Վարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնում


Տեսանյութեր


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է մայրաքաղաք Երևանի կենտրոնում զբոսնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

«Նախագահ Մակրոնի հետ մի քիչ քայլեցինք Երևանի Աբովյան փողոցում և Հանրապետության հրապարակում»,- գրել է վարչապետը:

Տեսանյութում քաղաքացիները մոտենում են քաղաքական գործիչներին, ողջունում նրանց ու ծափողջյուններով դիմավորում:




Վարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնում


Տեսանյութեր


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է մայրաքաղաք Երևանի կենտրոնում զբոսնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

«Նախագահ Մակրոնի հետ մի քիչ քայլեցինք Երևանի Աբովյան փողոցում և Հանրապետության հրապարակում»,- գրել է վարչապետը:

Տեսանյութում քաղաքացիները մոտենում են քաղաքական գործիչներին, ողջունում նրանց ու ծափողջյուններով դիմավորում:




Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում


Տեսանյութեր


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերի հետ մասնակցում է Հայաստանում Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողությանը։



Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում


Տեսանյութեր


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերի հետ մասնակցում է Հայաստանում Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողությանը։



Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ Մակրոն


Տեսանյութեր


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զբոսնել են Երևանի կենտրոնում: Ֆրանսիայի նախագահը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Շատ ուրախ եմ կրկին Հայաստանում գտնվելու համար։ Շնորհակալություն այս ջերմ ընդունելության համար։

 

Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում, մենք կշարունակենք կառուցել ավելի ինքնիշխան Եվրոպա։ Այնուհետև իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև»։

 




Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում


Մայիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

 

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11:00-17:00 Պուշկինի փողոց 37, 39, 41 շենքեր, Մաշտոցի պողոտա 17, 19, 21, 23, 25 շենքեր, Փարպեցի փողոց 4, 6, 10, 12 շենքեր,

 

Արարատի մարզ՝

11:00-12:30 Արտաշատ քաղաք՝ Ս. Հակոբյան, Բաղրամյան, Լուսինյան, Նարեկացի, Չաուշի, Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղին մասնակի, Մարքսի փողոց 93, 96, Աթարբեկյան փողոց 105, Մյասնիկյան փողոց 159 հասցեների ոչ բնակիչ բաժանորդներ, Ազատավան, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան, Շահումյան գյուղեր,

11:00-13:00 Ջրահովիտ, Մարմարաշեն գյուղեր մասնակի,

11:00-14:30 Բաղրամյան գյուղ մասնակի,

11:00-16:00 Բերքանուշ գյուղ մասնակի,

 

Կոտայքի մարզ՝

10:00-16:00 Ծաղկաձոր քաղաք՝ Մայիսյան փողոց, Փահլավունյանց փողոց, Մհեր Մկրտչյան փողոց, Սարալանջի փողոց, Չարենցի փողոց, Ոստիկանություն, Դպրոց, Մանկապարտեզ, «Ոսկու աշխարհ» հյուրանոց, «Սոֆիա Առաքելյան» ՍՊԸ, «Միքայել Վարդանյան», «Բրյուսով», «Ադոմաս», «Կուսաստան-Հայաստան» հանգստյան առանձնատներ և հարակից բաժանորդներ, «Ալվինա», «Կեչի», «Սպորտհամալիր», Ջրմուղի պոմպակայան, «Տաշիր» հյուրանոց, Արևակայան, Ա/Ձ «Արամ Գրիգորյան», «Արարատ Ռեզորթ»,

 

Գեղարքունիքի մարզ՝

10:00-16:00 Շատվան, Շատջրեք, Գեղամաբակ, Ջաղացաձոր, Այրք, Նորաբակ, Վ․ Շորժա, Ն․ Շորժա համայնքներ և հարակից ոչ հանրային բաժանորդներ, «Այրք-1», «Այրք-2» ՓՀԷԿ-եր, «Տելեկոմ Արմենիա», «Վիվա Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

 

Շիրակի մարզ՝

11։00-14։30 Գյումրի քաղաք՝ «ՕԿ» սուպերմարկետի հարակից տարածք,

11։00-15։00 Ամասիաի տարածաշրջան, Ամասիա գյուղի համայնքապետարան, ՎՏԲ բանկ, Հայփոստի բաժանմունք, ոստիկանության Ամասիաի բաժին, հիվանդանոց և հարակից բաժանորդներ։

 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:


Մխիթարյանը` Իտալիայի կրկնակի չեմպիոն | Top-News.am


Սպորտ


Իտալիայի առաջնության 35-րդ տուրում առաջատար Միլանի «Ինտերը» «Սան Սիրոյում» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Պարմայի» դարպասը (2-0): Այս հաղթանակի շնորհիվ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը առաջնության ավարտից 3 տուր առաջ պաշտոնապես հռչակվեց Իտալիայի չեմպիոն՝ նվաճելով ակումբի պատմության 21-րդ Սկուդետոն։

Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսին ավելացված 1-ին րոպեին (45+1) բացեց Մարկուս Թյուրամը։ Երկրորդ խաղակեսում՝ 67-րդ րոպեին, դաշտ դուրս եկավ Հենրիխ Մխիթարյանը, որն էլ դարձավ խաղի գլխավոր հերոսներից մեկը։ Արդեն 80-րդ րոպեին հայ կիսապաշտպանը, ստանալով նույնպես փոխարինման մտած Լաուտարո Մարտինեսի փոխանցումը, գրավեց մրցակցի դարպասը՝ դնելով չեմպիոնական հանդիպման վերջակետը։

Հատկանշական է, որ այս տիտղոսի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն դարձավ Իտալիայի կրկնակի չեմպիոն։



Ադրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակ


Բիզնես


Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 10 վագոն ռուսական պարարտանյութի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ նախորդ օրը Բիլաջարի կայարանից դեպի Բոյուկ Քեսիկ արդեն ուղարկվել էր 8 վագոն պարարտանյութ, որի ընդհանուր քաշը կազմել է 536 տոննա։



Եվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասին


Աշխարհ


Երևանը հյուրընկալում է եվրոպական կարևորագույն գագաթնաժողովներ՝ ընդգծելով Հայաստանի արտաքին քաղաքական նոր ուղղությունը։ Ինչպես գրում է BBC-ն, երկուշաբթի մայրաքաղաքում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը՝ ավելի քան 30 եվրոպացի առաջնորդների և Կանադայի վարչապետի մասնակցությամբ, իսկ հաջորդ օրը տեղի կունենա ԵՄ-Հայաստան առաջին երկկողմ բարձր մակարդակի հանդիպումը։

Հոդվածում նշվում է, որ այս զարգացումները նշանակալի են այն երկրի համար, որը երկար տարիներ համարվել է Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցը տարածաշրջանում։ Սակայն 2023 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, երբ Ադրբեջանի ռազմական գործողություններին Մոսկվան չարձագանքեց սպասված ձևով։

Ադրբեջանի ներխուժումները Հայաստանի տարածք նույնպես անպատասխան մնացին Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից։

«Մենք հասկացանք, որ այն անվտանգության ճարտարապետությունը, որում մենք գտնվում ենք, չի աշխատում», – BBC-ին ասել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

BBC-ն ընդգծում է, որ Եվրոպական միությունն ակտիվացրել է իր ներգրավվածությունը՝ սահմանին տեղակայելով քաղաքացիական մոնիթորինգային առաքելություն և խորացնելով քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ։

BBC-ի փոխանցմամբ՝ Հայաստանը շարունակում է կախված մնալ Ռուսաստանից էներգետիկ ոլորտում և անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, ինչը բարդացնում է ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը։

Հայաստանը ռուսական գազ է գնում արտոնյալ գնով, ինչը Պուտինը շեշտել էր ապրիլի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցելության ժամանակ։ Նա նշել էր, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում 177.50 դոլարով (130.30 ֆունտ ստեռլինգ) 1000 խորանարդ մետրի համար, մինչդեռ Եվրոպայում այն ​​արժե 600 դոլար (440.40 ֆունտ ստեռլինգ)։ Պուտինը հիշեցրել էր Փաշինյանին, որ ԵՄ անդամակցության իր հավակնություններն անհամատեղելի են Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ։

«Հնարավոր չէ միաժամանակ լինել մաքսային միության մեջ և՛ Եվրամիության, և՛ Եվրասիական տնտեսական միության հետ», – ասել էր նա։

Երկուշաբթի օրվա ԵԱՏՄ գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր առաջ Ռուսաստանը արգելեց հայկական հանքային ջրի ներմուծումը, հիշեցրել է BBC-ին։

armradio.am




Ալիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովին


Քաղաքականություն


Այսօր՝ մայիսի 4-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա այսօր՝ մայիսի 4-ին, Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և դիմացկունություն Եվրոպայում» կարգախոսով։