Մոլդովայում ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել՝ կապված Մերձդնեստրում ընտրատեղամասեր բացելու Մոսկվայի ծրագրերի հետ


Աշխարհ


Քիշնևում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Օլեգ Օզերովը կանչվել է Մոլդովայի արտաքին գործերի նախարարություն, նրան բողոքի նոտա է հանձնվել՝ կապված Մերձդնեստրում ՌԴ Պետդումայի ընտրության համար ևս 16 ընտրատեղամաս բացելու Մոսկվայի ծրագրերի հետ:

ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ռուսաստանը կարող է Մոլդովայի տարածքում ընտրական գործընթաց անցկացնել միայն Մոլդովայի իշխանությունների նախնական և պաշտոնական համաձայնությամբ: Գերատեսչությունը ռուսական կողմին կոչ է արել հրաժարվել Մերձդնեստրի շրջանում տեղամասերի բացումից։

Տարածաշրջանի ղեկավարի տվյալով՝ Մերձդնեստրում բնակվում է Ռուսաստանի 220 հազար քաղաքացի։ Դեռ մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարզեցրել էր Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը Մերձդնեստրի բնակիչների համար:



Ես փորձում եմ հենց հիմա հնարավորինս շատ անել այն, ինչ հաճելի է Աստծուն. Ջեյ Դի Վենս


Այս շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ենթադրել է, որ Նեռը, հնարավոր է, մարդկանց շրջանում է, եւ չի բացառել, որ աշխարհի վերջը մոտ է։

Վենսը, որը կաթոլիկություն  է ընդունել արդեն հասուն տարիքում, այս թեմաների շուրջ խոսել է ամերիկացի քրիստոնյա փոդքասթեր Բրայս Քրոուֆորդի հետ զրույցի ժամանակ։

«Կարծո՞ւմ եմ, որ աշխարհի վերջը մոտ է։ Չգիտեմ,- պատասխանել է նա Քրոուֆորդի հարցին։ — Եվ կարծում եմ, որ հոգեւոր տեսանկյունից ինձ, հավանաբար, վնասակար է այդ մասին չափազանց շատ մտածելը, քանի որ կան բաներ, որոնցով պետք է զբաղվել»։ Նա նշել է, որ պետք է լավ վերաբերվի կնոջը, լավ հայր լինի երեխաների համար եւ հնարավորինս լավ ղեկավարի ԱՄՆ- ը։

Այնուհետեւ փոխնախագահն ավելացրել է. «Աշխարհում տեղի են ունենում բաներ, որոնց նայելով՝ հասկանում եմ, որ չէի զարմանա, եթե Նեռն արդեն մեր մեջ շրջեր»։

Միեւնույն ժամանակ՝ Վենսը կրկին ընդգծել է, որ այժմ առաջին հերթին կենտրոնացած է փոխնախագահի իր աշխատանքի վրա. «Ես փորձում եմ հենց հիմա հնարավորինս շատ անել այն, ինչ հաճելի է Աստծուն»։

Միաժամանակ նա ավելացրել է. «Աշխարհի վերջի խնդիրները, մարգարեությունները եւ աստվածաբանությունն ինձ ամբողջ կյանքում հետաքրքրել են»։

«Ես շատ չեմ զարմանա, եթե պարզվի, որ աշխարհի վերջը մոտ է, բայց հիմա փորձում եմ հնարավորինս կենտրոնանալ Աստծո նախախնամության վրա, — ասել է ԱՄՆ փոխնախագահը։ — Եթե դա հանգեցնի աշխարհի վերջի, ապա թող այդպես լինի։ Իսկ եթե դա հանգեցնի ավելի լավ աշխարհի ստեղծմանը, որը կապրի եւ կբարգավաճի իմ մահից հետո շատ երկար ժամանակ, դա նույնպես հիանալի կլինի»։

BBC- ին ուշադրություն է հրավիրում, որ Վենսը կաթոլիկություն է ընդունել 2019 թվականին՝ 35 տարեկանում։ Նա պատմել է, որ Կաթոլիկ եկեղեցին համահունչ է եղել ընտանիքի եւ հասարակության մասին իր պատկերացումներին, ինչպես նաեւ իր պահպանողական քաղաքական հայացքներին։

Սակայն փոխնախագահի պաշտոնում Վենսը պարբերաբար տարաձայնություններ է ունեցել Հռոմի պապ Լեւոնի եւ նրա նախորդ Ֆրանցիսկոսի հետ, այդ թվում՝ Թրամփի վարչակազմի ներգաղթային քաղաքականության հարցում։

Հանրապետական կուսակցության հիմքերից մեկը ավանդաբար պահպանողական քրիստոնեական սկզբունքներն են։

ԱՄՆ հսկայական հատվածը, որը ներառում է հարավային նահանգները՝ Միսիսիպին, Ալաբաման, Կենտուկին, Տեխասը եւ այլն, ինչպես նաեւ Միջին Արեւմուտքի ընդարձակ շրջանները, որտեղ ավանդաբար քվեարկում են հանրապետականների օգտին, կոչվում է Bible Belt («աստվածաշնչական գոտի»)։

Այս վայրերի բնակչության մեծ մասը բողոքական է, այստեղ կենսակերպը մեծապես պայմանավորված է կրոնական համոզմունքներով, եւ բնակչությանը մոտ է Վաշինգտոնի կառավարության պահպանողական օրակարգը, երբ Սպիտակ տան ղեկավարը հանրապետական է։


Կիևը սկսել է Մոսկվայի օդանավակայանների «շրջափակման» գործողությունը


Հարեվաններ


Ուկրաինան սկսել է Մոսկվայի օդանավակայանների «շրջափակման» գործողությունը՝ օգտագործելով հազարավոր անօդաչու թռչող սարքեր, չորեքշաբթի՝ սեպտեմբերի 2-ին, հայտնել է ամերիկյան The Atlantic ամսագրի լրագրող Սայմոն Շուստերը՝ հղում անելով Կիևի աղբյուրին։

«Նախագահ Զելենսկին պաշտոնապես հայտարարել է «M&Ms» գործողության մեկնարկի մասին, որի մասին մենք անցյալ ամիս գրել էինք The Atlantic-ում։ Աղբյուրներից մեկը, որն ինձ առաջինը տեղեկացրեց այդ ծրագրի մասին, այսօր առավոտյան հաստատեց, որ դա իսկապես «M&Ms» գործողություն է»,-գրել է Շուստերը սոցիալական ցանցերում։

Ինքը՝ Վոլոդիմիր Զելենսկին, չնայած չի օգտագործել «M&Ms» անվանումը և հրապարակայնորեն չի հայտարարել նման գործողության մեկնարկի մասին, սակայն սեպտեմբերի 1-ի իր տեսաուղերձում նա զգուշացրել է ավիաընկերություններին և ռուսական օդանավակայաններից օգտվողներին, որ Ռուսաստանի օդային տարածքն այլևս «անվտանգ չէ»։

Ուկրաինան պաշտոնապես տեղեկացրել է ՄԱԿ-ի Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը (ICAO), որ Ռուսաստանի օդային տարածքն անապահով է քաղաքացիական ավիացիայի համար՝ ռազմական ակտիվության աճի պատճառով, սեպտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։ «Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել դրանից»,-գրել է նա։

Զելենսկու հայտարարությունից հետո Մոսկվայի օդանավակայանները սկսել են սահմանափակել գործողությունները։ Flightradar24-ի տվյալներով՝ սեպտեմբերի 2-ի գիշերը Շերեմետևո օդանավակայանում չեղարկվել է 21 չվերթ, իսկ Վնուկովո օդանավակայանում՝ 22 չվերթ, 94 չվերթ է հետաձգվել։

Հաջորդ գիշեր իրավիճակը, ըստ էության, կրկնվել է։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի մայրաքաղաքին մոտենալիս խոցվել է 103 անօդաչու թռչող սարք, իսկ Պաշտպանության նախարարությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության 16 շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում, ուկրաինական 416 անօդաչու թռչող սարքի «ոչնչացման» մասին։

 



Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործով դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցը լուծելու համար

Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ վարույթի տարածքային ընդդատության հարցը վերջնականապես լուծելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը Վճռաբեկ դատարան է դիմել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով։

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վարույթն ըստ ընդդատության ստացած առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, մինչև նախնական դատալսումներ նշանակելը, որոշում է կայացնում վարույթը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա տարածքային ընդդատությանը։

Նույն հոդվածով սահմանվում է, որ նման դեպքում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը որոշումը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում վերջնականապես լուծում է վարույթի ընդդատության հարցը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի որոշմամբ պետք է հստակեցվի, թե առաջին ատյանի որ դատարանն է իրավասու քննելու Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը։

Գործը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան էր փոխանցվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից։

Օգոստոսի 28-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել էր գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Որոշումը հիմնավորվել էր այն հանգամանքով, որ Գարեգին Բ-ի վերագրվող արարքի մեղադրական ձևակերպումներում հստակեցված չէ ենթադրյալ հանցագործության կատարման վայրը։

Գործի նյութերը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը ստացել էր սեպտեմբերի 1-ին, որից հետո քրեական գործը մակագրվել էր դատավոր Վահագն Մելիքյանին։

Մինչ այդ գործը քննության նպատակով սկզբնապես մուտքագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։

Գործով առաջին դատական նիստը կայացել էր օգոստոսի 7-ին։ Նիստի ընթացքում դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել։ Դրանից հետո գործը վերաբաշխվել էր և մակագրվել դատավոր Սերժ Ռուշանյանին, որն էլ օգոստոսի 28-ին որոշել էր այն ըստ ընդդատության ուղարկել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք՝ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը խոչընդոտելը։

Նույն հոդվածով մեղադրանքներ են առաջադրված նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին և Հովնան եպիսկոպոս Հակոբյանին։

Քրեական գործը կապված է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ ներկայում Արման Սարոյանի, պաշտոնավարման վերաբերյալ դատական գործընթացի հետ։

 

 

 

Այս տարվա առաջին 7 ամիսներին ագրոպարենային ընդհանուր արտահանումը կազմել է 849 մլն դոլար


Բիզնես


ՀՀ կառավարությունը ներկայացրել է ագրոպարենային արտահանման ցուցանիշները՝ հունվար-հուլիս ամիսներին։

Այս տարվա առաջին 7 ամիսներին ագրոպարենային ընդհանուր արտահանումը կազմել է 849 մլն դոլար,

Ռեկորդային աճ է գրանցվել չրերի արտահանման ոլորտում՝ +151%:

Աճել են նաև շշալցված կոնյակի (+19%), պահածոների (+18%) և կոնյակի սպիրտի (+12%) ծավալները:

Մթերումներ. Արդեն մթերվել է շուրջ 6,000 տոննա դեղձ՝ գերազանցելով նախորդ ամբողջ տարվա ցուցանիշը (3,860 տոննա):

Կառավարությունը երկարաձգել է դեղձի և թզի մթերման փոխհատուցման ժամկետը ևս 1 ամսով:




Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին


Հայաստան


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցով դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։

Սեպտեմբերի 3-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում քննվել է Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ մեղադրող կողմի միջնորդությունը։

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2026 թվականի հուլիսի 7-ին։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել էր վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամսով կալանք կիրառելու վերաբերյալ։

Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել էր հուլիսի սկզբին։ Իրավապահ մարմինները խուզարկություններ էին իրականացրել Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան և նրա ընտանիքին առնչվող բազմաթիվ ընկերություններում ու այլ տարածքներում։ Դրանից հետո Ծառուկյանը ձերբակալվել էր և ներկայացվել դատարան։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման համար։ Հետագայում գործով նրան վերագրվող արարքներին ավելացել է նաև հարկերից խուսափելու մեղադրանքը։



Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն (տեսանյութ)

Կառավարությունը առաջարկություն է ներկայացրել «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ։ Նախագծերի փաթեթի հեղինակներ են Ազգային ժողովի«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը։

Ինչպես նշել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից սկսվել է լայնամասշտաբ արշավ ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ. «Արշավը նպատակ ունի կանխարգելելու բռնությունը ի սկզբանե ընտանիքում, այսինքն՝ թույլ չտալու դրա վրա հասնելը, ընթացիկ դեպքերով իրականացնելու արդյունավետ քննություն և ձևավորելու նաև զրո հանդուրժողականություն հասարակության շրջանում բռնության՝ ընդհանուր առմամբ երևույթի նկատմամբ։ Այս արշավի շրջանակներում է հենց մշակվել նախագծերի փաթեթը, որն այսօր ներկայացված է Կառավարության քննարկմանը»։

Ըստ նախարարի՝ ընտանիքում տեղի ունեցող բռնության երևույթները, որոնք վտանգում են մարդու անվտանգությունը, կյանքը, առողջությունը, հոգեկան կամ ֆիզիկական անձեռնմխելիությունը կամ սեռական ազատություն ու անձեռնմխելիությունը, պարզապես անձնական կամ ընտանեկան խնդիր չի կարող լինել, և պետությունը այստեղ մեծ անելիք և անմիջական պատասխանատվություն ունի այս դեպքերին արագ արձագանքելու և նաև հետագա դեպքերը կանխարգելելու ուղղությամբ։ ՆԳ նախարարը տեղեկացրել է, որ փաթեթը երկու հիմնական հարցի է անդրադառնում՝ պետությունն ինչպես է պաշտպանում այն անձին, ով իր ամենամոտ միջավայրում, իր ընտանիքում, իր առօրյա կյանքում ենթարկվում է բռնության, և ինչպես է կանխարգելում հետագա դեպքերը։

Արփինե Սարգսյանը չորս ուղղություն է առանձնացրել.
առաջին կարևոր ուղղությունը վերաբերում է քրեական օրենսգրքի մակարդակում պաշտպանության ուժեղացմանը՝ ընտանեկան և կենցաղային բռնության երևույթի նկատմամբ:

«Առանձնահատուկ ուզում եմ շեշտել, որ նախաձեռնությունն իր մեջ պարունակում է նաև պետության վերաբերմունքի փոփոխություն, որովհետև Քրեական օրենսգիրքը բոլոր պետությունների դեպքում պետության դիմագիծը կազմող կարևոր կողմերից է», – ասել է ՆԳ նախարարը և ընդգծել, որ օրենսգրքով նախագծի հեղինակները ընտանեկան և կենցաղային բռնությունը ճանաչում են որպես ինքնուրույն առանձին երևույթ, այս ուղղությամբ հարաբերությունները քրեական օրենսգրքում դիտարկվում են որպես առանձին հոգածության առարկա և առանձին գլուխներով նախատեսվում են որպես ինքնուրույն հանցակազմեր։ Նաև խստացվում է դրանց համար նախատեսված պատասխանատվությունը։
Դրանք դիտարկելով որպես առանձին պաշտպանության առարկա՝ պետությունը նաև ցույց է տալիս իր առաջնային վերաբերմունքը այսպիսի երևույթների նկատմամբ և փորձում է տալ համապատասխան լուծումներ․ Կառավարության նիստում շեշտել է Արփինե Սարգսյանը:

«Երկրորդ՝ կարևոր ուղղությունը քրեական վարույթի շրջանակներում տուժողի պաշտպանության ուժեղացմանն է վերաբերում։ Այսօր պետությունը գրեթե ամբողջ բեռը առաջնային մեկնարկի համար թողնում է հենց բռնության զոհի վրա, որպեսզի ինքը ներկայացնի հաղորդում, հաղորդումը հետագայում ընթացքավորվի։ Նախագծով հեղինակներն առաջարկում են այս դեպքում չկապել պրոցեսը տուժողի բողոքի կամ հաղորդման հետ, և բոլոր դեպքերը դարձնել հանրային մեղադրանքի առարկա։ Այսինքն՝ բոլոր դեպքերում պետությունն արձագանքելու է, սկսվելու է քրեական վարույթ և պատշաճ կերպով գնալու ենք հետագա ընթացքով։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ մենք բացառում ենք այդ ընթացքում որևէ հաշտության պրոցես, որովհետև շատ հաճախ ունենում ենք դեպքեր, երբ համոզելով, հարկադրանքի տարբեր եղանակներով անձինք հետ են վերցնում հաղորդումները և թույլ չեն տալիս հետագա շարունակությունը։ Այս դեպքում պետությունը գնալու է մինչև վերջ և պատասխանատվությանը ենթարկելու բռնարարին։ Վարույթի տեսանկյունից կարևոր է նաև այն, որ մենք հաճախ նկատում ենք, որ բռնության զոհերը կրկնակի զոհականացման տրամաբանության մեջ անընդհատ բողոքում են նաև առանձին դեպքերում կրկնակի հարցաքննություններից։

Առաջարկում ենք սահմանափակել տուժողի կրկնակի հարցաքննությունը՝ թույլ տալով վարույթն իրականացնող մարմնին նոր հարցաքննություն կազմակերպել բացառապես այն պայմաններում, երբ նոր ի հայտ եկած հանգամանք կա, և դրա հետ կապված կարիք կա ճշգրտումների։ Արգելում ենք տնային կալանքն այն դեպքերում, երբ տուժողը և մեղադրյալը շարունակում են համատեղ բնակվել, ինչպես նաև հատուկ պաշտպանության միջոցների նկատմամբ հսկողությունը իրականացնում ենք նաև էլեկտրոնային հսկողության միջոցներով։ Եվ հետևապես վարույթի տրամաբանության մեջ այնպես ենք անում, որ հնարավորինս տուժողը զերծ մնա նոր տրավմայից կամ նոր վտանգի որևէ աղբյուրից։ Երրորդ կարևոր ուղղությունը վերաբերում է պաշտպանության միջոցների տրամաբանությանը։ Ի սկզբանե դուրս ենք բերում նախազգուշացումը՝ որպես պաշտպանության ինստիտուտ, որովհետև շատ հաճախ նկատում ենք, որ դա որևէ արդյունավետ միջոց չի հանդիսանում պրակտիկայում, և որպես կանոն նախազգուշացումից հետո արդեն կրկնակի բռնության դեպքեր ենք արձանագրում ոստիկանության պրակտիկայում։

Սա առհասարակ դուրս ենք բերում։ Կարևոր փոփոխություն է այստեղ առաջարկվում նաև փաթեթով, որ փոխենք գործող պրակտիկան։ Այս պահի դրությամբ, երբ գործ ունենք բռնության դեպքի հետ, առաջնային ռեակցիան պետության բռնության զոհին տնից դուրս բերելն է և ապաստարան տեղափոխելը։ Բայց շատ հաճախ պիտի ընկալենք, որ այս պայմաններում բռնարարը շարունակում է մնալ տանը, իր համար սովորական միջավայրում, մինչև քրեական վարույթի հետագա ընթացք, մեղադրանքի առաջադրում և այլն։ Եվ այստեղ կարծես թե բռնության զոհին էլ ավելի խոցելի վիճակում ենք դնում և նախատեսում ենք, որ որպես կանոն բռնություն գործադրածին ենք հանում կոնկրետ ընդհանուր միջավայրից, եթե, իհարկե, չենք երաշխավորում տուժողի անվտանգությունը այլ միջավայրում։

Մի կարևոր փոփոխություն ևս նախատեսված է՝ պետության որակական արձագանքի տեսանկյունից, ոստիկանության ծառայողների համար նախատեսվում է պարտադիր կերպով կրծքին ամրացվող տեսախցիկի կրման պահանջ, որպեսզի երբ դեպքի վայր ժամանի ոստիկանը, կարողանանք առաջնայնորեն բոլոր ապացույցները, որակական տվյալները դուրս բերել և հետագայում արդեն վարույթ իրականացնող մարմնի համար ավելի լավ պրոցես ապահովել։

Սա նաև ներքին գործերի նախարարության տեսանկյունից ևս վերահսկողական գործիք է, որպեսզի հասկանանք և ստուգենք ռեակցիաները մեր ծառայողների։ Եվ վերջին կարևոր փոփոխությունը բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիայի պարտադիր կանոնի նախատեսումն է։ Իհարկե, շատ կարևոր է, որ պետությունը պատժի բռնություն գործադրած անձին, բայց եթե մենք ուզում ենք մեծ բաղադրիչ ունենալ կանխարգելման, տրամաբանական է, որ պատժից զատ պիտի նաև բռնարարի վարքագծային փոփոխության վրա աշխատենք։ Նախատեսում ենք, որ պատժին զուգահեռ պարտադիր պետք է ռեաբիլիտացիայի ծրագիր անցնելու կանոն նախ նախատեսվի բռնարարի համար», – ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ տարիներ առաջ է ընդունվել և հաստատվել ընտանիքում բռնության կանխարգելման ինստիտուտը։ Բայց, ըստ վարչապետի, դա ընդունվել է միջազգային կառույցների պահանջի պայմաններում և պետությունը խնդրին լրջությամբ չի առերեսվել։

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են որոշ դիտարկումներ:

https://www.youtube.com/watch?v=c3KyDV6effE

Սեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն է


Հայաստան


Փրկել կյանք, օգնել, լինել քաղաքացու կողքին ամենադժվար պահին․ սա պարզապես աշխատանք չէ․․․

#սեպտեմբերի4 #փրկարարիօր #շնորհակալությունփրկարար

Նրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնում։
Կրակի, ջրի, փլատակների ու անորոշության մեջ փրկարարները դառնում են օգնության ձեռք և ապրելու հույս։
Փրկարարի համար սա պարզապես աշխատանք չէ․․․




Նեթանյահուի գլխավոր խնդիրը Իրանում իշխանափոխությունն է


Աշխարհ


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ արտաքին քաղաքականության ոլորտում իր երկրի գլխավոր խնդիրը Իրանում իշխանափոխությունն է։ Նրա կարծիքով՝ այժմ այդ նպատակը «հասանելիության սահմաններում է»։ Այս հայտարարությունը նա արել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբում Ռոշ հա-Շանային (հրեական Նոր տարին) նվիրված հանդիսությանը։

«Ես վստահ եմ այս սպառնալիքը՝ այլ կերպ ասած՝ այս ռեժիմը, տապալելու մեկընդմիշտ վերացնելու մեր կարողության վրա։ Դա անհնարին չէ։ Դա լիովին իրագործելի է»,- նրա խոսքերն է մեջբերում The Times of Israel- ը։ Իսրայելի վարչապետը նշել է, որ այժմ Իրանի իշխանությունը «ավելի թույլ է, քան՝ երբեւէ» եւ «պայքարում է գոյատեւման համար»։

ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ փետրվարի 28- ին սկսված ռազմական գործողությունների հենց սկզբում Թել Ավիվը հայտարարել էր, որ նպատակը Իրանում իշխանափոխություն է, քանի որ այդ վարչակարգը սպառնում է իսրայելցիների անվտանգությանը։

Իր հերթին Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը նույն օրը՝ նախօրեին, հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները Իսլամական Հանրապետության նկատմամբ փոխել են երկրի պաշտպանական ռազմավարությունը, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։

«Այսուհետեւ մեր պատասխանը կլինի ասիմետրիկ, բազմամակարդակ եւ ագրեսորին անվտանգությունից զրկող»,- գրել է Արեֆը X սոցիալական ցանցում։ Նրա խոսքով՝ «ամերիկացիները պետք է մտածեն բենզինի եւ վառելիքի պաշարների մասին», քանի որ «ԱՄՆ-ի տնտեսությանը սեւ ամիսներ են սպասվում»։



ԱՄՆ-ը հետաքննում է Իրանում հարսանիքի վրա մահաբեր հարվածը


Աշխարհ


Միացյալ Նահանգները հետաքննում է շաբաթվա սկզբին իրանական հարսանիքի վրա մահաբեր հարվածը. հայտնել էլ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Իրանի հարավում հարսանեկան արարողության ժամանակ պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհեր են եղել։ Ըստ Reuters-ի՝ սա ամենայն հավանականությամբ, ամերիկյան զինամթերքի ուղիղ հարվածի արդյունք է եղել։

Միացյալ Նահանգները չի ընդունել միջադեպի պատասխանատվությունը։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բախվում է աճող ներքին հանրային ճնշման՝ ավարտին հասցնելու պատերազմը, որը բացասաբար է անդրադառնում նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի վճռորոշ միջանկյալ ընտրություններից առաջ նրա վարկանիշի վրա։

«Մենք հետաքննում ենք դա, որովհետև, ակնհայտորեն, դա մեզ մտահոգում է։ Մենք ուզում ենք իմանալ»,- ասել է Վենսը՝ հավելելով,- «Եթե մենք սխալներ ենք թույլ տալիս, կրկնում եմ, սա մեծ տարբերություն է մեր և Իրանի միջև, երբ մեր զինվորականները սխալներ են թույլ տալիս, նրանք սովորում են դրանցից, որպեսզի փորձեն ավելի լավը դառնալ»։

ԱՄՆ զինվորականները հայտարարել են, որ տեղյակ են իրանական հաղորդագրություններին, սակայն իրենք «երբեք թիրախավորում չեն իրականացնում քաղաքացիական բնակչության դեմ»։