Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Աշխարհ

Վերջին մի քանի օրերի ընթացքում Ֆրանսիայում քառասուն մարդ է խեղդվել՝ փորձելով գետերում և ջրանցքներում լողալով զովանալ ռեկորդային շոգից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն։ 

Ըստ աղբյուրի՝ ռեկորդային բարձր ջերմաստիճանի ալիքը տարածվել է եվրոպական մի շարք երկրներում՝ ընդգրկելով Մեծ Բրիտանիան, Իտալիան, Շվեյցարիան և Իսպանիան։ Շոգի պատճառով խափանվել է դպրոցների աշխատանքը, փակվել են զբոսաշրջային վայրերը, այդ թվում՝ Էյֆելյան աշտարակը։

 Ըստ «Meteo France» օդերևութաբանական ծառայության՝ Ֆրանսիան հունիսի 23-ին գրանցել է ռեկորդային ամենատաք օրը, երբ երկրի հարավ-արևմուտքում գտնվող մի քաղաքում ջերմաստիճանը հասել է 44.3 աստիճան Ցելսիուսի։ 

Ծառայության տեղեկատվությամբ՝ Ֆրանսիայի 54 դեպարտամենտներում հայտարարվել է տագնապի կարմիր ռեժիմ, ինչն աննախադեպ երևույթ է։ 

Ամբողջ երկրում մարդիկ փորձում են զովանալ ջրանցքներում և գետերում լողալով։

Կառավարության արտակարգ նիստում երկրի վարչապետը տխուր աղետ է համարել ջրահեղձության դեպքերը՝ նշելով, որ հունիսի 18-ից ի վեր մահացել է 40 մարդ, որոնց մեծ մասը՝ երիտասարդներ։ 

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Տեսանյութեր

Ներքին գործերի նախարարությունում և ենթակա ծառայություններում իրականացվող համապարփակ բարեփոխումների շրջանակում շարունակվում են համակարգային փոփոխությունները՝ միտված հանրությանը առավել որակյալ, քաղաքացիակենտրոն և արժանապատիվ ծառայություններ մատուցելուն։

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում կառուցվում են միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկման նոր գրասենյակներ։

Հունիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և ֆրանսիական IN Groupe ու A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումի կողմից հիմնադրված «ՀայՓաս» ՓԲԸ-ի աշխատանքային խումբը՝ գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեի գլխավորությամբ, այցելել են Էջմիածնի, Գյումրու և Վանաձորի սպասարկման գրասենյակներ՝ տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։

Ուսումնասիրվել են աշխատանքների բոլոր փուլերը, դիտարկվել են տեխնիկական և կազմակերպչական լուծումներ, կատարվել ճշգրտումներ և ներկայացվել առաջարկություններ։ Նախարարը կարևորել է կատարվող աշխատանքների որակի նկատմամբ խիստ վերահսկողությունը՝ ընդգծելով, որ նոր գրասենյակները պետք է լիովին համապատասխանեն սահմանված չափանիշներին և ապահովեն քաղաքացիների համար հարմարավետ ու արժանապատիվ սպասարկման պայմաններ։

Նախարար Սարգսյանը նշել է, որ նոր գրասենյակներում ներդրվող տեխնոլոգիական լուծումները և «մեկ պատուհանի» սկզբունքը հնարավորություն կտան նվազեցնել վարչարարական բարդություններն ու հերթերը, ինչպես նաև խնայել քաղաքացիների ժամանակը։

Կենտրոնները կհամալրվեն ժամանակակից կենսաչափական սարքավորումներով՝ ապահովելով փաստաթղթավորման գործընթացների արագ, անվտանգ և թափանցիկ իրականացումը։

Նոր գրասենյակների գործարկումը կարևոր քայլ է միգրացիոն ոլորտի արդիականացման ճանապարհին՝ ձևավորելով պետություն-քաղաքացի փոխգործակցության նոր մշակույթ և բարձրացնելով հանրային վստահությունը մատուցվող ծառայությունների նկատմամբ։

https://www.youtube.com/watch?v=0psGf4v7Ac8

Ուկրաինայի հարվածները ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա. Պուտին

Հարեվաններ

Ուկրաինական հարվածները Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այս բոլոր, ըստ էության, ահաբեկչական հարձակումները, ներառյալ՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածները, օրինակ՝ Բրյանսկի մարզում բելառուս երեխաներ տեղափոխող ավտոբուսի կամ Ստարոբելսկի ուսանողական հանրակացարանի ուղղությամբ, չեն փոխում և չեն կարող ազդել ռազմաճակատում, մարտական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների վրա»,- ասել է ՌԴ ղեկավարը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ:

Պուտինը կարծիք է հայտնել, որ այդպիսի հարձակումները միայն խթանում են մարտիկներին մարտի դաշտում կատարել այն խնդիրները, որոնք իրենց առջև դնում է երկիրը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և ԶՈւ ղեկավարությունը հերքել էին Բրյանսկում բելառուս երեխաներին տեղափոխող ավտոբուսին հարվածելու հետ Կիևի առնչությունը:

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրո

Եվրոպական հանձնաժողովը գործարկել է Կապակցվածության օրակարգի հարթակը (Connectivity Agenda Platform) և միջազգային ֆինանսական հաստատությունների հետ կնքել համաձայնություններ, որոնց միջոցով ակնկալվում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրո արժողությամբ ռազմավարական ներդրումներ Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում կապակցվածության զարգացման համար։ Այդ մասին հայտնում են ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակից։

Հարթակը ներկայացվել է բարձր մակարդակի նախարարական հանդիպման ընթացքում, որը հյուրընկալել էին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, ԵՄ միջազգային գործընկերությունների հարցերով հանձնակատար Յոզեֆ Սիկելան և ԵՄ կայուն տրանսպորտի հարցերով հանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասը։

Հանդիպմանը մասնակցել են ԵՄ անդամ պետությունների, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի Հանրապետության, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ուզբեկստանի տրանսպորտի նախարարները և բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաև G7-ի և միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները՝ Global Gateway ռազմավարության շրջանակում խթանելու միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգը։

Կապակցվածության օրակարգի հարթակը կծառայի որպես շրջանակ մասնակից երկրների, միջազգային ֆինանսական հաստատությունների և շահագրգիռ այլ կողմերի համար՝ տրանսպորտի, էներգետիկայի, թվային կապակցվածության և առևտրի ոլորտներում ներդրումների ու քաղաքական քայլերի համակարգման նպատակով։

Տարածաշրջանի հետ համագործակցությունն առավել ամրապնդելու նպատակով մասնակիցները նաև համաձայնել են ամրապնդել Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի գործառնական արդյունավետությունը։ Նրանք Եվրոպական հանձնաժողովին հրավիրեցին գնահատել միջանցքի գործունեությունը և դրա մրցունակությունը բարձրացնելու նպատակով առաջարկել առաջնահերթ գործողություններ։

Կապակցվածության օրակարգի իրականացմանն աջակցելու նպատակով Եվրոպական հանձնաժողովը ստորագրել է մտադրությունների մասին հայտարարություններ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ, որոնց միջոցով ակնկալվում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրոյի ներդրումներ Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների, սահմանային անցակետերի, ինչպես նաև առևտրի դյուրացմանն ուղղված նախագծերի համար։

Ներդրումները կնպաստեն միջսահմանային կապերի բարելավմանը և միջանցքի երկայնքով առևտրի խթանմանը։

Նախապատմություն

Միջտարածաշրջանային կապի օրակարգը, որը ներկայացվել է 2025 թվականի հոկտեմբերին Լյուքսեմբուրգում կայացած միջտարածաշրջանային անվտանգության և կապի նախարարական հանդիպման շրջանակներում, մաս է կազմում ԵՄ-ի «Global Gateway» ռազմավարությանը։ Օրակարգի նպատակն է ամրապնդել Եվրոպական միության և Կենտրոնական Ասիայի միջև տրանսպորտային, էներգետիկ և թվային կապակցվածությունը՝ Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի միջոցով, ինչպես նաև համակարգել ռազմավարական ներդրումներն ու կարգավորիչ համագործակցությունը։

2025 թվականի նոյեմբերին Տաշքենդում անցկացված Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի (TCTC) և Կապակցվածության ներդրողների ֆորումի ընթացքում մասնակիցներն ընդգծեցին միջանցքի աճող ռազմավարական նշանակությունը՝ որպես Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կայուն, դիմակայուն և արդյունավետ կապ ապահովող երթուղի։

ԵՄ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսը նշել է, որ

աճող հակամարտության պայմաններում ոգևորիչ է տեսնել, որ այսքան երկրներ միավորվում են մեկ ընդհանուր ծրագրի շուրջ։ Մեզ անհրաժեշտ են հուսալի առևտրային ուղիներ, և Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը դարձել է հենց այդպիսի ուղի։ Առաջիկա 15 տարիների ընթացքում այս երթուղով առևտրաշրջանառությունը կարող է աճել հնգապատիկ։ Այդ նպատակի իրագործման համար անհրաժեշտ է, որ մենք համախմբենք ջանքերը։ Արդեն իսկ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր և նախաձեռնություններ։ Հարթակը կկապակցի դրանք, կլրացնի մնացած ենթակառուցվածքային բացերը և կապահովի երթուղու ամբողջական փոխկապակցվածությունը՝ սկզբից մինչև վերջ։

ԵՄ միջազգային գործընկերությունների հարցերով եվրոպական հանձնակատար Յոզեֆ Սիկելայի խոսքով․

«Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը վերածվում է Եվրոպան և Ասիան կապող կենսական կամրջի։ Այս նոր ներդրումային համաձայնագրերի շնորհիվ մենք արդիականացնում ենք ենթակառուցվածքները, բարելավում սահմանային անցակետերը և նպաստում այնպիսի երթուղու ձևավորմանը, որն ավելի արագ է, ավելի հուսալի և ավելի լավ կապակցված։ Սա միայն տրանսպորտային կապերի զարգացման մասին չէ։ Այն վերաբերում է նաև մրցունակության բարձրացմանը, էներգետիկ անվտանգության ամրապնդմանը և այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնցում քաղաքացիներն ու տնտեսավարողները կարող են վստահ լինել, որ առևտրային և տրանսպորտային կապերը կպահպանվեն նույնիսկ աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում»։

ԵՄ կայուն տրանսպորտի և զբոսաշրջության հարցերով եվրոպական հանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասը նշել է, որ մրցունակ տնտեսությունները հիմնված են զարգացած տրանսպորտային ցանցերի և ամուր կապակցվածության վրա։ Մինչև 2 միլիարդ եվրոյի ռազմավարական ներդրումների ներգրավմամբ մենք արդիականացնում ենք տրանսպորտային ենթակառուցվածքները, ամրապնդում սահմանային անցակետերը և դյուրացնում առևտուրը։ Սա կբացի նոր տնտեսական հնարավորություններ Եվրոպայի և նրա գործընկերների համար՝ Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում, կբարձրացնի դիմակայունությունը և շոշափելի օգուտներ կբերի թե՛ բիզնեսին, թե՛ քաղաքացիներին։

Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան

Հարեվաններ

Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան: Ռուսաստանից կմատակարարվի 10 վագոն ցորեն:

Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով՝ գնացքը շարժվել է ժամը 18:00-ին «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բալաջարի կայարանից: Այն կանցնի Վրաստան, այնտեղից էլ կշարժվի դեպի Հայաստան:

«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգը

Աշխարհ

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում՝ մասնակցելու 2026 թվականի հունիսի 20-28-ը Լոնդոնում անցկացվող «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» (London Climate Action Week – LCAW) համաշխարհային համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի կլիմայական և բնապահպանական օրակարգը, ամրապնդելու միջազգային համագործակցությունը, ինչպես նաև խթանելու ֆինանսական, տեխնոլոգիական և քաղաքական աջակցության ներգրավումը՝ կլիմայական և բնապահպանական նախաձեռնությունների արդյունավետ իրականացման նպատակով։ Այդ մասին սոցցաանցում գրել է նախարարը։
 
Այցի շրջանակում Համբարձում Մաթևոսյաանը հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության խորհրդարանական փոխպետքարտուղար, Բնության նախարար Մերի Գրեգի և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի հետ։
 
Հանդիպումների ընթացքում գործընկերների հետ քննարկվել են Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, կազմակերպչական և բովանդակային առաջնահերթությունները, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
 
Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու  պատրաստակամությունը՝ նպաստելու COP17-ի հաջող անցկացմանը և կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգի առաջմղմանը։

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Աշխարհ

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու 2026 թվականի հունիսի 20-28-ը Լոնդոնում անցկացվող «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» (London Climate Action Week – LCAW) համաշխարհային կոնգրեսին։
 
LCAW-ը համարվում է կլիմայական քաղաքականության, ֆինանսավորման և նորարարության ոլորտի ամենաազդեցիկ միջազգային հարթակներից մեկը՝ համախմբելով քաղաքական առաջնորդների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական կառույցների, գիտահետազոտական կենտրոնների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների։
 
Այցի շրջանակում նախարարը կմասնակցի Կլիմայական քաղաքականության վիճակի մասին երկրորդ ամենամյա համաժողովին, որը կազմակերպում է «E3G» միջազգային հետազոտական կենտրոնը, ինչպես նաև մի շարք բարձր մակարդակի ֆորումների, գագաթաժողովների և թեմատիկ քննարկումների։
 
Մասնավորապես, նախատեսված են մասնակցություններ Կլիմայի նորարարական ֆորումին, Բնության օրվա միջոցառումներին, «Հնարավորությունների գագաթաժողովին», կլիմայական ֆինանսավորմանը, ածխածնային չեզոքությանը, կլիմայական կայունությանը և ռիսկերի նվազեցմանը նվիրված քննարկումներին։
 
Ծրագրում ներառված են նաև կլիմայի և առողջապահության փոխկապակցվածության, կլիմայի և զարգացման ֆինանսավորման, ինչպես նաև կլիմայական կառավարման հարցերին վերաբերող միջոցառումներ։
 
«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հնարավորություն է՝ ներկայացնելու երկրի կլիմայական օրակարգը, զարգացնելու միջազգային համագործակցությունը և խթանելու ֆինանսական, տեխնոլոգիական ու քաղաքական աջակցության ներգրավումը բնապահպանական և կլիմայական նախաձեռնությունների իրականացման համար։

Կարևորվել է անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության դերը

Հարեվաններ

Հունիսի 18-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների մայրաքաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցությունը՝ միտված անչափահասների իրավունքների պաշտպանության և նրանց անվտանգության ապահովման հարցերին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Խորհրդակցությանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հայկ Հարությունյանը և նույն վարչության անձի հետախուզման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Աղվան Գրիգորյանը։

Մասնակցել են նաև ներքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից։

Խորհրդակցությունը վարել է Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Բիշքեկ քաղաքի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ազամատ Տոկտոնալիևը։

Քննարկումների ընթացքում մասնակից պետությունները ներկայացրել են անչափահասների իրավունքների պաշտպանության, նրանց անվտանգության ապահովման, ինչպես նաև այդ ուղղությամբ իրավապահ մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային փորձի փոխանակմանը, արդյունավետ գործելակերպերի ուսումնասիրմանը և անչափահասների պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքի զարգացմանը։

Ելույթով հանդես է եկել նաև ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը։ Նա կարևորել է անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության դերը՝ ընդգծելով փորձի փոխանակման, օպերատիվ տեղեկատվության հասանելիության և գործընկերային կապերի ամրապնդման նշանակությունը։

Խորհրդակցության շրջանակում ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչներն այցելել են Բիշքեկ քաղաքի ներքին գործերի մարմինների մի շարք ստորաբաժանումներ՝ փորձի ուսումնասիրման նպատակով։

Խորհրդակցության ավարտին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի կողմից պարգևատրվել է շքանշանով։