Երևանում պարեկների հետապնդումը բարի ավարտ է ունեցել. Ուիգմոր ԲԿ-ում ծնվել է ամուսինների 4-րդ երեխան

Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հակոբ Կարապետյանն ու Ժորա Հովհաննիսյանը Թբիլիսյան խճուղում՝ Հյուսիսային ավտոկայանի մոտ ծառայություն կատարելիս նկատում են, որ Prado մակնիշի ավտոմեքենան 2 անգամ անցավ կարմիր լույսի տակով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները ձայնային ազդանշանով հորդորում են վարորդին կանգնել։

Տեղում արդեն վարորդը պարեկներին տեղեկացնում է, որ կինը ուժեղ ցավեր ունի, ծննդաբերում է, ինչից հետո տեղում գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի հանձնարարականով պարեկները ավտոմեքենան ուղեկցում են «Ուիգմոր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում և րոպեներ անց կինը տղա երեխա է ունենում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ամուսինները Գեղարքունիքի մարզի քաղաքներից մեկի բնակիչներ են և լույս աշխարհ է եկել նրանց 4-րդ երեխան։ Նրանք ունեն 16 և 17 տարեկան աղջիկներ, 9 տարեկան տղա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Իսրայելը հարվածել է Հիյամ քաղաքին Լիբանանի հարավում

Իսրայելի բանակը խախտել է հրադադարի ռեժիմը՝ հրետանային կրակ բացելով լիբանանյան սահմանամերձ Հիյամ քաղաքի դեմ։ Այս մասին ապրիլի 17-ին տեղեկացրել են Լիբանանի NNA ազգային գործակալության թելեգրամ-ալիքում։

Գործակալության տվյալներով՝ բնակավայրի դեմ արձակվել է հինգ ական։ Նշվել է, որ իսրայելական հրետանու գործողությունները նախօրեին հայտարարված հրադադարի մասին համաձայնագրի խախտում են։

Իսրայելը եւ «Հեզբոլլահ» շարժումը հինգշաբթի երեկոյան հաստատել են լռության տասնօրյա ռեժիմ հաստատելու համաձայնությունը։

Իսրայելը շարունակել է հարձակվել հարավային Լիբանանի վրա՝ հրադադարն ուժի մեջ մտնելուց հետո

Իսրայելը շարունակել է իր հարձակումները հարավային Լիբանանի վրա հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո, ըստ Լիբանանի ազգային լրատվական գործակալության (NNA):

«Չնայած այն հանգամանքին, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց անցել է մոտ կես ժամ, իսրայելական հրետանին շարունակում է հրետակոծել Խիյամ և Դեբին գյուղերը», – նշել է գործակալությունը։

Լրագրողների տվյալներով՝ տարածքի որոնումները նույնպես ընթանում են փոքր զենքերի միջոցով։

Սրա-նրա ձեռքի գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում։

Ի՞նչ եք արել այս ողջ ընթացքում. հայրենիք եք հանձնել, ձեր արկածախնդրությամբ հազարավոր զոհերի հանգեցրել, Հայաստանը նետել երրորդ աշխարհի երկրների շարքում։

Սրա-նրա ձեռքի գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին։

Ու դեռ խոսում են, ուրախ-զվարթ վազվզում․ դեռ չեն հասցրել ժողովրդի կյանքն ամբողջությամբ խորտակել»։

Քաջարանում սպասում են խաղահրապարակի կառուցմանը․ «Քիդ Սպորտ»-ը մրցույթի մի փուլն անցնել է, հետո՝ հրաժարվել

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում խաղահրապարակի կառուցման գործընթացը հետաքրքիր զարգացումներ է ունեցել։ 2026 թվականի մարտի 13-ին կայացած գնահատող հանձնաժողովի նիստի արձանագրության համաձայն՝ նախնական որակավորման փուլին մասնակցել են «Քիդ Սպորտ» և «Մոնթե Կորպորեյշն» ՍՊԸ-ները։

Հանձնաժողովն արձանագրել է, որ «Քիդ Սպորտ» ՍՊԸ-ի ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են պահանջներին, իսկ «Մոնթե Կորպորեյշն» ՍՊԸ-ի հայտը՝ ոչ, և այն ենթակա է մերժման։



Փաստաթղթերից պարզ է դառնում, որ «Քիդ Սպորտ» ՍՊԸ-ն նախնական որակավորման փուլն անցած միակ մասնակիցն է եղել, սակայն, չգիտես թե ինչու վերջնական մրցույթին այդ ընկերությունը չի մասնակցել։ Արդեն հաջորդ փուլում հրապարակված հայտարարությունից պարզ է դառնում, որ տվյալ ընթացակարգով գնումը չի կայացել, նշված է, որ «ոչ մի հայտ չի ներկայացվել»։

Այս հանգամանքը ողջամիտ կասկածներ է առաջացնում․ ինչպե՞ս է ստացվում, որ նախնական որակավորման փուլը հաջողությամբ անցած ընկերությունը վերջնական փուլին չի մասնակցել։

Արդյոք ընկերությունը հրաժարվել է մասնակցությունի՞ց, թե՞ եղել են այլ պատճառներ, որոնք խոչընդոտել են գործընթացին։

Oragir.News-ը կապ հաստատեց Քաջարանի համայնքապետարանի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ մրցույթը չի կայացել։

Քաջարանի համայնքապետի խորհրդական Վազգեն Ազարյանը հաստատեց, որ նախնական որակավորում անցել է միայն «Քիդ Սպորտ» ՍՊԸ-ն, որին ուղարկվել է հրավեր, սակայն ընկերությունը չի մասնակցել հաջորդ փուլին։

Նրա խոսքով՝ մյուս կազմակերպությունը չի անցել նախնական փուլը՝ փաստաթղթերի անհամապատասխանության պատճառով։

«Ես չեմ կարող ասել՝ ինչու չի մասնակցել։ Մեզ հետաքրքրել է միայն ընթացակարգային մասը․ հրավեր է ուղարկվել, բայց մասնակցություն չի եղել»,- նշեց նա՝ հավելելով, որ լրացուցիչ մանրամասների համար անհրաժեշտ է գրավոր հարցում ուղարկել։

Oragir.News-ը պարզաբանում ստացավ նաև մրցույթի վերջնական փուլում անհասկանալի պատճառներով չմասնակցած «Քիդ Սպորտ» ՍՊԸ-ից։

«Այն ժամկետները, որ մեզ առաջարկվում էին մրցույթի շրջանակում աշխատանքներն իրականացնելու համար, մեզ հարմար չէր, իրենց պետք էր շատ շտապ, և իսկ մենք այդ պայմաններում չէինք կարող իրականացնել աշխատանքները»,- հայտնեցին «Քիդ Սպորտ» ՍՊԸ-ից։

Այս ընկերությունից հավելեցին նաև, որ գնումների պատասխանատուները տեղում չեն, որպեսզի մանրամասներ ներկայացնեն։շ

Հասմիկ Մովսիսյան

Մեզ արժանապատիվ ու հայ վարչապետ է պետք. գյումրեցիներ

Ինչպիսի՞ ղեկավար են ուզում և ու՞մ են տեսնում Հայաստանի հաջորդ վարչապետ։

Հենց այս հարցերի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է գյումրեցիների հետ։

Հարցման ընթացքում քաղաքացիների մեծ մասը նշել է, որ Հայաստանին այսօր անհրաժեշտ է ուժեղ, խելացի, արդար ղեկավար։

«Մեզ արժանապատիվ ու հայ վարչապետ է պետք, ով իր ժողովրդին չի խաբի ու երկրի անունը բարձր կպահի»,- նշել է մի քաղաքացի։

Մյուսները շեշտել են, որ ապագա ղեկավարը պետք է լինի ժողովրդի կողքին, հասկանա մարդկանց սոցիալական խնդիրները, կարողանա ճիշտ որոշումներ կայացնել և երկիրը տանել զարգացման ճանապարհով։

Գյումրեցիների խոսքով՝ հասարակությունը հոգնել է խոստումներից և այսօր սպասում է իրական գործ անող առաջնորդի։

Մանրամասները` տեսանյութում։

ԱՄՆ-ն մտադիր է ապրիլի 20-ին Պակիստանում բանակցություններ անցկացնել Իրանի հետ. WSJ.

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան երկուշաբթի՝ ապրիլի 20-ին, Պակիստանում, չնայած դրանք դեռևս պաշտոնապես չեն նշանակվել։

Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։

Պաշտոնյայի խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցային թիմը պատրաստ է մասնակցել։ Հրատարակությունը նշում է, որ անցյալ շաբաթավերջին տեղի են ունեցել բանակցությունների մի քանի փուլեր, սակայն դրանք չեն կարողացել հանգեցնել հակամարտությանը վերջ դնելու որևէ առաջընթացի։