Ըստ էության․ Սերժ Սարգսյանի՝ Նիկոլին իշխանության բերելու գինը «Մարտի 1»-ը Քոչարյանի գլխին ջարդելն էր

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին։

Նրա հետ խոսել ենք Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա, նրա մասին հիշողությունների, նրա ողջ լինելու դեպքում Հայաստաանի այսօրվա ճակատագրի, «Հոկտեմբերի 27»-ի մինչ օրս չբացահայտվելու, առաջիկա խորհրդարանական ընտրությունների, այսօրվա առանցքային ընդդիմադիր ուժերի գործունեության, Նիկոլ Փաշինյանին հեռացնելոու, 2000-ականներին Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ մի շարք գործողությունների, դրանց չհաջողելու, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած պայքարի հաջողության պսակվելու, նրա հաջողության ֆենոմենի, 2003-ի նախագահական ընտրություններում Արտաշես Գեղամյանին իշխանության կողմից ընդդիմության շարքերում ներդրված լինելու, Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցության ցուցակով իր պատգամավոր ընտրվելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Սերժ Սարգսյանի Նիկոլին իշխանության բերելու գինն այն էր, որ «Մարտի 1»-ըի պատմությունը Ռոբերտ Քոչարյանի գլխին ջարդի»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ իրեն հնարավորություն չի տրվել հանդիպել Նաիրի Հունանյանի հետ։

«Կասկածներ ունեմ, որ Նաիրի Հունանյանը ողջ չէ․ ինձ հնարավորություն չի տրվել տեսնելու նրան։ Նաիրի Հունանյանը ֆանատիկական ատելություն ուներ Վազգեն Սարգսյանի նկատմամբ, իսկ Կարեն Դեմիրճյանի սպանությունը պատվեր էր։ Նա սիրում էր Դեմիրճյանին։ Նաիրի Հունանյանը եկել էր Դեմիրճյանի շտաբ, ասում էր՝ վերջապես կազատվենք Տեր-Պետրոսյանից ու նորմալ ղեկավար կունենանք»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսաանյութում․

Իրան-ԱՄՆ փխրուն հրադադարը վտանգի տակ է, և դրա տապալման նախաձեռնողը իսրայելական կողմն է

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում գրում է.

Իրան-ԱՄՆ փխրուն հրադադարը լուրջ վտանգի տակ է, և դրա տապալման նախաձեռնողը, դժվար չէ կռահել, որ իսրայելական կողմն է։

Լիբանանի վրա չդադարած հարձակմանը հաջորդել է նաև օդային հարված իրանական Լավան կղզուն, որին ի պատասխան, Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին՝ պատճառելով լուրջ վնասներ։

Լիբանանում շարունակվող իսրայելական հարձակումներին ի պատասխան, կրկին փակվել է Հորմուզի նեղուցը, քանի որ իրանական կողմը պնդում է, որ Պակիստանի վարչապետը հստակ հայտարարել է հրադադարի մասին բոլոր ճակատներում։

Կից՝ ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքի նավթային ենթակառուցվածքներից մեկին իրանական հարվածի հետևանքների կադրերն են։

Մոսկվան իր պատասխանը կփոխանցի դիվանագիտական խողովակներով. Զախարովան՝ Բաքվի բողոքի մասին

Մոսկվան իր պատասխանը Բաքվին կփոխանցի դիվանագիտական խողովակներով. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը:

Ավելի վաղ ադրբեջանական կողմը բողոք էր հայտնել Ռուսաստանին՝ Փաշինյանի և Պուտինի միջև Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանը և նրա առաջնորդը կարևոր դեր են խաղացել հակամարտության կարգավորման գործում։ Ռուսաստանը մշտապես ձգտել է ստեղծել պայմաններ այս զգայուն հարցի լուծման համար՝ սկսած 1990-ական թվականներից։ Վերջին տարիներին Երևանն ու Բաքուն որոշել են երկխոսություն վարել առանց միջնորդների, ինչը Ռուսաստանը հասկացել է։

«Բայց նաև, դեռ շատ բան կա անելու, որպեսզի կարգավորման գործընթացը անշրջելի դառնա։ Հակամարտության կարգավորման թեմայի փակումը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումն էր, որին աջակցել է Մոսկվան»։

Թուրքիան բժշկական օգնություն է ուղարկել Իրան

Թուրքիան բժշկական պարագաներով և սարքավորումներով բեռնված մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան։

Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն:

Գերատեսչության տվյալներով՝ օգնությունը կազմակերպվել է Իրանի կողմից ներկայացված կարիքների հիման վրա, իսկ դեղամիջոցներն ու սարքավորումները հավաքագրվել են տարբեր քաղաքներից:

Նշվում է, որ ուղարկված բեռը ներառում է ավելի քան 200 օգնության փաթեթ:

Դրանում առկա է 70 տեսակ դեղորայք, 33 տեսակ տարբեր տեսակի բժշկական նյութեր և 240 միավոր բժշկական տեխնիկա, ինչպիսիք են՝ ռենտգեն, ուլտրաձայնային, շնչառական, ԷԿԳ և այլ բժշկական սարքավորումները։

Ցանկացած երկիր, որը uպառազինnւթյուն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50 տոկոս մաքսատուրքի․ Թրամփ

Ցանկացած երկիր, որը ռազմական սպառազինություն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի՝ ԱՄՆ-ում վաճառվող բոլոր ապրանքների համար։

Այս մասին Truth Social-ի իր իջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփի խոսքով՝ միջոցն ուժի մեջ է մտնում անհապաղ՝ առանց որևէ բացառության կամ մեղմացման։

«Ցանկացած երկիր, որը ռազմական սպառազինություն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառվող ցանկացած և բոլոր տեսակի ապրանքների համար. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ: Որևէ բացառություն կամ արտոնություն չի լինելու»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Բեյրութի վրա իսրայելական hրթիռային hարձակման hետևանքով uպանվել է ավելի քան 80 քաղաքացի. Կարմիր խաչ

Բեյրութի վրա իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով սպանվել է ավելի քան 80 քաղաքացի, ևս 200-ը վիրավորվել են: Այս մասին հայտնել է Կարմիր խաչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Լիբանանի Կարմիր խաչի ընկերության կոմիսար Ջորջ Քեթանեն ավելի վաղ հայտարարել էր, որ իսրայելական հրթիռային հարձակումից հետո Բեյրութի տարբեր շրջաններից հիվանդանոցներ են տեղափոխվում մեծ թվով զոհեր և տուժածներ:

«Իրավիճակը կրիտիկական է, կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ մարդկանց փրկելու համար»,- նշել է նա հայտարարության մեջ։

Քեթանեի խոսքով՝ քաղաքի բոլոր հիվանդանոցներն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի, հայտարարվել է դոնորական արյան շտապ հավաքագրում։

Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմանները

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի արտոնի Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը, եթե Վաշինգտոնը չընդունի Թեհրանի 10 պայմանները։

Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Ալի Նիքզադը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Եթե այդ 10 պայմանները չընդունվեն, Գերագույն առաջնորդը ստորագրման թույլտվություն չի տա»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը հայտնել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ հիմնվելով Թեհրանի ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկի վրա:

Կալուգացի օլիգարխը նաև գործակալ է. Նիկոլ Փաշինյանը մեղադրում է Սամվել Կարապետյանին

Джексон оказался женщиной. միջազգային մամուլը անհերքելի փաստեր է հրապարակել, համաձայն որոնց՝ կալուգացի օլիգարխը Ռուսաստանի Դաշնության անվտանգության ֆեդերալ ծառայության աշխատակից է, ընդ որում՝ կալուգացի օլիգարխը լրագրողների հարցերին ի պատասխան չի հերքում այդ փաստը և չի հայտարարում, որ պատրաստվում է դատի տալ հրապարակման հեղինակներին:

Այս մասին սոցցանցի իր էջում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ տեսանյութ հրապարակելով և կից գրելով. «Օլիգարխը նաեւ գործակալ է»:

«Պատճառը մեկն է՝ հրապարակված փաստերը անհերքելի են, և պետք է գնահատել կալուգացի օլիգարխի հավատարմությունը. նույնիսկ Պետրոս առաքյալը 3 անգամ ուրացավ Հիսուս Քրիստոսին, իսկ կալուգացի օլիգարխը ոչ մի անգամ չուրացավ իր հարազատ հատուկ ծառայությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութը՝ այստեղ:

Ո՛չ թե քաղաքական ճգնաժամ, այլ քաղաքական փակ շրջան. ինչ է սպասվում ընտրություններին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հունիսի 7-ը մոտենում է արագ, բայց քաղաքական դաշտը ոչ թե հստակվում, այլ ավելի է մթագնում։

Մոտ 60 օր է մնացել ընտրություններին, արդեն մոտ 8 քաղաքական ուժ հայտարարել է մասնակցության մասին, բայց իրական պայքարը կրկին սահմանափակվում է նույն երկու անուններով՝ Նիկոլ Փաշինյան և Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի։

Սա արդեն քաղաքական ճգնաժամ չէ․ սա քաղաքական փակ շրջան է։

Մի կողմից գործող իշխանությունն է՝ իր վարչական ռեսուրսով, կայուն, բայց հոգնած ընտրազանգվածով։ Սա նշանակում է միայն մեկ բան՝ ընտրողը կրկին ընտրում է ոչ թե «լավը», այլ «ավելի քիչ վատը»։

Ռոբերտ Քոչարյան, Արամ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Արման Թաթոյան, Լևոն Զուրաբյան և այլք փորձում են ձևավորել «երրորդ բևեռ», բայց իրականում բաժանված են այնքան, որ միասին էլ չեն կարողանում դառնալ իրական այլընտրանք։ Այսինքն՝ մենք ունենք ընտրություններ, որտեղ կան շատ մասնակիցներ, բայց քիչ ընտրություն։

Ամենահետաքրքիր հարցը նույնիսկ այն չէ, թե ով կհաղթի։ Ավելի կարևոր է՝ արդյոք որևէ ուժ կկարողանա ձևավորել սահմանադրական մեծամասնություն։ Եթե ոչ, Հայաստանը կանգնելու է կոալիցիոն բանակցությունների, քաղաքական առևտրի և անկայունության նոր փուլի առաջ։

Այս ընտրությունները կարող էին դառնալ վերափոխման հնարավորություն։ Բայց այս պահին ավելի շատ նման են հերթական վերահաստատման՝ նույն դեմքերի, նույն հակասությունների և նույն փակուղու։

Եվ ամենավտանգավորը սա է․ հասարակությունը աստիճանաբար հաշտվում է այն մտքի հետ, որ այլ տարբերակ պարզապես չկա»։

Որքա՞ն գումարով է ՔՊ-ն վարձակալել մարզահամերգային համալիրը. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Օրերս մարզահամերգային համալիրում Փաշինյանի մասնակցությամբ 2 միջոցառում էր անցկացվել։

Ապրիլի 4-ին մեծ դահլիճում տեղի ունեցավ ՔՊ համագումարը, երեկոյան, փոքր դահլիճում՝ Վարչաբենդի հանդեսը։

Մարզահամերգայինի տնօրեն Կարեն Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկու դահլիճն էլ Փաշինյանի թիմին տրամադրվել է վարձակալությամբ։ «Փոքր դահլիճի համար վճարել են 3 մլն դրամ, մեծ դահլիճի համար՝ 5 մլն»,- ասաց նա։

Դիտարկմանը` բայց այլ քաղաքական ուժերին անհամեմատ ավելի բարձր գնով եք վարձակալության հանձնում, մեզ ասել են, որ մինչեւ 15 մլն դրամ է վարձավճարը, Ղազարյանն արձագանքեց․ «Չկա նման բան, մենք բոլոր քաղաքական ուժերին նույն պայմաններն ենք առաջարկել, «Ուժեղ Հայաստան»-ին էլ էինք նույն գնով տվել, մյուսներին էլ»։

«Հայաստան» դաշինքից մեզ ասացին, որ իրենք 6 միլիոն դրամ վճարել են փոքր դահլիճի համար, 15 միլիոն` մեծի: Նույն գներն են նշում նաեւ երաժիշտները:

Հայ երգիչներից մեկի պրոդյուսերը մեզ հայտնեց, որ փոքր դահլիճի վարձակալության գումարը կազմում է 5-6 միլիոն դրամ` կախված սեզոնից, մեծինը` 10-15 միլիոն, իսկ ֆոյեի` նախասրահի վարձակալության գները պարզել չհաջողվեց, քանի որ, բացի Փաշինյանից, այդ տարածքը ոչ մի քաղաքական ուժ չի վարձակալել»: