Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը Հաղթանակի օրվա առթիվ

Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարը։ Ըստ APA-ի, այս մասին իր Telegram ալիքում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Ստերնենկոն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը, խախտելով հրադադարը, հարձակումներ է սկսել Ուկրաինայի դեմ։

«Այս քայլերը գործնականում անիմաստ են դարձնում Վլադիմիր Պուտինի կողմից մայիսի 9-ին հայտարարված հրադադարը»,- նշել է պաշտպանության նախարարի խորհրդականը։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարեց Ուկրաինայի պատրաստակամության մասին հրադադարի, որը սկսվում է մայիսի 6-ի գիշերը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան, իր հերթին, հայտնել է, որ այս հայտարարությանը չնայած, Մոսկվան շարունակել է իր հարձակումները։

Նրա խոսքով՝ մայիսի 6-ի գիշերը ռուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի վրա՝ օգտագործելով 108 անօդաչու թռչող սարք և երեք հրթիռ։

Իրանը Մերձավոր Արևելքում վնասել է ԱՄՆ-ի առնվազն 228 ռազմական օբյեկտ. WP

Իրանը Մերձավոր Արևելքում վնասել կամ ոչնչացրել է ԱՄՆ-ի առնվազն 228 ռազմական օբյեկտ, սակայն ամերիկյան իշխանությունները բացահայտորեն չեն ընդունում վնասի իրական մասշտաբները։

Այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ վերլուծելով արբանյակային լուսանկարները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հրատարակության տվյալներով՝ Իրանն օդային հարվածների ընթացքում խոցել է անգարներ, զորանոցներ, վառելիքի պահեստներ, ռադարներ, կապի համակարգեր և ՀՕՊ սարքավորումներ։ Օդային հարվածների սպառնալիքի պատճառով ԱՄՆ-ն չի կարողանում լիարժեքորեն շահագործել տարածաշրջանում գտնվող իր բազաները։ Թերթի զրուցակիցների փոխանցմամբ՝ գործողության սկզբում անձնակազմի մեծ մասը տեղափոխվել է այլ օբյեկտներ՝ իրանական հրթիռների հասանելիության գոտուց դուրս։

Թերթի հետ զրուցած փորձագետները կարծում են, որ ԱՄՆ զինվորականները թերագնահատել են հարվածային համակարգերը թիրախների վրա ուղղորդելու Իրանի կարողությունները, չեն հարմարվել ժամանակակից ԱԹՍ-ներից պաշտպանվելուն և բավարար պաշտպանություն չեն ապահովել մի շարք բազաների համար։ Փորձագետների կարծիքով՝ Իրանի հարվածները էական ազդեցություն չեն ունեցել ամերիկյան զինված ուժերի՝ ռմբակոծություններ իրականացնելու կարողության վրա։

Իր հետաքննության համար թերթն օգտագործել է Իրանի կողմից հրապարակված արբանյակային լուսանկարները։ Թերթը նշում է, որ լուսանկարների խմբագրման հետքեր չի հայտնաբերել։ Արբանյակային լուսանկարների ոլորտում մասնագիտացված ամերիկյան Vantor և Planet ընկերությունները, ԱՄՆ կառավարության խնդրանքով, սահմանափակել են Իրանում ԱՄՆ գործողության ժամանակ արված տարածաշրջանի պատկերների հասանելիությունը, նշում է WP-ն։

88 տարեկանում կյանքից հեռացել է CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները

CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները մահացել է 88 տարեկան հասակում։ Այս մասին հայտնել է CNN-ը։

«Թեդ Թըրները, որը հիմնադրել է CNN-ը՝ հեռուստատեսային լուրերի ոլորտում հեղափոխություն կատարած 24-ժամյա նորարարական հեռուստաալիքը, մահացել է չորեքշաբթի օրը: Նա 88 տարեկան էր»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Եթե Իրանը չհամաձայնի տալ այն, ինչի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, ռմբակnծnւթյnւն կսկսվի. Թրամփ

Եթե Իրանը չհամաձայնի տալ այն, ինչի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, ռմբակոծությունը կսկսվի, և այն կլինի շատ ավելի բարձր մակարդակի: Այս մասին Truth Social-ի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ենթադրենք, որ Իրանը համաձայնում է տալ այն, ինչի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, լեգենդար «Էպիկական կատաղություն»-ը կավարտվի, իսկ բարձր արդյունավետություն ունեցող շրջափակումը թույլ կտա, որ Հորմուզի նեղուցը բաց լինի բոլորի համար, ներառյալ՝ Իրանի:

Եթե նրանք չհամաձայնեն, ռմբակոծությունը կսկսվի, և այն, ցավոք, կլինի շատ ավելի բարձր մակարդակի և ինտենսիվության վրա, քան նախկինում էր»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Իսրայելական hարձակման հետևանքով Լիբանանում զnhվել է 4 մարդ

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ներխուժել են Լիբանանի օդային տարածք և հարձակվել Զելայա բնակավայրի վրա, ինչի հետևանքով սպանվել է չորս խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Թշնամական ավիացիան օրվա առաջին կեսին հարվածներ է հասցրել Արևմտյան Բեկաա շրջանում գտնվող Զելայա քաղաքին: Զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու կին, ևս հինգը ստացել են վիրավորումներ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ազգային NNA գործակալության տվյալների՝ հարձակման ժամանակ ավերվել է քաղաքապետ Քասեմ Ահմեդի տունը. նրա հետ միասին զոհվել են ընտանիքի երեք անդամներ։

Ավելի վաղ Լիբանանի հարավի և Արևմտյան Բեկաայի 12 բնակավայրերի բնակիչները, այդ թվում՝ Զելայայի, իսրայելական զինվորականներից ստացել էին հրահանգ՝ շտապ տարհանվելու սպասվող ավիահարվածների պատճառով։

Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, հունիսի 7-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության կարկառուն ՔՊ-ականները, որոնք մասնակցելու են քարոզարշավին, արձակուրդ են գնալու։

Չնայած դեռեւս 2018 թվականին Փաշինյանը պնդում էր, որ Ընտրական օրենսգիրքը չի պարտադրում, որ քարոզարշավի ժամանակ թեկնածու համարվող կառավարության անդամներն արձակուրդ վերցնեն, եւ անգամ պնդում էր, որ աշխատանքային ժամերին էլ կարող է քարոզարշավ իրականացնել, սակայն այնքան շատ օրենքներ են խախտել, որ որոշել են գոնե ձեւական արձակուրդ վերցնել եւ 24/7 ռեժիմով լծվել նախընտրական քարոզչությանը։ Քարոզարշավի մեկնարկը տրվելու է մայիսի 8-ին:

Մենք գրել էինք, որ ՔՊ-ն արշավը սկսելու է Սյունիքից, երկու օր մնալու են մարզում, մայիսի 9-ին՝ Եռատոնին, Կապանում հանրահավաք են նախատեսում: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն էլ քարոզարշավը կսկսի հայոց հոգեւոր կենտրոնից՝ Էջմիածնից, որտեղ հանրահավաք կանցկացնեն։

Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան․ Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Հեծանիվ հայտնագործելու կարիք չկա. անվտանգությունն էմոցիա կամ կենաց չէ, անվտանգությունը հստակ հաշվարկ է, կոնկրետ դաշնակիցներ և ռեալ ուժ։ Օրերս Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովն ու դրա շրջանակներում հնչած հայտարարությունները (այդ թվում՝ Ալիևի կողմից) առավել ակնառու դարձրին Հայաստանի գլխին կախված ամենամեծ վտանգը, այն է՝ Հայաստանն այլևս չունի անվտանգային որևէ երաշխավոր։

Հայաստանում անցկացված համաժողովների և արևմտյան առաջնորդների «վոյաժների» միակ իրական նպատակը որևէ մեկը նույնիսկ չի էլ թաքցնում. դա Ռուսաստանին այստեղից ամբողջությամբ դուրս մղելն է։ Արևմուտքը հետևողականորեն լուծում է իր խնդիրը, ձեռքի հետ «փաղաքշում է» Փաշինյանին, որովհետև վերջինս ոչ պակաս հետևողականությամբ կատարում է իրեն տրված առաջադրանքը։ Իսկ ի՞նչ է սպասվում Հայաստանին ու հայ ժողովրդին դրա հետևանքով:

Շատ քաղաքագետներ հստակ արձանագրում են, որ եթե մեր տարածաշրջանում չլինի Ռուսաստանը՝ որպես կոշտ ռազմական ուժ, ապա թուրք-ադրբեջանական տանդեմը պարզապես կուլ է տալու Հայաստանը։ Դրա ուղիղ ապացույցն էր նաև Ալիևի «հեռավար» ելույթը, որին Փաշինյանը նույնիսկ շնորհակալություն հայտնեց: Իսկ հաշվարկը պարզ է. հին դաշնակիցն այստեղից «վտարվում» է, իսկ նոր դաշնակից իրականում գոյություն չունի (Եվրոպան ու, ընդհանրապես, հավաքական Արևմուտքը զորք չի բերելու Հայաստանին պաշտպանելու)։ Արդյունքում ստեղծվում է կատարյալ անվտանգային վակուում, որը Ադրբեջանը փափագում է լցնել իր ռազմական ագրեսիայով։

Հարցը միայն մեկն է. արդյո՞ք մեր հասարակությունը լիարժեք գիտակցում է, որ այս իշխանությունը քանդել է մեր միակ անվտանգային ճարտարապետությունը, և հիմա մենք կարող ենք մեն-մենակ և աներաշխավոր մնալ ատամները սրող գիշատչի դեմ դիմաց։

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ շարքերում խոր անորոշություն է, ցուցակի 50-յակում չընդգրկվածները չեն թաքցնում, որ անկյուն են մղվել եւ չեն պատրաստվում իրենց կոտորել` քարոզչությամբ զբաղվել։

Փաշինյանը որոշել է պաշտոնական քարոզարշավին ցուցակի առաջին 50-յակի հետ շրջել, եթե բացականեր լինեն, նոր հաջորդ համարները կգնան։ Եվ 50-ից հետո ընդգրկվածների թիվ մեկ խնդիրը դարձել է իրենց ապագա աշխատավայրի եւ մերձավորներին տեղավորելու հարցը։

Չնայած Փաշինյանը վարչության անդամների միջոցով փոխանցել է, որ ոչ մեկն անգործ չի մնա, եթե հաղթեն, բայց պետք է ընտրություններին բոլորը «վիզ դնեն», սակայն նրանք վստահ չեն հաղթանակի հարցում եւ չեն հավատում ստելու մեծ վարպետ Փաշինյանի խոստումներին։