Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Հայ առաքելական եկեղեցու եւ նրա սպասավորների դեմ: Պարզապես նախընտրական շրջանում դա ավելի անաղմուկ է անում։

Գրել էինք, որ ՔԿԾ պետի հրահանգով կալանավայրերը սպասարկող հոգեւորականների, մասնավորապես` Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի մուտքն է արգելել ՔԿՀ, նա 10 տարուց ավելի այցելել է ցմահ դատապարտյալներին։

ՔԿՀ-ներին կցված հոգեւոր սպասավորներն անվճար հիմունքներով երկար տարիներ ծառայություն են իրականացնում, ընտրվել են կաթողիկոսի որոշմամբ, Մայր Աթոռում ՔԿՀ-ները սպասարկող բաժին կա։ Նիկոլ Փաշինյանը որոշել է այդ գործը եկեղեցու ձեռքից առնել` կաթողիկոսին զրկելով եւս մի լծակից։

Պատմեցին, որ շաբաթներ առաջ ՔԿԾ-ից կապ են հաստատել գործող հոգեւոր սպասավորների հետ, առաջարկել են իրենց հետ պայմանագրեր կնքել, ընդ որում՝ վճարովի հիմունքներով, փորձելով շահագրգռել, որ տիրադավների շարքերը համալրեն, սակայն նրանք չեն համաձայնել: Դրանից հետո սկսել են պայմանագրեր կնքել Փաշինյանի կողմն անցած տիրադավների թեմերի հոգեւորականների հետ: Թե որքան են վճարելու նրանց, առաջիկայում կպարզենք։

Նշենք, որ այժմ ՔԿՀ-ների հոգեւոր տեսուչը Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանն է, որն առաջինն է մերժել իշխանության գործարքը: Ըստ ամենայնի, շուտով նրան փոխարինող կգտնեն։

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանի հրամանով էլ փետրվարի 1-ից դադարեցվել է ԶՈՒ հոգեւոր ծառայողների գործունեությունը ՊՆ համակարգում։ Իսկ մարտի 27-ին Փաշինյանը Ներման հարցերի հանձնաժողովի կազմում էր ընդգրկել Արման Սարոյանին՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին։

Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր-առաջնորդ Սամվել Կարապետյանը, մեր տեղեկություններով, օրերս հանդիպել է իրենց նախընտրական ցուցակում տեղ գտած մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ, զրուցել նրանց հետ, փորձել հասկանալ՝ ովքեր են 36 թեկնածուները, որոնց անունները հրապարակվել են՝ որքանով են արժանի։

Դա, կարելի է ասել, յուրօրինակ ստուգարք է եղել թեկնածուների համար։ Հանդիպումից հետո Կարապետյանը, ըստ մեր աղբյուրի, որոշ խմբագրումներ է արել ցուցակում` ոմանց հանել, ոմանց «ռակիրովկաներ»` տեղերի փոփոխություն է արել։

Նշենք, որ մինչ այս հրապարակված 36 թեկնածուները միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն էին, ցուցակը երեկ համալրվեց դաշինքի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներով։

Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Կիրակի օրվա ավտոերթի եւ համերգի ամենաքննարկվող դրվագն Աննա Հակոբյանի հայտնությունն էր։ Նա փետրվարին հայտարարեց, որ իրենց քաղաքացիական ամուսնությունը դադարել է` հեռանում է կառավարական առանձնատնից, իսկ մեկ ամիս անց Փաշինյանի ձեռքը բռնած՝ քայլում էր Գյումրիում եւ արդեն արհամարհում լրագրողների հարցերը։

Ասում են, ՔՊ-ականները շոկի են ենթարկվել Աննային տեսնելով, բայց ձայն ծպտուն չեն հանել։ «Վարչապետն էլ, Աննան էլ էնպիսի կեցվածք էին ընդունել, որ հանկարծ թեմային մոտ չգաք:

Ավելին, Աննան բավական ագրեսիվ է եղել, անգամ ջերմ գրկախառնություններին սառն ու անտարբեր էր արձագանքում։ Այն տպավորությունն էր, որ նրան զոռով է Փաշինյանը բերել»,-ասաց Գյումրու աղբյուրը»։

Ինչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին. մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյան-ը դեռևս մինչև ամառ կմնա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) ժամանակավոր կառավարիչ։ Պատճառը կապված է Տաշիր Կապիտալ ՓԲԸ-ի կողմից ներկայացված դատական հայցի հետ։ Մասնավորապես, 2026 թվականի մարտի 11-ին ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ կառավարության դեմ՝ պահանջելով հաստատել, որ մինչև 2026 թվականի մայիսի 25-ը իրավունք ունի իր՝ ՀԷՑ-ում ունեցած 70% բաժնեմասը վաճառել կառավարության հետ համաձայնեցված կարգով։

Դատարանը մասամբ բավարարել է ընկերության միջնորդությունը՝ ժամանակավորապես ճանաչելով այդ բաժնեմասը համաձայնեցված կարգով օտարելու հնարավորությունը։
Միաժամանակ, մինչև մայիսի 25-ը կասեցվել է այն եռամսյա ժամկետը, որի ընթացքում պետք է իրականացվեր վաճառքի գործընթացը։ Սա նշանակում է, որ մինչև նշված ժամկետի ավարտը ՀՀ կառավարությունը չի կարող որևէ գործողություն իրականացնել ՀԷՑ-ի բաժնեմասի վերաբերյալ։

Նախնական ծրագրով պետությունը պետք է ՀԷՑ-ը ճանաչեր հանրային գերակա շահ, այն ամբողջությամբ ձեռք բերեր (100% բաժնեմաս), ապա անցներ լիարժեք կառավարման։ Սակայն դատական որոշման արդյունքում այս գործընթացը ժամանակավորապես կանգ է առել։
Մայիսի 25-ից հետո միայն հնարավոր կլինի վերսկսել գործընթացը․ սպասվում է, որ իշխանությունները կճանաչեն ՀԷՑ-ը որպես հանրային գերակա շահ, որից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով-ը (ՀԾԿՀ) կառավարման համար համապատասխան լիցենզիաներ կտրամադրի։

Այս ամբողջ գործընթացը, ըստ կանխատեսումների, կարող է տևել ևս մի քանի ամիս։ Այդ ընթացքում ՀԷՑ-ի կառավարումը կշարունակի իրականացնել Ռոմանոս Պետրոսյանը, իսկ վերջնական փուլում կնշանակվի նոր կառավարիչ։ Ահա Տաշիր ընկերությունից ՀԷՑ-ը խլելու օպերացիայի ճանապարհային քարտեզը:

ՔՊ-ական Գյուլնազարյանն ակտիվացել է. պատգամավորի թեկնածուն ինչ ունեցվածք ունի. Ժողովուրդ

«Ժողովուրդ օրաթերթ»-ը ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 62-րդ համար Լյուդվիգ Գյուլնազարյանի հայտարարագրերը, գույքային վիճակն ու քաղաքական գործունեությունը։

Լյուդվիգ Գյուլնազարյանը վերջին տարիներին ակտիվ դերակատարում է ունեցել Փարաքար համայնքի կառավարման համակարգում՝ անցնելով ավագանու անդամից մինչև համայնքի ղեկավարի պաշտոն։ «Ժողովուրդ օրաթերթ»-ը նաև գրել էր, որ նրա քաղաքական ուղին ուղեկցվել է ոչ միայն առաջխաղացմամբ, այլև աղմկահարույց միջադեպերով։ Մասնավորապես, «Ժողովուրդ օրաթերթ»-ը գրել էր, որ 2024 թվականին Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնից՝ քրեական միջադեպից հետո։ Ըստ հրապարակումների՝ նա գտնվել է կրակոցների վայրում, ստացել է հրազենային վնասվածք, սակայն պնդել է, որ դեպքին մասնակցություն չի ունեցել և հրաժարական է տվել՝ նախաքննությանը չխանգարելու համար։ Ավելի ուշ նա կրկին վերադարձել է քաղաքականություն․ «Ժողովուրդ օրաթերթ»-ը գրել էր, որ Գյուլնազարյանը հաղթել է ՔՊ փրայմըրիզում՝ ստանալով 594 ձայն և զգալի առավելություն ունենալով մյուս թեկնածուների նկատմամբ։ Սակայն 2025 թվականի մարտին կայացած արտահերթ ընտրություններում պատկերը փոխվեց։ Փարաքարում հաղթեց ընդդիմադիր թեկնածու Վալոդյա Գրիգորյանը, իսկ ՔՊ-ն ստացավ 1459 ձայն՝ զիջելով «Միասնություն» դաշինքին, որը հավաքել էր 2102 ձայն։ «Ժողովուրդ օրաթերթ»-ը գրել էր, որ համայնքում ընտրական պայքարը բավական լարված է եղել։ Հետագայում, նույն տարվա սեպտեմբերին, Վալոդյա Գրիգորյանը սպանվեց իր տան բակում, ինչն էլ նոր լարվածություններ առաջացրեց համայնքում։

Գույքային և ֆինանսական պատկերը՝ ըստ տարիների «Ժողովուրդ օրաթերթ»-ը ուսումնասիրել է նաև Գյուլնազարյանի հայտարարագրերը՝ 2021-2025թվականների կտրվածքով։
2025 թվական Գյուլնազարյանը կրկին ստանձնել է համայնքի ղեկավարի պաշտոնը։Հայտարագրել է 3 միավոր անշարժ գույք։ Նրա գույքը ներառում է՝
• Փարաքարում բնակելի տուն՝ ժառանգությամբ ստացված (2003 թ.),

• Հողամաս՝ գնված 2013 թվականին,
• Հողամաս՝ նվիրատվությամբ ստացված 2023 թվականին։
Թանկարժեք գույքը՝ ոսկեղեն՝ 5 միլիոն դրամ, ինչպես նաև 90 օր և ավել տիրապետմամբ 4 միլիոն դրամ արժողությամբ ոսկի։
Կանխիկ դրամը կազմել է 2 միլիոն դրամ։

Եկամուտները կազմել են ընդհանուր 5 միլիոն 421 հազար 73 դրամ, որից՝
• 2 միլիոն 261 հազար 585 դրամ՝ համայնքապետարանից,
• 2 միլիոն 509 հազար 489 դրամ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերից»,
• 649 հազար 999 դրամ՝ վարձակալությունից։

Գյուլնազարյանը Քաղաքացիական կուսակցության անդամ է։ 2024 թվական 2024 թվականի դրությամբ անշարժ գույքը պահպանվել է։
«Ժողովուրդ օրաթերթ»-ը պարզեց, որ նա հայտարարագրել է 2002 թվականի արտադրության VAZ ավտոմեքենա, որը նույն տարում օտարել է նվիրատվությամբ։ Կանխիկ դրամը կազմել է 1 միլիոն 500 հազար դրամ։ Տարեկան եկամուտը՝ 6 միլիոն 288 հազար 12 դրամ։ Պահպանվել են նաև 5 միլիոն դրամ արժողությամբ ոսկեղենը և 4 միլիոն դրամի ոսկի՝ փաստացի տնօրինման տակ։ 2022 թվական Զբաղեցրել է համայնքապետի առաջին տեղակալի պաշտոնը։ Կանխիկ դրամի մնացորդը կազմել է 2 միլիոն դրամ։ Եկամուտը կազմել է 3 միլիոն 100 հազար 461 դրամ՝ համայնքապետարանից։

2023 թվական Գույքային փոփոխություններ չեն արձանագրվել։ Կանխիկ դրամը նվազել է՝ դառնալով 1 միլիոն դրամ։ Եկամուտը կազմել է 4 միլիոն 391 հազար 885 դրամ։ 2021 թվական Գյուլնազարյանը եղել է Փարաքարի ավագանու անդամ։ Նրա անշարժ գույքն ու թանկարժեք զարդերը պահպանվել են։ Կանխիկ դրամը կազմել է 2 միլիոն դրամ, իսկ եկամուտը՝ 2 միլիոն 580 հազար դրամ (ԱԱԾ-ից)։

Այսպիսով, «Ժողովուրդ օրաթերթ»-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Լյուդվիգ Գյուլնազարյանի գույքային պատկերը տարիների ընթացքում հիմնականում պահպանվել է, իսկ եկամուտները՝ աստիճանաբար աճել։

Միաժամանակ նրա քաղաքական գործունեությունը ուղեկցվել է ինչպես ընտրական հաջողություններով, այնպես էլ աղմկահարույց իրադարձություններով, որոնք ազդեցություն են ունեցել նրա պաշտոնավարման ընթացքի վրա։

Սպասվում է ամպամած եղանակ

Չորեքշաբթի՝ ապրիլի 22-ին Երևանում սպասվում է ամպամած եղանակ։ Առավոտյան ժամերին օդի ջերմաստիճանը կլինի +6…+12 աստիճան։

Կեսօրին կպահպանվի ամպամածությունը, ջերմաստիճանը կհասնի +13…+17 աստիճանի։

Երեկոյան ժամերին կդիտվի փոփոխական ամպամածություն, օդի ջերմաստիճանը կլինի +11…+16 աստիճան։

Քամին կլինի թեթև՝ հարավ-արևելյան և հարավային ուղղության՝ 1-3 մ/վ արագությամբ։

Մթնոլորտային ճնշումը կկազմի 672-675 մմ սնդիկի սյուն, օդի հարաբերական խոնավությունը՝ 38-91%։

Արևածագը՝ 06:14, մայրամուտը՝ 19:48։ Լուսնի փուլը՝ աճող։

Սպասվում են ինտենսիվ անձրևներ ամբողջ օրվա ընթացքում

Երեքշաբթի՝ ապրիլի 21-ին Երևանում սպասվում է անձրևային եղանակ։ Առավոտյան ժամերին կդիտվի ինտենսիվ անձրև, օդի ջերմաստիճանը կլինի +8…+9 աստիճան։

Կեսօրին անձրևները կշարունակվեն՝ տեղ-տեղ կարճատև բնույթի, ջերմաստիճանը կհասնի +11…+14 աստիճանի։

Երեկոյան ժամերին կրկին սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կլինի +9…+13 աստիճան։

Քամին կլինի թեթև՝ հիմնականում հյուսիսային և հյուսիս-արևմտյան ուղղության՝ 1-3 մ/վ արագությամբ, առանձին ժամերին հնարավոր է ուժգնացում մինչև 5-6 մ/վ։

Մթնոլորտային ճնշումը կկազմի 670-673 մմ սնդիկի սյուն, օդի հարաբերական խոնավությունը՝ 68-94%։

Օրվա ընթացքում տեղումների ընդհանուր քանակը կհասնի շուրջ 17-18 մմ-ի։

Արևածագը՝ 06:15, մայրամուտը՝ 19:47։ Լուսնի փուլը՝ աճող։

Ռեկտորի լիազորությունների կասեցման հարցն են քննարկում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում քննարկվում է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիա Իսպիրյանի լիազորությունները կասեցնելու հարցը։

Արդյոք նախաքննական մարմինն ու դատախազությունը կկասեցնե՞ն պրոռեկտորի լիազորությունները, թե՞ թույլ կտան, որ նա շարունակի աշխատել՝ կհետևենք քննության ընթացքին։

Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պրոռեկտորը և քրեական վարույթով անցնող մեղադրյալները, նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով, պետական բյուջե են վճարել մոտ 5 միլիոն դրամ։

Հիշեցնենք, որ Armlur.am-ը հայտնել էր, որ ապրիլի 18-ին ձերբակալվել էին Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը, նրա որդին և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։ Ավելի ուշ նրանց մեղադրանք էր առաջադրվել, որից հետո նրանք ազատ էին արձակվել։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախություն կատարելու, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել էին Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը ցայտնոտի մեջ է ընկել բլոգեր Արամ Գաբրիելյանովի պնդումներից առ այն, թե իբր ինքը՝ Օնիկ Գասպարյանը խոստովանել է, որ «Նիկոլ Փաշինյանն է իրեն ստիպել 44-օրյա պատերազմի ժամանակ զորքերը ետ քաշել, ճանապարհ բացել թշնամու առաջխաղացման համար և հանձնել Շուշին»։

Օնիկը նախ շնչակտուր հերքման տեքստ է տարածել անվանելով տարածվածը ցնդաբանություն, ապա մտերիմ շրջապատում վախվորած հայտնել, թե. « էս նեղ մաջալին իրան հանելը իշխանությունների դեմ իրան հեչ ձեռք չի տալիս, ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքնա մտնեմ առաջին գիծ»,-ըստ լուրերի մոտավորապես այս կերպ արտահայտվել է վերջինս։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը ցայտնոտի մեջ է ընկել բլոգեր Արամ Գաբրիելյանովի պնդումներից առ այն, թե իբր ինքը՝ Օնիկ Գասպարյանը խոստովանել է, որ «Նիկոլ Փաշինյանն է իրեն ստիպել 44-օրյա պատերազմի ժամանակ զորքերը ետ քաշել, ճանապարհ բացել թշնամու առաջխաղացման համար և հանձնել Շուշին»։

Օնիկը նախ շնչակտուր հերքման տեքստ է տարածել անվանելով տարածվածը ցնդաբանություն, ապա մտերիմ շրջապատում վախվորած հայտնել, թե. « էս նեղ մաջալին իրան հանելը իշխանությունների դեմ իրան հեչ ձեռք չի տալիս, ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքնա մտնեմ առաջին գիծ»,-ըստ լուրերի մոտավորապես այս կերպ արտահայտվել է վերջինս։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում