«Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան

Փաստաբան Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը չեղարկելու դիմումի մասին

Ընտրական օրենսգրքի համաձայն քաղաքական ուժի գրանցված նախընտրական ցուցակը չեղյալ համարելու երկու ընթացակարգ կա.
1. ցուցակը ուժը կորցրած ճանաչելու,և
1. ցուցակը անվավեր ճանաչելու մասին։

Ինչքան «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների բացատրություններից հասկացա երկու հիմքն էլ դիմումի մեջ առկա է։ Բացատրությունից ակնհայտ է նաև, որ գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջը վերաբերում է նախընտրական հիմնադրամի միջոցներին վերաբերող կանոնների խախտմանը։

ԸՕ 27-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է նման հիմք, որը վերաբերում է՝ ԿԸՀ կողմից կիրառված տուգանքների չափը նախընտրական հիմնադրամի ծախսերի թույլատրելի վերին շեմը (800 մլն դրամ) ավելին քան 20%-ի չափով գերազանցելուն։ Նման պարագայում ԿԸՀ-ն իրավունք ունի դիմել վարչական դատարան (ինքնուրույն վերջնական որոշում չի կայացնում) գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով։

Ինչու այս հիմքը չի աշխատի։ Նախ, հիմքի համար անհրաժեշտ են նախադրյալներ.
1. քիչ ցույց տված ծախսի, կամ շեմը գերազանցելու հիմքով ուժը մեջ մտած վարչական ակտի (ԿԸՀ տուգանքի) առկայություն, որը չկա։ Եթե անգամ ԿԸՀ-ն որոշի նման տուգանք հիմա կիրառել, ուժը կունենա բողոքարկման հնարավորություն,

2. Բացի այդ, 03.06.2026թ. ԿԸՀ-ն իր եզրակացությամբ փաստել է, որ բոլոր մասնակից քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծախսերը կատարել են օրենքով նախատեսված կարգով և չափերով։ Հետևաբար, դիմումով պետք է ներկայացված լինեն նոր փաստեր, որոնց առկայությանը դժվար է հավատալ,

3. ԸՕ մի քիչ խառնիճաղանջ 48-րդ հոդվածից բխում է, որ ԿԸՀ կողմից կայացված որոշումը (այդ դեպքում կարող է լինել որոշում՝ դատարան դիմելու կամ չդիմելու և վարույթը կարճելու մասին) կողմերը կարող են բողոքարկել երեք օրվա ընթացքում։

Ուստի այս հիմքով ներկայացված դիմումը իրավական որևէ հեռանկար չունի։ Ուժը կորցրած ճանաչելու դիմումի մի շարք այլ հիմքեր կան, որոնք ներկայում կիրառելի չեն, հետևաբար դրանց անդրադառնալու կարիք չկա։

Ներկայացուցիչները նաև նշել են՝ գրանցումը անվավեր ճանաչելու հիմքի մասին, սակայն մանրամասներ դրա վերաբերյալ չեն ներկայացրել։

Այնուամենայնիվ, անվավեր ճանաչելու հիմքերը ավելի անհավանական են. դրանք վերաբերում են ի սկզբանե ԿԸՀ ներկայացված փաստաթղթերի կեղծված լինելուն։ Դրանցից՝ կուսակցության համագումարի և մշտապես գործող ղեկավար մարմնի իրավազորության բացակայության կամ համապատասխան որոշումներն ընդունված չլինելու հիմքերն էլ կրկին պետք է հաստատված լինեն դատական կարգով։

Ուստի, այս փուլում «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու համար որևէ ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ։

Հայկ Մարտիրոսյանն ու Էմին Օհանյանը կես միավոր են զիջում առաջատարներին. «Sardinia World Chess Festival»

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Հայկ Մարտիրոսյանը «Sardinia World Chess Festival»-ի առաջատարներին զիջում է կես միավորով:

Իտալիայում ընթացող միջազգային այս մրցաշարի 5 տուրից հետո Հայկ Մարտիրոսյանն ունի 4 միավոր:

Նույնքան միավոր ունի նաև Էմին Օհանյանը: 3,5 միավոր է վաստակել Մամիկոն Ղարիբյանը:
«Sardinia World Chess Festival» միջազգային մրցաշարի A ենթախմբին մասնակցում է 160 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից:

Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի

Լիբանանի հարավին և արևելքին, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով մարտի 2-ից մինչ օրս զոհվածների թիվը հասել է 2727-ի։

Եվս շուրջ 8400 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության տեղեկացմամբ՝ Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 12 մարդ։

Ըստ տեղեկությունների՝ միայն մայիսի 6-ին իսրայելական օդուժը հարվածեր էր հասցրել լիբանանյան 28 բնակավայրերի։ Նշվում է, որ մայիսի 7-ին շարունակվել են ավիահարվածները հարավային Լիբանանին։

Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի

Լիբանանի հարավին և արևելքին, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով մարտի 2-ից մինչ օրս զոհվածների թիվը հասել է 2727-ի։

Եվս շուրջ 8400 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության տեղեկացմամբ՝ Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 12 մարդ։

Ըստ տեղեկությունների՝ միայն մայիսի 6-ին իսրայելական օդուժը հարվածեր էր հասցրել լիբանանյան 28 բնակավայրերի։ Նշվում է, որ մայիսի 7-ին շարունակվել են ավիահարվածները հարավային Լիբանանին։

Լիբանան-Իսրայել բանակցությունների 3-րդ փուլը տեղի կունենա մայիսի 14-15-ին Վաշինգտոնում

Լիբանանի և Իսրայելի միջև ԱՄՆ միջնորդությամբ անցկացվող բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունենալու մայիսի 14-15-ին Վաշինգտոնում։

Այս մասին РИА Новости-ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Ավելի վաղ դիվանագիտական ​​աղբյուրը հայտնել էր, որ բանակցությունների նոր փուլի ընթացքում Լիբանանը հուսով է համաձայնության հասնել լիակատար և անհապաղ հրադադարի վերաբերյալ, ինչը Բեյրութի համար բացարձակ առաջնահերթություն է։

Կալանավորվեց Վեդիի մանկապղծության գործով անցնող 3-րդ տղամարդը, ով որպես բարերար էր ներկայանում

Քիչ առաջ կալանավորվեց մանկապղծության գործով անցնող 3-րդ տղամարդը:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառմամբ հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը:

«Քիչ առաջ կալանավորվեց մանկապղծության գործով անցնող 3-րդ տղամարդը, ով ներկայանում էր բարերար ` մի քանի քաղցր տալով ու…», – գրել է նա:

Նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը՝ հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված)։ Վ․ Ե․-ն քրեական վարույթով երրորդ մեղադրյալն է, վերջինս ի սկզբանե ներկայացվում էր որպես ընտանիքի բարերար, ով պարբերաբար իբրև օգնություն էր ցուցաբերում անապահով պայմաններում գտնվող ընտանիքին, ավելի ուշ հայտնի դարձավ, որ, ըստ մեղադրանքի, ևս բռնի գործողություններ է իրականացրել երեխայի նկատմամբ։

Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը, Ռուսաստանը հայտարարում է հրադադար

Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը, Ռուսաստանը հայտարարում է հրադադար:

Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

«Ռազմական գործողությունները կդադարեցվեն։ ՌԴ ԶՈւ-ն համարժեք կարձագանքի Ուկրաինայի կողմից հրադադարի ցանկացած խախտման։ Զանգվածային հարված կհասցվի Կիևի կենտրոնին, եթե Ուկրաինան փորձի խափանել Հաղթանակի օրը»,- ասված է հայտարարության մեջ։

Ռուսաստանը զանգվածային հարված կհասցնի Կիևին, եթե Ուկրաինան փորձի խափանել Հաղթանակի օրվա տոնակատարությունները

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված կհասցնեն Կիևի կենտրոնին, եթե Ուկրաինան փորձի խափանել Մոսկվայում Հաղթանակի օրվա 81-ամյակի տոնակատարությունները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է Կիևի քաղաքացիական բնակչությանը և օտարերկրյա դիվանագետներին քաղաքը անհապաղ լքելու անհրաժեշտության մասին՝ պատասխան հարվածի դեպքում։

Թուրքիան հրաձգարանում կփորձարկի իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի պատմության մեջ առաջին միջմայրցամաքային բալիստիկ «Yıldırımhan» հրթիռի պլանավորված փորձարկումների մասին:

Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի ռազմական գերատեսչության աղբյուրը։

Ավելի վաղ նախարարությունը Ստամբուլի պաշտպանական արդյունաբերության SAHA ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացրել էր նորագույն մշակումը՝ միջմայրցամաքային հիպերձայնային բալիստիկ «Yıldırımhan» հրթիռը, որն ունի մինչև վեց հազար կմ հեռահարություն: Այն կարող է զարգացնել 9-ից մինչև 25 Մախ արագություն ու կրել մինչև 3 տոննա պայթուցիկ:

««Yıldırımhan» հրթիռը հաջողությամբ անցել է լաբորատոր փորձարկումները։ Աշխատանքներ են տարվում հրաձգարանում հրթիռի փորձարկման ժամկետների որոշման ուղղությամբ»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ հրթիռի հեղուկ վառելիքն արտադրվում է Թուրքիայում տեղի մասնագետների կողմից, այն կարող է երկար ժամանակ պահվել:

Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը»․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ական մարզպետներն իրար մեջ սկսել են դժգոհել Փաշինյան Նիկոլից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը, հետո էլ ասում է՝ մարդ բերեք հանդիպումների»:

Ըստ նույն լուրերի` նրանցից մեկը խորը հոգոց է հանել՝ ասելով, թե. «Հլը ուր եք, մեր սեւ օրերը նոր են սկսվելու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում