ԱՄՆ Սենատն Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող բանաձև է ընդունել

Աշխարհ

ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որը սահմանափակում է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ պատերազմական լիազորությունները։ Փաստաթուղթը նախկինում մի քանի անգամ մերժվել էր Սենատի հանրապետական ​​մեծամասնության պատճառով։

Բանաձևը պահանջում է, որ նախագահը  կամ դադարեցնի Իրանի դեմ ռազմական գործողությունները, կամ ստանա Կոնգրեսի առանձին թույլտվություն` ուժ կիրառելու համար, հաղորդում է CNN-ը։ Բանաձևն ընդունվել է 50 կողմ, 48 դեմ ձայնով։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, արդյունքի վրա ազդել է փաստը, որ հանրապետական ​​սենատորներ Ռենդ Փոլը, Սյուզան Քոլինզը, Լիզա Մուրկովսկին և Բիլ Քեսիդին քվեարկել են բանաձևի օգտին։ Դեմոկրատ Ջոն Ֆետերմանը քվեարկել է փաստաթղթի դեմ։

CNN-ի փոխանցմամբ՝ Սենատի որոշ դեմոկրատներ, այդ թվում՝ Թիմ Քեյնը, կարծում են, որ պատերազմական լիազորությունների մասին բանաձևի ընդունումն անհրաժեշտ է, նույնիսկ երբ ԱՄՆ-ն ստորագրել է փոխըմբռնման հուշագիրն Իրանի հետ և սկսել բանակցություններ Թեհրանի հետ` վերջնական խաղաղության համաձայնագրի շուրջ։

Տավուշի մարզի տարբեր բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Հայաստան

Հունիսի 24-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 25-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի, Այրում, Կողբ, Բերդավան, Հաղթանակ, Զորական, Դովեղ, Լճկաձոր, Բագրատաշեն, Պտղավան, Դեղձավան, Դեբեդավան, Արճիս բնակավայրերի գազասպառողների, Լոռու մարզի Շնող, Թեղուտ բնակավայրերի գազասպառողների, «Գազարդի», «Զևս», «Կայծոն», «Դեբետ-1», «Դեբետ-2», «Սպեց» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ի, «Լևոն 2» ՍՊԸ-ի, «Հովսեփ-Նարեկ» ՍՊԸ-ի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, Բագրատաշենի մաքսատան, «Պլատին» ՍՊԸ-ի, «Զեոլիտ Պրո» ՓԲԸ-ի, «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի, «Արարատ Գիշյան» ԱՁ-ի, «Գրետա Բարսեղյան» ԱՁ-ի, «Ռիմա Վարդումյան» ԱՁ-ի, «Նաիրա Ալեքսանյան» ԱՁ-ի, սեփականատեր Մեխակ Հարությունյանի, սեփականատեր Արփինե Գիշյանի, սեփականատեր Էդիկ Հարությունյանի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։

Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։ 

CAFSEP ծրագրի շրջանակում` այցեր ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի ընտրված բնակավայրեր

Բիզնես

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ իրականացվող «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման» (CAFSEP) ծրագրի շրջանակում հունիսի 18-19-ին աշխատանքային այցեր են իրականացվել ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի ընտրված բնակավայրեր, որտեղ ծրագրի շահառու տնային տնտեսություններին նախատեսվում է տրամադրել օժանդակության փաթեթներ, այդ թվում՝ տնկիներ։

Այցերին մասնակցել են ԱԶԲ առաքելության ներկայացուցիչները, Ծրագրի իրականացման թիմը, ինչպես նաև խորհրդատվական ծառայություններ իրականացնող «Ավենյու Քընսալթինգ Գրուպ» ՍՊԸ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ-ի կոնսորցիումի ներկայացուցիչները։

Իրականացվել են այցեր մարզերի գյուղատնտեսական լոգիստիկ հանգույցների հնարավոր տեղանքներ՝ դրանց համապատասխանությունը Ծրագրի նպատակներին նախնական գնահատելու նպատակով։

Ուսումնասիրվել են դրանց հասանելիությունը, ենթակառուցվածքային պայմանները, գյուղատնտեսական արժեշղթաների և շուկաների հետ կապը, ինչպես նաև նախնական դիտարկվել են բնապահպանական և սոցիալական գործոնները։

Ծրագրի ակնկալվող արդյունքներից են գյուղատնտեսական արժեշղթաների զարգացման խթանումը, հետբերքահավաքային կորուստների նվազեցումը, շուկաների հասանելիության բարելավումը, ինչպես նաև համայնքների կլիմայական և տնտեսական դիմակայունության ամրապնդումը։ 

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

Սպորտ

Աշխարհի 2026 թվականի առաջնության K խմբի երկրորդ տուրի առաջին խաղում, ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի «Էն-Էր-Ջի» մարզադաշտում, Պորտուգալիայի ազգային հավաքականը 5-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։

«Սելեսաոն» հարցերը լուծեց դեռ առաջին խաղակեսում։ Թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն արդեն 6-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը: 17-րդ րոպեին Նունու Մենդեշը տուգանայինից կատարած անվրեպ հարվածով կրկնապատկեց առավելությունը, իսկ 39-րդ րոպեին Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 3-0։ Ռոնալդուի համար սա աշխարհի առաջնություններում անցկացրած 24-րդ հանդիպումն էր: Այս խաղում հեղինակած դուբլից հետո մունդիալներում խփած նրա գոլերի ընդհանուր քանակը հասավ 10-ի, որոնցից 2-ը՝ ընթացիկ առաջնությունում:

Երկրորդ խաղակեսում պորտուգալացիները չթուլացրին ճնշումը և էլ ավելի մեծացրին հաշվի տարբերությունը։ 60-րդ րոպեին Նեմատովը գրավեց սեփական դարպասը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ, իսկ հանդիպման հիմնական ժամանակի ավարտից քիչ առաջ՝ 87-րդ րոպեին, Ռաֆայել Լեաուն խփեց պորտուգալացիների 5-րդ գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:

Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում, որը K խմբի համար նախատեսված է հունիսի 28-ին, Պորտուգալիայի հավաքականը կմրցի Կոլումբիայի, իսկ Ուզբեկստանը ուժերը կչափի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանու հետ։

ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of Israel

Քաղաքականություն

Վաշինգտոնում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցությունների հերթական փուլը՝ հայտում է Times of Israel-ը:

Աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպումը նվիրված է ինչպես քաղաքական, այնպես էլ անվտանգության հարցերի։ Առաջիկա երկու օրերին աշխատանքները կշարունակվեն առանձին ձևաչափերով:

Բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի միջնորդությամբ՝ իսրայելա-լիբանանյան սահմանին լարվածության նվազեցմանն ուղղված շարունակական ջանքերի ֆոնին:

Տեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստը

Հայաստան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ կայացել է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստը․ քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներն ու առկա խնդիրները։ 

Նիստի աշխատանքներին մասնակացել են ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, պետական կառույցների, ոլորտային հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն իր խոսքում ընդգծել է ոլորտում համակարգված և շարունակական աշխատանքի կարևորությունը՝ նշելով, որ բռնության կանխարգելումը պահանջում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության սերտ համագործակցություն։ Նա կարևորել է ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության ծառայությունների հասանելիության ապահովումը և առաջնային օղակի մասնագետների կարողությունների զարգացումը։

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն իր հերթին նշել է, որ ընտանեկան և կենցաղային բռնությունը ոչ միայն սոցիալական և իրավական, այլև հանրային առողջապահական կարևոր խնդիր է, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ անձի ֆիզիկական և հոգեկան առողջության վրա։ Նա կարևորել է բուժաշխատողների դերը բռնության ենթարկված անձանց վաղ հայտնաբերման, անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման և համապատասխան ծառայություններին ուղղորդման գործընթացում։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բռնության ենթարկված անձանց բժշկական և հոգեբանական աջակցության, ինչպես նաև առողջապահական ոլորտի մասնագետների վերապատրաստման հարցերին։ Քննարկվել են նաև ծառայությունների հասանելիության բարելավման և շահագրգիռ կառույցների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հանդես են եկել մի շարք առաջարկներով։

Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստը կազմակերպվել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցությամբ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակում։