«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները

Քաղաքականություն

Երևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որի օրակարգում ներառված են գլոբալ և տարածաշրջանային մի շարք առանցքային թեմաներ՝ արհեստական բանականությունից և ժողովրդավարական կայունությունից մինչև էներգետիկ անվտանգություն և Հարավային Կովկասի տնտեսական հեռանկարներ։ Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես կգան նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Համաժողովի շրջանակում նախատեսված պանելային քննարկումներում անդրադարձ կկատարվի Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանի դերին գլոբալ տնտեսական և լոգիստիկ գործընթացներում։ Քննարկվելու են նաև Հայաստանի հնարավորությունները՝ հանդես գալու որպես կապող օղակ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև։

Առանձին պանելներում կքննարկվի Հարավային Կովկասի տնտեսական և ներդրումային ներուժը, այդ թվում՝ կարևոր հումքային ռեսուրսների, կիսահաղորդիչների և տեխնոլոգիական ոլորտներում Հայաստանի հնարավորությունները։

Համաժողովի շրջանակում նախատեսված է նաև պանելային քննարկում՝ նվիրված ժողովրդավարական կայունությանը, հիբրիդային սպառնալիքներին և արհեստական բանականության ազդեցությանը ընտրական գործընթացների վրա։ Քննարկվելու է, թե ինչպես են նոր տեխնոլոգիաները ազդում տեղեկատվական միջավայրի, հանրային վստահության և ընտրողների վարքագծի վրա։ Օրակարգում ներառված են նաև Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ռազմավարական ինքնավարությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև բազմաբևեռ աշխարհակարգում երկրների ռազմավարական ընտրությունների քննարկումներ։

Քննարկվելու են նաև արհեստական բանականության կարգավորման և տեխնոլոգիական ինքնիշխանության հարցերը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության և «կանաչ» էներգետիկայի անցման ֆինանսավորման թեմաները։

Համաժողովի օրակարգում ընդգրկված են նաև տարածաշրջանային անվտանգության նոր մոտեցումները և միջազգային համակարգի վերափոխման պայմաններում տարածաշրջանային համագործակցության դերը։

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին մասնակցելու են փորձագետներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ քննարկելու գլոբալ մարտահրավերները և տարածաշրջանային համագործակցության հեռանկարները։

Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ

Ապրիլի 29-ից մայիսի 1-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորության Հարլեմ քաղաքում էր, որտեղ տեղակայված «IN Groupe» ֆրանսիական ընկերության արտադրամասերից մեկում տպագրվելու են ՀՀ քաղաքացիների նոր կենսաչափական անձնագրերը։

Ներկայացվել են անձնագրի շապիկի, էջերի, այդ թվում՝ տվյալների պոլիկարբոնատե էջի և վիզա էջերի համադրությունը, քննարկվել՝ փորձնական նախատպագրությունը, երանգների ընտրությունը, էսքիզների ինտեգրումը՝ բոլոր անվտանգային բաղադրիչների հաշվառմամբ։

Մասնավոր գործընկերոջ բիզնեսի միջազգային զարգացման պատասխանատու Իզաբել Լաուզոնը նախարար Սարգսյանին հավաստիացրել է, որ ընկերությունը մոբիլիզացրել է լավագույն ռեսուրսը և հայկական կողմին գոհացնելու, բարձր որակի փաստաթուղթ ստանալու ուղղությամբ ներդրել՝ առավելագույն ջանք։

Նա ընդգծել է, որ ծրագրի նպատակը նույնականացման և անձը հաստատող փաստաթղթերի ոլորտում աշխարհում կուտակված առաջատար փորձը Հայաստան բերելն է՝ ապահովելով տվյալների և փաստաթղթերի պաշտպանվածության որակապես նոր մակարդակ՝ հիմնված բոլորովին նոր մոտեցումների վրա։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ պատվիրակության անդամները շրջել են արտադրամասի տարածքում, ծանոթացել ձևանմուշների արտադրության առանձին բաղադրիչներին, նորագույն տեխնոլոգիաներին, որակական տարբերություններին, ստացել՝ մասնագիտական խորհրդատվություն։

Մասնավոր գործընկերոջ փորձագետները Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունում (ICAO) գործունեություն ծավալող մասնագետներ են, որոնք երաշխավորում են անձնագրի համապատասխանությունը միջազգային գործող և զարգացող ստանդարտներին։

Արփինե Սարգսյանին ներկայացվել են բազմակողմանի փորձարկված գունային լուծումներ՝ նախատեսված վիզա էջերի համար, որոնք համադրվել են տպագրական հիմնարար սկզբունքների հետ։ Ընտրվել են ամենաներդաշնակ ու բարձր անվտանգային մակարդակ ունեցող տարբերակները։

Ֆրանսիացի և նիդերլանդացի մասնագետները ներկայացրել են յուրաքանչյուր երանգի ընտրության առավելություններն ու ռիսկերը, բացատրել՝ գույների համադրման միջազգային սկզբունքներն ու նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները։

Արտադրական թուղթն անցել է հատուկ մշակում՝ զինանշանի տեսքով ներկառուցված ջրանիշով և բաղադրության մեջ ավելացված մանրաթելերով, որոնց մեջ ավելացվել են նաև եռագույն՝ հատուկ Հայաստանի Հանրապետության համար արտադրված մանրաթելեր։

Հարլեմում գործընթացը շարունակվում է։ Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կենսաչափական անձնագրի նախատպագրության փուլում նախ՝ առանձին էջերը, ապա ամբողջական ձևանմուշը կենթարկվեն համակողմանի որակի ստուգումներ։ Փաստաթղթերի վերջնականացման վերաբերյալ որոշումներ ընդունելու նպատակով՝ ստացված արդյունքները կներկայացվեն ՆԳ նախարարությանը։

armradio.am

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերին

Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկուշաբթի առավոտից (Մերձավոր Արևելքի ժամանակով) Վաշինգտոնը կսկսի ուղեկցել Հորմուզի նեղուցում խրված նավերը և «անվտանգ կերպով հեռացնել դրանք այդ սահմանափակված ջրերից, որպեսզի նրանք կարողանան ազատորեն և արդյունավետորեն շարունակել իրենց գործողությունները»։ Գործողությունը կկոչվի «Ազատություն նախագիծ»։

TruthSocial սոցիալական մեդիա հարթակում արված գրառման մեջ ԱՄՆ նախագահը նշել է, որ «աշխարհի տարբեր երկրներ» դիմել են ԱՄՆ-ին՝ «օգնելու ազատել Հորմուզի նեղուցում խրված իրենց նավերը»։

Միևնույն ժամանակ, իրանցի բարձրաստիճան պաշտոնյան սոցիալական մեդիայում հայտարարել է, որ Թեհրանը Հորմուզի նեղուցում միջամտելու ԱՄՆ-ի ցանկացած փորձ կդիտարկի որպես հրադադարի խախտում։

«Հորմուզի նեղուցի նոր ծովային ռեժիմին ամերիկյան ցանկացած միջամտություն կհամարվի հրադադարի խախտում», – սոցիալական ցանցերում գրել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Էբրահիմ Ազիզին։
Իրանական իշխանությունները դեռևս ուղղակիորեն չեն մեկնաբանել Թրամփի հայտարարությունը:

ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ

Քաղաքականություն

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը

Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը

Քաղաքականություն

Մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստը։ Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարը

Քաղաքականություն

ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունից հետո մասնակիները լուսանկարվեցին։ Հայաստանը հյուրընկալել է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը։

ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը անկախությունից ի վեր Հայաստանի հյուրընկալած ամենամեծ միջազգային քաղաքական իրադարձությունն է։

ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ, 2026 թվականի մայիսի 4-ից 5-ը Երևանում տեղի կունենան բարձր մակարդակի միջոցառումներ՝ Հայաստան-ԵՄ երկկողմ գագաթնաժողովը և «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը։

«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ը

Մշակույթ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագիրը, որն այս տարի կանցկացվի հունիսի 2-ից 18-ը։

Ծրագրին կարող են դիմել ՀՀ հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 14–18 տարեկան պատանիները։

Ծրագրին մասնակցությունն անվճար է, մասնակիցների ընտրությունը կատարվում է մրցույթով, որը բաղկացած է երկու փուլից՝

  • առցանց հայտի և տեսանյութի ներկայացում,
  • հարցազրույց նախնական փուլը հաղթահարած դիմորդների համար։

Մասնակցության համար անհրաժեշտ է՝

  • նկարահանել մինչև 3 րոպե տևողությամբ տեսանյութ
  • մինչև մայիսի 17-ը լրացնել առցանց հայտը՝ https://forms.gle/9w1DvCS5E9fjzN8b7

Մրցույթի արդյունքում ՀՀ տարբեր դպրոցների 72 աշակերտներհնարավորություն կստանան մասնակցելու «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրին։

Ծրագիրը կիրականացվի երկու վայրում՝

  • Երևանում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում
  • Գյումրիում՝ Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում

Երևանում կձևավորվեն դրամատիկ, մնջախաղի, մյուզիքլի և պարի խմբեր, Գյումրում՝ դրամատիկ խումբ։ Ծրագրի ընթացքում մասնակիցները կաշխատեն խմբերով՝ մասնագետների և դասախոսների ղեկավարությամբ։ Ծրագրի ավարտին կստեղծվի էտյուդներից կազմված բեմադրություն, որը կներկայացվի հանդիսատեսին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Ծրագիրն իրականացնում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը․ այն միտված է ամրապնդելու դպրոց–թատրոն կապը և նպատակ ունի նպաստելու մասնակիցների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև ապահովելու մշակութային փորձառություն, գիտելիքների և հմտությունների զարգացում։

«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի վերաբերյալ առցանց տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա մայիսի 12-ին՝ ժամը 15:00-ին, հետևյալ հղմամբ՝ https://meet.google.com/rxy-ghnn-wqi:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է գրել [email protected] էլփոստին, հեռ՝ 010-52-57-72 (Աստղիկ Հարությունյան), 055-82-87-66 (Մանե Մկրտչյան), ծրագրի ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/dasaran.dasakan։

ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ու Եվրոպայի խորհուրդը «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում մայիսի 6-ին անցկացրել են համատեղ աշխատաժողով, որին մասնակցել են ՀՌՀ-ին ընտրությունները լուսաբանելու հայտ ներկայացրած ՀՀ-ում գործող տեսալսողական մեդիածառայություն մատուցողները։

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ դասական ճշմարտություն է, որ առանց էլեկտորալ դեմոկրատիայի ժողովրդավարություն չի լինում, և ինքը համոզված է, որ էլեկտորալ դեմոկրատիայի հիմքերից մեկն ազատ մեդիան է: «Մեդիան փնտրում է և բուն է դնում այնտեղ, որտեղ կա էլեկտորալ դեմոկրատիա, դա միանշանակ է։ Եվ մենք գոնե չենք կարող ասել, որ ազատ մամուլի և ազատ ընտրությունների համակարգ Հայաստանում չկա։ Մեր խնդիրն է այդ ազատ համակարգը պաշտպանել և օգտվել այդ ազատ համակարգի հնարավորություններից։ Այստեղ մեդիայի՝ հատկապես հեռարձակող մեդիայի աշխատանքը, որը գտնվում է կարգավորման տակ, որն ապահովում է քո սեփական երկրի օրակարգի սպասարկումը, անգնահատելի է»,- շեշտեց Հակոբյանը՝ հավելելով, որ մեդիան կատարում է հավաքական դիտորդի առաքելությունը՝ լինելով ընտրատեղամասերում, լուսաբանելով ընտրական պայքարը, լինելով ձայների հաշվարկման կենտրոններում, ապահովում է առաջինը թափանցիկությունը և երկրորդը՝ բարձրացնում ընտրությունների անցկացման լեգիտիմությունը։

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի դիտարկմամբ՝ թեև ընտրությունները, իհարկե, որոշվում են քվեատուփի մոտ, ժողովրդավարական ընտրության իրական որակը կախված է այն տեղեկատվական միջավայրից, որտեղից քաղաքացիները ստանում են տեղեկատվություն և ձևավորում իրենց կարծիքները։

«Տեսալսողական մեդիան ունի առանձնահատուկ կարևոր դեր։ Այն օգնում է ապահովել, որ քաղաքացիները հասանելիություն ունենան ճշգրիտ, բազմազան և հավասարակշռված տեղեկատվության, և որ քաղաքական ուժերը մրցեն արդար և թափանցիկ պայմաններում։ Միևնույն ժամանակ, մեդիա միջավայրի առջև կանգնած մարտահրավերները դառնում են ավելի բարդ։ Ապատեղեկատվությունը, օտար տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտությունները, ատելության խոսքը, ինչպես նաև արհեստական բանականության չարաշահումը կարող են ազդել հանրային վստահության և ժողովրդավարական բանավեճի ամբողջականության վրա»,- ասաց Լոնգանգեն՝ ընդգծելով, որ այդ ռիսկերը հատկապես զգայուն են ընտրական ժամանակահատվածում, երբ տեղեկատվությունը կարող է ազդել ոչ միայն ընկալումների, այլև մասնակցության, վստահության և գործընթացի լեգիտիմության վրա։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն էլ իր հերթին շեշտել է, որ խոսքի ազատությունը չի կարող վերածվել ամենաթողության: «Մայիսի 4-ին ընդունված կարգը մշակվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հետ համատեղ, և տեսալսողական մեդիային հնարավորություն է տալիս առաջնորդվելու հստակ չափանիշներով, հատկապես անթույլատրելի բովանդակություն պարունակող քարոզչական հոլովակների դեպքում։ Քարոզչության ընթացքում պետք է պահպանվեն հավասար և ոչ խտրական պայմաններ։ Եթե մեդիան ծառայություն է մատուցում մեկ քաղաքական ուժի, ապա նույն պայմաններով պետք է պատրաստ լինի այն մատուցել նաև մյուսին»,- հայտնեց նա։

Այնուհետև ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Արմինե Ներսիսյանը ու ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը ներկայացրեցին հունիսի 7-ի հերթական ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կիրառվող իրավական կարգավորումները և իրավախախտումների արձանագրման հարցերը, ինչպես նաև տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը, որ պարագայում տեսալսողական մեդիածառայություն մատուցողը կարող է մերժել նախընտրական քարոզարշավի տեսանյութերը, նախընտրական գովազդի իրազեկումը, ինչպես նաև լրագրողների վարքագծի կանոնները՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Աշխատաժողովին առցանց ձևաչափով ելույթ ունեցավ նաև ԵԽ Խոսքի ազատության համագործակցության բաժնի ծրագրի պատասխանատու Էվանգելիա Վասալուն, որից հետո ԵԽ միջազգային փորձագետ Իվա Նենադիչն առցանց ներկայացրեց

արհեստական բանականության կողմից ստեղծված կոնտենտի, ապատեղեկատվության խնդիրները։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարց ու պատասխան, որի ընթացքում տեսալսողական մեդիայի ներկայացուցիչները բարձրացրել են իրենց հուզող հարցերը: