Խորհրդարանը քննարկում է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնելու նախագիծը


Բիզնես


Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 14-ի նիստում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը ներկայացրեց Կառավարության ներկայացրած ԵԱՏՄ անդամ պետությունների և Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, որը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում:

Բանակցային գործընթացը տևել է 3,5 տարի 5 փուլով: 2026 թվականի մայիսի 20-ին ԵԱՏՀ խորհուրդն ընդունել է համաձայնագրի իրականացման միջոցառումների ծրագիրը:

«Համաձայնագրով Ինդոնեզիան ԵԱՏՄ ապրանքների համար արտոնյալ հասանելիություն է ապահովում շուրջ 90 տոկոսի նկատմամբ, եթե նայենք անվանացանկի տեսանկյունից, և շուրջ 94 տոկոսի շուրջ, եթե նայենք առևտրի ծածկույթի տեսանկյունից:  

ԵԱՏՄ երկրներն Ինդոնեզիային հասանելիություն են ապահովում անվանացանկի տեսանկյունից 90 տոկոսով, իսկ առևտրի [տեսանկյունից]՝ շուրջ 95 տոկոսի նկատմամբ»,- ասաց նա:

Հայաստանի կողմից հաստատված են հետևյալ գյուղատնտեսական ապրանքները՝ հանքային ջրեր, որոնց մասով մաքսատուրքը կնվազեցվի 5 տոկոսից մինչև 0 տոկոսի, պահածոյացված մրգեր և բանջարեղեն, որոնց մասով 20 տոկոսից կնվազի մինչև 0 տոկոսի, մրգային հյութեր՝ 5 տոկոսից մինչև 0 տոկոսի, ինչպես նաև ջեմեր՝ 5 տոկոսից մինչև 0 տոկոսի:

«Ֆիքսվել է նաև արդյունաբերական ապրանքների մասին արտադրանքի ցանկը: Պղնձի արտադրանքի մաքսատուրքը կնվազի 5 տոկոսից մինչև 0 տոկոսի, դեղամիջոցների և ոսկերչական իրերի մաքսատուրքը 5 տոկոսից և 15 տոկոսից կնվազեցվի մինչև 0 տոկոսի՝ փուլային:

Այսպիսով՝ համաձայնագրի շրջանակում հայկական արտադրանքի համար ձևավորվում են ավելի բարենպաստ պայմաններ Ինդոնեզիայի շուկա մուտք գործելու համար, որը 290 մլն բնակչություն ունեցող շուկա է, իսկ ավելի լայն իմաստով՝ Հարավարևելյան Ասիայի շուկաներ»,- ասաց նախարարի տեղակալը:

Նախարարի տեղակալը նկատեց՝ Հայաստանի արտահանումն Ինդոնեզիա փոքր է, բայց մաքսատուրքի նվազում ունեցող ապրանքների մասով արտահանման պոտենցիալը 450 մլն դոլար է:

Քվեարկության արդյունքում այն ընդունվեց 100 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայներով:



«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները

 

Ծրագրի շրջանակում մինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքներն ամբողջությամբ կփոխարինվեն։

 

2023 թվականից մինչ օրս ամբողջությամբ փոխարինվել են 4 կայարանների շարժասանդուղքները, իսկ «Գարեգին Նժդեհ» կայարանի աշխատանքների ավարտից հետո ամբողջությամբ արդիականացված կայարանների թիվը կհասնի 5-ի։

Քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը


Հայաստան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցեր:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Դավիթ Թավադյանը մանրամասներ է ներկայացրել պետական ակտիվների թվայնացման, կառավարման և կարգավորման նոր մոտեցումների ներդրման, թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել պետական ակտիվների կառավարման կազմակերպական կառուցվածքին ևս:

Քննարկման առարկա են եղել պետական ակտիվների նպատակային, արդյունավետ և թափանցիկ օգտագործմանն ուղղված քայլերը: Ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ վերոնշյալ թեմայի շուրջ:

Ամփոփելով քննարկումները՝ վարչապետը կարևորել է ակտիվների կառավարման արդյունավետ մոդելի ձևավորումը, որն ուղղված կլինի ակտիվների հստակ հաշվառմանը, ընթացիկ գնահատմանը, բյուջեի համար կայուն եկամուտների ապահովմանը և երկրի տնտեսական զարգացմանն աջակցելուն: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները մոդելի ձևավորման ուղղությամբ։



Ձերբակալվել են ՀԿԱԾ նախկին պաշտոնյաներ և փաստաբան


Հայաստան


Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ և ՀՀ փաստաբանների պալատի անդամ (փաստաբան): Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
 
«Տարբեր կատարողական վարույթներով արգելադրված և վերադարձման ենթակա գումարները հանցավոր մեխանիզմի գործադրմամբ հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքերն օրինականացնելու և այլ ենթադրյալ հանցանքներ կատարելու համար հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաների և ՀՀ փաստաբանների պալատի անդամի (փաստաբանի) նկատմամբ: Վերջիններս ձերբակալվել են»,- հայտնեցին կոմիտեից:



Մագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը


Մշակույթ


ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է Մատենադարան Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից:

Մատենադարանում հյուրը ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը, ինչպես նաև հին ձեռագրերի պահպանման, մշակման և թանգարանային ցուցադրության նպատակով կրկնօրինակների պատրաստման ավանդույթներին: Ընդգծվել է հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության, այդ թվում՝ հին ձեռագրերի պահպանման հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող օրինակելի և միջազգայնորեն ճանաչված ներդրումը:

Հաջորդիվ Մատենադարանում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրույց է ունեցել Մագդալենա Գրոնոյի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում կատարված գործողություններին և դրանց արդյունավետությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում:
 
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մի քանի դիվանագետների հետ ԼՂ այցի ընթացքում հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել էր որպես աղվանական:





Երեք ամիս անց ցանկանում եմ, որ մենք ավելի լավը լինենք, քան այսօր ենք


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Էլչեի» դեմ կայանալիք արտագնա խաղից առաջ հանդիպել է լրագրողների հետ։

Պորտուգալացի մասնագետն անդրադարձել է թիմի խաղային առաջընթացին, ծանրաբեռնված գրաֆիկին, մարտավարական նրբություններին և որոշ ֆուտբոլիստների անհատական որակներին։


Մեկ շաբաթում՝ վեց ասուլիս։ Այլ երկրներում ինձ թույլ կտային գոնե մեկը բաց թողնել։ Ես հոգնել եմ ձեզանից, դուք էլ հոգնել եք ինձանից, բայց մենք այստեղ ենք, քանի որ սա մեր աշխատանքն է: Ֆուտբոլիստների մոտ էլ է նույն վիճակը. նրանք հոգնած են, բայց պետք է շարունակեն աշխատել։ «Էլչեն» էլ, ինչպես մենք, շաբաթ օրը խաղացել է։ Եթե ինձ ասեք, որ հաջորդ շաբաթ վեց ասուլիսից մեկը կարող ենք բաց թողնել, ես այստեղ հյուրասիրություն կբերեմ (ծիծաղում է)։

Չեմ կարծում, թե հնարավոր է 90 րոպե բարձր պրեսինգի դիմել. դա ո՛չ մեր ոճն է, ո՛չ էլ աշխարհի շատ թիմերի։ Երբ մենք ավելի խորքից ենք խաղում, պետք է այլ կերպ գործենք։ Պաշտպանական տեսանկյունից կատարյալ լինելու համար պետք է կարողանալ անել երկուսն էլ: Խորը պաշտպանությունը ինձ դուր չի գալիս, բայց կան թիմեր, որոնց խաղացողների պրոֆիլն ավելի հարմարեցված է դրան, իսկ ես չեմ ուզում հակասություններ ստեղծել իմ նախասիրությունների և իմ ֆուտբոլիստների որակների միջև։ Չեմ ցանկանում պասիվ ընդունել մրցակցի խաղը և տուժել, երբ նրանք երկու-երեք հարված են կատարում, որոնք դարպասապահին ստիպում են սեյվեր անել։

Արդա Գյուլերի որակն անհավանական է. դաշտի տեսլականը, որոշումների կայացումը, թիմի խաղին հաղորդած կայունությունը և ստեղծագործականությունը։ Ինձ համար նա ունի ֆանտաստիկ ներուժ, և նրա վիճակագրությունն արդեն շատ հետաքրքիր է։ Գուցե չեմ ուզում շատ հեռուն գնալ և երեք անգամ «թոփ» ասել, բայց նա միանշանակ երկու անգամ «թոփ» է։

Ուսման Դիոմանդեին ոչինչ չի պակասում մեկնարկային կազմում լինելու համար: Եթե նա լիներ ոչ թե «Ռեալի» պես թիմում, այլ ավելի ցածր ներուժ ունեցող մեկ այլ ակումբում, անպայման յուրաքանչյուր խաղում 90 րոպե կանցկացներ դաշտում։ Այսպիսի ուժեղ կազմում անփոխարինելի լինելը շատ բարդ է։

Մենք կարող ենք խաղալ 2+1 կամ 1+2 համակարգով կիսապաշտպանությունում: Անկախ խաղացողներից՝ կան հավասարակշռություններ, շարժումներ և դինամիկա, որոնք չեն փոխում մեր ինքնությունը: Չուամենին և Վալվերդեն տարբեր պրոֆիլի խաղացողներ են, և մենք միշտ փորձում ենք գտնել ճիշտ հավասարակշռությունը։

Չեմ կարող մեկնաբանել Յամալի՝ «Ոսկե գնդակին» արժանի համարելու հայտարարությունները։ Ես հարգում եմ խաղացողի կարծիքը»,- նշել է պորտուգալացին։

Հատկանշական է, որ մամուլի ասուլիսի ավարտին, երբ Մոուրինյուին բազմաթիվ հարցեր էին ուղղվել իր ֆուտբոլիստների վերաբերյալ, պորտուգալացին ինքն իրեն բնորոշ հեգնանքով դիմել է լրագրողներին.
«Ոչ մի հարց 11-մետրանոցների մասի՞ն։ Տարօրինակ է, չէ՞»։

«Էլչե» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 23:30-ին։ Իսկ կիրակի օրը Մադրիդի «Ռեալին» սպասվում է կարևորագույն դերբի «Ատլետիկոյի» հետ։

armsport.am


Մրցավարը ստուգեց դրվագը և պարզեց, որ Հալանդը գտնվել է կանոնավոր դիրքում


Սպորտ


Անգլիայում պրոֆեսիոնալ մրցավարների գործունեության համար պատասխանատու Pro Ref կազմակերպությունն ընդունել է, որ VAR համակարգի մրցավարները սխալ են թույլ տվել ԱՊԼ-ի շրջանակում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» — «Մանչեսթեր Սիթի» (0:1) հանդիպման ժամանակ՝ Էրլինգ Հալանդի խփած գոլի դրվագում։

«Կիրակի օրը «Օլդ Թրաֆորդում» կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման 60-րդ րոպեին տեղի ունեցածից հետո ցանկանում ենք պարզաբանում տալ Էրլինգ Հալանդի գրանցված գոլի վերաբերյալ։

Ի սկզբանե դաշտում որոշում էր կայացվել ֆիքսել Հալանդի խաղից դուրս վիճակը։ VAR-ի մրցավարը ստուգեց այս դրվագը և պարզեց, որ Հալանդը գտնվել է կանոնավոր դիրքում։

Նույն գրոհի ժամանակ հաստատվել է, որ Էնցո Ֆերնանդեսը չի խաղացել գնդակով, ուստի նրա դեպքում խաղից դուրս վիճակի կանոնի հնարավոր խախտման հարցը սուբյեկտիվ բնույթ էր կրում։ Սակայն այս դեպքում տեսամրցավարը պատշաճ կերպով չի գնահատել Ֆերնանդեսի դիրքի հնարավոր ազդեցությունը դրվագի վրա. նա պետք է գլխավոր մրցավարին խորհուրդ տար մոտենալ մոնիտորին և անձամբ դիտել կրկնապատկերը։

Այսօր երեկոյան մենք կապ ենք հաստատել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և ընդունել, որ դրվագի գնահատականում սխալ է թույլ տրվել։ Իրավիճակը լրացուցիչ կքննարկվի»,- ասված է Pro Ref-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ։

«Մանչեսթեր Յունայթեդը» 4 միավորով զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։ Հաջորդ տուրում «կարմիր սատանաները» արտագնա խաղում ուժերը կչափեն «Ֆուլհեմի» հետ։

armsport.am



Յուվենտուսն առաջին պարտությունը կրեց առաջնությունում


Սպորտ


Իտալական Ա Սերիայի 4-րդ տուրի շրջանակում «Սասուոլոն» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Յուվենտուսին»:


Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ 65-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց Էսպոզիտոն։ 81-րդ րոպեին Ժեգրովան հավասարեցրեց հաշիվը։ Բայց 89-րդ րոպեին տանտերերը նորից առաջ անցան հաշվի մեջ․ աչքի ընկավ Բոուին, իսկ մեկ րոպե անց կրկին հավասարությունը վերականգնեց Ժեգրովան։ Բայց դա էլ վերջը չէր․ հանդիպման վերջակետը դրեց Վասիլի Աջիչը, ով, ի դեպ, թուրինյան ակումբի սանն է։ Մրցավարի՝ հանդիպման ավարտն ազդարարող սուլիչից հետո, լուսատախտակին հաշիվը 3-2 էր։


«Յուվենտուսը» ակումբային ռեկորդ սահմանեց կազմում՝ իտալացի ֆուտբոլիստների քանակի առումով։ Գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին «Սասուոլոյի» դեմ մեկնարկային կազմում չընդգրկեց ոչ մի իտալացի ֆուտբոլիստի՝ բացառությամբ դարպասապահի։ Միակ տեղացի ֆուտբոլիստը դարպասապահ Գուլյելմո Վիկարիոն էր։ Նախկինում թուրինյան ակումբը երբեք լիգայի հանդիպում չէր սկսել առանց որևէ իտալացու խաղադաշտում (տվյալ դեպքում նկատի է առնվում բացի դարպասապահից մյուս դիրքերը)։


Այս խաղից հետո «Սասուոլոն» վաստակած 7 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղը, իսկ «Յուվենտուսը» նույնքան միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:



Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շարք Իջևանում և Հայաստանի այլ քաղաքներում (տեսանյութ)


Տեսանյութեր


ՀՀ Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շարք ինչպես Տավուշի մարզկենտրոն Իջևանում, այնպես էլ Հայաստանի այլ քաղաքներում։ Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
 
«Սիրով հրավիրում ենք ներկա լինելու հանրապետության ամենաշքեղ տոնակատարությանը՝ բացառիկ համերգային ծրագրով։
 
Սա հիանալի հնարավորություն է՝ միասին վայելելու անկախության տարիների հայկական երաժշտության՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի նոր մեկնաբանությունը, ինչպես նաև համերգն ամփոփող գեղեցիկ հրավառությունը սեպտեմբերի 17-ին՝ ժամը 19:30-ին, Իջևանի Շատրվանների հրապարակում:
 
Եկե՛ք միասին տոնենք մեր հարատև պետության 35-րդ տարեդարձը»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:



Էմին Օհանյանը՝ «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող


Սպորտ


Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձել է Ռումինիայում անցկացված «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
 
Մրցաշարին մասնակցել է 15 երկրի 305 շախմատիստ:
 
Էմինը մրցաշարում ոչ մի պարտություն չկրելով՝ 10 հնարավորից վաստակել է 8.5 միավոր։
 
Մրցանակակիրների շարքում է նաև գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, ով 7.5 միավորով զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: