ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Հայաստանյան իշխանությունները ոչ թե սխալ են անում, վատ են անում կամ ապիկար են, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է մեր երկրում, որը գործող ռեժիմի համար ուղենշային է։

Մի օր կարդարացնեն Արցախի հանձնումը, մի օր սովորական կհամարեն հայկական հոգևոր և մշակութային կոթողների ոչնչացումը, մի օր «աչք կփակեն» ադրբեջանական օկուպացիայի վրա։

Թշնամական քաղաքականության ընդունումն ու իրացումը գործող իշխանության համոզմունքների և արժեհամակարգի հետ ներդաշնակ են, իսկ նրա գործունեությունը բացարձակապես հակապետական և հակահայկական է»:

Մեր այսօրվա որոշումներից է կախված՝ ինչպիսի Հանրապետություն ենք թողնելու մեր երեխաներին․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

111 տարի անց մենք խոնարհվում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի առջև։

Այս օրը մեզ հիշեցնում է՝ ինչ ենք կորցրել և ինչ ունենք այսօր։

Պետությունը արժեք է, որը պետք է ամեն օր պահել ու ամրապնդել։

Խաղաղությունն է դրա հիմքը՝ որպես մեր ժողովրդի անվտանգության և կայուն զարգացման գլխավոր պայման։

Մեր այսօրվա որոշումներից է կախված՝ ինչպիսի Հայաստանի Հանրապետություն ենք թողնելու մեր երեխաներին։

Խոնարհում՝ մեր նահատակների հիշատակին»,- գրել է նա։

ՀՀ-ն չունի տարածքային նկրտում՝ հարևան որևէ երկրի նկատմամբ. Նարեկ Կարապետյան

«Մեր պահանջը ցեղասպանության ճանաչումն է:

Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծենակաբերդում լրագրողների հետ զրույցում նշեց Նարեկ Կարապետյանը:

«Եթե մեկը քեզ ստիպում է քո ազգի նշանակալի մասի ճակատագիրը մոռանալ սպանդից հետո ու դու ընդունում ես դա, ուրեմն դու ընդունում ես, որ քեզ հետ կարելի է այդ մեթոդներով վարվել:

Մենք պետք է տարածաշրջանում ունենանք լավ հարաբերություններ, բայց դրանք պիտի լինեն արդարության հիմքով ու ոչ արյան վրա: Եթե մենք մոռանում ենք ճշմարտությունը, մենք ասում ենք՝ մեզ հետ այդպես կարելի է:

Նարեկ Կարապետյանը նշեց, որ ՀՀ-ն չունի տարածքային նկրտումներ:

«ՀՀ-ն չունի տարածքային նկրտում՝ հարևան որևէ երկրի նկատմամբ: Իսկ Արցախն անկախ միավոր է եղել ու ՀՀ-ի մաս չի կազմել», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հայոց ցեղասպանությունն ինձ համար քաղաքական հարց լինելուց առաջ նախ ընտանեկան պատմություն է․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Միշտ եմ ապրումներով գնացել Ծիծեռնակաբերդ։

Լինելով ցեղասպանություն վերապրած տոհմի ներկայացուցիչ՝ մանկությունից հիշում եմ լուսահոգի Եփրեմ պապուս եւ Ազատուհի տատուս ծանր պատմությունները այն մասին, թե ինչպես են իմ նախնիները հրաշքով մազապուրծ եղել սպանդից։

Հայոց ցեղասպանությունն ինձ համար քաղաքական հարց լինելուց առաջ նախ ընտանեկան պատմություն է՝ կորուստների եւ փրկության հրաշքի։

Երեկվա օրն էլ ավելի հուզումնառատ էր՝ 3 տարի անց, ազատազրկումից հետո, կրկին այստեղ էի, հայերիս համար սակրալ վայրում, որ փորձում են պղծել եւ ուրացության մատնել Հայաստանի ներկայիս կառավարիչները։

Ոչինչ չի մոռացվել։

Ոչ ոք չի մոռացվել»։

Անընդունելի է Նիկոլ Փաշինյանն ու նրա՝ ժողովրդի կամքը կոտրելու ցանկացած դրսևորում. Ավետիք Չալաբյան (տեսանյութ)

Այստեղ ենք՝ ոգեկոչելու մեր 1 ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակն ու մեր կորսված հայրենիքի հիշողությունը ևս հավերժ պահելու:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Ցեղասպանությունը միայն պատմական հիշողություն չէ: Այսօր այն ցավոք շարունակվում է մեզ հետ՝ Արցախում տեղի ունեցող մշակութային ոճրագործությունների տեսքով: Ուստի այսօր պետք է բոլորս շարունակեք պայքարը, որ կարողանանք ունենալ ուժեղ, հարատև պետություն, որ կանխարգելենք հետագա ոճրագործությունները, որովհետև նույն ցեղասպան ձեռքը հիմա էլ չի հանդարտվել: Պիտի դառնանք միասնական ազգ, բռնենք այդ ձեռքն ու հետագայում նաև կոտրենք այն»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին, որում նա նշել էր, որ պատմական արդարության վերականգնումն անընդունելի է, Չալաբյանը նշեց՝ անընդունելի է հենց ինքը՝ Փաշինյանը:

«Անընդունելի է Նիկոլ Փաշինյանը՝ իր ամբողջ էությամբ, անընդունելի է նրա ցանկացած խոսք, ժողովրդի կամքը կոտրելու նրա ցանկացած դրսևորում:

Մենք պետք է դուրս մղենք բոլոր նրանց, ովքեր փորձում են համոզել, որ պետք է համակերպվենք այդ թշնամական պարտադրանքի հետ: Մենք մեր թշնամուն պիտի դուրս մղենք մեր հայրենիքից», – ասաց Չալաբյանը:

Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը. Գագիկ Ծառուկյան

Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը։ Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները։

Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 1․5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Ժամանակն անզոր է բթացնել այն ցավը, որը մինչ օրս վերապրում են Ցեղասպանության զոհերի ժառանգները, քանի դեռ պատմական արդարությունը վերականգնված չէ։ Սա պարզապես հիշատակի օր չէ։ Սա մեր խղճի, մեր պատմական հիշողության, մեր ազգային ինքնության օրն է։ Բայց մենք չպետք է միայն սգանք։ Մենք պետք է ապրենք, պայքարենք արդարության վերականգման համար, շենացնենք ու հզորացնենք մեր հայրենիքը, որպեսզի ամբողջ քաղաքակիրթ աշխարհը համոզվի, որ հայի կամքն անկոտրում է։ Մեր նահատակների հիշատակը մեզ պարտավորեցնում է լինել ուժեղ, լինել միասնական, երբեք չմոռանալ և երբեք չհանձնվել։

Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը։ Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները։

Խոնարհվում եմ մեր սուրբ նահատակների հիշատակի առաջ․․․»,-գրել է Ծառուկյանը։

Կիսում ենք հայ ժողովրդի վիշտը՝ նախնիների կրած տառապանքների համար․ ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Այս մասին հայտնում են ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանատնից։

«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հիշատակում ենք 1915–1917 թվականներին հայերի նկատմամբ իրականացված զանգվածային ոճրագործությունը: Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը՝ նախնիների կրած տառապանքների համար։ Միանում ենք հայերին և խոնարհվում այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի և վերապրողների առաջ», նշել է դեսպանը։

Դիլիջանի ոլորաններում բետոնախառնիչ է կողաշրջվել

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը բախվել է հողաթմբին և կողաշրջված հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ճանապարհ սպասարկող «Ճանշին»-ը։ Պարեկները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ, իսկ «Ճանշին»-ը ճանապարհից հեռացրել է ավտոմեքենայից թափված շինանյութը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Դիլիջան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: