Հայտնվել էի հարսանիքի կենտրոնում․ Վարդան Սարգսյանի արկածները Մարոկկոյում

Երգիչ և հաղորդավար Վարդան Սարգսյանը, ով հայտնի է իր հեռուստատեսային ճամփորդություններով և էկզոտիկ երկրներից բացառիկ կադրերով, հերթական անգամ զարմացրել է իր հետևորդներին։

Այս անգամ նրա ուղղությունը Մարոկկոն է, որտեղ նա պատահաբար դարձել է մի շատ հետաքրքիր իրադարձության մասնակից։ Վարդանը նոր հոլովակ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է նա հայտնվում տեղի ավանդույթներով անցկացվող շքեղ հարսանիքի կիզակետում։

Ըստ երգչի՝ նրանք պատահաբար են ներկա գտնվել այդ արարողությանը, ինչը էլ ավելի հետաքրքիր է դարձրել նրանց օրը։

«Հարսանքավորները գալիս են…»,- հոլովակին կից գրել է Վարդանը՝ ցույց տալով Մարոկկոյի ավանդական երաժշտությունը, վառ հանդերձանքներն ու տոնական տրամադրությունը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են հարսանեկան թափորի մասնակիցները պարում և երգում՝ ստեղծելով իսկական արևելյան հեքիաթ։ Վարդանը, ով միշտ սիրում է ուսումնասիրել տարբեր ազգերի մշակույթները, հիացմունքով է հետևել ու կիսվել այդ ամենով իր էջում։

Հետևորդները շտապել են մեկնաբանել հոլովակը՝ նշելով, որ Վարդանի ճամփորդությունները միշտ լի են անակնկալներով, իսկ նրա տեսանկյունից Մարոկկոն պարզապես հիասքանչ տեսք ունի։

Թամարա Քալանթարյան

Նիկոլը գերիների հարցը որ բարձրացնող լիներ` մինչև հիմա կաներ. հարցում

Ապրիլի 29-ին Շահին Մուսթաֆաևի գլխավորած ադրբեջանական պատվիրակությունը ժամանել էր Հայաստան․ Աղվերանում տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովների փակ հանդիպումը՝ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ։

Քննարկումները վերաբերել են սահմանազատման տեխնիկական ու կազմակերպչական հարցերին, իսկ պաշտոնական հաղորդագրություններում գերիների թեմայի մասին որևէ հիշատակում չի եղել։

Oragir.News-ը շրջել է Երևանում և անցորդներին հարցրել. «Ձեր կարծիքով՝ իշխանությունը Ադրբեջանի փոխվարչապետի առաջ գերիների հարցը բարձրացրե՞լ է»։

Քաղաքացիների կարծիքները հիմնականում տարբեր էին, բայց շատերը թերահավատ էին։

Մի տղամարդ կարծիք հայտնեց․ «Ոչ, էդպես ա, որ բարձրացներ՝ մինչև էդ կաներ…»։

Մեկ ուրիշը կարճ արձագանքեց՝ «Երևի հա»։

Կային նաև կտրուկ դիրքորոշումներ․ մի տղամարդ նշեց․ «Գերիների հարցը թող չբարձրացնեն»։

Մեկ այլ քաղաքացի համոզված էր, որ թեման ընդհանրապես չի բարձրացվում․ «Ոչ, ոչ մի բան չեն ասում, իրանք տրամադրված են ոչ մի հակա բան չխոսան Ադրբեջանին»։

Մի կին ավելի զուսպ արձագանքեց՝ նշելով․ «Օգուտ լինի, ինչ իմանաս՝ ով ինչ ա մտածում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Ատանյան

Հայկական գորգ՝ Աբովյան փողոցում. յուրօրինակ լուծում հետիոտնային անցման համար

Oragir.News-ի տեսախցիկը այսօր ֆիքսել է ուշագրավ մի տեսարան:

Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, հետիոտնային անցումը վերածվել էր յուրօրինակ լուծում ունեցող արվեստի գործի. հետիոտնային անցման ավանդական գժերի փոխարեն պատկերում էին հայկական զարդանախշերով գորգ:

Գորգը դեռ ավարտուն չէր, սակայն կիսով չափ արված պատկերն արդեն յուրօրինակ տեսք էր հաղորդում փողոցին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ծեծի հետևանքով մահացած 1-ամյա Ալեքսի կենսաբանական մորը մեղադրանք չի առաջադրվել

Երևանում 1-ամյա Ալեքսի մահվանից ավելի քան մեկ ամիս անց կալանքի տակ է միայն կինը, որը մեղադրվում է փոքրիկի նկատմամբ պարբերաբար բռնություն կիրառելու և սպանության մեջ։

Դեպքի առթիվ նախաձեռնված երկու քրեական վարույթները՝ նախաձեռնված սպանության և երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով`միավորվել են մեկ ընդհանուր վարույթում։ Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ այս պահին կալանավորված է միայն կինը, որը մեղադրվում է 1-ամյա երեխայի սպանության մեջ։

Ըստ էության, քրեական վարույթով չեն անցնում ո՛չ երեխայի կենսաբանական մայրը, որը անհասկանալի պատճառով փոքրիկին թողել էր նախկին ամուսնու և նրա կողակցի խնամքին, ո՛չ էլ նրա նախկին ամուսինը, որը, ամենայն հավանականությամբ, ներկա է եղել կողակցի՝ երեխայի նկատմամբ պարբերաբար բռնության կիրառմանը։

ՔԿ–ից NEWS.am–ին հայտնեցին, որ գործը դեռևս նախաքննության փուլում է։
Հիշեցնենք, որ ծեծի ենթարկված 1, 2 տարեկան երեխան մահացել է մարտի 21-ին։
Երեխայի կենսաբանական մայրը 26–ամյա Մարիամը, ունի 4 երեխա, հղի է: Նա NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ տղային մի քանի օրով թողել է նախկին ամուսնու մոտ, որպեսզի վարձով տուն գտնի: Դատախազության փոխանցմամբ, սակայն, երեխան այդ մարդկանց մոտ բնակվել է առնվազն երեք ամիս, տղայի նկատմամբ բռնությունը հենց նրանց վարձով բնակարանում է եղել:
Նշենք, որ Ալեքսի 4-ամյա քույրը, որը գտնվում էր տատիկի խնամքի տակ, եղբոր մահվանից հետո տեղափոխվել Է ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոն և մինչ այս պահը գտնվում է կենտրոնում։

Լավրովը հանդիպել է Ղազախստանի նախագահին ու ԱԳ նախարարին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Աստանայում ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Նշվում է, որ երկու կողմերը բարձր են գնահատել ռուս-ղազախական հարաբերությունների առաջընթաց զարգացումը՝ ներառյալ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համակարգումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորագույն հարցերի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումները։

Հաղորդվում է, որ Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել նաև Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Կոշերբաևի հետ։

Արտգործնախարարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ղազախական հարաբերությունների ընդլայնման հետ կապված հարցերի լայն շրջանակ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար, կրթական և այլ ոլորտներում։

Նշվում է, որ հանդիպման արդյունքում ստորագրվել է Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2027-2028 թվականների համագործակցության գործողությունների ծրագիրը։
© https://shamshyan.com/hy/article/2026/04/30/1304480

Լավրովը հանդիպել է Ղազախստանի նախագահին ու ԱԳ նախարարին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Աստանայում ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Նշվում է, որ երկու կողմերը բարձր են գնահատել ռուս-ղազախական հարաբերությունների առաջընթաց զարգացումը՝ ներառյալ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համակարգումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորագույն հարցերի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումները։

Հաղորդվում է, որ Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել նաև Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Կոշերբաևի հետ։

Արտգործնախարարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ղազախական հարաբերությունների ընդլայնման հետ կապված հարցերի լայն շրջանակ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար, կրթական և այլ ոլորտներում։

Նշվում է, որ հանդիպման արդյունքում ստորագրվել է Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2027-2028 թվականների համագործակցության գործողությունների ծրագիրը։
© https://shamshyan.com/hy/article/2026/04/30/1304480

Լույս չի լինի Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝
11:00–17:00 Սարի Թաղ՝ 1–5 շարքեր մասնակի, Սարի Թաղ 1–3 փողոցներ մասնակի, Որմնադիրների փողոց 5–43 առանձնատներ, Խորենացի փողոց 63–211 առանձնատներ, «Ականաթ» ՍՊԸ, Լեոյի 1, 3 հասցեներ,
Երևանի Արաբկիր վարչական շրջան՝
11:00-17:00 Բաղրամյան պողոտա 2-5 շենքեր, Թամանյան փողոց 1, 1Ա շենքեր,

Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան՝
11:00-17:00 Քանաքեռ 17 փողոց 1-108 առանձնատներ, Ֆանարջյան փողոց 25/2-50/3, 48/3 շենքեր և 1-88/17 33-60, 48/7-52/7, 60/5-78 առանձնատներ, Ֆանարջյան 2-րդ նրբանցք 6-42 առանձնատներ, Սարկավագի փողոց 32, 40/20 շենքեր և 1-32, 32/19-42/14 առանձնատներ, թիվ 148 մանկապարտեզ, Հասրաթյան փողոց 6/15-18/7 շենքեր և 6/10-58/3, 15-80/4 առանձնատներ, թիվ 249 մանկապարտեզ, Ծարավ Աղբյուրի փողոց 66-100 առանձնատներ, Քանաքեռցու փողոց 50 շենք, Ուլնեցի փողոց 139 շենք, Լեփսիուսի փողոց 3/2 շենք,

Երևանի Ավան վարչական շրջան՝
11:00-17:00 Ծարավ Աղբյուրի փողոց 47/7-120/2 առանձնատներ,
Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝
10:00-16:00 Սասնա Ծռերի փողոց 3 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Էրեբունի վարչական շրջան՝
11:00–17:00 Ազատամարտիկների փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզ՝
11:00–16:00 Բյուրական, Անտառուտ և Օրգով գյուղերն ամբողջությամբ,

Արարատի մարզ՝
11:30–13:00 Շահումյան գյուղ մասնակի,
11:30–14:00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Արազի փողոցներ մասնակի, Երևանյան խճուղին մասնակի,
11:00–15:00 Նոյակերտ գյուղն ամբողջությամբ, Եղեգնավան գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզ՝
11:00–13:00 Եղեգիս, Հերմոն, Արենի, Խաչիկ և Ամաղու գյուղեր մասնակի,

Կոտայքի մարզ՝
11։00-17։00 Ձորաղբյուր գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի, Մայակովսկի գյուղ մասնակի, Աբովյան քաղաք՝ Էլար թաղամաս և հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի,
11:00–14:00 Աբովյան քաղաք՝ 5, 6, 7, 8 միկրոշրջաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Օվիո Տելեկոմ», ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աբովյանի բաժին,
13:00–14:00 Աբովյանի համայնքապետարան,

Գեղարքունիքի մարզ՝
11:00–12:00 Ճամբարակ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:30–12:30 Վարդենիս քաղաք՝ Վ. Համբարձումյան, Վ. Սարգսյան, Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Մակվիչ» ՍՊԸ, «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,
11:30–16:20 Ծովակ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ, «Սևան» ազգային պարկ, «Խաչատրյան Սահակ» ԱՁ,
11:00–15:30 Ակունք գյուղ մասնակի,
15:40–16:50 Ակունք գյուղ՝ 7, 10-րդ փողոցներ և 1-ին նրբանցք, Շահումյան փողոց, 1-ին նրբանցք, Սարոյի փողոց մասնակի,

Տավուշի մարզ՝
11։30-14։30 Դիլիջան քաղաք՝ Թբիլիսյան խճուղին մասնակի,

Շիրակի մարզ՝
11:00–16:00 Անիի տարածաշրջան, Մարալիկ քաղաք՝ Մաշտոցի, Գագարինի, Թումանյան, Երիտասարդական փողոցներ, Քարաբերդ, Լանջիկ և Ձիթհանքով գյուղեր,
12:00–13:00 Գյումրի քաղաք՝ Մուսայելյան և Գորկի փողոցների խաչմերուկ, «Ոսկե Ծիրան» համալիր և հարակից բաժանորդներ,

Սյունիքի մարզ՝
11:00-16:00 Դարբաս գյուղ մասնակի և Արևիս գյուղ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Տավուշի մարզում 29-ամյա վարորդը բեռնատարով բախվել է հողաթմբին և կողաշրջված փակել ճանապարհը․ կա վիրավոր

Երեկ՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Բերդ-Վերին Կարմիր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Արթուր Մ․-ն իր վարած «Shacman» մակնիշի բեռնատարով բախվել է հողաթմբին և կողաշրջված փակել ճանապարհը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Պուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող hրադադարի հստակ ժամերը. Պեսկով

Պուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող հրադադարի հստակ ժամերը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով հատուկ ռազմական գործողության գոտում նոր հրադադարի ժամկետների մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը չորեքշաբթի հայտնել էր, որ Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է նրան Հաղթանակի տոնի կապակցությամբ հրադադար հայտարարելու պատրաստակամության մասին:

«Խոսքը Հաղթանակի տոնի մասին է, սակայն թե որ ժամին կսկսվի այդ հրադադարը և երբ այն կավարտվի, կհայտարարվի և կորոշվի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից», – լրագրողներին ասել է Պեսկովը:

Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ

Թրամփը Truth Social-ի իր էջով տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ:

Նշենք, որ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ուզում է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուցի, սակայն իր այդ մտահաղացումը հավանության չի արժանացել: