Շնորհավորում եմ «Արարատ-Արմենիային» պատմական նվաճման համար․ ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհավորել է Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» Եվրոպայի լիգայի հիմնական փուլ դուրս գալու առթիվ։

«Շնորհավորում եմ «Արարատ-Արմենիային» պատմական նվաճման համար։ Առաջին անգամ հայկական ակումբային ֆուտբոլի պատմության ընթացքում հայաստանյան ակումբը խաղալու է Եվրոպա լիգայի Լիգայի փուլում։

Սա իսկապես նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար։ Թող այն դառնա նոր՝ ավելի մեծ ձեռքբերումների ու հաղթանակների սկիզբ»,- նշվում է Արմեն Մելիքբեկյանի շնորհավորական հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ որակավորման փլեյ-օֆֆում «Արարատ-Արմենիան» հաղթել էր ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»:

Երևանի պահանջները զարմանք են առաջացնում. Լավրով

Հայկական կողմի՝ Ռուսաստանի նկատմամբ վերջին շրջանում ներկայացրած որոշ պահանջներ զարմանք և հուզական արձագանք են առաջացնում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում։

«Մենք կանոնավոր կապեր ունենք փոխվարչապետների մակարդակով։ Հայերին հետաքրքրող ցանկացած հարց կարելի է քննարկել, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված իրավիճակը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի կողմից գտնվում է կոնցեսիոն կառավարման ներքո։

Եվ մենք զարմանքով ենք լսում, թե ինչպես են այս հարցերը, եթե դրանք արդեն իսկ առաջացել են, գործընկերոջ հետ քննարկելու փոխարեն անմիջապես հանվում հանրային դաշտ։ Հայտարարություն է արվում. «Դա մերն է, և ընդհանրապես մեզ 2 միլիարդ դոլար են պարտք»։

Ես հասկանում եմ, որ սա, բացի տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից, մեր քաղաքացիների մոտ նաև հույզեր է առաջացնում։ Ես բացառություն չեմ»,- ասել է նա։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարել էր, թե՝ «Հայաստանում էլ բաներ կան, որ անվճար է, կարող է պարզվի, որ թանկանում է: Կարող է բաներ կան, որ Հայաստանում գոյություն ունեն 30 տարի անվճար, կարող է պարզվի, որ Հայաստանը կսկսի դրա համար տարեկան 2 միլիարդ դոլար ուզել: Ասել՝ կամ տարեկան 2 միլիարդ վարձավճար մուծեք, կամ էլ… Երկաթուղու մասին ակնարկի բան չկա. ես պարզ ասում եմ՝ դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և ուրիշ տարբերակ չկա»:

ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին

Այստեղ հետաքննության տակ է ևս մեկ նախագահ՝ Սարգսյանը, որը Քոչարյանի օրոք պաշտպանության նախարար էր, ապա արդեն դարձավ նախագահ։ Մեր ԱԳՆ-ի դիրքորոշումն այն է, որ մենք առաջնորդվում ենք հայ ժողովրդի շահերով։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ՌԲԿ-ի հարցին այն մասին, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով կալանավորվել է, ինչպես նաև նրա որդին։ Փաստացի մենք տեսանք հայ ուժայիններին, որոնք եկել էին այս ընտանիքի բոլոր բիզնես կառույցներ։ Ո՞րն է ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշումը։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են հայ ժողովրդի շահերը դարերի ընթացքում սերտորեն միահյուսված եղել մեր ժողովրդի շահերի հետ։ Եվ միշտ, շատ երկար ժամանակահատվածներում, մենք միասին ենք եղել, համերաշխ՝ միմյանց նկատմամբ։ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ օգնության է հասել հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարությանը ծանր իրավիճակներում։

Այս շահերը, իհարկե, պետք է գերակշռեն։ Բայց հիմա Երևանի ներկայիս ղեկավարության ներկայացուցիչներն առաջնորդվում են այլ խնդիրներով։ Հայտարարվել է Եվրոպական միությանն ուղղված կողմնորոշման նպատակ, ընդունվել է օրենք՝ Եվրոպական միություն անդամակցության գործընթացը սկսելու մասին։ Եվրասիական տնտեսական միության երկրները մայիսյան գագաթնաժողովում հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Հայաստանի ղեկավարությանը անցկացնել հանրաքվե և որոշել՝ դուք ցանկանում եք Եվրամիությո՞ւն, թե՞ ցանկանում եք մնալ Եվրասիական տնտեսական միությունում։ Իմ կարծիքով՝ միանգամայն արդարացված պահանջ է։ Մի կազմակերպության նորմերը անհամատեղելի են մյուսի նորմերի հետ։ Այս մասին արդեն բազմիցս խոսվել է։

Բայց Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանն ասաց․ երբ ժամանակը գա, այն ժամանակ էլ կորոշեմ։ Բայց ի՞նչ է նշանակում «երբ ժամանակը գա», եթե դու ընդունել ես օրենք Հայաստանի՝ Եվրամիություն անդամակցության գործընթացը սկսելու մասին։ Բառացիորեն օրեր առաջ կարդացի, որ պարոն Փաշինյանն ասել է, թե հանրաքվեի մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ Եվրամիություն հայտ կներկայացվի, դրա վերաբերյալ արձագանք կլինի և կպատրաստվի այդ անդամակցության «ճանապարհային քարտեզը»․ այդ ժամանակ էլ կլինի հանրաքվեն։

Սա, իմ կարծիքով, խոսում է հայ ընտրողների և հայ ժողովրդի նկատմամբ ոչ այնքան մեծ վստահության մասին։ Հենց պետք է ցույց տալ ազնիվ ընտրություն՝ ինչի միջև ես ընտրում՝ [Եվրամիություն անդամակցելու և այն բանի միջև], թե ինչպես ես ապրում հիմա, երբ վերջին երեք տարում ապրանքաշրջանառությունը գերազանցել է 6 միլիարդ դոլարը, իսկ մեկ տարում հասել է նաև 12 միլիարդ դոլարի, և երկիրը զարգացել է Եվրասիական տնտեսական միության շնորհիվ»,- նշել է Լավրովը։

Վթարային ջրանջատում՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում

Օգոստոսի 28-ին վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ օգոստոսի 28-ին ժամը 09:20- 13:00-ն կդադարեցվի ք.Նոյեմբերյան Նալբանդյան, Շիրազի, Ամերիկյան Թաղ., Նար-Դոսի, Բաբաջանյանի, Գագարինի, Ռուսթավելու, Բարանայի, Կոմիտասի, Այգեգործների փողոցների ջրամատակարարումը:

Մտահոգվելու առիթ չունեմ. ԱԱԾ նախկին տնօրենի արձագանքը Փաշինյանի մեղադրանքներին

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Հանբարձումյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` ասուլիսում արված հայտարարությանը։

-Երեկ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործին, նշել է, որ չի կարող 8 տարի ձգվել քրեական գործը։

Այս շրջանակում նաև անդրադարձել է Ձեզ. «Գուցե փողե՞ր եք վերցրել, կամ մտածում եք՝ ձեր հետևից չե՞նք գա»։ Հնարավո՞ր եք համարում, որ Ձեր հանդեպ ևս գործ հարուցվի։

Հարյուր տոկոսով համակարծիք եմ վարչապետի հետ՝ քրեական գործը չի կարող քննվել ութ տարի անընդմեջ, հատկապես՝ տնտեսական, գույքային բնույթի գործերը, երբ առկա են փաստաղթային հիմքեր:
Քրեական գործերի նախաքննության ժամկետները սահմանված են օրենքով, և դրանք չեն կարող երկարաձգվել՝ անհիմն ու կամայական:

Ստիպված եմ ևս մեկ անգամ կրկնել՝ քննիչի մոտ գործը քննելիս կալանքը տրվում է դատավորի կողմից, և որևէ մեկը չպետք է կալանավորվի, եթե 8 տարի շարունակ բարեխիղճ ձևով մասնակցել է նախաքննությանը, այսինքն՝ չկան նոր հիմքեր: Սա աքսիոմ է՝ առանց լրացուցիչ մեկնաբանության: Ի վերջո մենք կարծում ենք, որ ապրում ենք ազատ ու իրավական երկրում, հակառակ պարագայում, որն էր 2018 թվականի իմաստը…

Ինչ վերաբերում է իմ նկատմամբ հնարավոր քրեական հետապնդմանը, ես հավատացել եմ 2018 թվականին, համոզված եմ եղել, որ իսկապես փոփոխություններ են պետք մեր Հայրենիքին, դրա համար էլ նվիրումով աշխատել եմ:

Իմ գնահատմամբ, առնչվելով տասնյակ միլիարդավոր դրամ վերականգնման գործարքների հետ, թույլ չեմ տվել կոռուպցիոն ռիսկեր, նույնը վերաբերելի է նաև մինչ այդ ծառայությանս, հետևաբար՝ մտահոգվելու առիթ չունեմ:

Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ

Վարելու հմտությունների որակը բարձրացնելու և անվտանգային մշակույթ ձևավորելու նպատակով ՆԳՆ-ն առաջարկում է վարորդական իրավունք ստանալու գործընթացում կրթությունը դարձնել պարտադիր և ապահովել դրա որակը․

Կրթությունը՝ առաջին պարտադիր քայլ

Վարորդական իրավունքի տեսական քննությանը հնարավոր կլինի մասնակցել միայն համապատասխան ուսուցում անցնելուց հետո։

Լիցենզավորում՝ կրթության որակի ստանդարտի ապահովման համար

Վարորդներ պատրաստելու իրավունք կունենան միայն սահմանված պահանջներին համապատասխանող և լիցենզավորված կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։

Հրահանգիչների որակավորում

Նախատեսվում է վարորդական ուսուցում իրականացնող անձանց որակավորման համակարգ՝ նրանց մասնագիտական պատրաստվածությունը և կրթության որակի շարունակական բարելավումն ապահովելու համար։

Վարկանշավորումը (ռեյտինգավորումը)՝ որակը բարձրացնելու խթան

Վարորդական ուսուցում իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը կվարկանշավորվեն՝ քաղաքացիներին տեղեկացված ընտրության հնարավորություն, իսկ ուսուցում կազմակերպողներին՝ որակը շարունակաբար բարելավելու խթան տալու նպատակով։

Այսպիսով՝ վարորդական իրավունքի ստացման գործընթացում առանցքային է դառնում ոչ միայն քննությունը, այլև որակյալ կրթությունը՝ գիտելիք ու վարելու անվտանգ հմտություններ ձևավորելու համար, որպեսզի ճանապարհներին ոչ մի կյանք չընդհատվի։

Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում

Սաշա Կատվալյանը, նշանակվելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, աշխատանքից ազատել է շրջանի գրեթե ողջ ղեկավար կազմը` 2 տեղակալ, աշխատակազմի քարտուղար, 2 բաժնի պետ։

Նորանշանակ տեղակալներից մեկին և աշխատակազմի քարտուղարին էլ իր հետ բերել է «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» հիմնարկից։

«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման մշակույթում վաղուց ձևավորվել է նախկին արատավոր բարքերից հերթականը` պրոֆեսիոնալիզմի փոխարեն «իմ մարդը» սկզբունքը։

Փաշինյանի՝ երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու խնդրանքը զարմանալի է և «զգացմունքային»․ Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է, որ կանոնավոր շփումներ են անցկացվում Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետերի միջև, և կարելի է քննարկել ցանկացած հարց, որը հետաքրքրում է հայկական կողմին, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարման տակ գտնվող Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված իրավիճակը։

«Զարմանքով ենք լսում, թե ինչպես են այդ հարցերը… Եթե դրանք առաջացել են, պատմեք ձեր գործընկերոջը, թե ինչ եք մտածում այդ կապակցությամբ: Իսկ դրա փոխարեն հրապարակային հայտարարություն է արվում այն մասին, որ դրանք ընդհանրապես «իրենց» են, և ընդհանրապես մենք նրանց 2 մլրդ պարտք ենք», – ասել Է Լավրովը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 28-31-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Քամին հարավարևելյան և արևելյան է` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 28-31-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Երևանում օգոստոսի 28-ի կեսօրից հետո, 29-31-ը և սեպտեմբերի 1-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։

Արարատ-Արմենիան սպասում է վիճակահանությանը. ժամանակացույցը և հնարավոր մրցակիցները

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Երևանի ժամանակով 15:00-ին, կկայանա 2026/27 մրցաշրջանի Եվրոպա լիգայի լիգայի փուլի վիճակահանությունը: 36 թիմեր, որոնց թվում է նաև իր պատմության մեջ առաջին անգամ հիմնական փուլ դուրս եկած «Արարատ-Արմենիան», սպասում են իրենց մրցակիցներին։

Մեր թիմը 4-րդ զամբյուղում է։ Հայաստանի չեմպիոնը բոլոր չորս զամբյուղներից կստանա երկուական մրցակից։ Ընդ որում՝ այդ երկուական մրցակիցներից մեկին «Արարատ-Արմենիան» կընդունի սեփական հարկի տակ, իսկ մյուսի հետ կխաղա հյուրընկալվելիս:

Առաջին զամբյուղի կազմը տպավորիչ է. այստեղ են իտալական հսկաներ «Յուվենտուսն» ու «Միլանը», «Բայերը», ֆրանսիական «Լիոնն» ու «Մարսելը», պորտուգալական «Բենֆիկան», իսպանական «Ռեալ Սոսյեդադը», ինչպես նաև Թիկնիզյանի «Օլիմպիակոսն» ու «ԱԶ Ալկմարը»:

Լիգայի փուլի խաղացանկ

Տուր 1՝ 16/17 սեպտեմբերի, 2026
Տուր 2՝ 15 հոկտեմբերի, 2026
Տուր 3՝ 22 հոկտեմբերի, 2026
Տուր 4՝ 5 նոյեմբերի, 2026
Տուր 5՝ 26 նոյեմբերի, 2026
Տուր 6՝ 10 դեկտեմբերի, 2026
Տուր 7՝ 21 հունվարի, 2027
Տուր 8՝ 28 հունվարի, 2027

Փլեյ-օֆֆ փուլ
Անցումային խաղեր՝ 18 և 25 փետրվարի, 2027
1/8 եզրափակիչ՝ 11 և 18 մարտի, 2027
1/4 եզրափակիչ՝ 8 և 15 ապրիլի, 2027
Կիսաեզրափակիչ՝ 29 ապրիլի և 6 մայիսի, 2027

Որոշիչ հանդիպումը կկայանա Գերմանիայում՝ Ֆրանկֆուրտի «Վալդշտադիոն» մարզադաշտում, որը բազմիցս հյուրընկալել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների (այդ թվում՝ ԵՎՐՈ 2024-ի) առանցքային հանդիպումներ:

Հաղթող թիմը կստանա ՈւԵՖԱ-ի ամենածանր՝ 15 կգ կշռող և առանց բռնակների յուրահատուկ գավաթը: Բացի այդ, չեմպիոնն ապահովելու է ուղեգիր դեպի 2027/28 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի լիգայի փուլ, ինչպես նաև ստանալու է 2027 թվականի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում Չեմպիոնների լիգայի հաղթողի հետ մրցելու իրավունք:

Armsport