Երևանի շենքերից մեկում բնակարան է այրվում. դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

Հայաստան

Մայիսի 26-ին՝ ժամը 12։05-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդով փողոցի շենքերից մեկում այրվում է բնակարան։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։

Երևանի ցանկությունն ափսոսանք է առաջացնում. Շոյգու

Քաղաքականություն

Սպառնալիքի աղբյուրից հովանավորություն գտնելու Երևանի ցանկությունն ափսոսանք է առաջացնում։ Այս մասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ 

Կան բազմաթիվ խնդիրներ, և դրանք միասին լուծելը շատ ավելի արդյունավետ է: Ափսոս, որ կազմակերպության մեր հայ գործընկերները չեն հասկանում սա և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից։ Սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը՝ իր երկրի և ժողովրդի ապագայի համար», – հավելել Է Շոյգուն: 

Դատախազը դատարան է հանձնել պետական գույքի օտարման գործընթացում չարաշահում թույլ տված նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը 2026 թվականի մայիսի 25-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենքի թիվ 296 հասցեում գտնվող՝ 1719.96 քմ մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից 0.1030 հա չկառուցապատված հողամասը 2017 թվականին Հայաստանի Հանրապետությանը օտարելու գործընթացում թույլ տրված չարաշահման վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Դ.-ն, 2014 թվականի մայիսի 5-ից մինչև 2018 թվականի ապրիլի 16-ը զբաղեցնելով ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը և հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը՝ հովանավորելով իրեն և Վ.Պ.-ին պատկանող ու իրենց կողմից փաստացի ղեկավարվող «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերությանը։

Մասնավորապես՝ Հ.Դ.-ն, մի խումբ անձանց հետ հանցակցությամբ, խաբեության եղանակով խուսափել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերության ունեցած վարկային պարտավորության մասնակի մարումից՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 529 միլիոն 533 հազար դրամի վնաս, ինչպես նաև դրդել է պաշտոնատար անձանց՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։

Քրեական վարույթով հիմնավորվել է նաև, որ Ա.Ս.-ն, 2011 թվականի հունիսի 22-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ը զբաղեցնելով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը, Հ.Դ.-ի հետ ունեցած հարաբերություններով պայմանավորված, վերջինիս օգտին գործողություններ կատարելու շահադիտական դրդումներով և խմբային շահերից ելնելով, իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին՝ պետության համար անզգուշությամբ առաջացնելով 529 միլիոն 533 հազար դրամի չափով ծանր հետևանքներ:

Ա.Ա.-ն, 2017 թվականին զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, ՀՀ կառավարության նիստի ընթացքում չի ներկայացրել առարկություններ և համաձայնություն է տվել պետական կարիքների համար ձեռք բերել այնպիսի գույք, որը չի համապատասխանել սահմանված չափորոշիչներին՝ այդպիսով նպաստելով «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերության գույքային դրության բարելավմանը։

Վերոնշյալ գործողությունների հետևանքով պետությունը զրկվել է «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերությանը տրամադրված 10 միլիոն ԱՄՆ դոլար բյուջետային վարկից ընդհանուր 529 միլիոն 533 հազար դրամը ստանալու հնարավորությունից։

2026 թվականի ապրիլի 7-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ Հ.Դ.-ի նկատմամբ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը դրդելու համար, Ա.Ս.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Երկու այլ անձի՝ Ա.Կ.-ի և Ա. Թ.-ի նկատմամբ, դատախազը հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ խարդախություն կատարելուն օժանդակելու, փաստաթուղթ կեղծելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու համար:

Դատախազը 2026 թվականի մայիսի 25-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է Հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության քննության։

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս անվտանգ ապաստան չի ունենա Մերձավոր Արևելքում

Քաղաքականություն

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրներն այլևս վահան չեն լինի ամերիկյան ռազմական բազաների համար, և ԱՄՆ-ն այլևս անվտանգ ապաստան չի ունենա տարածաշրջանում։ Այս մասին Խամենեին նշել է մայիսի 26-ին իր Telegram ալիքում գրառման մեջ։

«Ժամանակի սլաքները հետ չեն շրջվում, և տարածաշրջանի ազգերն ու տարածքներն այլևս որպես վահան չեն ծառայի ամերիկյան բազաների համար։ Ամերիկան ​​այլևս անվտանգ ապաստան չի ունենա չարիքի կամ տարածաշրջանում ռազմական բազաներ հիմնելու համար», – ասել է նա։

Իրանի գերագույն առաջնորդը պաշտոնը ստանձնել է մարտին՝ այն բանից հետո, երբ նրա հայրը՝ այաթոլլա Ալի Խամենեին, սպանվեց ամերիկա-իսրայելական ավիահարվածների ժամանակ։

Մոջթաբա Խամենեին մինչ օրս հանրության առջև չի հայտնվել։

Լիտվան Բելառուս է վերադարձրել մի խումբ անօրինական միգրանտների

Քաղաքականություն

Լիտվացի սահմանապահները ձերբակալել են 38 անօրինական միգրանտի, որոնք բելառուսական կողմից Լիտվա էին անցել սահմանային փակոցների տակ փորված անցքով: Այս մասին հաղորդել է Լիտվայի պետական ​​սահմանապահ ծառայության (VSAT) մամուլի ծառայությունը։

«Երեսունվեց տղամարդ և երկու կին փորձել են Լիտվա անցնել Բելառուսից փորված անցքով։ Ժամանածները, որոնք ներկայացել են որպես Աֆղանստանի և Իրանի քաղաքացիներ, VSAT-ի աշխատակիցների կողմից վերադարձվել են Բելառուս», – ասվում է հաղորդագրության մեջ։

Անօրինական միգրանտների ձերբակալմանը մասնակցել են հատուկ նշանակության ուժեր և կինոլոգներ՝ ծառայողական շներով, գործարկվել են ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքեր։ 2026 թվականի սկզբից ի վեր Բելառուսից, ընդհանուր առմամբ, Լիտվա է փորձել անցնել 763 անօրինական միգրանտ, հայտնել են սահմանապահները։

Գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր համակարգ

Հարեվաններ

Հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը՝ Система подтверждения ожидания товаров (СПОТ), մանրամասները՝ Национальная система подтверждения ожидания товаров (СПОТ) – https://www.nalog.gov.ru/rn77/related_activities/spot/ 

Նոր կարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ ՀՀ-ից, դեպի ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքներին։

Համակարգի շրջանակում հիմնական պարտավորությունները կրում է ռուսաստանյան ներմուծողը, սակայն նոր կարգը կարևոր է նաև ՀՀ արտահանողների և բեռնափոխադրողների համար, քանի որ, առանց ռուսաստանյան գործընկերոջ կողմից ձևավորված համապատասխան փաստաթղթի և դրա հիման վրա ստացված QR-կոդի, բեռի մուտքը ՌԴ տարածք կարող է չթույլատրվել։

ՀՀ արտահանողները պետք է ապահովեն, որ մինչև բեռի ուղարկումը՝

Ռուսաստանյան ներմուծողը կամ գործակալը (էլեկտրոնային առևտրի հարթակը) ձևավորած լինի մատակարարման ակնկալման հաստատման փաստաթուղթը՝ Документ о предстоящей поставке товаров (ДОПП),
ДОПП-ը ներկայացված լինի ռուսաստանյան ներմուծողի կամ գործակալի (էլեկտրոնային առևտրի հարթակի) կողմից՝ ոչ ուշ, քան սահմանի հատումից 48 ժամ առաջ, եթե վճարվում է ներմուծման ԱԱՀ-ի ապահովման վճար, կամ ոչ ուշ, քան սահմանի հատումից 4 ժամ առաջ, եթե նման վճար չի իրականացվում,
ռուսաստանյան կողմը փոխանցած լինի համապատասխան QR-կոդը,
փոխադրողը QR-կոդն ունենա մինչև ՌԴ սահմանին մոտենալը,
բեռը ուղեկցող փաստաթղթերում նշված տվյալները համապատասխանեն ДОПП-ում նշված տվյալներին։
Ռուսաստանյան գործընկերոջը պետք է ժամանակին տրամադրել՝

ապրանքի անվանումը,
քանակը և արժեքը,
ԱՏԳ ԱԱ /ТН ВЭД/ ծածկագիրը,
հաշիվ-ապրանքագրի, պայմանագրի և այլ ուղեկցող փաստաթղթերի տվյալները,
 փոխադրողի և տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվությունը,
 ՌԴ տարածք մուտք գործելու նախատեսվող ամսաթիվը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է արտահանողներին նախապես քննարկել նոր կարգը ռուսաստանյան գործընկերների և փոխադրողների հետ՝ բեռների ուշացումներից, լրացուցիչ ծախսերից և մուտքի հնարավոր սահմանափակումներից խուսափելու նպատակով։

ԱՊՀ-ն չի կարող անտեսել Երևանի դիրքորոշումը եվրաինտեգրման վերաբերյալ. Լեբեդև

Քաղաքականություն

Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ) չի կարող անտեսել Երևանի դիրքորոշումը եվրաինտեգրման իր հայտարարած ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը՝ Ուկրաինայի հարցով։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Այսօր մենք չենք կարող անտեսել վերջերս Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը՝ Ուկրաինայի հարցով, և երկրի ղեկավարության դիրքորոշումը՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը մնում է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ և վայելում է այդ անդամակցության առավելությունները», – ասել է նա։