Մոսկվան «սիստեմատիկորեն» հարվածելու է Կիեւին

Աշխարհ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքրատուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Մոսկվան սկսելու է հարվածել Կիեւում գտնվող այն օբյեկտներին, որոնք կապ ունեն ուկրաինական զինված ուժերի հետ։

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշված է, որ Լավրովը Ռուբիոյին ասել է, որ այս որոշումը դարձել է «Կիեւի ռեժիմի կողմից Ռուսաստանի տարածքում խաղաղ բնակչության եւ քաղաքացիական օբյեկտների դեմ շարունակվող ահաբեկչական հարձակումների պատասխանը»։

Լավրովը նաեւ հիշեցրել է, որ ռուսական կողմը կոչ է անում ԱՄՆ-ին եւ այլ երկրներին տարհանել Կիեւից իրենց դիվանագիտական առաքելությունների անձնակազմը։

Դասընթացներ՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում

Գիտություն

Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում 2026-2027 թթ. համար նախատեսվող ոլորտային դասընթացներ (ցանկը՝ կցվում է):

Դասընթացներն իրականացվում են ամբողջ տարվա կտրվածքով. դրանց վերաբերյալ տեղեկատվությունը մշտապես հասանելի է www.itecgoi.in կայքում: Տվյալ ժամանակաշրջանի համար առաջարկվող դասընթացների պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://itecgoi.in/upcoming_courses:

Առցանց գրանցումից զատ՝ անհրաժեշտ է ներբեռնել ու լրացնել դիմումի ամբողջական փաթեթը (ներառյալ անձնագրի պատճենը, բժշկական տեղեկանքը, լեզվի մասին տեղեկանքը ու տվյալ թեկնածուին գերատեսչության կողմից տրվող երաշխավորագիրը): Դասընթացներին մասնակցության համար լրացված հայտադիմումները (այդ թվում՝ բնօրինակները), ներկայացնող գերատեսչության կողմից տրված երաշխավորագրի ուղեկցությամբ, անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԱԳՆ՝ համապատասխան հայտագրով փաթեթը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանություն փոխանցելու նպատակով:

Հայտադիմումները ՀՀ ԱԳՆ միջոցով պետք է փոխանցվեն ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանություն դասընթացների մեկնարկից առնվազն 60 օր առաջ՝ ուշ դիմելու հետևանքով հատկացված տեղերի անհասանելիությունից խուսափելու նպատակով:

Դասընթացներին վերաբերող լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար (բովանդակային, տեխնիկական), ինչպես նաև դիմումի ձևի լրացնելու հետ կապված հարցերով անհրաժեշտ է կապ հաստատել ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության աշխատակցի հետ հետևյալ էլ. փոստի միջոցով՝ [email protected]:

Արմավիրի քրեական ոստիկանները հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպք են բացահայտել

Քաղաքականություն

Մայիսի 22-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ծաղկալանջ գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդու հովանավորչությամբ Գեղակերտ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը նյութապես շահագրգռել է համագյուղացիներին՝  մասնակցել ապրիլին մայրաքաղաքում կազմակերպված հավաքին։

Պարզվել է, որ 36-ամյա գեղակերտցին հինգ համագյուղացու տվել է 15 հազարական դրամ։

Նույն օրը վեցն էլ հրավիրվել են Մարզային վարչություն, որտեղ իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում հաստատել են օպերատիվ տեղեկության իսկությունը։

Հետագա գործողություններով քրեական ոստիկանները պարզել են, որ 36-ամյա գեղակերտցին, նույն անձի հովանավորչությամբ և նույն նպատակով, շահագրգռել է նաև այլ համագյուղացիների։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մայիսի 23-ին կատարվել են խուզարկություններ։ Գեղակերտի 32-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է առանց փաստաթղթերի որսորդական հրացան, իսկ 34-ամյա մի գեղակերտցու տանը՝ կանեփանման զանգված։ 

Ծաղկալանջի բնակիչ 37-ամյա և Գեղակերտի բնակիչ 36-ամյա տղամարդիկ ձերբակալվել և ներկայացվել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորման միջնորդությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

Աղբաորսիչ սարքերի միջոցով 1 տարվա ընթացքում Հրազդան գետից դուրս է բերվել 75 խմ աղբ

Տեսանյութեր

Աղբաորսիչ սարքերի միջոցով 1 տարվա ընթացքում Հրազդան գետից դուրս է բերվել 75 խմ աղբ:

Հրազդան գետի և դրա վրա կառուցված Երևանյան լճի աղտոտումը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս նախորդ տարի տեղադրվել էր երկու աղբաորսիչ ցանց։ Դրանք տեղակայված են Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների` գետի հունային հատվածներում 

Ազգային ժողովում քվորում չկա, գրանցվել է 5 պատգամավոր

Քաղաքականություն

Ազգային ժողովի՝ մայիսի 26-ին մեկնարկած հերթական նիստին քվորում չի ապահովվել, գրանցվել է 5 պատգամավոր: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցում խորհրդարանի հերթական նիստին:

Նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ներկայացրեց կանոնակարգ օրենքը նմանատիպ իրավիճակներում:

«Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամը:

Այսպիսով, մենք ունենք նման հնարավորություն, և բոլորիդ լավ օր եմ մաղթում»,- ասաց Արշակյանը:

ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք

Հայաստան

Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում այժմ կհնչի թնդանոթի 3 կրակոց, իսկ քիչ անց ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք: Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն:

Հայկական ռադիո 100․ համերգ Սպիտակում

Մշակույթ

Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանի առթիվ՝ հունիսին հանրապետության 4 մարզերում նախատեսվում է տոնական համերգաշար։ Դուրս գալով մայրաքաղաքի սահմաններից՝ հոբելյանական միջոցառումները կընդգրկեն Հայաստանի 8 խոշոր համայնքներ՝ նպատակ ունենալով ռադիոյի պատմական ու կենդանի ձայնը հասանելի դարձնել յուրաքանչյուր քաղաքացու։

Մարզային համերգաշարին հանդես կգան Հանրային ռադիոյի երաժշտական կոլեկտիվները և սիրված արտիստներ։ Առաջին այցը կլինի Լոռու մարզ։

Հունիսի 2-ին, ժ 18։00-ին  Սպիտակի մշակույթի պալատում ելույթ կունենա «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը։