Փոշու պարունակությունը Կենտրոնում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 31-ից ապրիլի 2-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 6-ին,
◾️ Նոր Նորքում չի գերազանցել,
◾️ Արաբկիրում չի գերազանցել,
◾️ Շենգավիթում չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Նոր Նորքում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 6-ին,
◾️ Կենտրոնում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 5-6-ը,
◾️ Շենգավիթում՝ ապրիլի 1-ին,
◾️ Արաբկիրում չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Փոշու պարունակությունը Կենտրոնում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 31-ից ապրիլի 2-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 6-ին,
◾️ Նոր Նորքում չի գերազանցել,
◾️ Արաբկիրում չի գերազանցել,
◾️ Շենգավիթում չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Նոր Նորքում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 6-ին,
◾️ Կենտրոնում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 5-6-ը,
◾️ Շենգավիթում՝ ապրիլի 1-ին,
◾️ Արաբկիրում չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Թուրքիան մտադիր է գնել եվրոպական ՀՕՊ համակարգեր

Ամերիկյան «Bloomberg» պարբերականը գրում է, որ Թուրքիան Իրանից եկած վերջին սպառնալիքներից հետո հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու նպատակով բանակցում է Իտալիայի հետ:

Վերջինս մտադիր է համաձայնության գալ եվրոպական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերի (ՀՕՊ) գնման և դրանց համատեղ արտադրության շուրջ:

Աղբյուրի տեղեկություններով՝ Անկարան տևական ժամանակ է, ինչ ցանկանում է ձեռք բերել մասնավորապես ֆրանս-իտալական ձեռնարկության՝ «Eurosam»-ի, կողմից արտադրվող «SAMP/T» շարժական զենիթահրթիռային համակարգերը (ՇԶՀՀ):

Նշվում է նաև, որ ավելի վաղ Ֆրանսիան դեմ է հանդիսացել Թուրքիայի կողմից դրանց ձեռքբերմանը, սակայն այժմ, ըստ գնահատականների, ավելի դրական մոտեցում է որդեգրելու:

Ermenihaber

Թրամփը հայտնել է՝ ովքեր կներկայացնեն ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները կանցկացվեն հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների մասնակցությամբ, իսկ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությունը հարցականի տակ է։

Այս մասին նա ասել է New York Post-ին տված հարցազրույցում։

«Մեր կողմից կլինեն Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները։ Ջեյ Դին` գուցե, չգիտեմ։ Դա անվտանգության հարց է»,- ասել է նա։

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ բանակցությունները տեղի կունենան Պակիստանում և «շատ շուտով»։

ՔՊ-ի համար կարևորը քարոզչությունն է․ Հայկ Սարգսյանը պետական գաղտնիք է հրապարակել

Թվերի հրապարակումը, հատկապես պաշտպանական ոլորտում, կարող է հակասել գաղտնիության պահանջներին․ Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից զորակոչի վերաբերյալ հնչեցվող հայտարարություններին։

«Անցած տարի, երբ նույն հարցերն էին քննարկվում, և Հայկ Սարգսյանը սկսեց թվեր ներկայացնել, ես այդ հարցը բարձրացրեցի, որ կա գաղտնիության կարգ։ Այդ ժամանակ որոշվեց, որ նման թվեր չեն հրապարակվելու»,- նշեց նա։

Միևնույն ժամանակ, Մանուկյանի խոսքով, ներկայումս իշխանությունները հակառակ մոտեցում են ցուցաբերում․

«Ես Հայկ Սարգսյանին չեմ առանձնացնում, ես խոսում եմ ամբողջ իշխանության մասին։ Այս իշխանության համար անվտանգությունը ամենաքիչ կարևորն է, կարևորը քարոզչությունն է։ Այսպիսի խայտառակ իրավիճակ դժվար է պատկերացնել, երբ պաշտպանության նախարարությունն ինքն է պարբերաբար քարոզչական հնարքներ կիրառում՝ մոռանալով գաղտնիության մասին»։

Պատգամավորը ընդգծեց, որ նույն իշխանությունները, որոնք նախկինում զինտեխնիկան համարում էին գաղտնի, այժմ այն ներկայացնում են հանրությանը․

«Եթե մի ամիս առաջ զինտեխնիկան գաղտնի էր, և դրա համար հատուկ թույլտվությամբ էին լրագրողները կամ ինչ-որ այլ մարդիկ այցելում, հիմա, պայմանական ասած, ցուցադրություն են կազմակերպում մայիսի 28-ին։ Իրականում դա շքերթ չէ, այլ տեխնիկայի ցուցադրում, քանի որ, հավանաբար, Փաշինյանը վախեցավ, որ Ալիևը կարող է ջղայնանալ: Շքերթ ասելով՝ մի գուցե փուչիկներ կախեն տեխնիկայի վրա, որ իրենց «խաղախության» օրակարգից չշեղվեն:

Մանուկյանի գնահատմամբ՝ նման քայլերը հակասում են նույնիսկ իշխանությունների հռչակած քաղաքականությանը.

«Չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում զինտեխնիկայի ցուցադրում և խաղաղության օրակարգ։ Սրանք իրար հետ համատեղելի չեն»։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հետևանքներ կլինեին, եթե Հայկ Սարգսյանի փոխարեն նման հայտարարություններ աներ ընդդիմադիր պատգամավորը, Մանուկյանը նշեց․

«Դա կարելի է հարցնել Սիմոնյան Անդրանիկին, Նիկոլ Փաշինյանին, բայց Եթե ընդդիմադիր պատգամավոր լիներ և նման թվեր ներկայացներ, հետևանքները բոլորովին այլ կլինեին։ Կարող է՝ ռազմական ոստիկանությունից սկսած՝ մինչև այլ կառույցներ, օրինակ՝ տանս դիմաց շարվեին»։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ՊՆ-ն հայտարարություն էր տարածել՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի հնչեցրած տարաբնույթ հայտարարությունները որակելով ապատեղեկատվություն։ ՊՆ-ն նկատել էր նաև, որ պատգամավորը հնչեցրել է զորակոչի և զորահավաքի վերաբերյալ ենթադրյալ թվեր, այնինչ՝ զորակոչի պլանավորման և թվաքանակի վերաբերյալ տվյալները դասվում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների շարքին:

Իրանը բացել է Հորմուզի նեղուցը նավերի անցման համար․ Արաղչի

Իրանը երկու շաբաթով բացում է Հորմուզի նեղուցը նավերի անցման համար. անցումը հնարավոր կլինի իրանական զինված ուժերի հետ համակարգման միջոցով և հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

«Երկշաբաթյա ժամկետով անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի իրանական զինված ուժերի հետ համակարգման միջոցով և հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները»,- ասված է հայտարարության մեջ, որը նախարարը հրապարակել է X սոցիալական հարթակի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանին հասցվող հարվածները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին և հավաստիացրել, որ հրադադարը կլինի երկկողմանի: Այնուհետև Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունները կսկսի ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:

Իրանի Անվտանգության խորհրդի պնդմամբ՝ այն առաջարկների թվում, որոնց համաձայնել է ԱՄՆ-ն, ներառված են դրույթներ՝ Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության պահպանման, Թեհրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցների չեղարկման, Իրանի կողմից ուրանի հարստացման շարունակման, ինչպես նաև Մերձավոր Արևելքից ԱՄՆ բոլոր զորքերի դուրսբերման վերաբերյալ:

ԱՄՆ-ի և Իրանի միջև hրադադարի մասին համաձայնագիրը հետքայլ է անդունդի եզրից. Կալլաս

ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը հետքայլ է անդունդի եզրից՝ շաբաթներ տևած լարվածության սրումից հետո:

Այս մասին X-ի էջում գրել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

Ըստ նրա՝ երկշաբաթյա զինադադարը թույլ է տալիս դադարեցնել հրթիռային հարվածները, վերսկսել նավագնացությունը Հորմուզի նեղուցում և պայմաններ ստեղծել երկարաժամկետ դիվանագիտական կարգավորման համար:

«Զինադադարը ստեղծում է խիստ անհրաժեշտ հնարավորություն՝ մեղմելու սպառնալիքները, դադարեցնելու հրթիռակոծությունները, վերսկսելու նավագնացությունը և տարածություն ստեղծելու դիվանագիտության համար՝ ուղղված տևական համաձայնագրի ձեռքբերմանը:

Հորմուզի նեղուցը պետք է կրկին բաց լինի անցման համար»,- նշել է Կայա Կալլասը։

Կալլասը շնորհակալություն է հայտնել պակիստանյան կողմին գործարքին աջակցելու համար և նշել, որ Եվրոպական միությունը պատրաստ է ակտիվորեն սատարել խաղաղ գործընթացին:

«Ես զրուցել եմ Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարի հետ և շնորհակալություն հայտնել նրան՝ այս նախնական գործարքի ապահովման համար:

Միջնորդության դուռը պետք է բաց մնա, քանի որ պատերազմի հիմնական պատճառները դեռևս մնում են չլուծված։ ԵՄ-ն պատրաստ է սատարել այդ ջանքերին և կապի մեջ է տարածաշրջանի գործընկերների հետ: Ես այս հարցը կքննարկեմ այսօր Սաուդյան Արաբիայում»,- գրել է Կալլասը։

Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև զինադադարը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմի հայտարարումը, կոչ արել բոլոր կողմերին պահպանել միջազգային իրավունքը և զինադադարի դրույթները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությանը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի կողմից երկշաբաթյա զինադադարի հայտարարումը: Նա Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում կատարել միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները, ինչպես նաև պահպանել զինադադարի դրույթները՝ տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության ճանապարհ հարթելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ռազմական գործողությունների դադարեցումն անհապաղ անհրաժեշտություն է քաղաքացիական բնակչության պաշտպանության համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, բացի այդ, երախտագիտություն է հայտնել Պակիստանին և մյուս միջնորդներին՝ զինադադարի հաստատմանն աջակցելու համար:

Երևանում բախվել են Nissan-ն ու Ford Fiesta-ն․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում․ կան վիրավորներ

Երեկ՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Թոթովենցի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 58-ամյա Արտակ Ղ․-ի վարած «Nissan Versa» մակնիշի և 27-ամյա Շմավոն Բ․-ի վարած «Ford Fiesta» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Շմավոն Բ․-ն և ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Գոհար Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Երևանում բախվել են Nissan-ն ու Ford Fiesta-ն․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում․ կան վիրավորներ

Երեկ՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Թոթովենցի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 58-ամյա Արտակ Ղ․-ի վարած «Nissan Versa» մակնիշի և 27-ամյա Շմավոն Բ․-ի վարած «Ford Fiesta» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Շմավոն Բ․-ն և ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Գոհար Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում