Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Սենց տեմպերով, որ գնաց, շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․

Իսկ իրականում Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել, ընդ որում՝ ոչ միայն հայկական մշակութային ժառանգության, այլ՝ քրիստոնեության առհասարակ։ Երեկվա հայտարարությունը՝ ուղղված Վրաստանի պատրիարքարանին, որտեղ կոչ էին անում չկրկնել Հայ եկեղեցու մոտեցումները կամ չհետևել նրա օրինակին, դրա վառ ապացույցներից է։

Դե, ձեռքի հետ էլ չեն մոռանում Երևանում գտնվող իրանական Կապույտ մզկիթի «ադրբեջանացման» մասին։ Այս «ինքնահնեցման»՝ զավեշտի հասնող գործընթացը ցույց է տալիս Ադրբեջանի՝ տարածաշրջանային սպառնալիք լինելու հանգամանքը, որը դեռևս շատ քչերն են գիտակցում․․․»:

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան, 29-ին, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16- 19 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 26-ի, 28-ի և 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 27-ին, 28-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ին կնվազի 3-5 աստիճանով։

ՀԱՊԿ անդամ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար

ՀԱՊԿ անդամ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժություններին մասնակցելու համար։

Նրանց թվում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զորքերը։

Զորավարժությունները տեղի են ունենում Չելյաբինսկի մարզի Չեբարկուլսկի զորավարժարանում։

Զորավարժությունները, ի թիվս այլ բաների, նպատակ ունեն «սահմանային զինված հակամարտության տեղայնացման» գործողություններ իրականացնել, հայտնել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը։

Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը

Հայաստանի գիտական աշխարհում վերջին օրերին հանրային հնչեղություն ստացած Scopus-յան սկանդալը նոր, առավել մտահոգիչ զարգացումներ է ստանում։
Հիշեցնենք, որ Oragir.News-ը օրեր առաջ նման հրապարակում էր արել՝ բարձրաձայնելով միջնորդական խարդախությունների պատճառով փաստի առաջ կանգնած գիտնականների խնդիրը։ Սակայն այսօր մեր ձեռքի տակ հայտնված նոր տեղեկատվությունը ցույց է տալիս, թե որքան մեծ է այս խարդախության աշխարհագրությունը։ Խոսքն այլևս տեղային կամ մեկ բուհի շրջանակում գործող սխեմայի մասին չէ. սա համակարգային ահռելի հարված է հայաստանյան գիտական էլիտային, որի թակարդն է ընկել երկրի ակադեմիական ողջ սերուցքը։

Նոր տվյալների համաձայն՝ միջնորդական այս աղմկահարույց սխեմայից տուժել են տասնյակ վաստակաշատ գիտնականներ, դոկտորներ ու պրոֆեսորներ։ Կորուստների մասշտաբներն ըստ ինստիտուտների ունեն հետևյալ պատկերը. Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ՝ 14 տուժած գիտաշխատող, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ՝ 20-ից ավելի տուժած անձ, մեծ թվով գիտաշխատողներ ընդգրկված են նաև Պատմության ինստիտուտից։

Թե ովքեր են հայտնվել Քումունցի թակարդում, պարզ է դառնում շրջանառվող անունների ցանկից, որտեղ հնչում են հայկական գիտության և մշակույթի երախտավորների անուններ։ Նրանց շարքում են դոկտոր, պրոֆեսոր, ճանաչված գրականագետ ու բանաստեղծ Հենրիկ Էդոյանը, դոկտոր Պետրոս Դեմիրճյանը, գիտնականներ Արմեն Մանուկյանը, Սուրեն Աբրահամյանը (իր ասպիրանտների հետ միասին), Հրաչյա Սարիբեկյանը, Վահե Արսենը, ինչպես նաև երիտասարդ ասպիրանտներ Միհրանն ու Ռոզան։

Ամենացնցողն այն է, որ այս կեղծիքի բացահայտումից հետո պաշտոնական ատեստավորումը ձախողվել է։ Տասնամյակների գիտական վաստակ ունեցող դոկտորներն ու պրոֆեսորները պաշտոնանկ են արվել, և այսօր նրանց կարգավիճակն ու պաշտոնը իրենց իսկ հարազատ կազմակերպություններում դարձել է լաբորանտ։

Ինչպես է գործել ֆինանսական սխեման․ շտապող և օտար լեզուներին լավ չտիրապետող գիտնականներից, ըստ հավաստի աղբյուրների, հավաքվել է 300-ից մինչև 1000 ԱՄՆ դոլար՝ յուրաքանչյուր հոդվածում անուններ ներառելու և «Scopus» ապահովելու խոստմամբ։ Սակայն ֆինանսական հետքերը տանում են ոչ թե միջազգային գիտական հրատարակչություններ, այլ ուղիղ դեպի Հնդկաստան՝ Կալկաթայում գտնվող ինչ-որ խանութի բանկային հաշվեհամարի։

Երբ խաբեությունը ջրի երես է դուրս եկել, և պարզվել է, որ այդ «միջազգային» ամսագրերը իրականում կեղծ հարթակներ են, գիտնականները պահանջել են հետ վերադարձնել իրենց գումարները։ Սակայն միջնորդները հրաժարվում են՝ պատճառաբանելով, թե «փողերը հիմա հետ բերել, դուրս բերել հնարավոր չէ»։

Հիշեցնենք նաև, որ Oragir.News-ի հետ զրույցում Գորիսի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Մհեր Քումունցը հերքել էր իր անվան հետ կապվող այս տեղեկատվությունը, որակելով «ամոթալի սուտ»։


Հասմիկ Մովսիսյան

Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան

Խորհրդարանական ընդդիմությունը հրապարակավ հայտարարել էր, որ Փաշինյանի Սահմանադրությունը երբ պատրաստ լինի, ապա այդ ժամանակ միասնական ուժերով կընդդիմանան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ նշելով, որ եթե ընդդիմությունն ուզում է ընդդիմանալ, ապա չպետք է սպասի, որ հակառակորդն առաջին քայլն անի։

«Ես էլ ասացի, որ կարգին, փորձառու մարդը ոչ թե սպասում է, որ հակառակորդը քայլ անի, այլ ինքն ունենում է իր ուղին․ եթե դուք չունեք, ապա ես ներկայացրել եմ նախագիծ։ Եթե միայն ինձ չեք վստահում, ապա 18 քաղաքական ուժեր դրան հավանություն են տվել, ինչը բացառիկ բան է։ Այնպես որ դուք գոնե հարցրեք՝ 10 անգամ ստանալով, Նիկո՛լ Փաշինյան, ինչո՞ւ եք, խախտելով կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը, հրամայել չքննարկել այդ նախագիծը։

Դրանով փակում եք Նիկոլի բերանը․ երբ Սահմանադրություն բառը կասի, ասում եք՝ դուք, կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը խախտելով, ծանր կոռուպցիոն հանցագործություն եք կատարել, հետևաբար Սահմանադրության մասին մի՛ էլ խոսեք»,- ասել է Հայրիկյանը։

Նա նշել է, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներից 1-2 հոգի են միայն արձագանքել իրեն՝ հանդիպում խնդրելով, սակայն այդպես էլ հանդիպումը չի եղել։ Հայրիկյանը, սակայն, չցանկացավ անուններ հնչեցնել, թե ովքեր են պատրաստակամ եղել հանդիպել իր հետ։

Մանրամասները՝ pastinfo.am կայքում։

Կենտրոնում՝ 41%, Էրեբունիում՝ 71% աճ․ անշարժ գույքի շուկան և Երևանի գերթանկ բնակարանները

Հայաստանի անշարժ գույքի շուկան վերջին տարիներին գտնվում է տնտեսական կտրուկ տատանումների և արտաքին ազդակների կենտրոնում։

Շուկայում տիրող իրավիճակը, գների դինամիկան և դրանց սոցիալական հետևանքները պարզաբանել է տնտեսագետ, Tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը։ Նրա խոսքով՝ պաշտոնական վիճակագրությունն ու շուկայի իրական պատկերը առաջին հայացքից կարող են հակասական թվալ, քանի որ վերջին շրջանում նկատվող գների սառեցմանը զուգահեռ՝ որոշ սեգմենտներում գրանցվում է նոր թռիչքաձև աճ։

Աղասի Թավադյանը Oragir.News-ի տաղավարում անդրադառնում է շուկայի ներկա վիճակին և դրա պատճառներին։ «Եթե նայենք ընդհանուր առմամբ անշարժ գույքի շուկայի մասին տեղեկատվությունը վերջին երկու տարվա ընթացքում, ապա տվյալները իրարամերժ են։ Ըստ Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակվող ցուցանիշների՝ 2025 թվականի կեսերից մինչև 2026 թվականը մենք ունեինք անշարժ գույքի շուկայում գների ընդհանուր սառեցում։ Սակայն վերջին ցուցանիշները ցույց են տալիս, որ բավականին աճել են և՛ վարձակալության գները, և՛ ինչպես նաև աշխուժացել է անշարժ գույքի ու շինարարության շուկան. այնտեղ գները ավելի են բարձրացել։ Հիմնականում ազդակը եկել է Ռուսաստանի Դաշնությունից, ճիշտ ինչպես 2022 թվականին էր։ Հիշենք, որ քաղաքական իրադարձություններով պայմանավորված՝ 2022 թվականին Ռուսաստանը հայտարարեց 300 000 հոգու մոբիլիզացիա, որը բերեց նրան, որ բավականին մեծ քանակությամբ մարդիկ արտահոսեցին ՌԴ-ից։ Նաև արտահոսեց բավականին մեծ քանակությամբ կապիտալ՝ պայմանավորված սանկցիաներով»,- բացատրում է տնտեսագետը։

Տնտեսագետի փոխանցմամբ՝ Ռուսաստանից հեռացած քաղաքացիների և կապիտալի զգալի մասի հանգրվանը դարձավ Հայաստանը, ինչն էլ դարձավ շուկայի կտրուկ տրանսֆորմացիայի հիմնական շարժիչ ուժը։ Ներկայացնելով վերջին ամիսների դինամիկան և թվային կոնկրետ պատկերը՝ Աղասի Թավադյանը մատնանշում է շուկայական նոր անոմալիաները. «Եթե երեք ամիս առաջվա համեմատ նայենք, ապա այս պահին շուկայում գները բարձրացել են հետևյալ կերպ՝ Կենտրոնում՝ 41 տոկոսով, Արաբկիրում՝ 48 տոկոսով, իսկ Էրեբունիում՝ 71 տոկոսով։ Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ էժան տները միանգամից սպառվել են։

Իրականում ոչ բոլոր սեփականատերերն են բարձրացրել իրենց գները (մոտ 50 տոկոսը նույնն է թողել)։ Սակայն այն տները, որոնց գները սեփականատերերը նույնն էին թողել, շուկայից միանգամից վերցրել են, և այդ հատվածն արագ սպառվել է։ Արդյունքում՝ շուկայում այսօր հիմնականում մնացել են միայն բարձր արժեք ունեցող բնակարանները»,- նշում է Աղասի Թավադյանը՝ կանխատեսելով, որ այս երևույթը ժամանակավոր բնույթ է կրում, և իրավիճակը շուտով կհանդարտվի։

Մանրամասները՝ տեսանյութում։


Հասմիկ Մովսիսյան

Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով

Ռուսաստանը կարող է համաձայնվել, որ С -400 համակարգերը Թուրքիայից տեղափոխվեն մեկ այլ երկիր, որը Մոսկվայի հետ բարեկամական հարաբերություններ կպահպանի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մանրամասների մեջ չեմ մտնի, բայց կան այդպիսի հնարավորություններ, սակայն բացառապես՝ մեր համաձայնությամբ․ եթե երկիրը, որտեղ կտեղափոխվեն С-400 համակարգերը, պատասխանատու կգտնվի և բարեկամական հարաբերություններ կպահպանի Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի մենք վստահ լինենք, որ այդ համակարգերը դուրս չեն գա այդտեղից»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ այդ հանգամանքը կարևոր է Ռուսաստանի համար, քանի որ եվրոպացիները «թափառում են աշխարհով մեկ» և զենք գնում՝ այն ուկրաինական վարչակարգին փոխանցելու նպատակով։

«Մենք պատրաստ ենք С -400-ը փոխանցել այնպիսի մի երկրի, որը կերաշխավորի, որ թույլ չի տա նման խախտումներ»,- հավելել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Հիշեցնենք՝ Թուրքիան Ռուսաստանի հետ պայմանագիր էր կնքել С -400-ի ձեռքբերման վերաբերյալ, և այդ համակարգերն ստացել էր 2019 թվականին։

Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան

Հասարակական գործիչ Կարապետ Պողոսյանն անդրադարձել է հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիր ուժերի չմասնակցությանը։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերի՝ ընտրություններին չմասնակցելու պատճառներից մեկը կարող է լինել իշխանության կողմից հնարավոր ճնշումների և հետապնդումների վերաբերյալ մտահոգությունը։

«Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում»,–Oragir.News-ի հետ զրույցում նշել է Կարապետ Պողոսյանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին Հայաստանի մի շարք համայնքներում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Մի շարք համայնքներում ընդդիմադիր ուժերը որոշել են չմասնակցել ընտրություններին։ Կարապետ Պողոսյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել նաև այն համատեքստում, որ քաղաքական գործընթացներին մասնակցությունը որոշ մարդկանց համար կարող է ռիսկեր առաջացնել։

Մանրամասները` տեսանյութում։

Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»

Oragir.News–ի «Իմ պատկերացրած բանակը» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Քառօրյա և սեպտեմբերյան պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը նշում է՝ մարտի դաշտում տեսել է ամեն ինչ։ Գիտի՝ ինչ է, երբ կապը կտրվում է, ընկերը վիրավորվում է, իսկ օգնության հասնելն անհնար է, և այդ պահին միայն տեխնոլոգիան քեզ չի փրկի։ Պետք է կարողանաս հաղթել վախն ու ճիշտ որոշում կայացնել։

Հենց սրա մասին է «Իմ պատկերացրած բանակի» երկրորդ փուլը։ Երիտասարդները պետք է սովորեն ոչ միայն կառավարել դրոններ, այլև տիրապետել սեփական հույզերին, աշխատել թիմով ու պատասխանատվություն վերցնել։ Բանաձևն է՝ տեսնել, հասկանալ, որոշել, գործել։ Սա այն է, ինչ ամեն պատանի պետք է իմանա դպրոցից՝ նախքան բանակ գնալը։

«Իմ պատկերացրած բանակի» նախորդ թողարկումն՝ այստեղ

Մանրամասները՝ տեսանյութում

Խորագիր. Խաղաղ գոյակցություն, նիկոլավարի տոներ, ասելիք չունեցող ընդդիմություն, դիկտատուրան հեշտ է

Oragir.News-ի «Խորագիր» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Հայաքվե» միավորման խորհրդի անդամ, քաղաքական գործիչ Ավետիք Քերոբյանին:

Նրա հետ ամփոփել ենք շաբաթվա կարևոր իրադարձությունները, հայերի ու ադրբեջանցիների խաղաղ գոյակցության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

Անդրադարձել ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս իրավիճակին, երկու երկրների միջև խաղաղության հաստատմանը, Հայաստանի պատմամշակության ժառանգության մասին Ադրբեջանի հռետորաբանությանը:

Հաղորդման ընթացքում խոսել ենք սեպտեմբերի 19-ի և Արցախի հետ կապցած հիշողությունների, հիշատակի օրվա միջոցառումների ու 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի նկարի մաաին, որը ջնջել էին Հաղթանակ զբոսայգու պատից:

Անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին, ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին, նաև ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը: Խոսել ենք եկեղեցու վերաբերյալ պատրաստա զեկույցի մասին, քննարկել դրա բովանդակությունը:

Քննարկվել են նաև մի շարք այլ կարևոր թեմաներ:

Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում:


Գևորգ Էմին-Տերյան