Առավել հստակ և համապարփակ կկանոնակարգվի դեղերի շրջանառության ոլորտը. նախագիծ

Բիզնես

Խորհրդարանը քննարկում է «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, առողջապահության նախարարի տեղակալ Աստղիկ Գրիգորյանի խոսքով՝ օրենքի նախագծի նպատակն է բացառել դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում տարընթերցումները, ներդնել դեղերի որակի, անվտանգության և մատչելիության ապահովման և վերահսկողության իրականացման առավել հստակ գործիքակազմ և ապահովել ազգային կարգավոորումների ներդաշնակեցումը ԵԱՏՄ պահանջների և կանոնակարգերի հետ:

Նշվեց, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի կիրարկման ընթացքում բացահայտվել են մի շարք բացթողումներ, հակասություններ, ինչպես նաև տարընթերցումներ, որոնք խոչընդոտում են ոլորտի լիարժեք կարգավորմանը:  

Միաժամանակ, լրամշակվել են լիցենզիաների կասեցման և դադարեցման հիմքերը՝ ընդլայնելով նաև լիցենզավորող մարմնի իրավասությունները:  

Ամփոփելով դեղագործական արտադրանքի ներմուծման հավաստագրման գործընթացում արձանագրված խնդիրները՝ բնակչության առողջապահական առաջնահերթ կարիքները բավարարելու նպատակով նախագծով առաջարկվում է օրենքի 21-րդ հոդվածում կատարել մի շարք փոփոխություններ և լրացումներ՝ թույլատրելով նաև գրանցում չունեցող, սակայն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, ինչպես նաև ուռուցքաբանության մեջ կիրառվող հականեոպլաստիկ և իմունոմոդուլյատոր դեղերի ներմուծումը, քանի որ ՀՀ հիմնական դեղերի ցանկում միայն գրանցված դեղերի առկայությունը հնարավոր չէ ապահովել, առնվազն այն պատճառով, որ գրանցումը ունի սահմանափակ ժամկետ, բացի այդ, բազմաթիվ են դեպքերը, երբ գրանցված դեղը երկարաժամկետ չի ներմուծվում և առկա չէ շուկայում:

Միաժամանակ առաջարկվում է հստակեցնել ներմուծման հավաստագրի տրամադրումը մերժելու հիմքերը:  

««Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ օրենքի նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում առավել հստակ և համապարփակ կանոնակարգելու դեղերի շրջանառության ոլորտը՝ ապահովելով նաև դեղերի որակը, անվտանգությունը, մատչելիությունն ու անխափան մատակարարումը:

ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին

Հարեվաններ

ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված: Այդ նիստին մասնակցություն կունենամ, և ինչպես ասել եմ՝ կզբաղվեմ: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ում խնդիրները քննարկելու, լուծելու իր խոստմանը:

«Բայց այսօր էլ ենք զբաղվում, ԵԱՏՄ ինտիտուտները աշխատում են, այսինքն՝ դա սովորական ընթացիկ պրոցես է, և այդ պրոցեսներին կմասնակցենք»,- նշեց նա:

Ներդրվում է բանկերի վերակառուցման ինստիտուտ

Բիզնես

Ազգային ժողովը հունիսի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Օրենսդրական փաթեթը ներկայացրել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:

Օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, երկրի տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի  վերակառուցման կարգն ու պայմանները:

Ներդրվում է բանկերի վերակառուցման ինստիտուտը, իսկ բանկերին վերակառուցելու բացառիկ իրավասությունը վերապահվում  է Կենտրոնական բանկին:

Վերակառուցում իրականացնելու համար Կենտրոնական բանկին օրենքով տրվում են իրավասություններ, որոնք հնարավորություն կտան հասնել վերակառուցման նպատակներին:

Զեկուցողը տեղեկացրել է, որ գործող կարգավորումներով, եթե որևէ ֆինանսական ինստիտուտ կանգնում է ֆինանսական խնդրի առաջ, ապա այդ պարագայում միակ լուծումը, որը հնարավոր է կայունացման գնալու համար, այդ ֆինանսական ինստիտուտի լուծարումն է: Այս համատեքստում նշվել է, որ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի փոխել այդ կարգավորումները՝ վերակառուցելով ճգնաժամային խնդրի առաջ կանգնած ֆինանսական ինստիտուտը:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը բխում է դեռևս 2018 թվականին Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի (FSAP) շրջանակում ներկայացված առաջարկներից: Դրանց նպատակն է նախատեսել բավարար գործիքակազմ՝ ֆինանսական համակարգում անվճարունակ բանկերի ֆինանսական վիճակի վերականգնման և համակարգի կայունության ապահովման համար:

Նախագծի ընդունման արդյունքում կներդրվեն ճգնաժամերի կառավարման արդյունավետ և միջազգային չափանիշներին համահունչ մեխանիզմներ ու գործիքներ՝ ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու համար:

Նշվել է, որ օրենսդրության բարելավումն անհրաժեշտ է ճգնաժամերի կառավարման արդյունավետ մեխանիզմներ ներդնելու, բանկերի ձախողման դեպքում բանկերի կրիտիկական գործունեության անընդհատությունը և ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու համար:

Կներդրվի լայն գործիքակազմ՝ իրականացնելու բանկերի վերակառուցումն այնպես, որպեսզի ապահովվի նաև պետական միջոցների պաշտպանությունը՝ հնարավորինս նվազեցնելով պետական արտակարգ աջակցություն ստանալու անհրաժեշտությունը:

Եվս 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով․ Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել

Հաղորդագրությանը կից Հակակոռուպցիոն կոմիտեն նաև ձայնագրություն է հրապարակել։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել է 4 անձ, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գերմանիայի դեսպանը մեկ տասնյակից ավելի ձյունագնացներ է փոխանցել ՀՀ Պաշտպանության նախարարությանը

Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից՝ հավելելով, որ  հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Կլաուդիա Բուշին։

Դեսպանը նշել է, որ Հայաստանն ու Գերմանիան կապված են սերտ հարաբերություններով։

Նա մասնավորապես ընդգծել է, որ 2025 թվականից երկկողմ հարաբերություններն ամրապնդվել են գործընկերության ռազմավարական օրակարգով, որը ստորագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Ձյունագնացները կիրառվելու են բարձր լեռնային պայմաններում անձնակազմի և փոքրածավալ, թեթև բեռների փոխադրման նպատակով։ Գերմանիայից ժամանած փորձագետների աջակցությամբ ՀՀ ԶՈՒ անձնակազմն այս օրերին անցնում է ձյունագնացների շահագործման վերապատրաստում։

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով

Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Դատախազության միջնորդությունները Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Դատախազությունը հունիսի 6-ին միջնորդություններ էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:

Հունիսի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին։ Կոմիտեն նույն օրը դիմել էր Դատախազություն՝ Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ  ԿԸՀ ներկայացնելու հարցով։

Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը

Նախարարության փոխանցմամբ՝ մերժման հիմքը եղել է «Կուսակցությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը։ Այդ կետը սահմանում է հետևյալը. «Կուսակցության հիմնադիրների թիվը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, կամ կուսակցության հիմնադիր համագումարում որոշում չի ընդունվել կուսակցության ստեղծման կամ կուսակցության ծրագրի ընդունման կամ կանոնադրության հաստատման կամ ղեկավար կամ վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման մասին, ինչպես նաև ընտրված չէ մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավար (կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար)»։

Այսինքն՝ կուսակցության հիմնադիրների թիվը չի համապատասխանում օրենքի պահանջներին, կամ հիմնադիր համագումարում չեն ընդունվել օրենքով նախատեսված անհրաժեշտ որոշումները։

Հիշեցնենք, որ Արթուր Ղազինյանը նախկինում «Հայաստան» խմբակցության պատգամավոր էր, սակայն հետագայում վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Վերջերս Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել նրա եղբայրը՝ Դավիթ Ղազինյանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակով։

Այսպիսով, նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն, կուսակցությունների պետական գրանցման մերժված հայտերի ամբողջական ցանկում ընդգրկված է ընդամենը մեկ քաղաքական ուժ, և այդ ուժը իրավաբանի ընտանիքից է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։ 2006 թվականից ԵՊՀ և ԵՄ պատվիրակության օժանդակությամբ հիմնադրել և ղեկավարում է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը։

«Ժողովուրդ» օրաթերթին Արթուր Ղազինյանը հայտնեց հետևյալը.

«Մեր կուսակցությունը՝ «Մեկ Հայաստան»-ը, վաղուց լուծարված է և իրավաբանորեն գոյություն չունի։ Մենք չենք դիմել ընտրություններին մասնակցելու համար, մենք գրանցման դիմում չենք ներկայացրել և, առհասարակ, չունենք այդ խնդիրը»։

Նա նաև նշեց, որ կուսակցության լուծարման պատճառը կուսակցության քաղաքական պասիվությունն է եղել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում