Ընտրակաշառքի դեպք Գորիսում․ նախաձեռնվել է քրվարույթ


Հայաստան


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Որտե՞ղ է Երևանի սիրտը. Հանրապետության հրապարակո՞ւմ


Տեսանյութեր


Որտե՞ղ է Երևանի սիրտը: Հանրապետության հրապարակո՞ւմ: Աբովյան փողոցում, թե’ Բաղրամյանի վրա: 
Իսկ որտե՞ղ էր այն բաբախում 100 տարի առաջ: Եվ ի՞նչու ենք մենք պատմելու դրա մասին «Ղ» տառի կապակցությամբ: Որովհետև խոսելու ենք Ղանթարի շուկայի մասին, որտեղ էր այն և ինչ էր իրենից ներկայացնում:

 




Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է․ «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առիթով։ Վրաստանի հետ եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է, որն արդեն կրում է գործնական և ինստիտուցիոնալացված ռազմավարական գործընկերության բնույթ:

Առանձնահատուկ գոհունակությամբ եմ ընդգծում Ձեր գլխավորած պատվիրակության մասնակցությունը Երևանում անցկացված՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Մենք բարձր ենք գնահատում նաև տարածաշրջանային փոխգործակցությանն ուղղված Վրաստանի կառավարության և անձամբ Ձեր ջանքերը։ Կրկին շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ և մաղթում եմ Ձեզ արդյունավետ գործունեություն, իսկ Ձեր երկրին՝ խաղաղություն և բարգավաճում»։

 

ՆԳՆ ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը կրկին աճել է՝ 61-ից հասնելով 68 տոկոսի


Հայաստան


Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ կատարված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հետազոտության արդյունքներով՝ Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը կրկին բարձրացել է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
 
Քաղաքացիների գոհունակության ցուցանիշով ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է նաև պահպանել առաջատար դիրքերը իրավապահ մարմինների շարքում։
 
Հետազոտության տվյալների համաձայն՝ 2026 թվականի մայիսի դրությամբ հարցմանը մասնակցած անձանց 68 %-ը նշել է, որ լիովին կամ հիմնականում գոհ է ՆԳՆ ոստիկանության աշխատանքից։ Նվազել է ոստիկանությունից դժգոհող քաղաքացիների թիվը՝ հասնելով 28 %-ի։
 
Հարցմանը մասնակցել է 18 տարին լրացած 1511 ՀՀ քաղաքացի, ինչը ներկայացնում է հանրապետության տարբեր բնակավայրերի բնակչության կարծիքը։



Հայաստանում է Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությունը


Աշխարհ


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը 2026 թվականի մայիսի 26-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի և Կանադայի Դաշնային դատական գործերի հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ իրականացվող՝ 2025-2026 թվականների տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում:

Էդգար Արսենյանը ողջունել է կանադացի գործընկերներին Գլխավոր դատախազությունում և կարևորել Բարձրագույն դատական խորհրդի հետ իրականացվող ծրագիրը:

Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդը ներկայացրել է Ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները, կանադական փորձն ու դրա հնարավոր կիրառելիությունը Հայաստանի արդարադատության  համակարգում: 

Գլխավոր դատախազի տեղակալն ու Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:



ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարները բողոքարկել են Բաքվի դատարանի վճիռները


Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բաքվի բանտում պահվող ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարները բողոքարկել են շինծու գործով դատարանի վճիռները։ Մեկնարկել է բողոքների քննությունը։

Բաքվի դատարանի կայացրած շինծու դատավճիռները բողոքարկել են՝ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը և այլք։

AZERTAC-ի տվյալներով՝ դատավարությունը սկսվում է այսօր, և գործը կքննվի Բաքվի վերաքննիչ դատարանում։



Արագածոտնի մարզի Ուջան բնակավայրում մեկնարկել է շուրջ 3կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը


Ավտո


Արագածոտնի մարզի Ուջան բնակավայրում մեկնարկել է շուրջ 3կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը։ Ճանապարհը տեղական նշանակության է. սկսվում է Մ-1 -ից, անցնում է Ուջան գյուղով և կրկին հասնում Մ-1 միջպետական ճանապարհ։ 

Կապալառու կազմակերպությունն իրականացնում է առկա ասֆալտբետոնե ծածկի ֆրեզման աշխատանքներ։ Նախագծի շրջանակում կտեղադրվի ասֆալտբետոնե նոր ծածկ, կկառուցվեն մայթեր, կողնակներ, կնորոգվեն իջատեղերն ու մուտքերը, կտեղադրվեն ջրահեռացման վաքեր, բազրիքներ, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն նախագծով նախատեսված այլ աշխատանքներ նույնպես։ 
Հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ 




Ռուբիոն ավարտել է քառօրյա այցը Հնդկաստան և ուղևորվել Հայաստան


Քաղաքականություն


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավարտել է քառօրյա այցը Հնդկաստան և ուղևորվել Հայաստան:

Այցի վերջում նա մասնակցել է Քառյակի՝ Հնդկաստանի, Ավստրալիայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի համատեղ նիստին, երկկողմ բանակցություններ է վարել՝ ուղղված Հնդկախաղաղօվկիանոսյան համագործակցության ամրապնդմանը:

Մինչ այդ լրագրողների հետ զրույցում Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև գործարքի շուրջ ձևակերպումների համաձայնեցումը կարող է տևել մի քանի օր։ Նա կրկնել է՝ արդյունքում կա՛մ կկնքվի լավ գործարք, կա՛մ գործարք չի լինի:



Իրանի նախագահը հրահանգել է վերականգնել միջազգային ինտերնետի հասանելիությունը


Քաղաքականություն


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրաման է արձակել միջազգային ինտերնետի հասանելիության վերականգնման մասին՝ գրեթե 90-օրյա անջատումից հետո։ Այս մասին մայիսի 25-ին հաղորդել են իրանական պետական ​​լրատվամիջոցները՝ հղում անելով Իրանի կապի նախարարության հասարակայնության հետ կապերի ղեկավարին։

Հայտնի չէ, թե որոշումից հետո ինչպես և երբ է Իրանը կրկին միանալու համաշխարհային ցանցին։

Իր հերթին, Reuters գործակալությունը հաղորդում է, որ ըստ NetBlocks ինտերնետային դիտորդական կենտրոնի՝ իրանցիների մեծ մասը 87 օր շարունակ չի կարողացել մուտք գործել համաշխարհային ցանց, և միայն որոշ քաղաքացիներ են հասանելիություն ունեցել թանկարժեք և առաջադեմ VPN-ների, որոնք շրջանցում են սահմանափակումները։

Իրանի իշխանությունները սկզբում անջատել էին ինտերնետը հունվարի 8-ից՝ ի պատասխան երկրում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի։ Փետրվարին ինտերնետի հասանելիությունն աստիճանաբար վերականգնվել էր, սակայն կրկին արգելափակվել էր փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո։



Իրանի նախագահը հրահանգել է վերականգնել միջազգային ինտերնետի հասանելիությունը


Քաղաքականություն


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրաման է արձակել միջազգային ինտերնետի հասանելիության վերականգնման մասին՝ գրեթե 90-օրյա անջատումից հետո։ Այս մասին մայիսի 25-ին հաղորդել են իրանական պետական ​​լրատվամիջոցները՝ հղում անելով Իրանի կապի նախարարության հասարակայնության հետ կապերի ղեկավարին։

Հայտնի չէ, թե որոշումից հետո ինչպես և երբ է Իրանը կրկին միանալու համաշխարհային ցանցին։

Իր հերթին, Reuters գործակալությունը հաղորդում է, որ ըստ NetBlocks ինտերնետային դիտորդական կենտրոնի՝ իրանցիների մեծ մասը 87 օր շարունակ չի կարողացել մուտք գործել համաշխարհային ցանց, և միայն որոշ քաղաքացիներ են հասանելիություն ունեցել թանկարժեք և առաջադեմ VPN-ների, որոնք շրջանցում են սահմանափակումները։

Իրանի իշխանությունները սկզբում անջատել էին ինտերնետը հունվարի 8-ից՝ ի պատասխան երկրում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի։ Փետրվարին ինտերնետի հասանելիությունն աստիճանաբար վերականգնվել էր, սակայն կրկին արգելափակվել էր փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո։