«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ. գնդակն այժմ պետական համակարգի դաշտում է

«Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հանրապետություն կուսակցությունը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը ընտրություններին։

Մենք մերն արեցինք։ Գնդակն այժմ պետական համակարգի դաշտում է․ արդյո՞ք կհետևեք օրենքին և կապահովեք դրա կիրառումը։

Եվրոպայի առաջնությունում ապրիլի 25-ին Հայաստանն ունի երկու մասնակից

Եվրոպայի առաջնությունում ապրիլի 25-ին Հայաստանն ունի երկու մասնակից, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

110 կգ քաշային ծանրորդների պայքարում մրցահարթակ դուրս կգան Եվրոպայի կրկնակի չեմպիոններ Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը:

Մրցման մեկնարկը կլինի ժամը 19:00-ին:

Էրիկ Կարապետյանը նշում է ծննդյան տարեդարձը

Այսօր հայկական էստրադայի սիրված երգիչներից Էրիկ Կարապետյանը նշում է իր ծննդյան տարեդարձը:

Այս տոնական օրը երգիչը սոցիալական հարթակներում հեղեղվել է հազարավոր բարեմաղթանքներով ու սիրո խոստովանություններով՝ ինչպես գործընկերների, այնպես էլ իր բազմահազարանոց լսարանի կողմից:

Երկրպագուները մեկնաբանություններում մեծ ակտիվությամբ միացել են մաղթանքներին՝ երգչին ցանկանալով ստեղծագործական նորանոր վերելքներ և ընտանեկան անսպառ երջանկություն:


Թամարա Քալանթարյան

Ծանրամարտի ԵԱ. Էմմա Պողոսյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, Լիանա Գյուրջյանը 5-րդն է

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը:

86 կգ քաշային կարգում հանդես եկող Պողոսյանը երկամարտում գրանցել է 248 կգ արդյունք: Պոկում վարժությունում հայ ծանրորդուհին անսխալ է կատարել բոլոր երեք մոտեցումները (102 կգ, 105 կգ, 107 կգ) և արժանացել փոքր բրոնզե մեդալի: Հրում վարժությունում Էմմա Պողոսյանն անգերազանցելի էր. նա հաջողությամբ գլխավերևում է պահել 132 կգ, 134 կգ և 141 կգ կշռող ծանրաձողերը՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ և ապահովելով չեմպիոնությունը երկամարտում:

Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Լիանա Գյուրջյանը, երկամարտի 236 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում Գյուրջյանը ֆիքսել է 101 կգ, իսկ հրում վարժությունում հաջող է իրացրել երկու մոտեցում՝ բարձրացնելով 130 կգ և 135 կգ, ինչի արդյունքում արժանացել է փոքր արծաթե մեդալի:

Թուրքիան բժշկական օգնություն է ուղարկում Իրան

Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն հայտնել է, որ Թուրքիան օգնություն է ուղարկում Իրանին։

Մասնավորապես նշվել է, որ ապրիլի 24-ին Գյուրբուլաքի սահմանային անցակետով Իրան կուղարկվի դեղորայքով և բժշկական պարագաներով բեռնված 6 բեռնատար։

Մեմիշօղլուն նշել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել բուժման սպասող յուրաքանչյուր մարդու և հավելել. «Թող մեր ուղին լինի եղբայրությունը, իսկ մեր բեռը՝ բուժումը»։

Հիշեցնենք, որ Թուրքիան ապիլի 8-ին բժշկական պարագաներով և սարքավորումներով բեռնված մարդասիրական օգնություն էր ուղարկել Իրան։

Ermenihaber

ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը: «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նրա հայտարարագրերը և արձանագրեց, որ մինչև 2018 թվականի հեղափոխությունը լայն հանրությանը գրեթե անհայտ Կոստանյանը հեղափոխությունից հետո շեշտակի ու կտրուկ աճ գրանցեց՝ կարճ ժամանակում հասնելով բարձր պաշտոնների, այն դեպքում, երբ նման պաշտոններում սովորաբար նշանակվում են երկարամյա դիվանագիտական փորձ ունեցող մասնագետներ։ Միևնույն ժամանակ, նրա անվան շուրջ 2024 թվականին շրջանառվում էր նաև սկանդալային պատմություն․ ըստ քաղաքացիների վկայության՝ ՀՀ ԱԳՆ աշխատակից վարորդը, որը սպասարկել է Կոստանյանին, մուտքի վիզաներ տրամադրելու օժանդակության համար քաղաքացիներից գումար էր վերցրել։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է նաև Կոստանյանի կենսագրական տվյալները։ Նա ծնվել է 1994 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Երևանում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում (2012-2020 թթ.)։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 2017-2018 թթ․՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական, 2018-ին դարձել է ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, ապա՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ։ 2019-ին եղել է ԱԺ նախագահի օգնական, այնուհետև՝ խորհրդական (2019-2021 թթ.)։ 2021-ին նշանակվել է ԱԳ նախարարի օգնական, ապա խորհրդական (2021-2023 թթ.)։ 2023 թվականի հունվարի 27-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Այս շաբաթ Կոստանյանը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ՝ կապված Էմանուել Մակրոնի Հայաստան նախատեսվող այցի հետ։ Հանրային հեռուստաընկերության եթերում նա նշել է, որ այցի շրջանակներում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթ։

«Բավականին մեծ օրակարգ ենք ունենալու ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, ի վերջո, կստորագրվի, կստորագրվեն նաև էական նշանակություն ունեցող ոլորտային համագործակցության փաստաթղթեր», – նշել է նա։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է նաև տարբեր տարիներին Կոստանյանի հայտարարագրային տվյալները։
Հայտարարագրի տվյալներ
2024 թվական
2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա անշարժ գույք չունի։ Ունի 2009 թվականի արտադրության Toyota ավտոմեքենա (ձեռք է բերել 2019 թվականին)։ Բանկային հաշիվներում ունեցել է 6,609,892 դրամ, կանխիկ՝ 50,000 դրամ։ Տարվա եկամուտը կազմել է 15,336,772 դրամ՝ ԱԳՆ-ից ստացած աշխատավարձ։

2023 թվական
2023 թվականի հայտարարագրով՝ բանկային հաշիվների մնացորդները կազմել են ընդհանուր 6,157,274 դրամ (4,848,114 + 1,295,480 + 13,680 դրամ)։ Կանխիկ միջոցները՝ 80,000 դրամ։ Տարեսկզբին ունեցել է 272,000 դրամ փոխառություն, որը տարեվերջին մարվել է։ Տարվա եկամուտը կազմել է 14,813,277 դրամ, իսկ վարկի մնացորդը՝ 4,515,886 դրամ։
2022 թվական
2022 թվականի հայտարարագրով՝ բանկային հաշիվներում ունեցել է 906,773 դրամ (894,773 + 12,000 դրամ), կանխիկ՝ 100,000 դրամ։ Եկամուտը կազմել է 7,739,330 դրամ, իսկ վարկային պարտավորությունը՝ 272,000 դրամ։

2021 թվական
2021 թվականի հայտարարագրով՝ բանկային հաշիվներում ունեցել է 476,000 դրամ և 30 եվրո, կանխիկ՝ 200,000 դրամ։ Եկամուտները կազմել են ընդհանուր 8,838,126 դրամ (ԱԺ-ից՝ 6,417,810 դրամ, ԱԳՆ-ից՝ 2,420,316 դրամ)։ Տարվա վերջում ունեցել է 400,000 դրամ փոխառություն և 300,000 դրամ վարկի մնացորդ։

«Ժողովուրդ» օրաթերթը եզրափակում է, որ Կոստանյանի ֆինանսական ցուցանիշները տարեցտարի աճել են՝ զուգահեռ նրա կարիերայի արագ առաջխաղացմանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընտրություններից հաշված շաբաթներ առաջ իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային` քերում են անգամ ամիսներ առաջ փռած ասֆալտը, նորը լցնում՝ փորձելով աշխատանքի իմիտացիա ստեղծել՝ հուսալով, որ դրանք հավելյալ քվեներ են բերելու։

Մեզ պատմեցին, որ Էջմիածնի համայնքապետ Արգիշտի Մեխակյանը, որ նոյեմբերին է ընտրվել պաշտոնում, քաղաքի գրեթե բոլոր փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ է կրկին իրականացնում, այն դեպքում, երբ իր ընտրություններից առաջ էլ նույն աշխատանքները տարվել են։

Մեզ պատմեցին նաեւ, որ Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի գունագեղ շատրվաններն էլ, որ ընդամենը երկու տարի առաջ էին վերանորոգել, եւ 170 մլն դրամ էր դրա վրա ծախսվել, ու բացմանն էլ Փաշինյանն էր մասնակցել, կրկին վերանորոգում են։ Սա նշանակում է, որ ընտրություններից առաջ տեղական չինովնիկներն առիթը բաց չեն թողնում՝ բյուջեն մսխելու։

Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի հաղթահարում Գյումրիի ֆիասկոն եւ, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, հրահանգել է մարզպետներին, որ նախընտրական պաշտոնական քարոզարշավի մեկնարկին հերթով հանրահավաքների նախապատրաստություն տեսնեն մարզկենտրոններում եւ ցրեն Գյումրվա խայտառակ տպավորությունը։

Չնայած տեւական ժամանակ է՝ Փաշինյանը բոյկոտել է իր սիրելի ֆորմատը՝ հանրահավաքներին անձամբ չի մասնակցում, վկան Էջմիածնի, Գյումրու ՏԻՄ ընտրություններին անցկացված հավաքներն են, քանի որ, ասում են՝ հասկացել է, որ որտեղ երեւում է, պարտությունը երաշխավորված է, բայց Գյումրիից հետո մտքափոխվել է եւ որոշել է թեկուզ համերգային ֆորմատով ցույց տալ, թե որքան մարդ է իր հետեւից գնում։ Մարզպետներին ուլտիմատում է տրվել՝ կա՛մ ապահովում եք բազմամարդ հավաքներ, կա՛մ հրաժեշտ եք տալիս ձեր պաշտոններին։

Արա Աղանյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վեցերորդ օրը Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս եկավ տղամարդկանց 94 կգ քաշային Արա Աղանյանը:

Հայաստանի հավաքականի անդամը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում: Նա բարձրացրեց 167 կգ, 172 կգ ու 175 կգ: Այս վարժությունում Աղանյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Հրում վարժությունում Աղանյանը գլխավերևում պահեց 200 կգ ու 206 կգ: Այս ձևում նա երրորդն է:

Երկամարտի 381 կգ արդյունքով` Արա Աղանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է.

«Կառավարական աղբյուրներին մոտ կանգնած անձինք մտերիմ շրջապատում շարունակում են քննարկել Աննա Հակոբյանի` Փաշինյանի կողքին կրկին հայտնվելու փաստը։ Եվ ահա, շրջանառվող լուրերի համաձայն, Աննան չէր հայտնվի Գյումրիում, եթե պատահաբար չհայտնվեր Փաշինյանի ուղիղ եթերի կադրում։

Հենց դրանից հետո, ըստ նույն լուրերի, Փաշինյանն Աննային համոզել է, որ հետը գնա Գյումրի։ Եվ պատճառը հենց դա է, որ վերջինս ամենուր դժգոհ դեմքով էր, ինքը՝ Աննան, ասում են, դրանից օրեր առաջ էր վերադարձել Կառավարական կեցավայր»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում