առաջիկա երկու օրվա ընթացքում: Դրանից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցություններում վերջնաժամկետ չի սահմանում, սակայն վստահ է գործարքի ձեռքբերման հարցում:

Եկա, որ հայ ժողովրդի ձեռքը բռնեմ, բարձրացնեմ վերև, և դա անելու եմ. Սամվել Կարապետյան

Եկա, որ հայ ժողովրդի ձեռքը բռնեմ, բարձրացնեմ վերև, և դա անելու եմ: Այս մասին 168.am-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ապահովված լինելով հանդերձ ինչու եկավ ու կալանքի մեջ հայտնվեց:

«Եկա կանգնեցնելու այս ապօրինությունները, եկա կանգնեցնելու Ալևի ու Փաշինյանի պլանները, այն պլանները, որ բերեն ու ադրբեջանցիներով լցնեն Հայաստանը: Եկա, որ հայ ժողովրդի ձեռքը բռնեմ՝ բարձրացնեմ վերև, և դա անելու եմ, ոչ ոք թող դրա մեջ չկասկածի»,- նշել է Կարապետյանը:

Եկա, որ հայ ժողովրդի ձեռքը բռնեմ, բարձրացնեմ վերև, և դա անելու եմ. Սամվել Կարապետյան

Եկա, որ հայ ժողովրդի ձեռքը բռնեմ, բարձրացնեմ վերև, և դա անելու եմ: Այս մասին 168.am-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ապահովված լինելով հանդերձ ինչու եկավ ու կալանքի մեջ հայտնվեց:

«Եկա կանգնեցնելու այս ապօրինությունները, եկա կանգնեցնելու Ալևի ու Փաշինյանի պլանները, այն պլանները, որ բերեն ու ադրբեջանցիներով լցնեն Հայաստանը: Եկա, որ հայ ժողովրդի ձեռքը բռնեմ՝ բարձրացնեմ վերև, և դա անելու եմ, ոչ ոք թող դրա մեջ չկասկածի»,- նշել է Կարապետյանը:

Վալերիկ Մովսիսյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ․ ծանրամարտի երիտասարդական ԱԱ

Եգիպտոսում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում տղամարդկանց 94 կգ․ քաշային կարգը Հայաստանից ներկայացնում էր Վալերիկ Մովսիսյանը։

Մեր մարզիկը երկու հաջող մոտեցում (160, 164կգ․) գրանցեց միայն պոկում վարժությունում և արժանացավ փոքր բրոնզե մեդալի։

Հրում վարժությունում Մովսիսյանը ձախողեց բոլոր մոտեցումները և զրո ստացավ։

Ըստ էության․ Վարդան Ղուկասյանը երկրում չի եղել, բայց բազում հարցեր է լուծել․ մենք քվե չենք մուրալու

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու, ռեժիսոր Սարգիս Արզումանյանին։

Նրա հետ խոսել ենք հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների, դրանց ԴՕԿ կուսակցության նախընտրական ցուցակով առաջադրվելու, արվեստից քաղաքականություն անցում կատարելու, տևական ժամանակ Վարդան Ղուկասյանի անազատության մեջ գտնվելու, ԿԸՀ-ի կողից Վարդան Ղուկասյանի գրանցումը մերժելու, կուսակցության վարչապետի թեկնածուի, քաղաքականությամբ զբաղվելու համար հնչեցված հնարավոր մեղադրանքների, տարբեր երգիչների-դերասանների ցուցադրական կերպով ՔՊ-ին միանալու, դրա հանդեպ վերաբերմունքի, դրանով ՔՊ վարկանիշի բարձրացման, Գոյ թատրոնի փակման և մի շարք այլ հարցերի շուրջ։

Արզումանյանի խոսքով՝ ԴՕԿ կուսակցության համար շատ կարևոր է մշակութային արժեքը, և դա կուսակցության առաջնահերթությունների մեջ է։

«Մենք չկանք փողոցներում, որովհետև մենք ժողովրդին համոզելու ոչինչ չունենք: Մենք ավելի քան վստահ ենք մեզ վրա, որ մենք անելու ենք այն ամենը, ինչը որ մենք մեր առաջ խնդիր ենք դրել։
Մի հետաքրքիր համեմատություն անեմ․ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը» եղել է իշխանության, այսինքն արել է որոշակի գործեր, բայց այսօր դեռ ժողովրդին համոզում է, որ իրեն ընտրեն: Այն ինչ ժողովուրդը այդ 8 տարվա իր տեսած աշխատանքի շնորհիվ պետք է ընտրեր կամ չընտրեր, բայց այսօր նրանք դուրս են եկել փողոց ու ժողովրդին համոզում են դեռ, որ իրենց ընտրեն։ Թող բառս այդպես կոպիտ չհնչի, բայց մուրում են քվե, հա, մենք քվե մուրալու խնդիր չունենք, որովհետև մենք ավելի քան վստահ ենք մեր ուժերի վրա»,- ասաց նա։

Ըստ Արզումանյանի՝ Վարդան Ղուկասյանը երկրում չի եղել, բայց երկրում բազում հարցեր է կարողացել լուծել։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Եթե ՖԻՖԱ-ն բավարարի մեր ակնկալիքները, մենք կմասնակցենք աշխարհի առաջնությանը․ Իրանի ՖՖ նախագահ

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը հայտարարել է, որ հանդիպում կունենա ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ, որի ընթացքում հարգալից վերաբերմունքի երաշխիքներ կպահանջի ԱԱ-2026-ի ժամանակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման և դրանում ամերիկացիների ներգրավվածության ֆոնին Իրանի հավաքականը կարող է հրաժարվել մրցաշարին մասնակցելուց։

«Մենք ՖԻՖԱ-ին կհայտնենք մեր ակնկալիքների մասին։ Եթե նրանք կարողանան բավարարել դրանք, մենք անպայման կմասնակցենք աշխարհի առաջնությանը։ Բայց եթե չլինեն երաշխիքներ, և մեր նկատմամբ շարունակեն անհարգալից վերաբերմունք ցուցաբերել ու նույնիսկ մեր ֆուտբոլիստներին անտեղի հարցեր տալ, մենք կարող ենք այլ որոշում կայացնել։

Մեր ազգային հավաքականը ոչ թե պարզապես «մեկնում է» Միացյալ Նահանգներ, այլ մեկնում է այնտեղ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Ուստի ՖԻՖԱ-ի պարտականությունն է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները։ Ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգի՝ հյուրընկալող երկրների կառավարությունները պարտավոր են ապահովել անհրաժեշտ պայմաններն ու տրամադրել վիզաներ՝ հաշվի չառնելով քաղաքական նկատառումներ կամ դրդապատճառներ»,- ֆունկցիոների խոսքն է մեջբերում Reuters-ը։

Նշենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլում Իրանի հավաքականը պետք է մրցի Նոր Զելանդիայի, Բելգիայի և Եգիպտոսի թիմերի հետ։ Այս խմբի բոլոր հանդիպումները նախատեսված է անցկացնել ԱՄՆ-ի տարածքում։

Մենք շատ լավ ու համախմբված թիմ ունենք․ Սպերցյան

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ռուսական ակումբում տիրող մթնոլորտի, թիմային ոգու և չեմպիոնական հավակնությունների մասին։

«Մենք շատ լավ ու համախմբված թիմ ունենք, որը մշտապես հաղթելու մեծ ցանկություն ունի։ Բոլոր տղաները համեստ են, մենք պարզապես անում ենք մեր գործը։ Յուրաքանչյուր խաղում քրտնաջան աշխատում ենք, ամբողջությամբ նվիրվում դաշտում։ Մենք անընդհատ աջակցում ենք միմյանց ինչպես խաղադաշտում, այնպես էլ հանդերձարանում։

Բնավորությունն ու կարգապահությունը շատ են օգնում մեզ։ Բոլորն էլ լավ գիտակցում են, թե տիտղոսներ նվաճելու ինչպիսի հնարավորություն ունի թիմը։ Ձգտում ենք բոլոր մանրուքներում լինել ավելի լավը, և դա իսկապես օգնում է»,- 25-ամյա հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Известия»-ն։

«Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնն է և ընթացիկ առաջնությունում անցկացրած 28 խաղից հետո 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ, հաղորդում է «Ալ Արաբիան»՝ հղում անելով պակիստանյան աղբյուրներին։

Ըստ հեռուստաալիքի՝ նախագիծը ներառում է՝ ռազմական գործողությունների լիակատար դադարեցում, Հորմուզի նեղուցում նավարկության վերսկսում, հաստատում, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, հարստացված ուրանի և իրանական սառեցված ակտիվների ազատման վերաբերյալ դրույթներ։

Միևնույն ժամանակ, «Թասնիմը», հղում անելով աղբյուրին, հաղորդում է, որ Իրանը դեռևս պաշտոնական պատասխան չի տվել ԱՄՆ առաջարկներին։