Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր

Սպորտ

Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Հունաստանի Վոլոս քաղաքում հունիսի 20-21-ն անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում: Նա 3000 մ վազքատարածությունը հաղթահարել է 7:52.75 ժամանակում՝ սահմանելով նաև Հայաստանի ռեկորդ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռազմիկ Ղազարյանն արծաթե մեդալ է նվաճել եռացատկում՝ 16.20 մ արդյունքով։

Բալկանյան երկրների առաջնությունում Հայաստանի թիմում ընդգրկված են եղել նաև Լևոն Աղասյանը (եռացատկ), Վահե Արզումանյանը (հեռացատկ), Արամ Արամյանը (400մ ա/վ) և Էլլադա Ալավերդյանը (800 մ)։

Նախարարությունից նշում են՝ Երվանդ Մկրտչյանը Հունաստանի մեկնարկից 2 օր առաջ հաղթող էր դարձել Ֆրանսիայում կայացած միջազգային մրցաշարի 1500 մ վազք մրցաձևում` ցույց տալով 3:38.99 արդյունք:

«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով

Տեսանյութեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածունները նույն դաշինքի համակիրների և այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց նշված դաշինքի օգտին քվեարկելու պատրաստակամ անձինք հավաքագրելու պայմանով Շիրակի մարզի մի շարք բնակիչների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։ Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
 
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
 
Մանրամասները՝ տեսանյութում:

Կաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցել

Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբում Կաբո Վերդեն ոչ ոքի խաղաց նաեւ խմբի մյուս առաջատարի` Ուրուգվայի հավաքականի հետ։ Աֆրիկյան թիմին նախ խաղի սկզբում հաջողվեց գրավել մրցակցի դարպասը, իսկ արդեն վերջում` եւս մեկ գոլով հավասարեցնել հաշիվը` 2։2։

Այսպիսով` աֆրիկյան այս թիմը հաջորդ փուլ դուրս գալու էական հնարավորություն է ձեռք բերում։

Առաջնության G խմբում եւս մեկ անակնկալի էր Եգիպտոսի հավաքականի հաղթանակը Նոր Զելանդիայի նկատմամբ 3։1 հաշվով։ Այս հաղթանակով Եգիպտոսն այժմ 4 միավորով խմբի աղյուսակի առաջին հորիզոնականում է հայտնվել։

Նույն այս խմբում Բելգիայի եւ Իրանի միջեւ հանդիպումն ավարտվեց առանց գոլի` ոչ ոքի։ Ֆուտբոլային մեկնաբանների կարծիքով` այս խաղի հերոսները երկու թիմերի դարպասապահներն էին։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմը

Մշակույթ

Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է Միջազգային մրցույթի ժյուրիի ամբողջական կազմը։ Ժյուրիի նախագահն է Ջեսիկա Հաուսները, որը ժամանակակից ավստրիական կինոյի առաջատար դեմքերից է։ Նրա ֆիլմերի պրեմիերաները կայացել են Կաննում և Վենետիկում՝ արժանանալով լայն ճանաչման ժանրային կինոյում նորարարական մոտեցման համար:

Մարկ Քազընսն իռլանդա-շոտլանդացի կինոպատմաբան և ռեժիսոր է, որի աշխարհահռչակ «Կինոյի պատմությունը. Ոդիսական» վավերագրական սերիալը դարձել է ժամանակակից կինոքննադատության հիմնարար գործերից մեկը: Նա բազմաթիվ գրքերի և վավերագրական ֆիլմերի հեղինակ է:

Նաուել Պերես Բիսկայարտն արգենտինացի դերասան է, որն առավել հայտնի է Ռոբեն Կամպիյոյի ֆրանսիական «Րոպեում 120 հարված» ֆիլմում (2017) գլխավոր դերակատարմամբ, ինչի համար արժանացել է «Սեզար» և «Լյումիեր» մրցանակների:

Մարկ Պերանսոնը կանադացի գրող, պրոդյուսեր և երկարամյա կինոհամադրող է, որը եղել է Բեռլինալեի և Լոկառնոյի կինոփառատոնի ծրագրերի ղեկավար, իսկ կինոյի մասին նրա հոդվածները տպագրվել են «Sight and Sound», «Film Comment», «Cahiers du Cinéma» և այլ հեղինակավոր պարբերականներում:

Շերմին Լանգհոֆը գերմանա-թուրքական թատերական պրոդյուսեր է, որը 2013-ից ի վեր Բեռլինի Գարկու թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Նրա ղեկավարությամբ թատրոնը Գերմանիայում երկու անգամ ճանաչվել է «Տարվա թատրոն» և արժանացել բազմաթիվ մրցանակների:

Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 12–19-ը։ Այս տարի ևս կինոփառատոնը կներկայացնի մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր հեղինակավոր միջազգային կինոփառատոներից՝ ներառյալ Կաննը, Բեռլինը և այլ առաջատար կինոհարթակներ։

Փառատոնի ընթացքում Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներ, ռեժիսորներ, դերասաններ և ոլորտի մասնագետներ, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն հայ հանդիսատեսին՝ ստեղծելով երկխոսության, նոր գաղափարների և մշակութային փոխանակման բացառիկ հարթակ։

Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից

Աշխարհ

Իսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց և թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ Իսրայելը «կմնա անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ երկրի հյուսիսի բնակիչներին պաշտպանելու համար»՝ ընդգծելով, որ իր դիրքորոշումը չի փոխվի։

Նեթանյահուն նաև նշել է, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին ունենալ միջուկային զենք՝ անկախ դիվանագիտական զարգացումներից։ Նա հավելել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելն իրականացրել է «երկու խոշոր գործողություն» Իրանի դեմ՝ կանխելու, իր խոսքով, անմիջական սպառնալիքը, որը գալիս է Իրանի ռեժիմից։

Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր

Սպորտ

Ֆրանսիայի Անտոնի քաղաքում ավարտվել է սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը։

Մրցաշարի հաղթող են դարձել իտալացի սուսերամարտիկները (3 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ), իսկ երկրորդ տեղը զբաղեցրել են մրցումների հյուրընկալողները՝ ֆրանսիացիները (2 ոսկի, 4 արծաթ, 2 բրոնզ): Ռուսաստանի հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը թիմային ընդհանուր մեդալային հաշվարկում՝ նվաճելով մեկ ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ:

Ռուս մարզիկները Ֆրանսիայում հանդես են եկել չեզոք կարգավիճակով:

Մրցաշարում ընդհանուր առմամբ խաղարկվել է պարգևների 12 հավաքածու:

Իտալացիները հաստատել են եվրոպական սուսերամարտի առաջատարների իրենց կարգավիճակը, իսկ ֆրանսիացիները բարձր արդյունքներով ուրախացրել են տեղի հանդիսատեսին: Ռուսական թիմն արժանապատիվ արդյունք է ցուցաբերել՝ հատկապես աչքի ընկնելով կանանց սուսերամարտում:

Ռուսաստանի թիմում հանդես էր գալիս հայազգի Յանա Եգորյանը, որը թիմային թրաթեքային (сабля) մրցումներում ոսկե մեդալ է նվաճել։ Եգորյանը նաև արծաթե մեդալ է նվաճել անհատական մրցաշարում:

Եվրոպայի առաջնությունն ի սկզբանե պետք է կայանար Էստոնիայում, սակայն հյուրընկալող կողմը հրաժարվեց առանց նախապայմանների ռուս մարզիկներին երկիր թողնել և երաշխավորել վիզաների տրամադրումը, ուստի մրցաշարը տեղափոխվեց Ֆրանսիա։

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը մեկնել է Կոսովո, որտեղ կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլիի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Թիմի կազմում են` Քեյլա Քեշմեշյանը, Սուսաննա Խաչատրյանը, Լիա Կրումյանը, Սիլվիա Վարդազարյանը, Ավա Օ’Նիլ Իսկանդարյանը, Անիելա Հավանջյանը, Մերի Մարգարյանը, Ավա Ղարիբը, Սեդա Գաբրիելյանը, Օսաննա Տիրիթյանը, Մերի Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը:

Առաջնությունը կկայանա հունիսի 23-28-ը: Խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն Անդորրան ու Կոսովոն են:

Արգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհում

Արգենտինայի Նեուկեն նահանգի Կուտրալ Կո քաղաքում կանգնեցվել է Լիոնել Մեսսիի ամենաբարձր արձանը, որի հեղինակել է քանդակագործ Ալդո Բերոիսան է։ Այն ունի 26 մետր բարձրություն և կշռում է 70 տոննա։

Մեսսին պատկերված է ծնկի իջած։ Նա Արգենտինայի հավաքականի համազգեստով է, իսկ Աշխարհի առաջնության գավաթը տեղադրված է նրա ծնկների միջև:

38-ամյա Մեսսին «Ոսկե գնդակի» ութակի մրցանակակիր է, ինչպես նաև Իսպանիայի առաջնության, «Բարսելոնայի» և Արգենտինայի ընտրանու բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: Ազգային հավաքականի կազմում նա դարձել է Ամերիկայի կրկնակի գավաթակիր (2021, 2024), նվաճել Ֆինալիսիման (2022) և հռչակվել 2022 թվականի աշխարհի չեմպիոն: Բացի այդ, Մեսսին և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմության միակ ֆուտբոլիստներն են, ովքեր մասնակցել են աշխարհի վեց առաջնությունների: