4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև «նախկին հակամարտության հետևանքով 4010 Ադրբեջանի քաղաքացի շարունակում է մնալ որպես անհետ կորած», հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Գրում է Ազատությունը:

«Հայաստանի կողմից անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության, այդ թվում՝ թաղման վայրերի մասին տվյալների տրամադրումը շարունակում է մնալ կարևոր», – X-ում գրել է Հաջիևը։

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը մոտ 200 անհետ կորածի մասին է նշում, առաջին պատերազմից՝ 900-ի: Բաքուն մոտ 4000 անհետ կորածի մասին է խոսում, նրանք, ըստ Ադրբեջանի իշխանությունների, անհետ կորել են Ղարաբաղյան առաջին պատերազմում:

Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները հանդիպել են անցած տարի՝ հունիսին:

Թող Փաշինյանը և Պուտինը հանդիպեն, բարիշեն, եղբայր դառնան. հարցում

Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ կողմերը, մասնավորապես, կքննարկեն Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումները և ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությունը։

Հանդիպման օրակարգում կարող է լինել նաև Հայաստանում ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների հարցը։ Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս լարվածության պայմաններում առաջիկա հանդիպման նկատմամբ տարբեր ակնկալիքներ կան։

Oragir.News-ը Երևանի փողոցներում քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ի՞նչ են նրանք ակնկալում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից։

Քաղաքացիներից ոմանք հանդիպումից կոնկրետ ակնկալիքներ չունեին՝ նշելով, որ դրա վերաբերյալ բավարար տեղեկություն չունեն։

«Այդպիսի հարցերին պատասխանելու համար պետք է տեղեկություն ունենաս։ Ես չեմ կարող ասել՝ ինչ կարող է տեղի ունենալ»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի ցանկություն հայտնեց, որ հանդիպումը նորմալ անցնի, և կողմերը կարողանան հարաբերությունները բարելավել։ «Աշխատենք՝ լավ լինի, նորմալ հանդիպեն։ Կարևորը՝ շնորհավորենք»,– ասաց նա։

Մինչդեռ քաղաքացիներից մեկը նշեց, որ ընդհանրապես չի ցանկանում Փաշինյանի և Պուտինի հանդիպումը։ «Ես կուզենայի, որ ընդհանրապես չհանդիպեն։ Գիտեմ, որ Ռուսաստանը մեզ պետք չէ։ Ընդհանրապես պետք չէ»,– ասաց քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի էլ կտրուկ քննադատեց Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ նրանից որևէ դրական ակնկալիք չունի։ «Փաշինյանից ոչ մի լավ բան չեմ ակնկալում։ Նա միայն ավեր է բերել մեր երկրին։ Ամոթ իրեն։ Մարդը սեփական եկեղեցու և կաթողիկոսի նկատմամբ նման վերաբերմունք է ցուցաբերում»,– ասաց նա։

Քաղաքացիներից մեկն էլ Հայաստանի համար նախընտրելի համարեց եվրոպական ուղղությունը։ «Ռուսաստանը մեզ պետք չէ։ Ավելի լավ է գնանք դեպի Եվրոպա։ Հայ ժողովուրդն արժանի է ամենալավ բաներին»,– ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ կտրուկ արտահայտվեց Ռուսաստանի հասցեին՝ նշելով, որ Հայաստանի համար անհրաժեշտ է առավել ինքնուրույն արտաքին քաղաքականություն։ «Պուտինի նման դեսպոտը պետք է համաձայնվի մեր ղեկավարի հետ։ Մեզ պետք չէ Ռուսաստանը։ Ես չեմ ասում՝ Նիկոլը լավն է, բայց նա հայ է, իսկ Պուտինը՝ ռուս։ Ռուսաստանը միշտ դավաճանել է մեզ՝ տարբեր ժամանակաշրջաններում»,– ասաց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։


Մերի Հակոբյան

Ռուսաստանը ուժեղացնում է Եվրոպայում հիբրիդային ակտիվությունը․ ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը ուժեղացնում է Եվրոպայում հիբրիդային ակտիվությունը, սակայն ներկայումս դաշինքը չի տեսնում բլոկի երկրների վրա հարձակման անմիջական սպառնալիք, հայտնում է Reuters գործակալությունը։

«Չնայած այն բանին, որ Ռուսաստանը բախվում է Ուկրաինայի կողմից շատ լուրջ դիմադրության, այն մեծացնում է հարձակումները Ուկրաինայի վրա, ինչպես նաև հիբրիդային գործողությունները Եվրոպայում»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։

Ըստ նրա, դաշինքը շարունակում է ուշադիր հետևել տարբեր սպառնալիքներին։ «Այս պահին մենք չենք տեսնում հարձակման անմիջական սպառնալիք»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել Ուկրաինային և շուրջօրյա աշխատում է իր մոտ մեկ միլիարդ բնակչի անվտանգության ապահովման ուղղությամբ։

Նախօրեին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Վարշավան և ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների։ Ըստ նրա, չի կարելի բացառել Ռուսաստանի կողմից դաշինքի անդամ ցանկացած երկրի դեմ սադրանքի հնարավորությունը։

«Օնտարիո լիճ. հիմա և միշտ» գրությամբ ցուցապաստառ՝ Կանադայում

Կանադայում ցուցադրաբար տեղադրվել է «Օնտարիո լիճ. հիմա և միշտ» հսկայական ցուցապաստառը՝ ջրամբարի վերանվանման մասին Թրամփի հայտարարություններից հետո:

«Նախագահ Թրամփը կարող է այն անվանել ինչպես ցանկանում է, բայց կարող եմ ձեզ ասել, որ մնացած աշխարհը միշտ այն կանվանի Օնտարիոյի լիճ»,- հայտարարել Է նահանգի վարչապետ Դագ Ֆորդը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թրամփը Օնտարիո լիճը պաշտոնապես վերանվանել է Ամերիկա լիճ. նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

Տեսանյութը՝ այստեղ:

Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել. պատճառը նրա դեմ հնարավոր մահափորձն է

Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել. ավելի վաղ Իսրայելի վարչապետը հայտնել էր իր երեխաներից մեկի դեմ մահափորձի մասին:

Jerusalem Post-ի տվյալներով՝ Յաիր Նեթանյահուն լքել է Ֆլորիդան թիկնազորի ուղեկցությամբ և այժմ գտնվում է հայրենիքում:

Շտապ մեկնումը կապված է եղել վարչապետի որդուն «վնաս հասցնելու լուրջ սպառնալիքի» հետ, նշել է պարբերականը։

Ծնունդդ շնորհավոր, Բակո Սահակիչ, մենք Ձեզ անհամբեր սպասում ենք. Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը.

Ծնունդդ շնորհավոր, Բակո Սահակիչ!

Վստահ եմ, որ մտքերով, զրույցներով ու զգացողություններով մեր բոլորի կողքին եք:

Գիտեմ, որ, ինչպես միշտ, հայի ու մարդու Ձեր տեսակը, արժանապատիվ կեցվածքը աջուձախ սփռում եք՝ անկախ նրանից, թե որտեղ եք, ինչ շրջապատում և ինչ պայմաններում:

Նաև վստահ եմ, որ գիտեք՝ Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է, և մենք Ձեզ անհամբեր սպասում ենք:

«Մարգարա» անցակետ են այցելել ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպանները

Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ են այցելել ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպանները:

ՊԵԿ-ի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է անցակետի վերանորոգման և վերազինման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու նշել, որ անցակետը պատրաստ է շահագործման:

60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 12։20-ի սահմաններում Դդմաշեն բնակավայրի 2-րդ փողոցում Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Մհեր Հ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, ըստ երևույթին, ներքին մրցման մեջ է իր նախկին ղեկավարի հետ։

Հիսուս Քրիստոսի բարձրադիր արձանի տեղադրմանը զուգահեռ Աբովյանի քաղաքապետը որոշել է իր հերթին ինչ֊որ բարձր բան կառուցել, տվյալ դեպքում ընտրվել է դրոշակաձողն իր դրոշով։

Բայց քանի որ այն ըստ երևույթին մեգանախագիծ է, գինը ևս սահմանվել է բարձր ավելի քան 19 միլիոն դրամ Աբովյանի պես փոքր ու տարբեր խնդիրներ ունեցող քաղաքի համար չափազանց մեծ գումար։

Հավելենք, որ քաղաքապետարանին չի հաջողվել նախաձեռնությունը ավարտին հասցնել և միակողմանի լուծել է կատարող կազմակերպության «Բոռսա»ՍՊԸ֊ի հետ կնքված պայմանագիրը թերևս նոր մրցույթ հայտարարելու ակնկալիքով։

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 734-ի

Արտաքին
11:08 18-07-2021

Գերմանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 143-ի

Առնվազն 143 մարդ, այդ թվում՝ չորս հրշեջ, ջրհեղեղի պատճառով զոհվել են Գերմանիայում։ Այս մասին հայտնում է BBC News-ը: Ուրբաթ՝ հուլիսի 16-ին, եղանակ…