«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն


Հայաստան


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում «Հայաստան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Հ․Դ․-ն և շտաբներից մեկի ղեկավար Հ․Ս․-ն, դաշինքի հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել են Ս․Մ․-ին՝ նրան աշխատանքի տեսքով քողարկված ձևով խոստանալով վճարել 150 հզր ՀՀ դրամ գումար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«Նախաքննության ընթացքում հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Հ․Ս․-ի և Հ․Դ․-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



24 ժամ Երևանում և Կոտայքի մարզում ջուր չի լինի


Հայաստան


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 4-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 5-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝

Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4 զանգվածների, Եղվարդի խճուղու Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Դավթաշեն 1-10, Հ.Մելքումով, Ա.Միկոյան, Փիրումյաններ փողոցների, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների,  ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի,

Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Ալիխանյան Եղբայրներ փողոցի, Հալաբյան 22-38 համարների իրենց  կոտորակներով, Մարգարյան 7 համարի,

Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 21-37 փողոցների, Պռոշյան, Քասախ գյուղերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



ՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն Ալեքսանյան


Հայաստան


ՀԷՑ-ը բավականին խոշոր ընկերություն էր մինչև այնտեղ ժամանակավոր կառավարչի նշանակումը: Ընկերությունը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը, հիմա 13-րդն է: Շեշտակի աճը տեսնո՞ւմ եք:

Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 3-ի նիստին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով այն ընկերություններին, որոնք պետական կառավարման են անցել, բայց, ըստ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի, զրո օգուտ ունեն:

Ըստ Վահագն Ալեքսանյանի՝ նույնատիպ իրավիճակ է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում:

«ԶՊՄԿ-ն մինչև պետական մասնաբաժին ունենալը 8-9 տարում վճարել է այնքան հարկ, ինչքան պետական մասնաբաժին ունենալուց հետո 1-2 տարում: Թվերը շատ կոնկրետ չասեմ: 1-2 տարում պետական մասնակցություն ունենալուց հետո վճարել է այնքան հարկ, ինչքան դրանից առաջ նախկինում վճարել է 8-9 տարում: Դուք այս տարբերությունը տեսնո՞ւմ եք, թե՞ չեք տեսնում»,- ասաց նա:



Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ավետիք Չալաբյանը, հանդիսանալով «Հայաքվե» միավորման համակարգող, Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով, 2026 թվականի փետրվարի 4-ին Երևան քաղաքի սրճարաններից մեկում հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա պետության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում համոզելու, վերոհիշյալ ընտրություններում նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոչընդոտեն հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, այն է՝ օտարերկրյա պետությունում գործող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստանի Հանրապետություն և հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին, որի կապակցությամբ օտարերկրյա պետության ներկայացուցիչները տվել են իրենց համաձայնությունը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

Քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցանք կատարած անձը և հսկող դատախազի որոշմամբ Ա․Չ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն): 

Ա․Չ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Նրա վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Դատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարան


Դատախազը 2026 թվականի օգոստոսի 3-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել 2003 թվականից մինչև 2008 թվականի մայիսի 29-ը ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2026 թվականի ապրիլի 18-ին, հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ԿԱ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ):

«Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Հ.-ն, 2003 թվականից մինչև 2008 թվականի մայիսի 29-ը զբաղեցնելով ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնը, իրականացնելով ՀՀ ոստիկանության ընդհանուր ղեկավարումը, 2008 թվականի մարտի 1-ին անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցույցը ցրելը, ցուցարարներին հրապարակից բռնության գործադրմամբ հարկադրաբար հեռացնելը, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելը, որպիսի գործողություններով անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հ.Հ.-ին առաջադրված մյուս մեղադրանքի հիմքում դրված է այն հանգամանքը, որ Հ.Հ.-ն, որպես ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավար, պարտավոր լինելով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ոստիկանության գործունեությանն ու աշխատանքի կազմակերպմանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծեր և առաջարկություններ, այդ թվում՝ «Չերյոմուխա 7» արցունքաբեր և  «Զարյա» լուսաձայնային և այլ հատուկ միջոցների կիրառման կարգը, չի կատարել այդ պարտականությունը:

Հաշվի առնելով, որ Հ.Հ.-ն 2019 թվականին մահացել է, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը հանձնվել էր օրինական ներկայացուցչին՝ վերջինիս կնոջը:

Հ.Հ.-ի կինն առարկել էր, որպեսզի մեղադրյալի մահվան հիմքով Հ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվի:

Հսկող դատախազի կողմից թիվ 62202608 քրեական վարույթից անջատված թիվ 62292726 քրեական վարույթի նյութերը վերադարձվել էին վարույթ իրականացնող մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին՝ մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Չինաստանում ջրհեղեղների սպառնալիքի պատճառով տարհանվել է 65 հազար մարդ


Աշխարհ


Չինաստանի իշխանությունները երկրի հարավարևմտյան Սիչուան նահանգում հորդառատ անձրևների և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով տարհանել են շուրջ 65 հազար մարդու։

Պաշտոնական տվյալներով նշվում է, որ օգոստոսի 1-ին հորդառատ անձրևները կրկին տեղացել են նահանգի մի շարք քաղաքներում։ Առանձին շրջաններում մեկ օրվա ընթացքում տեղացել է մինչև 186 մմ տեղումներ։

Պաշտոնական տվյալներով՝ Սիչուան նահանգում մայիսից տեղի ունեցած ջրհեղեղների պատճառո տարհանվել է 881 հազար մարդ։



Ջանի Ինֆանտինոն փակ բանակցություններ է նախատեսել Մարկո Ռուբիոյի հետ. New York Post


Սպորտ


New York Post-ի փոխանցմամբ՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հրաժարականի ճնշումների ֆոնին փորձում է ապահովել ԱՄՆ վարչակազմի աջակցությունը և երկուշաբթի օրը փակ բանակցություններ է նախատեսել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Աղբյուրների համաձայն՝ 56-ամյա Ինֆանտինոն հայտնվել է մեկուսացված վիճակում այն բանից հետո, երբ ձախողվել է աշխարհի առաջնության առևտրային իրավունքները՝ Ջոշ Քուշների Thrive Capital մասնավոր ներդրումային ընկերությանը վաճառելու նրա գաղտնի ծրագիրը (որը պետք է արժենար մոտ 4 միլիարդ դոլար):

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաները հետ կկանչեն Ինֆանտինոյի թեկնածությանը ուղղված իրենց նամակները ՖԻՖԱ-ի հաջորդ նախագահական ընտրություններում, որոնք նախատեսված են 2027 թվականի մարտին։ Ուելսը դարձել է առաջին երկիրը, որը հրաժարվել է ՖԻՖԱ-ի գործող նախագահի աջակցությունից։

ՖԻՖԱ-ի այս նախաձեռնությունը առաջացրել է համաշխարհային ֆուտբոլային ֆեդերացիաների կատաղությանը, իսկ ՈՒԵՖԱ-ն միաձայն քվեարկել է բոյկոտելու ՖԻՖԱ-ի բոլոր մրցաշարերը, ներառյալ 2030 թվականի աշխարհի առաջնությունը:

Թեև Ինֆանտինոն բազմիցս փորձել է կապ հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, վերջինս հրաժարվել է պատասխանել նրա զանգերին, ինչի պատճառով ՖԻՖԱ-ի ղեկավարն ստիպված է եղել դիմել պետքարտուղարին՝ իր քաղաքական դիրքերն ու աշխատանքը փրկելու համար:



«Նյուքասլը» մերժել է Գիմարայեշի համար «Արսենալի» պաշտոնական առաջարկը


Սպորտ


Sky Sports-ի տեղեկություններով՝ «Նյուքասլը» մերժել է բրազիլացի կիսապաշտպան Բրունո Գիմարայեշի տեղափոխության վերաբերյալ «Արսենալի» առաջին պաշտոնական առաջարկը։

Մոտ ժամանակներս «կանոնիերները» կորոշեն՝ պատրաստ են արդյոք բարելավելու առաջարկը։ Միևնույն ժամանակ, «Նյուքասլը» ցանկանում է պահել ֆուտբոլիստին թիմում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արսենալն» առաջարկել է շուրջ 77 միլիոն եվրո և բոնուսներ 28-ամյա կիսապաշտպանի համար:



Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր


Մշակույթ


Երևանի Սիլիկյան թաղամասի այն հատվածում, որտեղ նախատեսվում է կառուցել Ակադեմիական քաղաքը, կատարվել է նշանակալի հնագիտական հայտնագործություն։

Հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերվել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած ճարտարապետական համալիր, ինչպես նաև զարգացած քարե արդյունաբերությանը բնորոշ գործիքներ։

«Հետազոտողների գնահատմամբ՝ սա կարող է լինել տվյալ տարածքի մինչ օրս հայտնի ամենահին բնակավայրը, որի պատմությունը գալիս է հազարամյակների խորքից։

Հայտնագործությունը ներկայացվել է Հայաստանի 2025 թվականի հնագիտական սեզոնի արդյունքների ամփոփման միջոցառման ընթացքում՝ 2026 թվականի մարտի 24-ին՝ երկրի այլ կարևոր հնագիտական գտածոների շարքում։

Այս բացահայտումը նոր և կարևոր շերտ է հաղորդում Ակադեմիական քաղաքի ծրագրին։

Հայաստանում կրթության, գիտության և նորարարության ապագան ձևավորելու նպատակով ստեղծվող համալիրը կառուցվում է մի տարածքում, որտեղ պահպանվել են մարդկային վաղ բնակության հետքեր՝ ստեղծելով եզակի կապ հեռավոր անցյալի և ապագայի միջև։

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են պեղումների տարածք և հանդիպել աշխատանքներն իրականացնող հնագետների հետ։ Այցի ընթացքում պեղումների ղեկավար Հակոբ Սիմոնյանը նշել է, որ համալիրի ավելի ճշգրիտ թվագրումն ապահովելու նպատակով հրաշալի կլինի համագործակցել միջազգային հնագիտական լաբորատորիաների հետ, ինչը հնարավորություն կտա առավել հստակ սահմանել գտածոների ժամանակագրությունը։

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամը հայտնում է, որ հայտնաբերված հնագիտական ժառանգությունը լիարժեքորեն կներառվի ծրագրի պահպանության և կառավարման նախագծերում՝ ապահովելով դրա ուսումնասիրությունն ու պահպանումը։

Պեղումային և հետազոտական աշխատանքները շարունակվում են։ Հնագետները շարունակում են ուսումնասիրել համալիրը՝ ավելի ամբողջական պատկեր կազմելու դրա տարիքի, նշանակության և Երևանի տարածաշրջանի բնակեցման պատմության մեջ զբաղեցրած տեղի վերաբերյալ»,–ասված է «Ակադեմիական քաղաք Հայաստան կենտրոնի» ֆեյսբուքյան էջում տեղ գտած հաղորդագրությունում։




Դիոմանդեն խնդիրներ ունի իր նախկին գործակալի հետ


Սպորտ


Թվում էր, թե Մադրիդի «Ռեալն» ուր որ է կհայտարարի «Լայպցիգից» եզրային հարձակվող Յան Դիոմանդեի տեղափոխության մասին։ Այնուամենայնիվ, գործարքի մասին մինչև հիմա պաշտոնապես չի հայտարարվել, և իսպանական AS պարբերականը բացահայտում է դրա պատճառը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 19-ամյա Դիոմանդեն խնդիրներ ունի իր նախկին գործակալի հետ. Մաքս Գրադելը պնդում է, որ ֆուտբոլիստը խախտել է պայմանագրի կետերը։ «Ռեալը» տրանսֆերը համաձայնեցրել է Roc Nation գործակալության հետ և տեղյակ չի եղել խաղացողի նախկին ներկայացուցչի հետ ունեցած խնդրի մասին։

Նշվում է, որ Մաքս Գրադելը բողոք է ներկայացրել ՖԻՖԱ։ Այժմ կառույցը կարող է կայացնել ցանկացած որոշում՝ թույլատրել տրանսֆերը, հետաձգել այն կամ նույնիսկ ամբողջությամբ արգելափակել գործարքը։