Հայ հայտնիները հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Այսօր՝ ապրիլի 24-ին, հայությունը աշխարհի բոլոր ծագերում նշում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը ոչ միայն սգո, այլև վերածննդի և արդարության պահանջի խորհուրդ ունի։

1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայրենազրկումն ու մշակութային եղեռնը շարունակում են մնալ հայ ժողովրդի բաց վերքը, քանի դեռ հանցագործությունը չի արժանացել լիարժեք ճանաչման և դատապարտման։

Այս նվիրական օրը հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներն ու մշակութային գործիչները ևս միացել են համազգային ոգեկոչմանը։ Սոցիալական ցանցերի իրենց էջերում հուզիչ հրապարակումներով և անմոռուկի խորհրդանիշով հարգանքի տուրք են մատուցել Ռազմիկ Ամյանը, Սոնա Ռուբենյանը, Արփի Գաբրիելյանը, Սոֆի Մխեյանը և Սարգիս Ավետիսյանը։

Դերասան Ռաֆայել Երանոսյանը, երգիչներ Արթուր Խաչենցն ու Մոնիկա Նազարյանը ևս իրենց խոսքն են ուղղել հետևորդներին՝ շեշտելով հիշողության և միասնականության կարևորությունը։

Տարելիցի առիթով յուրահատուկ ստեղծագործական անդրադարձ է կատարել երգիչ Արաբո Իսպիրյանը։ Նա ներկայացրել է իր նոր՝ «Չհանես խաչդ»ստեղծագործությունը, որը հագեցած է ազգային ոգով և հավատի ու դիմադրողականության ուժեղ ուղերձով։

Երգը կարծես կոչ է՝ հավատարիմ մնալու սեփական արմատներին և երբեք չնահանջելու պատմական արդարության համար պայքարից։

Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքը և աշխարհասփյուռ հայկական հուշահամալիրները դարձել են ուխտատեղի, որտեղ յուրաքանչյուր խոնարհված ծաղիկ խորհրդանշում է՝ «Հիշում եմ և պահանջում»։

Թամարա Քալանթարյան

Այսօրվա իշխանության քաղաքականությունը հարված է մեր ինքնությանը, հայ լինելու արժեքին. Մանե Թանդիլյան

Ցեղասպանությունը մեր պատմության անբաժան մասն է: Եվ եթե կան մարդիկ. ովքեր պատրաստ են մոռանալ իրենց պատմությունը, անցյալն ու իրենց ընտանիքների ողբերգությունները, ես կդժվարանամ նրանց մարդ անվանել, որովհետև մարդը կենդանուց տարբերվում է հիշողությամբ:

Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մանե Թանդիլյանը:

«Չգիտեմ՝ ով պիտի լինես, որ ստիպես հայ ժողովդրին՝ ուրանա իր պատմությունը: Այսօրվա իշխանության քաղաքականությունը հարված է մեր ինքնությանը, հայ լինելու արժեքին», – ասաց Թանդիլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեր ուժը միասնության մեջ է. պատմությունը ցույց է տվել, որ երբ միասին ենք՝ հաղթող ենք. քաղաքացի

«Պետք է աշխատենք այս դավաճան իշխանությանը տապալել, որովհետև նա մեզ տանում է դեպի պարտություն։ Մենք զորավար ղեկավարների կարիք ունենք՝ Նժդեհի, Անդրանիկի, Մոնթեի, Վազգենի նման։ Մեր ուժը միասնության մեջ է, որովհետև պատմությունը ցույց է տվել, երբ միասին ենք՝ հաղթող ենք»,- այսօր Ծիծեռնակաբերդում Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը՝ կոչ անելով համայն հայությանը՝ միանալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեծ պատիվ է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ներկայացնել Կանադան Ծիծեռնակաբերդում․ դեսպան

Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ կատարած այցին։

«Ինձ համար մեծ պատիվ էր այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ներկայացնել Կանադան Ծիծեռնակաբերդում։ Հզոր, ազդեցիկ արարողություն»,-գրել է դեսպանը։

Ավելի քան մեկ դար անց կրկին հաստատում ենք, որ հայ ժողովրդին ոչնչացնելու փորձերը ձախողվել են. Ադամ Շիֆ

Այսօր ամբողջ աշխարհում հայկական համայնքները նշում են 1.5 միլիոն հայ կանանց, տղամարդկանց և երեխաների համակարգված սպանությունների և տեղահանության 111-րդ տարելիցը, որ իրականացվեց Օսմանյան կայսրության կողմից 1915–1923 թվականներին։

Ավելի քան մեկ դար անց մենք կրկին հաստատում ենք, որ հայ ժողովրդին ոչնչացնելու նրանց փորձերը ձախողվել են։ Ես շարունակելու եմ աջակցել ողջ աշխարհի հայերին՝ արդարության համար նրանց պայքարում։

ԱՄՆ սենատոր Ադամ Շիֆ

Փարիզում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագին

Ապրիլի 24-ին Փարիզի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր եկեղեցում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն ու դեսպանության անձնակազմը մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին:

Պատարագը մատուցել է Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը։

Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Իրանցի մասնագետները վերադառնում են «Բուշեր» ԱԷԿ-ի նոր բլոկների կառուցման հարթակ

Իրանցի մասնագետները աստիճանաբար վերադառնում են «Բուշեր» ԱԷԿ-ի նոր էներգաբլոկների կառուցման հարթակ, սակայն շինարարության վերսկսման ժամկետները կախված են ռազմական հակամարտության ավարտից:

Այս հայտարարությունն արել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Նրա խոսքը մեջբերում է «Страна Росатом»–ը։

«Առաջին անգամ կարելի է փաստել, որ վատ նորություն չկա։ Իրանցի մասնագետները սկսում են աստիճանաբար վերադառնալ հարթակ։ Ճիշտ է՝ սա դեռ լիարժեք շինարարություն չէ, այլ մեքենաների, սարքավորումների փորձարկում, որոշակի ստուգում: Եվ մենք ակտիվորեն համագործակցում ենք, դրա համար էլ մեր մարդիկ մնացել են «Բուշերի» տարածքում», – ասել է Լիխաչովը։

Նա ընդգծել է, որ երկրորդ և երրորդ բլոկների կառուցմանը բավական արագ վերադառնալու հավանականություն կա:

«Սակայն շատ բան կախված է Մերձավոր Արևելքում, Հորմուզի նեղուցում հակամարտության ավարտից», – հավելել է «Ռոսատոմի» ղեկավարը:

Ժողովրդին անհնար է բնաջնջել. «Սանթոս» ֆուտբոլային ակումբը՝ Հայոց ցեղասպանության մասին

Բրազիլական «Սանթոս» ֆուտբոլային ակումբն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին՝ իր հարգանքի տուրքը մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ակումբի «Ինստագրամ»-ի էջի սթորի բաժնում լուսանկար է հրապարակվել՝ հետևյալ գրությամբ.
«Ժողովրդին անհնար է բնաջնջել»։