Էստոնիայի ԱԳ նախարարը ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում

Քաղաքականություն

Ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Իրանին հասցվող հարվածները կվերսկսվեն, եթե համաձայնագրի պայմանները խախտվեն․ Թրամփ

Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի շրջակայքում ռազմանավերի և զորքերի քանակը մեծացնելու իր ծրագրերը կգործեն «մինչև չկատարվի իրական համաձայնագիրը»։ «Եթե որևէ պատճառով դա տեղի չունենա, ինչը շատ անհավանական է, ապա կսկսվի «կրակոց», ավելի մեծ, ավելի լայնածավալ և ավելի հզոր, քան երբևէ»,- գրել է Թրամփը։ Նա նաև պնդել է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ստեղծել և որ «Հորմուզի նեղուցը կբացվի և անվտանգ կլինի»։

Մինչ այդ, Նյու Յորքի վերլուծական կենտրոնը զգուշացնում է, որ Իրանի դեմ պատերազմում կնքված նախնական հրադադարը «գտնվում է ձախողման եզրին»։

Սուֆանի կենտրոնը հայտարարել է, որ Լիբանանում իսրայելական հարվածները ստեղծում են հրադադարի խախտման ռիսկ։ «Չնայած Լիբանանը պաշտոնապես չի մտնում համաձայնագրի մեջ, իսրայելական հարվածների մասշտաբը, այնուամենայնիվ, ամենայն հավանականությամբ կդիտարկվի որպես էսկալացիա»,- ասվում է վերլուծության մեջ։

Սպասվում է քամու ուժգնացում, լեռնային գոտիներում՝ բուք

Հայաստան

Հանրապետության տարածքում ապրիլի 9-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-ին և 10-ին, 12-ին և 13-ին ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։

Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, ապրիլի 9-ին և 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում ապրիլի 9-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ին և 10-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ։

Հին խրամուղիների փլուզման վտանգ կա

Բիզնես

Երևանում շարունակվում են փողոցների հիմնանորոգման աշխատանքները՝ երթևեկությունն ավելի անվտանգ և անխափան կազմակերպելու նպատակով, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

«Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան փողոցում երկար տարիներ առկա էր լուրջ խնդիր՝ հին խրամուղիների փլուզման վտանգը։ Իրականացվող աշխատանքների ավարտից հետո այս խնդիրը վերջնական լուծում կստանա»,- ասվում է հաղորդագրությունում:

Մանրամասները՝ տեսանյութում։ 