ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիր


ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «ՕՊԵԿ հիմնադրամի զարգացման ֆորում 2026» խորագրով միջոցառմանը, որի հիմնական նպատակն է սահմանել կայուն զարգացման և նորարարական ֆինանսավորման ռազմավարական ուղղությունները, ինչպես նաև քննարկել արդի գլոբալ մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները։ Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:
 
Ֆորումի շրջանակներում նախարար Հովհաննիսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի, ինչպես նաև հիմնադրամի հանրային և մասնավոր հատվածների գծով փոխնախագահների և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
 
Երկկողմ քննարկումների ընթացքում Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» 80 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը: Ծրագիրը նպատակ ունի նպաստել Հայաստանի տնտեսական վերափոխմանը գործարար և ներդրումային միջավայրի կատարելագործման, ներդրումների և առևտրի խթանման, ինչպես նաև առավել կանաչ, ներառական և դիմակայուն զարգացման ապահովման միջոցով:




QatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալուն


Աշխարհ


Կատարը պատրաստվում է վերսկսել հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագրի ստորագրումից հետո։ Ինչպես հաղորդում է Արմենպրես գործակալությունը, այս մասին Financial Times-ի հետ զրույցում հայտարարել է Կատարի վարչապետ շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանին։

Նրա խոսքով՝ Կատարն աշխարհում երկրորդ խոշորագույն հեղուկացված բնական գազի արտադրողն է և դադարեցրել է արտադրությունը մարտին՝ Ռաս Լաֆանի գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։ «Մի քանի շաբաթվա ընթացքում արտադրությունը կվերադառնա բնականոն հուն, բացառությամբ վնասված օբյեկտի։ Մեր թիմերը մոբիլիզացվել են արդեն մի քանի շաբաթ։ QatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալուն, հենց որ նեղուցում իրավիճակը կարգավորվի», – ասել է վարչապետը։

Նա, սակայն, զգուշացրել է, որ պետական ​​QatarEnergy-ն կվերացնի մարտին հայտարարված ֆորս մաժորը միայն այն ժամանակ, երբ «ընկերությունը տեսնի, որ լուծել է բոլոր խնդիրները, և շահագործումն անվտանգ է»։

Կատարի վարչապետը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև թեժ գծի ստեղծումը կարևոր է՝ Հորմուզի նեղուցի վերաբացմանը խոչընդոտող անօրինական գործող անձանց գործողությունները կանխելու համար։ Նրա խոսքով՝  «թեժ գծի նպատակն է ապահովել, որ ցանկացած նավ, որը ստանում է որևէ տեսակի սպառնալիք, ստուգվի Իրանի կողմից, և նավին թույլ տրվի անվտանգ անցնել: Ակնկալվում է, որ նեղուցով նավագնացությունը կվերադառնա պատերազմից առաջ եղած ցուցանիշին ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի 30-րդ օրը»։

Ալ- Թանին նշել է, որ Կատարը կդիմադրի նեղուցում վճարներ գանձելու Իրանի ցանկացած ծրագրի։ «Կատարի նման երկրի համար դա մեր միակ ջրային միջանցքն է։ Եթե իրանցիների կողմից առաջարկվում է մոդել, նրանք պետք է փաստարկեն գործը, և մենք պետք է քննարկենք այն։ Մենք չենք կարող ընդունել այնպիսի իրավիճակ կամ պայման, երբ մեր դարպասը դեպի աշխարհ վերահսկվում է», – նշել է նա։

 



Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասին

ՆԳՆ ՓԾ-ն տեսանյութ է պատրաստել ջրասուզակ Վահե Մելքոնյանի՝ որպես փրկարարի առաքելության ու ծառայողի ապրումների մասին: «Իմ վրա ցանկացած դեպք իր հետքն է թողնում, հատկապես երբ այն վերաբերում է երեխաներին»,-ասել է նա։

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմ


Աշխարհ


ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի տնտեսության համար կարևորագույն պետական ​​ընկերությունների նկատմամբ` հաղորդել է Reuters-ը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ նոր պատժամիջոցներն ուղղված են կուբայական հինգ ընկերության դեմ, որոնցից երեքը կապված է Grupo de Administración Empresarial S.A. (GAESA) բիզնես կոնգլոմերատի հետ, որը վերահսկում է երկրի Հեղափոխական զինված ուժերը։

Ըստ տարբեր գնահատականների` GAESA-ն վերահսկում է Կուբայի ՀՆԱ-ի մոտ 40%-ը և 2024 թվականի դրությամբ ունի 14,5 միլիարդ դոլարի իրացվելի պահուստներ` գրում Է Reuters-ը:

ԱՄՆ նոր պատժամիջոցների թիրախում գտնվող ընկերությունները զբաղվում են ապրանքների արտահանմամբ և ներմուծմամբ, օտարերկրյա ներդրումներով ու ֆինանսական գործարքներով, ինչպես նաև չմշակված պողպատի արտադրությամբ։ Սահմանափակումներ են հաստատվել Կուբայի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ալեխանդրո Կաստրոյի կնոջ և Ռաուլ Կաստրոյի որդու նկատմամբ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հատուկ ընդգծել է, որ Կուբան GAESA-ն օգտագործում է հարստանալու, ինչպես նաև բռնաճնշումները, լրտեսությունը և հակաամերիկյան գործունեությունը ֆինանսավորելու համար։

Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը նոր պատժամիջոցներն անվանել է «անողոք ագրեսիայի և կոլեկտիվ պատժի» շարունակություն, իսկ կուբացի ներգաղթյալների որդի Ռուբիոյին՝ «անազնիվ ու ստախոս»։



Թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվել


Հայաստան


Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները հունիսի 18-ին գիշերային ծառայություն իրականացնելիս՝ ժամը 2.20-ի սահմաններում, Շերամի փողոցի հասցեներից մեկի մոտ նկատել են մի երիտասարդի, որը պարեկներին տեսնելով՝ տարօրինակ պահվածք է դրսևորել։

Նա թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 3,16 գրամ մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։

Երևանի բնակիչ 25-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
 

Գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել նաև Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները։

Ժամը 23․10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կմ հատվածում պարեկները հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 38-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր 5,5 գրամ քաշով։ Բացատրական աշխատանքի արդյունքում Երևան քաղաքի բնակիչ 38-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։
 
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
 
Ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել նաև Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները։
 
Համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հունիսի 18-ին այցելել են Տաշիրի բնակիչ 68-ամյա տղամարդու բնակության հասցե։ Վան թաղամասում գտնվող նրա տան բակի ակնհայտ տեսանելի հատվածներում եղել են կանեփի բույսեր։ Տանտերը հայտնել է, որ կանեփն աճեցրել է անձնական օգտագործման համար թմրամիջոց պատրաստելու նպատակով։
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 68-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 49 թուփ։
Կատարվում է նախաքննություն։



Թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվել


Հայաստան


Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները հունիսի 18-ին գիշերային ծառայություն իրականացնելիս՝ ժամը 2.20-ի սահմաններում, Շերամի փողոցի հասցեներից մեկի մոտ նկատել են մի երիտասարդի, որը պարեկներին տեսնելով՝ տարօրինակ պահվածք է դրսևորել։

Նա թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 3,16 գրամ մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։

Երևանի բնակիչ 25-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
 

Գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել նաև Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները։

Ժամը 23․10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կմ հատվածում պարեկները հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 38-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր 5,5 գրամ քաշով։ Բացատրական աշխատանքի արդյունքում Երևան քաղաքի բնակիչ 38-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։
 
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
 
Ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել նաև Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները։
 
Համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հունիսի 18-ին այցելել են Տաշիրի բնակիչ 68-ամյա տղամարդու բնակության հասցե։ Վան թաղամասում գտնվող նրա տան բակի ակնհայտ տեսանելի հատվածներում եղել են կանեփի բույսեր։ Տանտերը հայտնել է, որ կանեփն աճեցրել է անձնական օգտագործման համար թմրամիջոց պատրաստելու նպատակով։
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 68-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 49 թուփ։
Կատարվում է նախաքննություն։



Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին


Սպորտ


Անգլիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Գանայի հետ 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում։ Բոստոնում կայացած L խմբի հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։ Անգլիացիները ավելի շատ էին տիրում նախաձեռնությանը և փորձում էին ճեղքել մրցակցի պաշտպանությունը, սակայն Գանայի հավաքականը շատ կարգապահ հանդիպում անցկացրեց պաշտպանությունում։

Հանդիպման գլխավոր հերոսներից մեկը դարձավ Գանայի հավաքականի դարպասապահ Բենջամին Ասարեն, որը հանդես է գալիս Գանայի առաջնությունում։ Նրա վստահ խաղն օգնեց «սև աստղերին» անառիկ պահել դարպասը և վաստակել կարևոր մեկ միավոր։

Երկու թիմերն էլ գոլային պահեր ունեին, սակայն ոչ Անգլիային, ոչ էլ Գանային չհաջողվեց գոլ խփել։ Վերջնական սուլիչը արձանագրեց ոչ-ոքի, որից հետո երկու հավաքականներն էլ L խմբում ունեն 4-ական միավոր։ Խմբային փուլի վերջին տուրում Գանան կմրցի Խորվաթիայի հետ, իսկ Անգլիան կհանդիպի Պանամային։ Հենց այս խաղերը կորոշեն խմբի վերջնական դասավորությունն ու փլեյ-օֆֆի մասնակիցներին։





Բրյուսելում ընդունել են «Թալիբան»-ի պատվիրակությանը


Աշխարհ


Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ 15 անդամ պետությունների ներկայացուցիչները երեքշաբթի գաղտնի հանդիպում են անցկացրել «Թալիբան»-ի պատվիրակության հետ, հաղորդում է Euronews-ը։ Քննարկվել է աֆղանցիների հայրենադարձման խնդիրը։

ԵՄ-ում ավելի շատ կառավարություններ են հանդես գալիս այն աֆղանցիների արտաքսումը արագացնելու եւ ծավալը մեծացնելու օգտին, որոնց ապաստանի դիմումները մերժվել են, ինչպես նաև հյուրընկալ երկրներում հանցագործություն են կատարել։

Բրյուսելում կայացած հանդիպման մանրամասներն ու վայրը չի հրապարակվել։ Ըստ Euronews- ի` նիստն անցկացվել է Շվեդիայի համանախագահությամբ, որը այն երկրների շարքում է, որտեղ աֆղանցիների թիվը բնակչության համեմատ ամենաբարձրերից է։ Հանդիպումը տեղի է ունեցել Եվրահանձնաժողովի շենքերից դուրս և անցկացվել է բացառապես տեխնիկական մակարդակով։



Փարիզում այսօր կանխատեսվում է մինչեւ 41°C. եղանակային «կարմիր» վտանգ` Եվրոպայում


Աշխարհ


Ֆրանսիայում մետեոդիտարկումների պատմության ընթացքում երեքշաբթին եղել է ամենաշոգ օրը՝ 1947 թվականից ի վեր։ Երկրի արեւմտյան շրջաններում գրանցվել են բացարձակ ջերմաստիճանային ռեկորդներ․ օդը տաքացել է մինչեւ 44,3 աստիճան։ Շոգի պատճառով «կարմիր» վտանգի մակարդակ է հայտարարվել ռեկորդային թվով դեպարտամենտներում, իսկ ծայրահեղ շոգի վտանգի տակ է երկրի բնակչության ավելի քան 90 տոկոսը, հայտնում է RFI-ն։ Անոմալ շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը երեկ ժամը 16:00-ից փակվել է այցելուների համար։

EDF էներգետիկ ընկերությունը կանգնեցրել է Գոլֆեշի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը․ քանի որ Գարոն գետի ջուրը, որով սառեցվում է ռեակտորը, պետք է տաքանար մինչեւ 28 աստիճան, ինչը գերազանցում է կանոնակարգով թույլատրելի շեմը։

Եղանակային անոմալ երեւույթներ են դիտվում նաեւ Իսպանիայում եւ Արեւմտյան ու Կենտրոնական Եվրոպայի այլ երկրներում, հայտարարվել են ծայրահեղ շոգի վերաբերյալ «կարմիր» նախազգուշացումներ, հայտնում է BBC-ին։

Օդերեւութաբանները կանխատեսում են, որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 40°C-ը։

Ամենաբարձր մակարդակի վտանգի նախազգուշացումներ են հայտարարել նաեւ Գերմանիայի, Իտալիայի, Շվեյցարիայի եւ Լյուքսեմբուրգի իշխանությունները։

Եվրոպայի բազմաթիվ երկրներում շոգի գագաթնակետը սպասվում է այսօր։ Մասնավորապես, Փարիզում օդերեւութաբանները կանխատեսում են մինչեւ 41°C ջերմաստիճան։

Ջերմաստիճանի աճը պայմանավորված է Սահարա անապատից դեպի հյուսիս շարժվող տաք օդային զանգվածներով։ Այդ հոսքը նպաստում է յուրատեսակ «ջերմային գմբեթի» ձեւավորմանը։ Օդերեւութաբանների գնահատմամբ՝ սա կարող է դառնալ վերջին տարիների ամենաերկարատեւ շոգը։



ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ

Գևորգ Պապոյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը: Մասնակիցները կարևորել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման հարցերը։

Գևորգ Պապոյանը նշել է, որ հայկական ապրանքները որակական առումով չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին, համապատասխանում են ամենաբարձր ստանդարտներին՝ ունենալով համապատասխան «GLOBAL GAP» և մյուս բոլոր անհրաժեշտ սերտիֆիկատները։

«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել բիզնես միջավայրի բարելավման և որակի չափանիշների բարձրացման գործում։ Այսօր շատ հայկական ընկերություններ պատրաստ են ոչ միայն ավելացնել իրենց արտահանումը, այլև հաստատել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ եվրոպացի գնորդների հետ»,- ասել է նախարարը։

Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության անդամ և այլ երկրներ արտահանման աջակցության ծրագրերի ընթացքին, պետական աջակցության գործիքակազմին։ 

Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է դեսպանների հարցերին և ներկայացրել  ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը։