Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի


Աշխարհ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ գագաթնաժողովում։

«ՀՀ աշխարհագրական դիրքի կարճ նկարագրությունը հիմա այն չէ, որ Հայաստանը գտնվում է խնդրահարույց տարածաշրջանի խնդրահարույց միջավայրում։ Նկարագրությունն այն է, որ ՀՀ-ով է անցնում արևելքն արևմուտքին և հակառակ ուղղությամբ կապող ամենակարճ ճանապարհը»,- ասել է նա։

Ըստ նրա. «Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց դրա աշխարհագրական դիրքը փոխվի։ Կարող է երկիրը էներգետիկ ռեսուրսներ չունեցողից վերածվել ու տրանսֆորմացվել անսահմանափակ էներգետիկ ռեսուրս ունեցող երկրի»։ Վարչապետը շեշտել է, որ ՀՀ-ում նավթի ու գազի հանքեր չեն հայտնաբերվել, այլ՝ էներգետիկ անսահմանափակ պոտենցիալ ունեն՝ արևային էներգիայի զարգացման բերումով։

Նա շեշտել է, որ խաղաղության հարցում առանցքային դեր ունի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը. «Այն ճարտարապետությունը, որի ներկայության մասին խոսում ենք այսօր, ի վերջո արձանագրվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ նախագահ Մակրոնի ու ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնած քառակողմ հանդիպման արդյունքներով, երբ ՀՀ-ն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա՝ համաձայնվելով, որ այս հռչակագիրը կդրվի սահմանազատման հիմքում»։

«Ուզում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով»,- ելույթը եզրափակել է նա։



Այս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն է


Աշխարհ


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ գագաթնաժողովում ելույթ է ունեցել՝ հայտարարելով. «Այս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն է։ Այս պահը ճանապարհ է բացում, առաջինը՝ խաղաղության ճանապարհ»։

Նա շեշտել է նաև. «Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են որպես մրցանակ՝ միմյանց դեմ հանելով տեղի ազգերին։ Հարավային Կովկասը կարող է վերականգնել իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև»։



Այս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն է


Աշխարհ


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ գագաթնաժողովում ելույթ է ունեցել՝ հայտարարելով. «Այս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն է։ Այս պահը ճանապարհ է բացում, առաջինը՝ խաղաղության ճանապարհ»։

Նա շեշտել է նաև. «Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են որպես մրցանակ՝ միմյանց դեմ հանելով տեղի ազգերին։ Հարավային Կովկասը կարող է վերականգնել իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև»։



Ուկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրա


Քաղաքականություն


Ռուսական զլմ-ները հաղորդում են, որ մայիսի 5-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի 18 տարբեր տարածաշրջանների վրա։ 

Թիրախում է հայտնվել նաև Չեբոքսարի քաղաքը (Չուվաշիա), որտեղ հարված է հասցվել «ՎՆԻԻՌ-Պրոգրես» պաշտպանական ձեռնարկությանը. վերջինս նավիգացիոն մոդուլներ է արտադրում հրթիռների և ԱԹՍ-ների համար։

Հարձակման հետևանքով տուժել է երեք մարդ, վնասվել է հարակից առևտրի կենտրոնը, իսկ տարածաշրջանի կրթական հաստատությունները անցել են հեռավար ուսուցման։

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերվա ընթացքում 289 անօդաչու սարք խոցելու մասին։ Հատկանշական է, որ հրթիռային վտանգի ռեժիմ է հայտարարվել նաև  Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգում, որը գտնվում է ուկրաինական սահմանից ավելի քան երկու հազար կիլոմետր հեռավորության վրա։



Մեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորին


Հայաստան


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է մեղադրյալի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա.Մ.-ն 2025 թվականի մայիսի 16-ին կայացած դատական նիստի ժամանակ, նույն դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դիտավորությամբ, վիրավորել է դատավարության մասնակից հանդիսացող հանրային մեղադրողին, ինչպես նաև դատական նիստը նախագահող՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին:

Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:



Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը


Տեսանյութեր


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում մասնակցել է վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը

:



Կանադայի վարչապետը ժամանել է Հայաստան


Աշխարհ


Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին:

 

ՀՀ կառավարությունից տեղեկանում ենք՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:




Հայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասը


Աշխարհ


Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասը։

Կառավարությունից հայտնում են՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել նաև Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան: Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:



Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ


Տեսանյութեր


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետը։