30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար

Աշխարհ

Մեղադրյալները դատապարտվել են 30-ից 100 տարվա բանտարկության՝ 2025 թվականի հուլիսի 4-ին Տեխասի դաշնային ներգաղթային կենտրոնի վրա հարձակվելու համար։ Դատախազության տվյալներով՝ զինված ձախ արմատականները կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ և վիրավորել նրանցից մեկին։

Երդվյալ ատենակալների դատարանը մարտին 9 մեղադրյալի մեղավոր էր ճանաչել։ Հունիսի 23-ին, դատարանը սահմանեց պատժաչափերը 8 ամբաստանյալի համար։ Գործով անցնող ևս մեկ մասնակցի դատավճիռը նախատեսված է հուլիսին։

Ամենաերկարատև պատժաչափն է ստացել Բենջամին Սոնգը, ում քննությունը համարել է խմբի առաջնորդը. նա դատապարտվել է 100 տարվա ազատազրկման։ Եվս վեց հոգի ստացել են 50-ից 70 տարվա բանտարկություն։ Ամբաստանյալներից մեկը, ով մեղավոր է ճանաչվել նվազ ծանր հանցագործությունների մեջ և նույնիսկ ներկա չի եղել ակցիային, դատապարտվել է 30 տարվա ազատազրկման, գրում է «New York Times»-ը։

Դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի հուլիսի 4-ին Տեխաս նահանգի Ալվարադո քաղաքի «Փրեյրիլենդ» (Prairieland) կալանավայրի մոտ, որտեղ ԱՄՆ Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) հսկողության ներքո պահվում են ներգաղթյալներ։ Մութն ընկնելուց հետո կենտրոն են ժամանել սևազգեստ մոտ մեկ տասնյակ մարդիկ։

Ինչպես նշում է դատախազությունը, ոմանք սկսել են ներկել պատերն ու ծառայողական մեքենան, մյուսները վնասել են տեսահսկման խցիկը։ Նրանք նաև հրավառություն են արել։ Խմբի առաջնորդը՝ նախկին ծովային հետևակային Բենջամին Սոնգը, գտնվել է փոքր-ինչ հեռվում՝ զինված հրացանով։ Երբ տագնապի կանչով ժամանել է ոստիկանության սպան, Սոնգը կրակել է նրա ուղղությամբ։ Ոստիկանը վիրավորվել է, իսկ հարձակվողները փախուստի են դիմել։

Ուշագնաց լինելուց հետո ակտիվիստներին ձերբակալել են և մեղադրանք առաջադրել ահաբեկչական գործունեության համար։

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերը

Տեսանյութեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն նույն կուսակցության համակիրների հետ խմբի կազմում, Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի և Շիրակի մարզերի մի շարք բնակիչների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հայաստան

Հանրապետության տարածքում հունիսի 24-ին շրջանների զգալի մասում օրվա ընթացքում, հունիսի 25-ին և 27-ին՝ կեսօրից հետո, 26-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 24-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն հորդառատ։ Հունիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում հունիսի 24-ին օրվա ընթացքում, 25-ի երեկոյան, 26-ի գիշերը և 27-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ

Սպորտ

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
 
8 խաղափուլից հետո մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը և միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը ունեն 6 միավոր և կիսում են 4-10-րդ հորիզոնականները: Նույն տարիքային խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը և միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը ունեն 5 միավոր:
 
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը և վարպետության թեկնածու Արտեմ Մամիկոնյանը ունեն 6 միավոր և կիսում են 4-14-րդ հորիզոնականները:
 
Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Տիգրան Սողոմոնյանը ունի 5 միավոր:
 
Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը ունի 5 միավոր:
 
Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Անահիտ Մկրտչյանը ունի 4.5 միավոր: Նույն տարիքային խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 3.5 միավոր:
 
Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Գաբրիելա Հարությունյանը ունի 4.5 միավոր: Նույն տարիքային խմբում Անգելինա Միրաքյանը ունի 4 միավոր:
 
9-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 24-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

«Վահագն Վիշապաքաղ» արձանը տեղադրվեց Երեւանի քաղաքապետարանի դիմաց` Ռուսաստանի հրապարակում

Մշակույթ

Այսօր քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի «Վահագն Վիշապաքաղ» արձանը տեղափոխվել եւ տեղադրվել է Երեւանի քաղաքապետարանի դիմաց։

Բացման արարողության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ «հուշարձանը վերադառնում է Երեւանի կենտրոն»։

Քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի եւ դրվագող Ներսես Չարխչյանի «Վահագն Վիշապաքաղ» արձանը պղնձից է, ունի 3,5 մետր բարձրություն։

 Հայկական դիցաբանության պատերազմի աստծո արձանը ստեղծվել եւ ներկայիս Մաշտոցի պողոտայում տեղադրվել է 1969 թվականին։

Հետո տեղափոխվել է ներկայիս Ազնավուրի հրապարակ, 1980-ականներին` Էջմիածնի խճուղի։

2004 թվականին այն վերականգնվել է եւ տեղադրվել  Երևան–Էջմիածին մայրուղու կամրջի մոտ, իսկ այսօր արդեն հանգրվանել է Ռուսաստանի հրապարակում։

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից․ նա հոսպիտալացվել է

Հայաստան

Հունիսի 23-ին՝ ժամը 17։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սպանդարյան» գերեզմանատանը՝ քարհանքի մոտակայքում, քաղաքացին ընկել է փոսը և ոտքը մնացել է քարի տակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը:
 
Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները համատեղ քարհանքի մոտակայքում մոտ 5 մետր խորություն ունեցող ձորակում հայտնաբերել են քարերի արանքում արգելափակված քաղաքացուն։
 
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտ 200 մետր մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։

Ղալիբաֆը ժամանել է Բաքու | Top-News.am

Թոփ-լուրեր

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Հաղորդվում է, որ այցի շրջանակներում նա Բաքվում կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության խորհրդաժողովի 20-րդ նստաշրջանին։

Տիչինայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստան

Հունիսի 23-ին՝ ժամը 19։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցում գտնվող շենքերից մեկում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 15 հարկանի կիսակառույց շենքի 15-րդ հարկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։05-ին, մարվել՝ 21։45-ին։ Այրվել են փայտե կառուցատարեր՝ մոտ 200 քմ։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի շենքի մյուս հատվածներ։