Անընդունելի է Նիկոլ Փաշինյանն ու նրա՝ ժողովրդի կամքը կոտրելու ցանկացած դրսևորում. Ավետիք Չալաբյան (տեսանյութ)

Այստեղ ենք՝ ոգեկոչելու մեր 1 ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակն ու մեր կորսված հայրենիքի հիշողությունը ևս հավերժ պահելու:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Ցեղասպանությունը միայն պատմական հիշողություն չէ: Այսօր այն ցավոք շարունակվում է մեզ հետ՝ Արցախում տեղի ունեցող մշակութային ոճրագործությունների տեսքով: Ուստի այսօր պետք է բոլորս շարունակեք պայքարը, որ կարողանանք ունենալ ուժեղ, հարատև պետություն, որ կանխարգելենք հետագա ոճրագործությունները, որովհետև նույն ցեղասպան ձեռքը հիմա էլ չի հանդարտվել: Պիտի դառնանք միասնական ազգ, բռնենք այդ ձեռքն ու հետագայում նաև կոտրենք այն»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին, որում նա նշել էր, որ պատմական արդարության վերականգնումն անընդունելի է, Չալաբյանը նշեց՝ անընդունելի է հենց ինքը՝ Փաշինյանը:

«Անընդունելի է Նիկոլ Փաշինյանը՝ իր ամբողջ էությամբ, անընդունելի է նրա ցանկացած խոսք, ժողովրդի կամքը կոտրելու նրա ցանկացած դրսևորում:

Մենք պետք է դուրս մղենք բոլոր նրանց, ովքեր փորձում են համոզել, որ պետք է համակերպվենք այդ թշնամական պարտադրանքի հետ: Մենք մեր թշնամուն պիտի դուրս մղենք մեր հայրենիքից», – ասաց Չալաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը. Գագիկ Ծառուկյան

Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը։ Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները։

Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 1․5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Ժամանակն անզոր է բթացնել այն ցավը, որը մինչ օրս վերապրում են Ցեղասպանության զոհերի ժառանգները, քանի դեռ պատմական արդարությունը վերականգնված չէ։ Սա պարզապես հիշատակի օր չէ։ Սա մեր խղճի, մեր պատմական հիշողության, մեր ազգային ինքնության օրն է։ Բայց մենք չպետք է միայն սգանք։ Մենք պետք է ապրենք, պայքարենք արդարության վերականգման համար, շենացնենք ու հզորացնենք մեր հայրենիքը, որպեսզի ամբողջ քաղաքակիրթ աշխարհը համոզվի, որ հայի կամքն անկոտրում է։ Մեր նահատակների հիշատակը մեզ պարտավորեցնում է լինել ուժեղ, լինել միասնական, երբեք չմոռանալ և երբեք չհանձնվել։

Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը։ Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները։

Խոնարհվում եմ մեր սուրբ նահատակների հիշատակի առաջ․․․»,-գրել է Ծառուկյանը։

Կիսում ենք հայ ժողովրդի վիշտը՝ նախնիների կրած տառապանքների համար․ ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Այս մասին հայտնում են ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանատնից։

«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հիշատակում ենք 1915–1917 թվականներին հայերի նկատմամբ իրականացված զանգվածային ոճրագործությունը: Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը՝ նախնիների կրած տառապանքների համար։ Միանում ենք հայերին և խոնարհվում այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի և վերապրողների առաջ», նշել է դեսպանը։

Դիլիջանի ոլորաններում բետոնախառնիչ է կողաշրջվել

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը բախվել է հողաթմբին և կողաշրջված հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ճանապարհ սպասարկող «Ճանշին»-ը։ Պարեկները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ, իսկ «Ճանշին»-ը ճանապարհից հեռացրել է ավտոմեքենայից թափված շինանյութը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Դիլիջան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Երկնքում հերթ է… Կարին Տոնոյանի հուզիչ գրառումը՝ Ռոբերտ Աբաջյանի մոր հիշատակին

Հայ հասարակությանն այս օրերին համակել է խորը վիշտ ու ցավ. կյանքից հեռացել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը՝ Աննա Աբաջյանը։

Որդու անմահացումից ուղիղ 10 տարի անց մայրը վերջապես վերամիավորվեց իր հերոս զավակի հետ։

Այս ցավալի կորստին սրտառուչ գրառմամբ է արձագանքել «Հայ Ասպետ» հիմնադրամի հիմնադիր, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։

Նա հրապարակել է Աննա Աբաջյանի լուսանկարը՝ որդու շիրիմի մոտ, և կատարել մի գրառում, որը թափանցում է յուրաքանչյուրի հոգու խորքը.

«Երկնքում հերթ է՝ Տղերքը լուսե պսակներ ձեռքին, Սպասում են լուռ իրենց մայրերին…. Իսկ Երկրի վրա մայրերն են խմբվել՝ Երկինք գնալու … Որդուն գրկելու սպասման հերթ է… Հազար երանի…» Աննա Աբաջյանը այն մայրերից էր, ով իր օրինակով ցույց տվեց հերոսի ծնող լինելու ծանր, բայց պատվաբեր լուծը։ 2016-ի ապրիլից հետո նրա կյանքը վերածվել էր մշտական սպասումի և որդու հիշատակը վառ պահելու սրբազան առաքելության։

Կարին Տոնոյանի տողերը կարծես ամփոփում են բոլոր այն մայրերի զգացմունքները, ովքեր երկրային կյանքում մնացել են միայն մեկ երազանքով՝ նորից գրկել իրենց լուսե տղաներին։ Այսօր հայ ժողովուրդը սգում է ոչ միայն մեկ մոր կորուստը, այլև հերթական անգամ խոնարհվում բոլոր այն ծնողների առաջ, ովքեր Հայրենիքին տվեցին ամենաթանկը։

Թամարա Քալանթարյան

ՔԿ ղեկավարն ու անձնակազմը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և անձնակազմը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ՀՀ բարձրագույն ղեկավարության գլխավորությամբ, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմտեից։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել նաև ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմը։

ՔԿ ղեկավարն ու անձնակազմը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և անձնակազմը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ՀՀ բարձրագույն ղեկավարության գլխավորությամբ, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմտեից։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել նաև ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմը։

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն

Ներքին 12:55 24-04-2026

Անընդունելի է Նիկոլ Փաշինյանն ու նրա՝ ժողովրդի կամքը կոտրելու ցանկացած դրսևորում. Ավետիք Չալաբյան (տեսանյութ)

Մենք պետք է դուրս մղենք բոլոր նրանց, ովքեր փորձում են համոզել, որ պետք է համակերպվենք այդ թշնամական պարտադրանքի հետ:

Աննա Հակոբյանը թիկնապահների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդ է այցելել

Նիկոլ Փաշինյանի հետ վերամիավորված Աննա Հակոբյանը այսօր՝ ապրիլի 24-ին, թիկնապահների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նրա այցի ժամանակ իրավիճակը լարվել է. թիկնապահները թույլ չեն տվել լրագրողներին մոտենալ Աննա Հակոբյանին ու հարցեր տալ:

«Չայնիի» ոլորաններում «Porsche Cayenne»-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ․ վարորդը, ով եղել է ոչ սթափ, տեղում մահացել է

Այսօր՝ ապրիլի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Սարիբեկ Ա․-ն իր վարած ռուսական համարանիշներով «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում, «Չայնիի» երկրորդ ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի մեջ և մոտ 80 մետր առաջ ընթացել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, մոտ 10 մետր հեռավորության վրա։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բախման հետևանքով ավտոմեքենայից գազաբալոնը ու անվահեծաններից մեկը կոտրվել ու շպրտվել էին։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտաքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհն սպասարկող «Կոտայքի» ճանշինի աշխատակիցները, ովքեր շատ արագ ճանապարհից հեռացրեցին երկաթե արգելապատնեշները, այնուհետև փրկարարների հետ ավտոմեքենայի մեջից դուրս բերեցին երկաթե արգելապատնեշը և ավտոմեքենան քարշակով տեղափոխեցին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, վարորդը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ վթարից ժամեր առաջ հերթական անգամ պարեկի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ոչ սթափ (խմած) վիճակում ավտոմեքենա վարելու համար, իսկ հետո, օրենքի շրջանակում պարեկը ավտոմեքենան ի պահ է հանձնել նրա համար ժամանած ազգականին, ով պարտավորվել է ավտոմեքենան ինքը վարել, մինչ դեռ ժամեր անց Սարիբեկ Ա․-ն վթարի է ենթարկվում ու մահանում։ Այնպես որ այս վթարի մեջ իր մեղավորությունը ունի նաև այն ազգականը, ում ավտոմեքենան հանձնվել էր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: