Ազգային ժողովում քվորում չկա, գրանցվել է 5 պատգամավոր


Քաղաքականություն


Ազգային ժողովի՝ մայիսի 26-ին մեկնարկած հերթական նիստին քվորում չի ապահովվել, գրանցվել է 5 պատգամավոր: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցում խորհրդարանի հերթական նիստին:

Նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ներկայացրեց կանոնակարգ օրենքը նմանատիպ իրավիճակներում:

«Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամը:

Այսպիսով, մենք ունենք նման հնարավորություն, և բոլորիդ լավ օր եմ մաղթում»,- ասաց Արշակյանը:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *