Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Իրանի շուրջ զարգացումներում, ըստ էության, «լճացած» իրավիճակ է։

Հռետորաբանական մակարդակում տարբեր հայտարարություններ են հնչում թե՛ Թեհրանից, թե՛ Վաշինգտոնից, սակայն արտաքուստ որևէ նոր զարգացում չկա։

Տարբեր տեղեկատվական արտահոսքերից պարզ են դարձել կողմերի միջև Իսլամաբադում անցկացված բանակցությունների որոշ մանրամասներ, ըստ որոնց՝ միջուկային ծրագրի շուրջ անհամաձայնությունը եղել է ժամկետների վերեբերյալ. Իրանը պատրաստ է եղել 5 տարով դադարեցնել ուրանի հարստացումը, մինչդեռ ԱՄՆ -ի առաջարկը եղել է 20 տարի։

Իրանական կողմը չի համաձայնել նաև որևէ երրորդ կողմի փոխանցել արդեն իսկ 60 տոկոսով հարստացված ուրանի իր պաշարը, սակայն համաձայն է եղել նվազեցնել դրա հարստացման աստիճանը, ինչը ընդունելի չի եղել ամերիկյան կողմի համար։

Ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ը նաև առաջարկել է համատեղ կառավարել Հորմուզի նեղուցը, որից հրաժարվել է Իրանը՝ պնդելով, որ նեղուցն իրանական շահերի գոտի է»։

«ՌԵՍՈ»-ից «ՌԵԳՈ»․ ռեբրենդինգից հետո մնացած հարցեր

Մի քանի տարի առաջ Հայաստանի ապահովագրական շուկայում տեղի ունեցավ առաջին հայացքից աննշան, բայց բովանդակային առումով կասկածելի փոփոխություն․ «Ռեսո» ապահովագրական ընկերությունը անհետացավ, և շուկայում հայտնվեց «Ռեգո» ապահովագրականը։

Արտաքուստ՝ ընդամենը մեկ տառի տարբերություն։ Պաշտոնապես՝ «ռեբրենդինգ»։

Սակայն փաստերը այլ հարցեր են առաջացնում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ անվանափոխությունը պայմանավորված է սեփականատիրոջ փոփոխությամբ։ Հայտարարվում է, որ «Պոլիգրաֆիա» ՓԲԸ-ն ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 100%-ը, ինչից հետո որոշում է կայացվել իրականացնել ռեբրենդինգ։

ՀՀ Կենտրոնական բանկը ընկերությունը «Ռեգո» անվամբ գրանցել է 2022 թվականի հոկտեմբերի 18-ին։ Տնօրեն է նշանակվել Արթուր Մկրտչյանը, ով նախկինում զբաղեցնում էր նույն ընկերությունում ղեկավար պաշտոն։

Թվում է՝ սովորական բիզնես գործընթաց է։ Սակայն այստեղ սկսվում են հարցերը։ Դեռևս 2019 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել էր ընթացակարգ՝ «Ռեսո Ապահովագրական» ՓԲԸ-ին գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով (ծածկագիր՝ ՍՑ-ՆԳ-2019/205)։

Այսինքն՝ ընկերությունը փաստացի հայտնվել էր «գնումների սև ցուցակում»՝ սահմանափակվելով պետական մրցույթներին մասնակցելու հնարավորությունից։

Հարց է առաջանում՝ եթե ընկերությունը գտնվում էր նման սահմանափակման տակ, ապա արդյոք նոր անվամբ նույն գործունեությունը շարունակելը չի՞ հանդիսանում այդ արգելքի շրջանցում։

Պաշտոնապես խոսվում է սեփականատիրոջ փոփոխության մասին։ Սակայն իրական շահառուների հայտարարագրերը ցույց են տալիս այլ պատկեր։ Գագիկ Զաքարյանը հանդիսանում է իրական շահառու դեռևս 2009 թվականից՝ պահպանելով փաստացի վերահսկողություն։ Կարեն Զաքարյանը (ըստ տվյալների՝ որդին) 2024 թվականից ևս ներգրավված է որպես իրական շահառու՝ ունենալով զգալի բաժնեմաս և ազդեցություն։ Այսինքն՝ կառավարման և վերահսկողության շարունակականությունը փաստացի պահպանվել է։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ «նոր գնորդի» մասին թեզը կարող է լինել ձևական բնույթի։

Այնուամենայնիվ կան հարցեր, որոնք պահանջում են պատասխան․ Արդյոք «Ռեգո»-ն իրավական առումով ամբողջովին նոր ընկերությո՞ւն է, թե՞ «Ռեսո»-ի շարունակությունը այլ անվամբ։ Կարո՞ղ էր այս փոփոխությունը նպատակ ունենալ շրջանցելու պետական գնումների սահմանափակումները։ Ի՞նչ հիմքով է «նոր գնորդ» ներկայացվել այն դեպքում, երբ շահառուների շրջանակը փաստացի չի փոխվել։

Oragir.News-ը սույն հարցերի պարզաբանման նպատակով պաշտոնական հարցում էր ուղարկել «Ռեգո Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ին՝ խնդրելով անդրադառնալ մեր բարձրացրած հարցերին։ Ապահովագրական ընկերության արձագանքը չուշացավ․ հարցման ուղարկումից արդեն հաջորդ օրը ստացանք պաշտոնական պատասխան։

«Սեփականատիրոջ փոփոխությամբ պայմանավորված՝ «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերությունը վերանվանվել է «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ի, հետևաբար անվանափոխությունը պայմանավորված է եղել բացառապես հիշատակված հանգամանքով: Ընկերությունը փոխել է ապրանքանիշը, թարմացրել կարգախոսն ու դիրքորոշումը: Նոր ֆիրմային ոճը մշակվել է բրենդի գաղափարախոսությանը համահունչ»,- նշված է հարցման պատասխանում: «Ռեգո Ինշուրանս» ԱՓԲԸ-ն չի ժխտում, որ հանդիսանում է «Ռեսո Ապահովագրական» ՓԲԸ-ի իրավահաջորդը, ««Այո, «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ն հանդիսանում է «ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ-ի իրավահաջորդը»,- ասվում է պարզաբանման մեջ:

Իսկ թե անվանափոխությունը որևէ կերպ պայմանավորվա՞ծ է եղել պետական գնումներին մասնակցության հետ կապված սահմանափակումներով կամ ռիսկերով, «Ռեգո Ինշուրանս» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Մկրտչյանը վստահեցրել է․ «Ոչ, անվանափոխությունը որևէ կերպ պայմանավորված չի եղել պետական գնումներին մասնակցության հետ կապված սահմանափակումներով կամ ռիսկերով»:

Այսպիսով, ընկերությունը պաշտոնապես հերքում է, որ անվանափոխությունը կապ ունի պետական գնումների սահմանափակումների հետ՝ այն ներկայացնելով որպես բացառապես բիզնես և բրենդային փոփոխություն։

ՀՀ-ում ճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ԻՆՍՏԱ NEWS | Ինչու անհետացավ էկրաններից «Քաղաքում»-ի Իռենը, ինչու չի շփվում սերիալի խաղընկերների հետ, և ով է դերասանուհու ամուսինը

«Ինստա news»-ի տաղավարում հյուրընկալվել է հանրությանը «Քաղաքում» հեռուստասերիալից քաջ հայտնի և սիրված Իռենի կերպարը կերտած տաղանդավոր դերասանուհի Դիանան:

Նա տևական լռությունից հետո անկեղծ ու բացառիկ զրույց է ունեցել՝ պատմելով իր անցած ուղու, անձնական կյանքի, թատերական ինստիտուտ ընդունվելու և այսօրվա հեռուստատեսային ցավոտ խնդիրների մասին:

Դիանան հիշեց, որ իր մասնագիտական մուտքը սկսվել է դեռևս 2008 թվականին, երբ ընդունվեց Թատերական ինստիտուտ: Թեև հայրը սկզբում կտրականապես դեմ է եղել, որ աղջիկն ընտրի դերասանական բարդ ուղին, նա չի հանձնվել:

Մանրամասները հոլովակում։

Թամարա Քալանթարյան

Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային

Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի, նոր տնօրեն, գեներալ-մայոր Ռոման Գոֆմանի՝ Թուրքիայի վերաբերյալ «միջուկային» առաջարկը մեծ արձագանքի է արժանացել:

Ըստ հրապարակումների՝ Գոֆմանը դեռ 2019-ին մագիստրոսական աշխատանքի շրջանակում առաջարկել էր, որ Իսրայելը տարածաշրջանային հավասարակշռություն ապահովելու համար միջուկային մարտագլխիկներ վաճառի Թուրքիային, ինչպես նաև Եգիպտոսին և Սաուդյան Արաբիային։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրամանով վերջինիս «Մոսադ»-ի ղեկավարի պաշտոնին նշանակումը ներքին լուրջ քննադատությունների է արժանացել։ Քննադատները նշել են, որ Գոֆմանը չունի հետախուզական փորձ և կարող է վտանգել ծառայության աշխատանքը։ Նշվում է նաև, որ Գոֆմանը նախկինում ներգրավված է եղել վիճահարույց գործողությունների մեջ, որոնց թեման կրկին գլուխ է բարձրացվել նրա նշանակման ֆոնին։ Գեներալ-մայորը պաշտոնը կստանձնի հունիսի 2-ից:

Ermenihaber

Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցությունները

Շվեյցարիան պատրաստ է ցանկացած պահի հյուրընկալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները և կապի մեջ է բոլոր կողմերի հետ:

«ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մելանի Գյուգելմանը։

«Շվեյցարիան պատրաստ է ցանկացած պահի առաջարկել իր բարի ծառայությունները: Երկրի արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ է բոլոր ներգրավված կողմերի հետ և հաստատել է իր պատրաստակամությունը աջակցելու ցանկացած դիվանագիտական ​​նախաձեռնության, որը կարող է նպաստել խաղաղությանը»,- ասել է Գյուգելմանը:

Քահրամանմարաշի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի

Քահրամանմարաշի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է ինի, հայտնել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը։

«Միլլիեթ»-ի փոխանցմամբ՝ ձերբակալվել է նաև զինված հարձակումն իրականացրած ութերորդ դասարանցու հայրը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում մեկ օրվա ընթացքում երկրորդ դպրոցն է հարձակման ենթարկվել։ Քահրամանմարաշ քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կան զոհեր և երկու տասնյակից ավելի վիրավորներ։