Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո


Սպորտ


Հունիսի 15-26-ը Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
 
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը 6 հնարավորից ունի 5.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները:
 
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 5 միավոր և կիսում է 2-րդ հորիզոնականը:
 
Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո.
Վաչե Հովակիմյան՝ 5.5 միավոր (Մ18)
Տիգրան Համբարձումյան՝ 5 միավոր (Մ14)
Բենիկ Ագասարով՝ 4 միավոր (Մ18)
Ռուդոլֆ Փաշիկյան՝ 4 միավոր (Մ18)
Վահե Սուքիասյան՝ 4 միավոր (Մ18)
Տիգրան Սողոմոնյան՝ 4 միավոր (Մ16)
Արտեմ Մամիկոնյան՝ 4 միավոր (Մ14)
Անահիտ Մկրտչյան՝ 3.5 միավոր (Ա18) 
Նվարդ Հայրապետյան՝ 3.5 միավոր (Ա18)
Սոնա Կրկյաշարյան՝ 3.5 միավոր (Ա16) 
Անգելինա Միրաքյան՝ 3 միավոր (Ա14) 
Գաբրիելա Հարությունյան՝ 2.5 միավոր (Ա14):
 
7-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 22-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:



Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո


Սպորտ


Հունիսի 15-26-ը Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
 
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը 6 հնարավորից ունի 5.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները:
 
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 5 միավոր և կիսում է 2-րդ հորիզոնականը:
 
Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո.
Վաչե Հովակիմյան՝ 5.5 միավոր (Մ18)
Տիգրան Համբարձումյան՝ 5 միավոր (Մ14)
Բենիկ Ագասարով՝ 4 միավոր (Մ18)
Ռուդոլֆ Փաշիկյան՝ 4 միավոր (Մ18)
Վահե Սուքիասյան՝ 4 միավոր (Մ18)
Տիգրան Սողոմոնյան՝ 4 միավոր (Մ16)
Արտեմ Մամիկոնյան՝ 4 միավոր (Մ14)
Անահիտ Մկրտչյան՝ 3.5 միավոր (Ա18) 
Նվարդ Հայրապետյան՝ 3.5 միավոր (Ա18)
Սոնա Կրկյաշարյան՝ 3.5 միավոր (Ա16) 
Անգելինա Միրաքյան՝ 3 միավոր (Ա14) 
Գաբրիելա Հարությունյան՝ 2.5 միավոր (Ա14):
 
7-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 22-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:



OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր


Աշխարհ


ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հունիսի 21–24-ը մասնակցում է Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) Գլխավոր ասամբլեայի 56-րդ տարեկան նստաշրջանին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
 
Նստաշրջանի աշխատանքներին զուգահեռ նախատեսված է ԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների պատվիրակությունների հետ՝ քննարկելու միջազգային օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։



Կատարում բնական գազի հեղուկացման արտադրական կենտրոնում պայթյունի հետեւանքով կան բազմաթիվ անհետ կորածներ


Աշխարհ


Կատարում բնական գազի հեղուկացման արտադրական կենտրոնում հզոր պայթյուն է տեղի ունեցել. 54 մարդ տուժել է, եւս 18-ը համարվում են անհետ կորած, հայտնում է BBC-ին։ Պայթյունը տեղի է ունեցել Ռաս Լաֆանի արդյունաբերական գոտում, որը բնական գազի հեղուկացման աշխարհի խոշորագույն կենտրոնն է։

Ըստ AFP-ի` QatarEnergy պետական ընկերությունը հայտնել է, որ Բարզան տեղական գազամատակարարման օբյեկտում «գործառնությունների մեկնարկի ընթացքում» տեղի են ունեցել պայթյուն եւ հրդեհ։

Գործակալության թղթակիցը, որը գտնվել է դեպքի վայրից 20 կմ հեռավորության վրա, տեսել է գիշերային երկինքը լուսավորած բոցերն ու ծխի ամպը։

Ռաս Լաֆանը լրջորեն տուժել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմի ընթացքում իրանական հարվածից եւ ստիպված էր դադարեցնել հեղուկացված գազի արտադրությունը։



Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ


Քաղաքականություն


Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ, քանի որ գործնականում կորցրել է իր ամենամոտ դաշնակիցների աջակցությունը, հայտնում են The Telegraph եւ The Observer պարբերականները։ Նրա ղեկավարած լեյբորիստական կուսակցության` նրան հավատարիմ պատգամավորի խոսքով, վարչապետը այսօր` հունիսի 22-ին, կարող է հայտարարել իր հրաժարականի ամսաթիվը։

The Telegraph-ի՝ կառավարությունում ունեցած աղբյուրը նշում է, որ շաբաթ եւ կիրակի օրերին Սթարմերը նցկացնում է Լոնդոնից դուրս` Չեքերսի պաշտոնական նստավայրում՝ կնոջ հետ` մտորելով ստեղծված իրավիճակի մասին։

Կառավարության բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ Սթարմերը գիտակցում է, որ «խաղն ավարտված է», եւ մտածում է ինչպես «պահպանել իր ժառանգությունը»։

Լեյբորիստական կուսակցության աղբյուրը The Observer-ին հայտնել է, որ վարչապետը կարծես «հաշտվել է» հրաժարական տալու անհրաժեշտության հետ։ «Նա բախվել է դաժան իրականությանը․ աջակցությունն այլեւս չկա։ Ճշմարտությունն այն է, որ բոլորը հասկանում են՝ ներկայիս իրավիճակն այլեւս կենսունակ չէ»,- ասել է աղբյուրը։

BBC-ն ավելի վաղ նշել էր, որ Սթարմերի դիրքերը թուլացել են մայիսին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններում լեյբորիստների ծանր պարտությունից հետո։ Նրանց ձայների զգալի մասը նվաճել էին Նայջել Ֆարաջի ղեկավարած աջ պոպուլիստական Reform UK կուսակցության ներկայացուցիչները։



Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա


Աշխարհ


Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այդ մասին գրել է Truth Social-ի էջում։ 

«Քիր Սթարմերը հրաժարական կտա Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնից։ Նա խայտառակ կերպով ձախողվել է երկու կարևոր ոլորտներում՝ միգրացիա և էներգետիկա։ Նրան ամենայն բարիք եմ մաղթում»,- գրել է Թրամփը։ 

Մեծ Բրիտանիայի վարչապետի հրաժարականի մասին վերջին օրերին պարբերաբար գրում են միջազգային լրատվամիջոցները։ Որպես պատճառ նշվում է Սթարմերի՝ իշխող Լեյբորիստական կուսակցության ներսում աջակցության կորուստը։ Սթարմերն այդ լուրերի ֆոնին օրեր առաջ հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ 



Վերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածք


Տեսանյութեր


Ֆիզգորոդոկում (Ֆիզիկայի բանավան) ապրիլին իրականացված ծառատունկի շրջանակում տնկված ծառերն ու թփերը ծաղկել են։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

«Վերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածք՝ բոլորն իրենց ոռոգման համակարգերով»,- հայտնում են գերատեսչությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։ 



Վերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածք


Տեսանյութեր


Ֆիզգորոդոկում (Ֆիզիկայի բանավան) ապրիլին իրականացված ծառատունկի շրջանակում տնկված ծառերն ու թփերը ծաղկել են։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

«Վերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածք՝ բոլորն իրենց ոռոգման համակարգերով»,- հայտնում են գերատեսչությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։ 



ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս


Քաղաքականություն


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ձգտում է Լիբանանում հաստատել կայուն և տևական հրադադար:

Նրա խոսքով՝ չնայած լրատվամիջոցների աղմկահարույց վերնագրերին, Լիբանանում իրավիճակը իրականում բարելավվում է, իսկ լարվածությունը՝ աստիճանաբար նվազում: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ամբողջ ամերիկյան թիմն ակտիվորեն զբաղվում են լիբանանյան խնդրով:

Վենսը նշել է, որ ռազմական գործողություններն ունեն էսկալացիոն բնույթ. «Մեկը կրակում է, մյուսը պատասխանում է»: Հրադադարի ամրապնդման համար անհրաժեշտ է, որ կողմերը դադարեցնեն կրակը բավականաչափ երկար ժամանակով:

Վաշինգտոնի նպատակն է ապահովել ինչպես Իսրայելի, այնպես էլ Լիբանանի անվտանգությունը և ընդհանուր կայունությունը տարածաշրջանում:

Այս հայտարարությունը հնչել է Վենսի՝ Շվեյցարիա մեկնելուց առաջ, որտեղ նախատեսվում են ԱՄՆ-Իրան բանակցություններ՝ ուղղված տարածաշրջանային ճգնաժամի կարգավորմանը:

Հունիսի 20-ին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ նշելով, որ այդ քայլով պատասխանում է Լիբանանին հասցվող իսրայելական շարունակական հարվածներին, ինչը, ըստ իրանական կողմի, խախտում է Միացյալ Նահանգների հետ կնքված հուշագիրը:

Դրանից առաջ՝ հունիսի 19-ին, Իսրայելի պաշտպանության բանակն ակտիվացրել էր իր գործողությունները Լիբանանում՝ թիրախավորելով «Հեզբոլլահի» բազմաթիվ օբյեկտներ երկրի տարբեր շրջաններում: Իսրայելական իշխանությունների պարզաբանմամբ՝ Լիբանանի հարավում իսրայելական զորքերի դեմ իրականացվում էին հարձակումներ և հրետակոծվում էին Իսրայելի հյուսիսային շրջանները ։



Հայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումն աճել է գրեթե 3 անգամ


Հարեվաններ


Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների (որոնք վերլուծել է ՏԱՍՍ գործակալությունը)՝ 2026 թվականի մայիսին Վրաստանը Հայաստանից ներմուծել է ռեկորդային՝ 218,2 տոննա թարմ ծաղիկ և կոկոն։

Ներմուծման ծավալները կազմել են 749,9 հազար ԱՄՆ դոլար:

2026 թվականի մայիսի ցուցանիշը 2,9 անգամ գերազանցել է 2025 թվականի նույն ամսվա ծավալները: Ապրիլի համեմատ ներմուծումն աճել է 89%-ով:

Հայաստանից ներկրված ծաղիկները չեն վերաարտահանվել. ողջ խմբաքանակը սպառվել է հենց Վրաստանի ներքին շուկայում:

Մայիսին Վրաստանն ընդհանուր առմամբ ներմուծել է 341,7 տոննա ծաղիկ: Հայաստանը մնում է գլխավոր մատակարարը, որին հաջորդում են Էկվադորը (89,3 տոննա) և Նիդերլանդները (23,8 տոննա):

Հայկական ծաղիկների արտահանման նման կտրուկ աճը դեպի Վրաստան և այլընտրանքային ուղղություններ (այդ թվում՝ տարանցիկ ճանապարհով դեպի Եվրոպա) տեղի է ունենում այն ֆոնին, երբ Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի մայիսի 22-ից արգելք է սահմանել Հայաստանից ծաղիկների և բուսական ծագման մի շարք այլ ապրանքների ներմուծման վրա: