Ընտրել բենզին լիցքավորողի՞ն, թե՞ մսավաճառին. «Հրապարակ»
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևանի Կենտրոն վարչական շրջան՝
10:00–13:00 Տպագրիչների փողոց 3, 8 շենքեր, Հանրապետության փողոց 62, 62ա շենքեր, Սարի Թաղ 18-րդ փողոց 33–86 առանձնատներ, Սարի Թաղ 28-րդ փողոց 1–39 առանձնատներ, Սարի Թաղ 28-րդ նրբանցք 2–17 առանձնատներ, Սարի Թաղ 18–28-րդ փողոցներ մասնակի, Դավիթ Բեկի փողոց 54/7 հասցե և «Դելտա-Ֆրագմենտ» ՍՊԸ,
Երևանի Արաբկիր վարչական շրջան՝
11:00–17:00 Բաբայան փողոց 7/3, Արաբկիր 33-րդ փողոց 3–17, Վ. Դավթյան փողոց 5/1–9, Արաբկիր 33-րդ փողոց 17/3–17/10 առանձնատներ,
Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝
11:00-12:00 թիվ 58 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ, թիվ 146 մանկապարտեզ, Դավթաշեն 1 թաղամաս 29-33 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝
11:00-12:00 Սվաճյան փողողց 34, 36, 38, 156, 157 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Էրեբունի վարչական շրջան՝
10:00–12:00 Ջրաշեն գյուղ՝ 1-ին փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝
10:00-12:00 Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների, 5-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝
11:00–13:00 Նոր Նորք 9-րդ զանգված՝ Վիլնյուսի փողոց 3, 14, 15, 17, 18, 16, 16Ա, 16Բ, 25, 26 բնակելի շենքերը, հարող տարածքների առանձնատները, «Յուքոմ» ՓԲԸ-ն, «Գ․ Հովակիմյան» ԱՁ-ն, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք-9», «Պիկանտ Համ», «Օնանյան» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արագածոտնի մարզ՝
11:00-16:00 Հարթավան, Շենավան գյուղեր,
Արարատի մարզ՝
11:00-12:30 Այգեպատ գյուղ մասնակի,
11:00–13:00 Մասիս քաղաք՝ Հերացի փողոց մասնակի, 2-րդ և 3-րդ թաղամասեր մասնակի,
11:00-14:00 Մասիս քաղաք, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, Հանրապետության, Երևանյան, Բաղրամյան փողոցները մասնակի, 5-րդ, 7-րդ թաղամասերը մասնակի Վանաշեն, Սևակավան, Ուրցաձոր գյուղեր մասնակի,
11:00–15:00 Մասիս քաղաք՝ Սայաթ Նովայի, Գործարանային, Երկաթուղայինների, Շիրակի փողոցներ մասնակի, Կայարան թաղամաս մասնակի Զորակ գյուղ մասնակի,
Վայոց ձորի մարզ՝
11:00–13:30 Արատես գյուղ, Գողթանիկ, Հերմոն, Աղավնաձոր գյուղեր մասնակի,
Կոտայքի մարզ՝
11:00–16:00 Վերին Պտղնի, Ներքին Պտղնի գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Գեղարքունիքի մարզ՝
11:30–16:00 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Զորավար Անդրանիկի, Իսակովի, Լեռնագործների, Հովհաննես Արզոյան, Մ․ Մաշտոցի, Տիգրան Մեծի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–16:30 Մադինա գյուղ, Լեռնակերտ բնակավայրn ամբողջությամբ, Ն․ Գետաշեն գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:30–14:30 Ճամբարակ համայնք` Անտառամեջ, Ձորավանք, Դպրաբակ, Այգուտ, Կալավան, Բարեպատ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–12:00 Զոլաքար գյուղ` 1-ին և 13-րդ փողոցներ մասնակի, 15-րդ փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
12:15–13:15 Զոլաքար գյուղ՝ 7-րդ, 8-րդ և 10-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
13:30–14:30 Զոլաքար գյուղ՝ 18-րդ և 22-րդ փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
13:00–15:50 Կարճաղբյուր գյուղ՝ 2-րդ, 6-րդ, 7-րդ, 21-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Լոռու մարզ՝
11:00–14:00 Ստեփանավան քաղաք՝ Կամոյի, Րաֆֆի, Արևելյան, Աշոտաբերդ, Պրոմեթեյ, Նար-Դոսի, Դուրյան, Պուշկինի, Խանջյան, Բաղրամյան և Երիտասարդական փողոցներ մասնակի, Սպիտակ քաղաք՝ Թորոսյան և Ս․ Ավետիսյան փողոցներ, Շահումյան փողոց մասնակի,
Տավուշի մարզ՝
11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Մյասնիկյան և Մ․ Գորկու փողոցներ մասնակի,
Շիրակի մարզ՝
11:00–12:00 Անի համայնք՝ Սառնաղբյուր գյուղ,
11:00–14:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Մայիսյան գյուղ, Հարավ-Արևմտյան տարածք, Հովունի գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներր,
14:00–16:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Ազատան գյուղ, Հյուսիս-Արևմտյան տարածք, Բենիամին գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–17:00 Արթիկ քաղաք՝ Անկախության, Բաղրամյան, Տոնականյան փողոցներ,
Սյունիքի մարզ՝
10:30–11:15 Սիսիան քաղաք՝ Գայի փողոց 1, 2, 3 շենքեր,
11:30–12:15 Սիսիան քաղաք՝ Գայի փողոց 4, 6, 7, 10, 29 ա շենքեր,
12:30–14:00 Սիսիան քաղաք՝ Սիսական փողոց 46, 46 ա, 50, 50ա շենքեր, Անդրանիկ Մանուկյան 2-րդ փողոց,
11:30–12:00 Գորայք գյուղ, Զանգեր 1 հասցե,
12:15–13:00 Գորայք գյուղ մասնակի,
13:15–16:00 Գորայք գյուղ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Կառավարոության նիստում խոսելով ընտանեկան և կենցաղային բռնության մասին նախագծերի փաթեթի մասին, նշեց, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից սկսվել է լայնամասշտաբ արշավ՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ, և արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում, ձևավորելու 0 հանդուրժողականություն հասարակության մեջ բռնության նկատմամբ:
Այս արշավի շրջանակում է մշակվել համապատասխան նախագծերի փաթեթը:
Արփինե Սարգսյանը նշեց, որ ՀՀ-ում ընտանիքը հիմնարար արժեք է, Սահամանադրությամբ արձանագրված է, որ հասարակության հիմնական բջիջը ընտանիքն է, և բնական է, ընտանեկան բռնության հարցը միայն ներընտանեկան չէ, պետությունը այստեղ մեծ անելիք ու պատասխանատվություն ունի՝ դեպքերին արագ արձագանքելու և հետագայում դրանք կանխելու ուղղությամբ:
Տեսանյութ:
Գրեգորի Մալյուկովը, Նիկոլա Ելինեկն ու Մարսելա Չերնոխովան Չեխիայից Կապան էին հասել՝ ներկայացնելու իրենց կազմակերպության՝ «Առնիկայի» գիտական հետազոտության արդյունքները: Մեր զրույցի հաջորդ օրը նրանք պատրաստվում էին Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանրայնորեն ներկայացնել հետազոտության արդյունքները: Գրում է Հետքը:
Նախորդ տարի չեխ մասնագետները Սյունիք ու Լոռի էին եկել՝ հետազոտություն իրականացնելու: Ուսումնասիրել են շրջակա միջավայրի աղտոտվածությունն ու ծանր մետաղների ազդեցությունը մարդկանց վրա: Արդյունքները, մեղմ ասած, հուսադրող չեն:
«Պոչամբարներից այն կողմ. շրջակա միջավայրի աղտոտվածությունն ու մարդու վրա ազդեցությունը Հայաստանում». այսպիսի վերնագիր ունի նոր զեկույցը, որը հիմնված է Սյունիքում իրականացված հետազոտության վրա: Այն հրապարակվել է թե՛ տպագիր, թե՛ էլեկտրոնային տարբերակով:
Որպես նախապատմություն նշվում է, որ պղնձի եւ մոլիբդենի հանքարդյունաբերությունը Սյունիքում գործում է 1950-ական թվականներից՝ առաջացնելով թափոնների զգալի քանակ, որոնք պահվում են պոչամբարներում:
Ըստ զեկույցի՝ նախկինում կատարված հետազոտությունները փաստագրել են ծանր մետաղներով աղտոտվածություն հողում, ջրում եւ նստվածքներում: Մինչդեռ փոշու աղտոտվածության համակարգված գնահատում չի կատարվել: Հենց սրանով է առանձնանում չեխ մասնագետների ուսումնասիրությունը Սյունիքում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, ծաղիկ արտահանել ենք 28 երկիր, միրգ՝ 24, բանջարեղեն՝ 16:
Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Կան որոշ ապրանքներ, որոնք ըստ էության սեպտեմբեր ամսվա համար արտահանման պոտենցիալ այլևս չունեն, դրանք են՝ մոշը, կեռասը, ազնվամորին, ու այդպիսի մի քանի ապրանքներ ևս, հանել ենք, ու փոխարենը ավելացրել ենք ծաղիկի արտահանումները: Դեղձի և թզի համար տրամադրվող վերամշակման նպատակով մթերվող դեղձի և թզի համար տրամադրվող փոխհատուցման ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգում ենք, իսկ մնացած աջակցության ծրագրերը, որոնք նախորդիվ կային բոլոր տեսակի ընդունված միրգ-բանջարեղենների համար, պահպանված են:
Այս տարվա հունվար-հուլիսը ամփոփել ենք և կարող եմ ասել, որ ըստ էության այս ծրագրերը իրենց խնդիրն ամբողջությամբ լուծել են, եթե անցած տարի առաջին 7 ամսում մենք 865 միլիոն դոլարի ագրո պարենային արտադրանք էինք արտահանել՝ սկսած մրգից, բանջարեղենից, մինչև վերամշակված արտադրանք, ապա այս տարի ընդամենը 1,85% ենք պակաս արտահանել:
Հաշվի առնելով տեմպերը՝ նույնիսկ մտածում ենք, որ օգոստոսը ներառյալ արդեն կարող ենք գերազանցել, այսինքն արտահանման ծավալների խնդիրը լուծված է, և մենք դիվերսիֆիկացնում ենք ու արտահանում»,- նշել է Պապոյանը:
Սևազգեստ մայրերից մեկը, որի որդին՝ կապիտան Անդրանիկ Մկրտչյանը, 2017 թվականին մահացել է Մեղրիի զորամասում, պնդում է, որ նրա մահը ինքնասպանություն չէ, այլ սպանություն։
«Ես կապիտան Անդրանիկ Մկրտչյանի մայրն եմ։ Իմ տղային սպանել են 2017 թվականին Մեղրիի զորամասում։ Գործը որակել են որպես ինքնասպանություն, սակայն մինչ օրս չեն ապացուցել իրենց առաջադրած վարկածը։ Թող ապացուցեն, որ նա ինքնասպան է եղել, և ես էլ կընդունեմ, որ այդպես է։
Հակառակը՝ կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ իմ երեխային սպանել են հենց Մեղրիի զորամասում՝ իր առանձնասենյակում։ 2018-2020 թվականներին, երբ Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրում էր մեր գործերը, Աննա Վարդապետյանն ասում էր, որ կարծում էր՝ ծնողները էմոցիոնալ են խոսում և կարող են սխալվել։
Սակայն գործերն ուսումնասիրելուց հետո նա տեսավ, որ ոչ մի գործ չի համապատասխանում առաջադրված հոդվածին։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում մեզ տվեցին փաստաթղթեր, սակայն, մեր պնդմամբ, մինչ օրս դրանց հիման վրա որևէ գործողություն չի իրականացվել։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ինքը մի կողմ է քաշվում և թողնում է, որ Վարդապետյանը գործերը տանի դատախազություն, քանի որ այնտեղ դրանք ավելի մանրակրկիտ կուսումնասիրվեն։ Սակայն փաստացի ոչ մի գործ առաջ չի գնում։ Ծնողներին այս կողմ են ուղարկում, այն կողմ են ուղարկում։
Ում դուռը ծեծում ես, մեկը ասում է՝ նախկիններն են մեղավոր, մյուսը՝ մեկ ուրիշն է մեղավոր։ Բայց ներկանե՞րը։ Չէ՞ որ ներկաներն էլ նախկինների ստեղծած համակարգի շարունակողներն են։ Թող իրենք մի բան անեն, որպեսզի նախկինների թույլ տված սխալները հիմա չկրկնվեն։ Ամեն օր զինվոր է մահանում, և ծնողը չի կարող վստահ լինել, որ իր երեխային բանակ տանելուց հետո նրա հետ որևէ վատ բան չի պատահի։
Պետական համակարգի բարքերն են խնդիրը։ Թող այնպես անեն, որ այդ բարքերը չլինեն զորամասերում, հետևեն կարգուկանոնին և ամեն ինչ իրականացնեն օրենքով ու կանոններով։ Ոչ թե անընդհատ ասեն՝ նախկիններն են մեղավոր։ Բանակը փակ համակարգ է, իրենք բոլորը միմյանցից տեղյակ են։ Բանակում եթե որևէ բան տեղի է ունենում, բոլորը գիտեն դրա մասին։ Թող այնպես անեն, որ այդ բարքերը չլինեն։ Հրամանատարներն ու սպաներն են այդ բարքերը ձևավորողներն ու պահպանողները։ Իսկ հետո, եթե զինվորը նրանց չի ենթարկվում, նրան վերացնում են»,– ասաց նա։
Տեսանյութ:
Մերի Հակոբյան
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները։ Նրանք պահանջում են հստակեցնել, թե ինչ սկզբունքով են որոշ քաղաքացիների վերադարձվում վարորդական իրավունքները, իսկ մյուսներին՝ ոչ։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ խնդրի վերաբերյալ նախկինում ևս բողոքի ակցիաներ են իրականացրել և խոստումներ ստացել, սակայն հարցը մինչ օրս լուծում չի ստացել։
«Ես առաջիններից եմ եղել, որ այս հարցով բողոքել եմ։ Մեզ խոստացել էին, որ խնդիրը կլուծվի, սակայն հիմա մարդկանց մասնատում են։
Չենք հասկանում՝ ինչ սկզբունքով են որոշել, թե ում պետք է վերադարձնեն վարորդական իրավունքները։ Ասում են՝ 2020 թվականից են հաշվում։ Բայց եթե մարդը 2019 թվականին է զրկվել և նրա զրկման ժամկետն ավարտվել է 2020 թվականին, ինչո՞ւ նրան իրավունք չեն տալիս, իսկ 2020 թվականին զրկվածին տալիս են։ Նույն խախտման դեպքում ինչո՞ւ է տարբերություն դրվում։
Պարոն վարչապետ, խնդրում եմ՝ այս հարցին լուծում տվեք։ Հոգնել ենք արդեն։ Քանի՞ անգամ պետք է գանք այստեղ։ Մենք գումար չենք ուզում, մեր վարչական իրավունքն ենք ուզում, որպեսզի կարողանանք աշխատել և ընտանիք պահել։ Ստեփանավանից, Կիրովականից մարդիկ գալիս են։ Քանի՞ անգամ պետք է մարդիկ ճանապարհածախս կատարեն, որպեսզի իրենց հարցին լուծում ստանան»։
Մեկ այլ մասնակից նշել է, որ 2024 թվականին Ռուսաստանում զրկվել է վարորդական իրավունքից, ինչի հետևանքով Հայաստանում չի կարողանում վերականգնել այն։
«Ռուսաստանում 2024 թվականին զրկվել եմ վարորդական իրավունքից։ Ասում են՝ Ռուսաստանում զրկվածներին չեն տալիս։ Ես ընտանիքով եկել եմ Հայաստան և ուզում եմ այստեղ՝ իմ երկրում, ապրել ու աշխատել, բայց չեմ հասկանում՝ ինչու են որոշներին տալիս, իսկ մեզ՝ ոչ։ Ես մոտ 30 տարի մեքենա եմ վարում։ Ոչ վթար եմ ունեցել, ոչ դատվածություն ունեմ, ոչ էլ որևէ լուրջ խախտում։
Գրեթե բոլոր կարգերի վարորդական իրավունք ունեմ։ 80 տոննանոց մեքենա եմ վարում, որով կարող եմ լավ գումար աշխատել և ընտանիք պահել։ Հիմա 200 հազար դրամով բանվորություն եմ անում։ Եթե վարձն էլ վճարում եմ, չգիտեմ՝ ինչպես պետք է ընտանիքս պահեմ»։
Մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ վարորդական իրավունքից զրկվել է 2018 թվականին՝ տեսախցիկներով արձանագրված խախտումների հետևանքով։
«Ես 2018 թվականին եմ զրկվել։ Այստեղ ոչ վթար եմ ունեցել, ոչ էլ խմած վիճակում եմ մեքենա վարել։ Զրկվել եմ տեսախցիկներով արձանագրված տուգանքների պատճառով։ Բալային համակարգը 2020 թվականի հունվարի 1-ից է ներդրվել։ Մինչև հիմա չեմ հասկանում՝ ինչ սկզբունքով են որոշում, թե ում վերադարձնեն վարորդական իրավունքը։ 2022 թվականին եմ իմացել, որ զրկված եմ։ Փաստաթուղթը մինչ օրս ինձ մոտ է։ Դիմումներ ենք գրել, սակայն պատասխաններ չենք ստացել։ Ոչինչ չեն բացատրում։ Օրինակ՝ 2020 թվականին զրկված անձին իրավունք են տալիս, իսկ 2016-2020 թվականներին զրկվածներին՝ ոչ։ Եթե նույն խախտման համար է, ինչո՞ւ է տարբերություն դրվում»։
Ակցիայի մեկ այլ մասնակից անդրադարձել է նաև նախընտրական շրջանում ստացած խոստումներին։
«Սկզբում ասում էին՝ բոլորին տալու ենք վարորդական իրավունքները։ Չէին ասում՝ 16 թվականից զրկվածներին չենք տալու, 17 թվականից զրկվածներին չենք տալու, Ռուսաստանում զրկվածներին չենք տալու կամ Արցախից եկածներին չենք տալու։ Ասում էին՝ բոլորին տալու ենք։ Հիմա ինչո՞ւ են մարդկանց տարբերակում։ Ես պարզ հարց եմ տալիս՝ ի՞նչ տարբերություն կա։ Եթե մարդը 2020 թվականին նույն խախտման համար է զրկվել, նրան տալիս են, իսկ եթե 2018 թվականին նույն խախտման համար է զրկվել, չեն տալիս։ Թող բացատրեն՝ ինչ սկզբունքով է այդ տարբերակումը կատարվում»։
Տեսանյութ:
ՀՀ–ում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ քննարկում չի եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Բիշքեկում Պուտնի հետ հանդիպման արդյունքներին։
«Մենք այս ընթացքում ոչ մի անգամ Հայաստանում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազայի հարցը չենք բարձրացրել, սակայն այնպես էլ չէ, որ մենք համարում ենք, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է»,– հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա` եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, ՀՀ իշխանությունները չեն առարկի։
«Եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել, բայց մենք երբեք այս ընթացքում այդ հարցը չենք բարձրացել»,– վստահեցրեց ՀՀ վարչապետը։
Տեսանյութ: