Իրանն ուզում է գործարք կնքել, բայց նրանց առաջարկներից գոհ չեմ․ Թրամփ

Իրանն ուզում է գործարք կնքել, բայց նրանց առաջարկներից գոհ չեմ, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփը կարծում է, որ Իրանը կարող է երբեք չհամաձայնվել Վաշինգտոնի պահանջների հետ բանակցությունների ընթացքում։ Նա նշել է, որ կնախընտրեր չվերսկսել Իրանի վրա հարվածները։

Թրամփը հավելել է, որ երկու երկրների ներկայացուցիչների միջև հեռախոսային շփումները շարունակվում են։

Արաղչին ու Կալլասը հեռախոսազրույց են ունեցել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ:

Այս մասին նա հայտնել է Telegram-ում:

Զրույցի ընթացքում կողմերը «մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային վերջին իրադարձությունների վերաբերյալ», ասվում է հաղորդագրության մեջ։

Տեխասում Cessna 421C ինքնաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել

Հինգ մարդ է զոհվել Տեխասի Ուիմբերլի քաղաքի մոտ տեղի ունեցած փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնել է Հեյզ շրջանի դատավոր Ռուբեն Բեսերան։

«Հաստատվել է, որ ինքնաթիռը, որը ճանաչվել է որպես Cessna 421C, կործանվել է։ Օդանավում գտնվել է հինգ մարդ։ Իշխանությունները հաստատել են, որ բոլոր հինգը զոհվել են միջադեպի հետևանքով», – գրել է նա սոցցանցում։

Առայժմ պարզվել է միայն, որ գետնին բախվելու պահին այն ընթացել է բարձր արագությամբ և որ այլ ինքնաթիռների հետ բախում չի եղել։ Բեսերայի հաղորդագրության մեջ ասվում է, որ զոհերի անունները չեն հրապարակվում՝ նրանց ընտանիքների նկատմամբ հարգանքից ելնելով։

Վլադիմիր Զելենսկուն հորդորել են նվազեցնել սպասումները ԵՄ-ին երկրի ինտեգրման արագության վերաբերյալ. Financial Times

Կիպրոսում կայացած Եվրոպական միության գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հորդորել են նվազեցնել սպասումները ԵՄ-ին երկրի ինտեգրման արագության վերաբերյալ: Այս մասին գրում է РБК-ն՝ հղում անելով Financial Times-ին։

«Նա ստիպված էր լսել դառը ճշմարտությունը։ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին այնքան հեշտ չի լինի, որքան ինքն է կարծում»,- նշել է թերթի զրուցակիցներից մեկը։

Եվրոպացի դիվանագետների խոսքով՝ Ուկրաինայի՝ Եվրամիությանը ինտեգրման գործընթացը կտևի առնվազն տասը տարի և չի կարող արագացվել քաղաքական որոշմամբ։

Միևնույն ժամանակ, ուկրաինացի պաշտոնյաները ԱՄՆ-ի և Եվրամիության հետ բանակցություններում պահանջում են անդամակցության շուտափույթ հաստատում։ Նրանք պնդում են, որ ԵՄ-ին Ուկրաինան անհրաժեշտ է նույնքան ուժգին, որքան Կիևն է ցանկանում միանալ միությանը։ Եվրոպացի դիվանագետները մատնանշում են, որ նման հռետորաբանությունը միայն բարդացնում է բանակցությունները և հաշվի չի առնում գոյություն ունեցող ընթացակարգերը։

Ապրիլի վերջին Bloomberg-ը գրել էր, որ Եվրամիության առաջնորդները պայմանավորվել են առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում սկսել Ուկրաինայի՝ եվրաբլոկին անդամակցելու շուրջ բանակցությունները։ Գործակալության տեղեկություններով՝ Կիևին հասկացրել են, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի առաջին փուլի մեկնարկի նախապայմաններն արդեն ստեղծված են։

Այդ ժամանակ Մերցը հնարավոր էր համարել, որ Ուկրաինան կարող է կորցնել տարածքների մի մասը Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման շրջանակներում, սակայն դրա հետ մեկտեղ պետք է ստանա Եվրամիությանն անդամակցելու հեռանկար։ Նա կարծում է, որ Ուկրաինայի՝ 2027 թվականի հունվարի 1-ին ԵՄ-ին միանալն ապահովելու Զելենսկու մտադրությունը չի ստացվի, և նույնիսկ 2028 թվականի հունվարի 1-ը, նրա կարծիքով, մնում է անիրատեսական ամսաթիվ։

Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել

Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, և տասնյակ մարդիկ են ձերբակալվել:

Ցուցարարները պահանջում են բարձրացնել աշխատավարձերն ու բարելավել աշխատանքային պայմանները։

Հազարավոր բանվորներ Մայիսի 1-ին դուրս են եկել Թուրքիայի փողոցներ՝ իրենց դժգոհությունն արտահայտելով ցածր վարձատրության և ծանր աշխատանքային պայմանների դեմ: Իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարներին զսպելու համար, հաղորդում է T24 հեռուստաալիքը:

Ակցիաներն անցնում են արհմիութենական ակտիվիստների ձերբակալությունների և բանվորական ելույթների նկատմամբ իշխանությունների մոտեցման ընդհանուր խստացման ֆոնին: Տարեսկզբից իրենց իրավունքների համար աշխատավորների պայքարն ուղեկցվում է ոստիկանական միջամտություններով, բերման ենթարկելով, աշխատանքից ազատումներով և տևական դատական գործընթացներով:

Անձնագիրը տալու են հունիսի 10-ին, որ քվեարկությանը չմասնակցի․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բազմիցս գրել ենք, որ ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է, որ խոչընդոտի արցախցիների՝ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելը, եւ վերջին ամիսներին նրանց անձնագրեր տալու հարցում քաշքշուկներ են ստեղծում, ձգձգում փաստաթղթերի տրամադրումը, ամեն ինչ անում են, որ ինչքան հնարավոր է՝ քիչ արցախցի մասնակցի ընտրություններին։

Ենթադրում են, որ ընտրություններին արցախցիները չեն քվեարկելու գործող իշխանությունների օգտին։

Անձնագրային ծառայությունները, որոնք ենթարկվում են ներքին գործերի նախարարությանը, հիմնովին լծվել են այդ գործին։

Խմբագրություն դիմած հերթական արցախցին մեզ ասաց, որ 4 ամիս առաջ է փաստաթղթերը հանձնել անձնագրային բաժին, վերջապես ՀՀ անձնագիր ստանալու օր են նշանակել, եւ այդ օրը հունիսի 10-ն է։

Ալիևը մտադիր է աջակցել Փաշինյանին, նոր հրահանգ է իջեցվել, Հովիկ Աբրահամյանը զգուշավոր է․ Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հունիսի 7-ի ընտրություններից առաջ վարչախումբը փորձելու է Բաքվից որոշ գերիներ վերադարձնել, ավելի ճիշտ՝ Ալիեւը, ըստ լուրերի, մտադիր է նման կերպ աջակցել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։

Սակայն խոսքն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերաբերում, այլ՝ մյուս գերիներին։

Մեր տեղեկություններով, Ռուբեն Վարդանյանի ընտանիքն ու ընկերները, այդուհանդերձ, շարունակում են ամեն ինչ անել Վարդանյանին ազատելու համար։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը նախորդ ընտրություններին, ըստ որոշ տեղեկությունների, ակտիվ աշխատանքներ է տարել Նիկոլ Փաշինյանի «Քաղպայմանագրի» օգտին, մեզ հասած լուրերով, այս ընտրություններից առաջ ավելի զգուշավոր է դարձել։

Մտերիմների մոտ նա անկեղծացել է, որ չի ուզում անցավ գլուխը ցավի տակ դնել, հիմա բոլորովին ուրիշ իրավիճակ է, եւ իշխանության օգտին աշխատելն իրեն կարող է չներվել։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեւանում մայիսի 4-5-ին կայանալիք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում։

Մայիսի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում, որտեղ կայանալու է գագաթնաժողովը, ակցիաներ կկայանան՝ ի պաշտպանություն հայ գերիների, արցախահայերի վերադարձի իրավունքի։

Բողոքի ակցիան ծրագրել են իրականացնել անհետ կորածների, գերիների հարազատները, արցախցիներ, հասարակական կազմակերպությունների եւ տարբեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։

Ակցիա է նախատեսվում նաեւ Գյումրիում, ուր մայիսի 5-ին այցելելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Բողոքի ակցիայի մասնակիցները փորձելու են հանդիպումներ ունենալ եվրոպացի հյուրերի հետ, նրանց նամակներ փոխանցել։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել։
Իշխանական կուլիսներից տեղեկացանք, որ նիստում քննարկվող հարցերից մեկն էլ եղել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների, ինչպես նաեւ տելեգրամյան հարթակների փակման հարցը։

Հրահանգ է իջեցվել՝ խոշորացույցով հետեւել այդ ալիքներով ՀՀ-ի եւ հատկապես իշխանությունների վերաբերյալ տարածվող տեղեկատվությանը եւ թույլ չտալ իրենց դեմ հակաքարոզչություն։

Բացի այդ, Փաշինյանն արգելել է մեծ թվով ռուսաստանաբնակ հայերի մուտքը Հայաստան, ընդ որում՝ հայտնի չէ, թե ինչ պատճառաբանություններով։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բազմիցս գրել ենք, որ ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է, որ խոչընդոտի արցախցիների՝ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելը։ Ենթադրում են, որ ընտրություններին արցախցիները չեն քվեարկելու գործող իշխանությունների օգտին։

Անձնագրային ծառայությունները, որոնք ենթարկվում են ներքին գործերի նախարարությանը, հիմնովին լծվել են այդ գործին։

Խմբագրություն դիմած հերթական արցախցին մեզ ասաց, որ 4 ամիս առաջ է փաստաթղթերը հանձնել անձնագրային բաժին, վերջապես ՀՀ անձնագիր ստանալու օր են նշանակել, եւ այդ օրը հունիսի 10-ն է։

Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով

Ռուսաստանը մայիսի 1-ից դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» մայրուղային նավթատարով։

«Սա պայմանավորված է այսօր առկա տեխնիկական հնարավորություններով», ավելի վաղ լրագրողներին հայտնել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Նրա խոսքով՝ ղազախական նավթը, որը «Дружба» նավթատարով տեղափոխվում էր Գերմանիա, մայիսի 1-ից կուղղվի այլ ազատ լոգիստիկ ուղղություններ։

Ղազախստանի էներգետիկայի նախարարի խորհրդական, նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ասել Սերիկպաևան նշել է, որ հանրապետությունը «Дружба» համակարգով փոխադրումների դադարեցման պատճառով մայիսին 260 հազար տոննա նավթ կվերաբաշխի այլընտրանքային երթուղիներով՝ դեպի Ուստ-Լուգա նավահանգիստ (Բալթիկ ծով) և Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) համակարգ։

«Ընդգծում ենք, որ փոխադրման երթուղիների փոփոխությունը չի ազդում նավթի արդյունահանման տարեկան ծրագրի կատարման վրա։ Գործող տրանսպորտային ենթակառուցվածքը Ղազախստանին թույլ է տալիս լիարժեք ապահովել արտահանման կայունությունն ու հումքի անխափան մատակարարումները համաշխարհային շուկաներ», – նշել է նա։

Ղազախստանը 2023 թվականից նավթ էր մատակարարում Գերմանիա «Տրանսնեֆտ» ԲԲԸ մայրուղային նավթատարների համակարգով՝ դեպի «Ադամովա Զաստավա» նավթի հանձնման կետ։ 2026 թվականի առաջին եռամսյակում Ղազախստանը կրկնապատկել է արտահանումն այդ երկիր՝ հասցնելով այն 730 հազար տոննայի։ 2025 թվականին Գերմանիա ղազախական նավթի մատակարարումների ծավալը (Շվեդտ քաղաքի նավթավերամշակման գործարան) կազմել է 2,1 մլն տոննա։ Ընթացիկ տարում նախատեսվում էր «дружба» նավթատարով բեռնել մոտ 3 մլն տոննա նավթ։

Իրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի

ԱՄՆ-ը, հակառակ Պենտագոնի գնահատականների, Իրանին հասցված հարվածների վրա ծախսել է մոտ 100 միլիարդ դոլար, իսկ ամերիկյան ժողովրդի համար անուղղակի ծախսերն է՛լ ավելի մեծ են եղել։ Այս մասին X-ի էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Պենտագոնը ստում է։ Նեթանյահուի արկածախնդրությունն արդեն Ամերիկայի վրա արժեցել է 100 միլիարդ դոլար, ինչը չորս անգամ գերազանցում է հայտարարված գումարը։ ԱՄՆ հարկատուների համար անուղղակի ծախսերը շատ ավելի բարձր են։ Յուրաքանչյուր ամերիկյան ընտանիքի ամսական հաշիվը կազմում է 500 դոլար և արագորեն աճում է»,- գրել է նա։

««Իսրայելն առաջնահերթ» մոտեցումը նշանակում է «Ամերիկան վերջին հերթին»»,- ամփոփել է նախարարը։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին ԱՄՆ ռազմական նախարարի ֆինանսական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ջուլս Հերսթը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ ռազմական գործողության վրա ծախսել է մոտ 25 միլիարդ դոլար։ Նա պարզաբանել էր, որ խոսքը նախնական գնահատականների մասին է։

ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեւանում մայիսի 4-5-ին կայանալիք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում։

Մայիսի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում, որտեղ կայանալու է գագաթնաժողովը, ակցիաներ կկայանան՝ ի պաշտպանություն հայ գերիների, արցախահայերի վերադարձի իրավունքի։

Բողոքի ակցիան ծրագրել են իրականացնել անհետ կորածների, գերիների հարազատները, արցախցիներ, հասարակական կազմակերպությունների եւ տարբեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։

Ակցիա է նախատեսվում նաեւ Գյումրիում, ուր մայիսի 5-ին այցելելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Բողոքի ակցիայի մասնակիցները փորձելու են հանդիպումներ ունենալ եվրոպացի հյուրերի հետ, նրանց նամակներ փոխանցել։

Եվրոպական պաշտոնյաներին արդեն իսկ բազմաթիվ նամակներ են ուղղվել՝ հորդորով, որ ՀՀ իշխանություններին պարտադրեն՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, դադարեցնել Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը եւ ազատ ու արդար ընտրություններ կազմակերպել։