Մոսկվան ընդամենը մեկ խնդրանք ունի Երևանին՝ հնարավորինս արագ կազմակերպել հանրաքվե

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ընդամենը մեկ խնդրանք ունի Երևանին՝ հնարավորինս արագ կազմակերպել հանրաքվե՝ Եվրոպական միությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) մնալու հարցով։ Այս մասին ՌԴ ղեկավարը նշել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Ռուսաստանն ընդամենը մեկ խնդրանք ունի Հայաստանին՝ հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե ԵՄ-ի վերաբերյալ»,- ասել է Պուտինը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի՝ որպես ցանկացած ինքնիշխան երկրի իրավունքն է ընտրել զարգացման առաջնահերթությունները, բայց պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է շարժվելու:

Քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները

Աշխարհ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին՝ Հայաստանի գրասենյակի ներկայիս տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերին և դոկտոր Սոնյա Կուրցին, ով առաջիկայում կստանձնի GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Շրջակա միջավայրի նախարարության և GIZ-ի միջև համագործակցության ընթացիկ և հեռանկարային ուղղությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները, որը 2026 թվականի հոկտեմբերին կանցկացվի Հայաստանում։
 
Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել Մադլեն Ռաուշենբերգերին արդյունավետ համագործակցության համար՝ բարձր գնահատելով GIZ-ի աջակցությունը բնապահպանական ծրագրերի, կլիմայական նախաձեռնությունների, կենսաբազմազանության պահպանության և կարողությունների զարգացման ոլորտներում։
 
Նա հաջողություններ է մաղթել Մադլեն Ռաուշենբերգերին հետագա մասնագիտական գործունեության ընթացքում և ողջունել Սոնյա Կուրցին՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կշարունակի զարգանալ։
 
Քննարկվել են COP17-ի կազմակերպչական և բովանդակային նախապատրաստական աշխատանքները, այդ թվում՝ տարբեր ոլորտների ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացման, ազգային նախաձեռնությունների մշակման, բարձր մակարդակի քաղաքական և ոլորտային քննարկումների կազմակերպման, ինչպես նաև համաժողովի լոգիստիկ ապահովման հետ կապված հարցերը։
 
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես համաժողովը հյուրընկալող երկիր, ընդգծելով, որ Հայաստանը, գտնվելով կենսաբազմազանության երկու գլոբալ թեժ կետերի խաչմերուկում, բացառիկ հնարավորություն ունի միջազգային հանրությանը ներկայացնելու իր բնական հարուստ ժառանգությունը և նպաստելու բնապահպանական օրակարգի շուրջ արդյունավետ երկխոսությանը։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նորարարական տեխնոլոգիաների և բնապահպանության փոխկապակցվածությանը։ Մասնավորապես, քննարկվել է տեխնոլոգիական ստարտափների ներգրավմամբ նախատեսվող Seaside Summit նախաձեռնությունը, որը միտված է խթանելու բնության պահպանության և շրջակա միջավայրի խնդիրների լուծմանն ուղղված նորարարական լուծումների մշակումը։
 
Կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակականության, համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման և COP17-ի հաջող կազմակերպման շուրջ փոխադարձ պատրաստակամությունը։

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Գյումրիում | Top-News.am

Հայաստան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցի էլեկտրամատակարարումը`
 
Շիրակի մարզ՝
 
11:00-17:00 Գյումրի քաղաք՝ Խրիմյան Հայրիկի փողոցի վերջնամաս։
 
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 53-րդ համաժողովը

Աշխարհ

Իսպանիայի Թագավորության Տոլեդո քաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 53-րդ համաժողովը։ Մասնակցում էին Ինտերպոլի գլխավոր քարտուղարության պաշտոնյաներ, Եվրոպայի տարածաշրջանի անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանի Հանրապետության կողմից մասնակցում էր ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետի տեղակալ, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Նարինե Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
 
Համաժողովի աշխատանքները նվիրված էին տարածաշրջանի համար լուրջ սպառնալիքներ ներկայացնող հանցավորության ոլորտներին։
 
Ելույթներ են ունեցել Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Վալդեսի Ուրքիզան, Ինտերպոլի նախագահ Լուկաս Ֆիլիպը, Իսպանիայի պետանվտանգության քարտուղար Աինա Կալվո Սաստրեն, Ինտերպոլի տարբեր ենթավարչությունների ղեկավարներ, անդամ երկրների պատվիրակներ: Ելույթ է ունեցել նաև ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Նարինե Հակոբյանը։
 
Քննարկվել են եվրոպական տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, սպառնալիք հանդիսացող հանցավոր ոտնձգությունների դեմ պայքարին ուղղված հարցեր։ Ներկայացվել է Ինտերպոլի արձագանքը հանցավորության տարբեր դրսևորումների դեմ պայքարում, մասնավորապես՝ կազմակերպված հանցավորություն, կիբեռհանցավորություն, ահաբեկչություն, մարդկանց թրաֆիքինգ, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, ապօրինի միգրացիա, ֆինանսական բնույթի հանցագործություններ, ինչպես նաև անդամ երկրների կողմից հանցավորության տարբեր ոլորտների դեմ պայքարի շրջանակում իրականացված օպերացիաների արդյունքները:
 
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Նարինե Հակոբյանը համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության տարբեր ենթավարչությունների ներկայացուցիչների, անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ․ քննարկվել են Եվրոպայի տարածաշրջանում անդրազգային հանցավորության դեմ պայքարի շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանն ուղղված տարաբնույթ հարցեր:
 
Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային հաջորդ՝ 54-րդ համաժողովը կանցկացվի Վրաստանի Հանրապետությունում:

Թրամփն աջակցում է Պուտին- Զելենսկի հանդիպմանը

Քաղաքականություն

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների անձնական հանդիպման գաղափարը։

«Կարծում եմ՝ հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին։ Նրանք պետք է վերջ դնեն դրան [պատերազմին]»,-  ասել է նա լրագրողներին Սպիտակ տանը։

ԱՄՆ առաջնորդն այսպես է արձագանքել Զենեսկու` Պուտինին հղած բաց նամակին։

Բայրամովը կմեկնի Մոսկվա | Top-News.am

Քաղաքականություն

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսին կայցելի Մոսկվա՝ հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը:

«Պետությունների ղեկավարների մակարդակով երկխոսության հետ մեկտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում՝ հուլիսին, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ ռուսական կողմի հրավերով աշխատանքային այցով Մոսկվա այցելելու վերաբերյալ»,- ասել է դիվանագետը:

Նա հավելել է, որ դա լինելու է կարևոր իրադարձություն, երկկողմ հարաբերությունների կարևոր հանգրվան:

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Հայաստան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ: 2026 թվականի հունիսի 4-ի դրությամբ այն կազմում է 1900․60 մ։ Տարեսկզբից՝ հունվարի 1-ից, լճի մակարդակը բարձրացել է 38սմ-ով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից նշելով, սակայն,, որ համեմատած նախորդ տարվա հունիսի 4-ի ցուցանիշի հետ՝ լճի մակարդակը ցածր է 16սմ-ով։
 
2026 թվականի հունվարի 3-ին Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք գործած ջրի ծավալը, այդ թվում՝ ստորերկրյա ներհոսքը ջրատարով, կազմում է 96.953 միլիոն խմ։