Լիբանանի հարավում իրավիճակն անտանելի է դարձել խաղաղ բնակչության համար. ԿԽՄԿ

Լիբանանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Անյես Դյուրը նախազգուշացրել է, որ երկրի հարավային հատվածում իրավիճակն «անտանելի է դարձել քաղաքացիական անձանց համար»։

«Բազմաթիվ մարդիկ զրկվել են կյանքից, իսկ մյուսները ստիպված են ապրել մշտական վախի և անորոշության մթնոլորտում, քանի որ Լիբանանի հարավում բնակելի շենքերը, բուժհաստատությունները, ջրամատակարարման ցանցերը և ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտները վնասվել կամ ամբողջությամբ ավերվել են»,- հայտարարել է Դյուրը։

Նա ընդգծել է նաև խոր հումանիտար ճգնաժամը և տուժած բնակիչների հոգեբանական վիճակը։

«Ընտանիքներին մնում է միայն գուշակել՝ կկարողանա՞ն արդյոք երբևէ վերադառնալ իրենց տները, իսկ եթե վերադառնան էլ, առհասարակ ի՞նչ կմնա դրանցից»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *